User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Ուշադրություն :) Ձայնալարն է ծիծաղում :)

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն :) Ձայնալարն է ծիծաղում :)

    ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԼԱՐԻ ՀԵՏ



    Գալաթեա - Բագ, այ Բագ, հլա մի ասա տեսնեմ` ինչո՞ւ մինչ այժմ, քո կարծիքով, դու դեռ հարցազրույց չունես Ակումբում:
    Ձայնալար - Երգիրը երգիր չի որտև
    Գալ, էս արդեն ինքն ա՞, հարցազրիցն ա՞:

    Գալաթեա - Չեմ ասի
    Ձայնալար - Լավ սպասի նավսյակի լուրջ պտասխանեմ նաև:
    Որովհետև ես ափաշքյարա կերպար եմ Ակումբում, այսինքն իմ մասին շատ բան ա հայտնի, վիրտուալ կերպարս առանձնապես չի տարբերվում ռեալից. ամեն դեպքում հատուկ միջոցներ չեմ ձեռնարկում տարբերացնելու համար, դրա համար էլ առանձնապես հետաքրքիր չի իմ հարցազրույցը

    Գալաթեա - Բագ, բայց շատ մի լրջացի:
    Ձայնալար - Ձև չունես, արդեն գալուստուկս կապել նստել եմ:
    Գալաթեա - Այ ես օրինակ քեզ սկզբում մի այլ կարգի չէի սիրում, ասել եմ... ուրիշ ակումբցիքի կողմից նույն բանը հեչ նկատել ե՞ս. որ սկզբում "տակույու լիշնի նեպրիյազն" ունենան:
    Ձայնալար - Դե քեզնից էլ չեմ նկատել:
    Խոստովանողներից մեկ էլ Կիտան ա ասել, որ նիտո շտո չէր սիրում, ուղղակի անտարբեր էր` շատ

    Գալաթեա - Ես չգիտեմ ինչի էր տենց, բայց էն քո ավատարը որ տեսնում էի, էն ծելնյաշկան հագիդ, մի այլ կարգի ջղայնանաում էի Կարող ա՞ ինձնից էր
    Ձայնալար - Աաաաա Մոռացել էի էդ ավատարս, պանամկայով:
    Գալաթեա - Հաաա՜՜ հա, ինքն էր Լավ, լրջանանք դույզն-ինչ: Մի քիչ քեզնից պատմի, մասնագիտություն, սիրած ուտելիք, կինո, սիրած խաղ: Ասա, է ասա
    Ձայնալար - Դե մասնագիտությամբ ինչպես գիտեք ատամնաբույժ եմ... Սիրած ուտելիքս Պլոմբիր պաղպաղակն ա, քանի որ, դե, ատամնաբույժ եմ.. լավ, լրջացա Գալստուկս թուլացել էր պահի տակ:
    Գալաթեա - Արդեն սկսում էի հավատալ

    Ձայնալար - - Մասնագիտությամբ միկրոսխեմատեխնիկ եմ: Տեսնես ինչ որ մեկը բան հասկացա՞վ:
    Ես 3-րդ կուրսում նոր սկսեցի հասկանալ

    Գալաթեա - Ըդիգ ի՞նչ է: Բացատրի:

    Ձայնալար - Նայի, առաջ կային ելեկտրոնային լամպեր, էն որ ասում էին լամպվի տելեվիզատոր, է՞:
    Պատկերացրու, ոնց որ էլեկտրոնային սխեմայի կիռպիչը լամպն ա:
    Հետո դրանց եկան փոխարինելու կիսահաղորդչային սարքերը` տրանզիստր-մրանզիստր:
    Հետո էդ տրանզիստրները սկսեցին իրագործել մի բյուրեղի մեջ, ասենք՝ մի սանտիմետր քառակուսի մակերեսում 1 միլիոն տրանզիստր: Նույնը լամպերով անելու համար մի հեկտար տեղ պետք կգար, մի հատ ել ատոմակայան, որ եդ եզին սնուցեր:

    Գալաթեա - /խեղճացած/ - Հա...հասկացա...

    Գալաթեա - Միթոմ փափուկ անցում ուտելիքին Սիրա՞ծ, չսիրա՞ծ:
    Ձայնալար - Ամենակեր եմ, բայց ավելի շատ հակված կծու-թթու ուտելիքներին: Շատ եմ սիրում խորոված: Ձկնեղեն էլ եմ շատ սիրում:
    Գալաթեա- Իսկ ինքդ համով խորոված անո՞ւմ ես:
    Ձայնալար - Դե որ նեղն ընկնեմ, կանեմ համով
    Սովորաբար ինիցիատիվան իմ ձեռքը չեմ վերցնում, որովհետև կողքից միշտ հայտնվում են խորհուրդ տվողներ, ու ամեն մեկն իր ուրույն մեթոդն է առաջարկում էդ ամենապարզ ու հանճարեղ ուտելիքը պատրաստելու
    Գալաթեա - Ուֆ, էդ խորհուրդ տվողները :Դ
    Ձայնալար - "Ապեր չորացնում ես, ապեր վառում ես, կախվեց, բոց տվեց, ջուր լցրու, շատ լցրիր"... որ հումորով չվերաբերվես՝ կռվի բուն ա
    Գալաթեա - Լրիվ Վեստառակասիրության գաղտնիքն էլ բացեցինք...այ ձնկասեր
    Լավ, ռակ ուտելով կինո որ նայում ես, է՞, եղել ա հեչ ինչ-որ ֆիլմ, որ դուրդ շատ եկել ա, հուզվել-մուզվել ես:
    Ձայնալար - Գալ, կինոներից դում-դում եմ (էն մի հատ սմայլիկ կա է Ակումբում, որ ճակատին ա խփում ձեռով ) ահագին ժամանակ ա ինչ չեմ նայում, գրեթե չեմ նայում:
    Գալաթեա - Իսկ չես զգո՞ւմ դրա պակասը: Մարդուն միշտ մի քիչ կինո ա չէ՞ պետք.. որ իրականացած տեսնի էն, ինչ ինքը կյանքում չի կարողացել տեսնել կամ իրագործել, տենց չի՞:
    Ձայնալար - Մի պահ կար՝ լիքը հիմար կինո տեսա, մոտս ֆոբիայի նման մի բան առաջացավ: էն որ նայում նայում ես ասում ես ըհըն, հեսա կիմաստավորվի, մեկ էլ տեսնում ես տիտրերը գնացին:
    Ես դրա գիտական սահմանումն եմ տվել` կոչվում ա "իզուր կորցրած ժամանակի կոմպլեքս". ես էդ կոմպլեքսից ունեմ + նստածս տեղը չեմ կարողանում մնալ, ձանձրանում եմ: Հեռուստացույցը որ միացնում եմ, ալիքները անվերջ փոխում եմ: Էդ իզուր կորցրած ժամանակի կոմպլեքսն էլ մի կողմից Էս վերջերս Մառան ինչ-որ կինոներ էր բերել, որ նայեինք, տենց էլ մնաց:
    Որ համոզում ա կինոթատրոն ա տանում, նայում եմ


    շարունակելի

  2. Գրառմանը 58 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.06.2010), A.r.p.i. (21.06.2010), Adam (22.06.2010), Agni (21.06.2010), Ambrosine (21.06.2010), Ariadna (21.06.2010), armen9494 (27.01.2012), ars83 (21.06.2010), Chilly (21.06.2010), Chuk (21.06.2010), cold skin (23.06.2010), davidus (21.06.2010), E-la Via (21.06.2010), Elmo (22.06.2010), Farfalla (21.06.2010), Interdenominational (21.06.2010), Katka (21.06.2010), keyboard (22.06.2010), Kuk (22.06.2010), Legolas (21.06.2010), matlev (21.06.2010), Mephistopheles (22.06.2010), Monk (21.06.2010), My World My Space (21.06.2010), Norton (21.06.2010), One_Way_Ticket (21.06.2010), Rammer (21.06.2010), Rammstein (21.06.2010), Safaryan (21.06.2010), Smokie (21.06.2010), SSS (21.06.2010), Ungrateful (21.06.2010), VisTolog (23.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yellow Raven (21.06.2010), Yevuk (21.06.2010), Աթեիստ (21.06.2010), Արշակ (21.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Դատարկություն (21.06.2010), Երկնային (22.06.2010), Երվանդ (21.06.2010), Էլիզե (21.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (21.06.2010), ԿԳԴ (25.06.2010), Հայկօ (22.06.2010), Մանուլ (22.06.2010), ՆանՍ (21.06.2010), Նարե (21.06.2010), Ներսես_AM (21.06.2010), Շինարար (21.06.2010), Ուլուանա (21.06.2010), Ռուֆուս (21.06.2010), Տրիբուն (22.06.2010), քաղաքացի (22.06.2010), Ֆոտոն (22.06.2010), Ֆրեյա (21.06.2010)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    Գալաթեա - Անդրադառնանք Ձայնալարի լեգենդար հումորի զգացումին Կկարողանայի՞ր արդյոք առանց դրա:
    Ձայնալար - Կկարողանայի երևի, բայց կարող ա սպիտակ մազերս ավելի շատ լինեին, եսի՞մ:
    Գալաթեա - Քեզ համար կարևո՞ր ա որ քո հումորը հասկանան:
    Ձայնալար - Հաաա, դժվար ա շփվել մարդու հետ, ով չունի դրանից` նախ և առաջ էն պատճառով, որ քեզ ա գժի տեղ դնում:
    Շատ հաճախ չեմ կարում մտքիս եկածը չասեմ, է որ դիմացինն էլ դա լուրջ ընդունի՝ գժանոց ա

    Գալաթեա - Իսկ բացի հումորի զգացումից ի՞նչ հատկանիշներ ես մարդու մեջ կարևորում: Օրինակ ընկերներ ընտրելիս, ո՞նցը պետք ա լինեն, ու մանավանդ, չլինեն:
    Ձայնալար - Դե ո՞նց ասեմ.. էդ դրական հատկանիշների անունները բոլորս էլ գիտենք, բացասականներինն էլ գիտենք: Բոլոր մարդկանց մեջ էլ երկուսից էլ ինչ-որ չափաբաժիններով:
    Ընկեր ընտրելն էլ աղջիկ ընտրելու պես բան ա էլի, պետք ա սիմպատիադ բռնի. բայց դե կան հատկանիշներ, որոնք առանցքային են` երևի տղամարդկությունն ա: Ի դեպ, նկատի չունեմ կարճ, սև մազերն ու սև սառոշկեն ու որ քուչում իրան ասեն կյաժ


    Գալաթեա - Ավանդական հարցում մը ունիմ, ի՞նչ է քեզ տվել Ակումբը, ի՞նչ ես գտել, սովորել կամ ինչի՞ց ես հետ սովորել Ակումբի պատճառով:
    Ձայնալար - Մի շարք բաներ՝ առաջին հերթին լիքը ընկերներ: Էդ ամենակարևորն ա իմ Ակումբյան ձեռքբերումներից:
    Հետո՝ նոր ինֆորմացիայի աղբյուր, շփման միջավայր, հայերենը վերհիշելու միջոց
    Դպրոցն ավարտելուց հետո բավական անգրագիտացել էի, որոշ չափով վերականգնվեց:

    Իսկ կորուստներից մի քիչ ժամանակի կորուստ ա իհարկե: Երբեմն անիմաստ ռեֆրեշի կոճակի վրա նստելը ժամանակ ա խլում ու ոչինչ չի տալիս:
    Գալաթեա - Դու, օրինակ, մոդեր ես մի բաժնում, որտեղ երկաթե նյարդեր են պետք: Ստացվում է՞ դիմանալ, ու հետո, մարդկանց հետ հետագա հարաբերությունները ազդվո՞ւմ են էդ վեճերից ու անհամ վիճակներից:
    Ձայնալար - Հիմնականում ստացվում ա անկոնֆլիկտ մոդերավորումը, թեև բացառություններ լինում են, իհարկե: Մեղադրանքները անպակաս են Բայց դե դա բոլոր բաժիններում էլ կա՝ էն ա էս վերջերս ժամանցում ստացած տուգանայինի համար մեծ աղմուկ բարձրացավ
    Ես մի հատ տրյուկ եմ կիրառում. հենց զգում եմ, որ ուզում եմ հայհոյեմ ու հեսա խիստ անձնականցած շարունակություն եմ տամ արդյունքում, փակում եմ Ակումբը, մի 15 րոպե անալիզ եմ անում, հետո նոր կամ հայհոյում եմ կամ չէ
    Բայց տենց վիճակները հաճախակի չեն լինում:
    Մարդկանց հետ հետագա հարաբերություններս էլ հլը որ չեն տուժել: Չնայած օրինակ դու ինձ սկզբում չէիր սիրում տուգանայիններիս պատճառով

    Գալաթեա Հա՜՜, Ակումբի օրումս ամենաթոթոլը դե քեզնից էի ստացել
    Ձայնալար - Ժամանակներն էին դաժան, էն ժամանակ շատերն էին ամենաթոթոլը ինձնից ստացել


    Գալաթեա - Բագ, իսկ ի՞նչ ա քեզ համար "հայրենիք" գաղափարը, կարո՞ղ ես սահմանել:
    Ձայնալար - Ախր ո՞նց ասեմ է, զգում եմ ես էդ մի ուրիշ ձև: Մի անգամ անկապ պառկած Պարսկաստանի մասին հաղորդում էի նայում, ինչ-որ սրբապատկերներ սկսեցին ցույց տալ, մեկ էլ զգացի ինչ-որ հարազատ բան ա: Հիմա մտածում եմ՝ երևի հայկական եկեղեցիներ են, բայց ինչի՞ց իմացա, դե պարզ ա, մասնագետի համար դժվար չի տարբերել, բայց ես չգիտեմ չէ՞ էդ տարբերակման ձևերը...
    Մի քիչ հետո երևացին հայկական տառեր, համոզվեցի, որ ճիշտ էի կռահել: Նույն ձև էլ մեր բնությունն ա, ռելիեֆը, մի կտոր քար են ցույց տալիս, զգում ես՝ էդ Հայաստանում ա թե չէ: Ինչ-որ հարազատություն ա, որ առանց դրա կարծում եմ շատ դժվար կլինի ինձ: Մեր բռնաբարված քաղաքն ա, մեր չբռնաբարված կանայք են, մեր տղամարդկանց դեմքերն են: Փողոցները, մթում կորած խրճիթների անյուրընկալ պատերը սև ու Նարեկացու լուսապսակ ճակատը
    Մի քիչ ենթագիտակցական զգացողություն ա, երևի դրա համար դժվար ա բառերով ասել, Չարենցը լավ ա ասել, ես իրա հետ համաձայն եմ +1 իրա գրածին, մի հատ էլ վարկանիշ ու շնորհակալություն:

    Գալաթեա - Դու կարող ե՞ս Հայաստանից դուրս ապրել: Ընդմիշտը նկատի ունեմ:

    Ձայնալար - Չեմ փորձել, բայց ինձ թվում ա չեմ կարող, չեմ պատկերացնում, չնայած՝ երբեք չեմ ասում երբեք:
    Էդ բոլոր գնացածներն էլ ինչ-որ չափով տառապում են, կարոտում են: Անտեր մնա, ախր խաշի սեզոնը որ բացվի ո՟մ հետ եմ խաշ ուտելու էս մասով Համո Սահյանն ա լավ ասել՝ "ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ"... իրան էլ +1, վարկանիշ ու շնորհակալություն:
    Ստեղ մնալն էլ իրա դժվարություններն ունի, որոնք չկան առավել զարգացած երկրներում, նենց որ գնացողներին էլ եմ հասկանում, մեկ-մեկ էլ մտածում եմ՝ կարող ա սխալ եմ անում, որ գլխիս ճարը չեմ տեսնում ցվրվելու, հատկապես ամուսնանալուց հետո սկսում ես ավելի վախենալ անկայունությունից, բայց մեկ ա չեմ պատկերացնում ինձ դրսում:


    շարունակելի

  4. Գրառմանը 50 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.06.2010), A.r.p.i. (21.06.2010), Adam (22.06.2010), Agni (22.06.2010), Ambrosine (22.06.2010), Ariadna (21.06.2010), armen9494 (27.01.2012), ars83 (21.06.2010), Chuk (21.06.2010), cold skin (23.06.2010), davidus (21.06.2010), E-la Via (21.06.2010), Elmo (22.06.2010), Farfalla (22.06.2010), Gayl (22.06.2010), Interdenominational (21.06.2010), keyboard (22.06.2010), Kuk (22.06.2010), Legolas (22.06.2010), Mephistopheles (22.06.2010), Monk (21.06.2010), My World My Space (21.06.2010), Norton (21.06.2010), Rammer (21.06.2010), Rammstein (21.06.2010), Smokie (22.06.2010), SSS (21.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yevuk (21.06.2010), Աթեիստ (22.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Բարեկամ (21.06.2010), Դատարկություն (21.06.2010), Երկնային (22.06.2010), Երվանդ (21.06.2010), Էլիզե (21.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (23.06.2010), ԿԳԴ (25.06.2010), Հայկօ (22.06.2010), Մանուլ (22.06.2010), ՆանՍ (22.06.2010), Նարե (21.06.2010), Ներսես_AM (22.06.2010), Շինարար (21.06.2010), Ուլուանա (21.06.2010), Ռուֆուս (21.06.2010), Տրիբուն (22.06.2010), քաղաքացի (22.06.2010), Ֆոտոն (22.06.2010)

  5. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրեք անհամբեր սպասում եմ շարունակությանը

    Գիտեմ, որ շատերդ եք մտածում, բայց ամաչում եք արտաբերեք… դե ես կասեմ

    Բագ ջան, շատ եմ քեզ սիրում
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.06.2010), My World My Space (22.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Գալաթեա (23.06.2010), Դատարկություն (22.06.2010), Ժունդիայի (22.06.2010), Ձայնալար (22.06.2010), Նարե (22.06.2010), Ներսես_AM (22.06.2010), Շինարար (22.06.2010)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    Գալաթեա - Բագ, քո բնավորության գծերից որո՞նք կուզենայիր երեխաներդ ժառանգեին:
    Ձայնալար - Բոլորը, - ասաց նա՝ մահանալով մեծամտությունից
    Գալաթեա - Հատկապես համեստությունը, փաստորեն
    Ձայնալար - Հաաաա


    Գալաթեա - Քո նկարած նկարներում ինչքանո՞վ դու կաս, Բագ, ի՞նչ են իրանք. տրամադրությո՞ւն, ներքին աշխա՞րհ, էդ օրվա տպավորությո՞ւն թե՞ այլ տարբերակ:
    Ձայնալար - Դե, որ ես մեջն եմ, էդ հաստատ, բայց թե ի՞նչ են դրանք՝ դժվարանում եմ ասել: Ինչպես կասեր գտնված երազի աղջիկը՝ "նկար" Առանց մտածելու եմ նկարում. ինչ ստացվեց՝ ստացվեց, թե ի՞նչ ինֆորմացիա են դրանք իրանց մեջ պարունակում, դժվարանում եմ ասել:
    Ինչ-որ ձևափոխված ինֆորմացիա ա, որ ինչ-որ ճշտությամբ փոխանցվում ա գույների ու պատկերների տեսքով: Դրա ընկալումն էլ ա արվում ենթագիտակցորեն ու էլի ինչ-որ ճշտությամբ:
    Մի անգամ իմ նկարներից մեկը մի արվեստաբանի ցույց տվեցի՝ մի կես ժամ խոսաց՝ առանց չափազանցնելու: Հետո ցույց տվեցի իմ ընկեր-բարեկամ մի նկարիչի, նայեց ասեց լավը չի, դիզայներական աշխատանք ա, բայց ոչ նկար: Ու իսկապես, մտածելով, մզմզալով մուսային չսպասելով նկարել էի: Մեկը դա զգաց ու ասեց մի նախադասությամբ, մյուսը չգիտեմ զգաց, թե չէ, բայց բան չասեց, մենակ գլուխս յարդուկեց

    Գալաթեա - Իսկ ունե՞ս նկարչական սիրած դպրոց, կամ դպրոցի ներկայացուցիչ:
    Ձայնալար - Համոթ ինձ՝ չեմ խորացել արվեստի պատմության մեջ, քիչ նկարիչների եմ ուսումնասիրել: Բայց դա նաև բնավորության գիծ ա, չունեմ սիրած ֆիլմ, գրող, գիրք, երգ, երաժիշտ, կինոդերասան: Էդ սորտավորումը ինձ համար չի: Յուրածանչյուրն իր տեղն ունի, ամեն մեկը մի պահի կարող ա հարազատ թվա, մյուս պահին՝ վանի:
    Նկարչության մեջ սիրում եմ տրամադրություն փոխանցող նկարիչներին, սիրում եմ գույներից չվախեցողներին, չնայած կան նաև արևելյան դպրոցների ներկայացուցիչներ, որ չափազանց նուրբ գույներով հրաշքներ են գործում: Պակաս հոգեհարազատ ա սյուռեալիզմը: Իսկ դասականներին ընկալելն ա շատ դժվար:



    Գալաթեա -Որ ինչ-որ հրաշքով անտեսանելի դառնայիր մի ժամով, ի՞նչ կուզենայիր անել:
    Ձայնալար - էս վերջերս մտածել եմ էդ ուղղությամբ: Մի ժամում բան չէի հասցնի երևի, բայց մի կես տարում ահագին լավ բան կանեի: Խնդալու բաներ եմ մտածել՝ սկսած հարևանների բանակը ոչնչացնելուց վերջացրած Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումով: Մի ժամում հազիվ զվարճանալ հասցնեի, ասենք մեկի գլխին կտցնել-փախնել
    Գալաթեա - Պատկերացնում եմ էդ խեղճ մեկի սարսափահար դեմքը: Մտածելու ա՝ Աստված կտցրեց
    Ձայնալար - Ու կարելի ա նաև Աստծո ձայնով հետը խոսալ, ասենք. "Տո՜ւր Ա1+ -ին եթեր, թե չէ ամբողջ կյանքում կտցրած կֆռֆռաս"...
    Դե երևի պարզ ա, որ պատահական անցորդի չէի կտցնելու

    Գալաթեա - Բագ ջան, ես մի ժամով որ գնամ գամ, Սասն էկավ, դեռ կկարենանք չէ՞ շարունակել:
    Գործ բացվեց, էլի:
    Ձայնալար - Սասունը եկավ՝ գործ բացվե՞ց
    Գալաթեա - Կռիս


    Գալաթեա - Ճակատագրին ե՞ս հավատում, Բագ, թե՞ պատահականությանը.. հատկապես կյանքում կարևոր, շրջադարձային դեպքերում:
    Ձայնալար - Հավատում եմ ծարավիս Հավատում եմ, որ վաղվա օրը կփոխվի կախված նրանից, թե ինչպես կապրեմ էսօրվանը: Կա նաև պատահականության գործոնը դրան զուգընթաց, սակայն մենք պատահական ենք անվանում էն պրոցեսները, որոնց օրինաչափությունը չենք կարողանում տեսնել, իրականում ամեն ինչ օրիանաչափ է: Երևի:
    Գալաթեա - Բայց նայի Բագ, իրականում ստացվում ա, որ մեկ ա՝ կոնկրետ չենք ջոկում դա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն ... ինձ էս հարցը միշտ հետաքրքրել ա...գուցե տենց շա՞տ բան կա, որ մենք չենք ջոկում: Ու ընդհանրապես, մարդն ինչ-որ բան տնօրինո՞ւմ է:
    Ձայնալար - Դե դու հարցը հավատալով ձևակերպեցիր, ես էլ ասեցի, թե ինչին եմ հավատում:
    Եթե չենք ջոկում, էդ մեր խնդիրն ա, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ պատահական ա, կարանք թուլանանք ու հաճույք ստանանք: Պետք ա փորձել ջոկել, գոնե մոտավորապես: Ասենք մոտավորապես մարդիկ ջոկել են, որ եթե լավություն անես ու ջուրը գցես, մի օր դեմդ դուրս կգա:

    Գալաթեա - Անձամբ քեզ հետ եղե՞լ ա, որ լավություն անես ջրախառը ու հետո քեզ լավ լինի:
    Ձայնալար - Դե ջրախառը փորձում եմ լավություն անել ինչքան, որ ստացվում ա, ու ինձ էլ շատ դեպքերում արել են լավություն: Ընդ որում արել ու ջուրն են գցել, ինչպես որ ես:
    Էն որ ասում են ջուրը գցի, հենց տենց եմ ես հասկանում, որ պետք չի ակնկալել պատասխան տվյալ "շահառուից", գցի ջուրը մի օր դուրս կգա, մի ուրիշ տեղից: Չնայած ես էդ ասացվածքի փոխած տարբերակն եմ հորինել՝ "Լավություն արա գցի ջուրը՝ մի օր կթռնի դեմքիդ" , բայց իրականում օրիգինալ տարբերակին եմ հավատում:
    Երկնեցի

    Գալաթեա - Մի հատ սենց խոսք կա, Պետրոսյան Վարդգեսն էր ասում՝ "Բարությունը չպետք է բռունցքներ ունենա": Ինչ ես կարծում, մեր բավականին կոշտ ու դաժան ժամանակների հետ սա համահո՞ւնչ է: Հնարավո՞ր է մեր օրերում պարզապես լինել բարի, առանց ցինիզմի:
    Ձայնալար - Եսի՞մ, տենց էլ չիմացա էդ ցինիզմը լավ բան ա, թե վատ: Ինձ երբ ցինիկ են ասել, միշտ էնքան սիրելով են ասել, որ մտածում եմ՝ լավ բան ա:
    Անտիկ Հունաստանում նույնիսկ ինչ-որ ուղղություն կար տենց կարծեմ, փիլիսոփայական, բայց հիմա էդ սաղ էս քեֆս հալիս չեմ կարողանում կապ գտնեմ Վարդգեսի բռունցքների հետ, ներող


    Գալաթեա - Կա՞ ինչ-որ երազանք կամ նպատակ, որ անպայման որոշել ես իրագործել.. որ եթե չանես՝ ինչ-որ բան պակաս կլինի կյանքումդ:
    Ձայնալար - Չէ, չկա: Այսինք երազանքներ ու նպատակներ բնականաբար շատ կան, բայց ես դրանց մասին չեմ սիրում բարձրաձայն ասել մինչև չկատարվեն:
    Սովորել եմ, որ պետք չի ցիկլվել կոնկրետ երազանքների վրա, որովհետև ժամանակի ընթացքում, շատ հաճախ, զգում ես, որ ֆուֆլո երազանք ա եղել, ու ափոոսում ես դրա վրա վատնած ամեն ինչը: Մի խոսքով՝ երազանքներ կան, իդեա ֆիքսեր՝ ոչ:

    Գալաթեա - Կարո՞ղ ես մի ֆրազով կամ նախադասությամբ ասել էն, թե ինչ ես դու մինչ այժմ կյանքից սովորել.. ի՞նչ է ինքը քեզ հասկացրել.. լոզունգի, կրեդոյի պես մի բան:
    Ձայնալար - Պայքար, պայքար մինչև վերջ

    Գալաթեա - Պատկերացրու, թե մեեեեծ ակումբային հանդիպման ես , լիքը հին ու նոր ակումբցիք են հավաքված ու դու կենաց–բարեմաղթանք ես ասում... ի՞նչ կասեիր:
    Ձայնալար - Վախենում եմ, որ մեծական կամ ձևական թվա, բայց "Սիրեցեք զմիմեանս"-ը շատ լավ բարեմաղթանք ա:
    Շրջապատին սիրելը կյանքը երկարացնում ա, պետք ա փորձել սիրել ամեն մարդու մեջ գոնե մի բան…
    Որ մեկին չեմ սիրում չէ՞, իմունիտետս թուլանում ա, ալերգիաս՝ ուժեղանում ու կյանքը մռայլ ա դառնում, իսկ որ սիրում ես աջ ու ձախ (կնիկս լսի գլուխս կջարդի ) կյանքն էլ ես սկսում սիրել ավելի շատ՝ փոխադարձաբար



    Բագ ջան, շատ շնորհակալ եմ ուրախ ու հետաքրքիր հարցազրույցի համար: Հատկապես վերջին՝ երկուստեք փոքր ինչ "ճանճի տակ" գտնվող հատվածի համար
    Պաչ:
    Հուսով եմ՝ ստացվեց գոնե մի քիչ բացահայտել Ձայնալարի ափաշքյարա, բայց միևնույն ժամանակ բավականին փակ ու չբացահայտված կերպարը:



  8. Գրառմանը 41 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.06.2010), A.r.p.i. (22.06.2010), Adam (22.06.2010), Ambrosine (23.06.2010), Ariadna (22.06.2010), armen9494 (27.01.2012), ars83 (22.06.2010), Chuk (22.06.2010), E-la Via (24.06.2010), Farfalla (22.06.2010), Gayl (22.06.2010), Katka (23.06.2010), Kuk (22.06.2010), Legolas (23.06.2010), Monk (22.06.2010), Norton (22.06.2010), Rammer (22.06.2010), Rammstein (22.06.2010), Smokie (22.06.2010), SSS (22.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yevuk (22.06.2010), Աթեիստ (22.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Դատարկություն (22.06.2010), Երկնային (22.06.2010), Երվանդ (23.06.2010), Ժունդիայի (22.06.2010), Լուսաբեր (22.06.2010), ԿԳԴ (25.06.2010), Հայկօ (22.06.2010), Ձայնալար (22.06.2010), Մանուլ (22.06.2010), ՆանՍ (22.06.2010), Նարե (22.06.2010), Ներսես_AM (22.06.2010), Շինարար (22.06.2010), Ուլուանա (22.06.2010), Ռուֆուս (22.06.2010), Տրիբուն (22.06.2010), Ֆոտոն (23.06.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հարցազրույցներից հետո ավելի եմ սկսում երեխեքին սիրել
    Լավն էր, ավելի շատ ուրախ էր ու հավեսին: Ապրեք...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (22.06.2010), Yevuk (22.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Գալաթեա (22.06.2010), Ժունդիայի (22.06.2010), Ինչուիկ (23.06.2010), Ձայնալար (22.06.2010)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագ, մի հատ գրառում արա, քեզ էլ վարկանիշ տանք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (22.06.2010), Monk (22.06.2010), Գալաթեա (22.06.2010), Ձայնալար (22.06.2010), Շինարար (22.06.2010)

  13. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, մի հատ գրառում արա, քեզ էլ վարկանիշ տանք
    մտքերս մի գրի

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (22.06.2010), Ձայնալար (22.06.2010)

  15. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհն

  16. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.06.2010), A.r.p.i. (22.06.2010), Annushka (23.06.2010), Ariadna (25.01.2014), Chuk (22.06.2010), E-la Via (24.06.2010), Hda (22.06.2010), Jarre (20.01.2014), Kuk (22.06.2010), matlev (22.06.2010), Monk (22.06.2010), Norton (22.06.2010), Rammstein (22.06.2010), Smokie (22.06.2010), SSS (22.06.2010), Արշակ (23.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Դատարկություն (22.06.2010), Երկնային (22.06.2010), Ժունդիայի (22.06.2010), Ինչուիկ (23.06.2010), ԿԳԴ (25.06.2010), Մանուլ (22.06.2010), Շինարար (22.06.2010), Ուլուանա (22.06.2010), Ռուֆուս (22.06.2010), Ֆոտոն (23.06.2010)

  17. #9
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա երբ ա հարց տալու ժամանակը գալու՞ ես հարցեր ունեմ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  18. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԻՄՀԿ արդեն կարելի ա տալ

    Բագ ջան, էն իմ հարցազրույցին քո տված կռիսական հարցն եմ քեզ վերադարձնում: Զարմացրու՜ ինձ, իսկ եթե ի վիճակի չես, կարաս չպատասխանես

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ի՞նչ կարաս ասես քո մասին, որ քչերը գիտեն՝ ավելի կոնկրետ որ ես չգիտեմ: Ցանկալի է նենց բան, որ զարմանամ, «էսօր երկու ձվից ձվածեղ եմ կերել» պատասխանը չի ընունվում
    Եթե տուֆտա հարց ա, կարաս չպատասխանես
    Դե, քեզ տեսնենք
    I may be paranoid but no android!

  19. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ քու արա, տենց բան էլ կա՞ Ուղիղ եթե՞ր

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (22.06.2010), Ֆրեյա (22.06.2010)

  21. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1 Ամենից շատ ինչո՞վ ես սիրում նկարել (ի նկատի ունեմ՝ ջրաներկ, մատիտ եւ նման բաներ: )
    2 Իսկ բացի նկարչությունից արվեստի էլ ի՞նչ բնագավառ ես սիրում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (22.06.2010)

  23. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայ, ինչ ես կարծում, մարդու ծիծաղելու ձևը իր մասին շատ բան ա ասում, թե կապ չունի վաբշե՞

    Իսկ պարող ավատարը՞

    Ոնց ա ստացվել, որ տենց սազող մականուն ես քեզ ընտրել՞ Ով գոնե մի անգամ լսի քո ծիծաղը, կասկած չի առաջանա մոտը, որ անձնագրով Ձայնալար ես
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.06.2010, 15:34:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (22.06.2010)

  25. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայնալար ջան, ի՞նչ հարց տամ

  26. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագ, այ լավ յու
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուշադրություն, վեբ կայք ԱՆՎՃԱՐ
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 29.06.2012, 16:27
  2. Ընտրովի ուշադրություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 07.11.2010, 13:25
  3. Ուշադրություն. ICQ վիրուս
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Վեբ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 08.03.2010, 23:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •