Հա, ճիշտ ա ասում (միանգամից բարեկամությունը զգացվում ա, է): Էդքան փոքր էի, չէի երևո՞ւմ:
Դե հասկանում եմ, որ շրջապատող հմայքի մեջ կորել եմ, չեմ երևում, բայց սուրճից չէի հրաժարվի
Բարեկամ ջան, հլը էս դոնաթսը փորձի:
Լիլ ջան, շաքա՞ր:
Թե՞ դու քո սասիսկու... էէ, շաքարի (քաղցր) գործարանն ունես:
Հ.Գ. Բագրատիչ, հերիքա մտածես, պատասխանի հարցերին:![]()
) Հեսա, սպասում եմ մուսաս գա, որ պատասխանեմ, վռազ չեք չէ՞: Արս, միամիտ տղա դուրս եկար, ես որ օրվա կոֆե դնողն եմ՝ խոսք էի քցում, որ աղջկեքից մեկը տեղից շարժվեր
))
Legolas (23.06.2010)
Բագ, կուզեի՞ր մեկի փոխարեն երեք մեծ քուրիկ ունենայիր![]()
When life gives you lemons, make lemonade
Հայկօ (23.06.2010)
Ariadna (23.06.2010)
Ես էլ հարցեր երկնեցի։![]()
1. Բագ, ի՞նչ ես կարծում քո՝ կյանքի նկատմամբ դրական ու լավատեսական տրամադրվածությունը, այսպես ասած՝ թեթև տանելու մոտեցումը բնածի՞ն շնորհ ա (կամ օրհնանք), թե՞ համապատասխան դաստիարակության արդյունք։
2. Ինչքան գիտեմ՝ վաղուց թարգել ես նկարելը, իսկ բարի ավանդույթները վերականգնելու պլաններ չկա՞ն մոտ ապագայում։
3. Դու հեչ իսկապես ջղայնանու՞մ ես։ Նենց, որ, ասենք, լիաթոք, անկեղծորեն կատաղես կամ կոպտես դիմացինին՝ էդ պահին նույնիսկ մտքումդ ձայնալարային ծիծաղի նշույլ չունենալով։Նկատի ունեմ նենց իրավիճակ, որ ծիծաղի համար ընդհանրապես տեղ չունենաս մեջդ, էլի։
4. Քո կարծիքով, ի՞նչն ա քեզ ամենալավը հաջողվում անել, դե, բացի հումորից ու դրանից բխող բաներից։
5. Ո՞նց ես կարողանում համատեղել հումորի սրությունն ու բարությունը (անչարությունը)։![]()
6. Ի՞նչ ռեակցիա կտայիր, եթե քեզ հանդիպման ժամանակ հանկարծակի պոնչիկ անեի։![]()
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ձայնալար (23.06.2010)
Պահպանողական չեմ, բայց չէի ասի, թե հեշտ եմ փոխում մոտեցումներս: Որքան էլ, որ համոզված լինեմ տեսակետիս մեջ, միշտ չեմ բացառում, որ կարող եմ սխալվել ու համապատասխան փաստարկների կամ տրամաբանական եզրահանգումների արդյունքում հնարավոր է, որ փոխեմ դիրքորոշումս:
Դժվարանում եմ ասել, թե ինչ, բայց դժվար է այսքան շփվել մի միջավայրում ու ոչինչ չսովորել: Օրինակ, քաղաքական հայացքներս են որոշ առումով փոխվել, դե մինչև համապատասխան բաժնի մոդեր դառնալը ո՞վ էր էդքան քաղաքական բնույթի նյութ կարդացողը:
Էլի բաներ սովորած կլինեմ ընդհանուր առմամբ սովորող տղա եմ
---------- Ավելացվել է՝ 22:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:15 ----------
Կներես ուշ պատասխանելու համար՝ գործի տեղից չէի կենտրոնանում:
1. Ախր ես ինչ իմանամ՝ եթե ինձ ծնողներս դաստիարակած չլինեին, ու ասենք ծնողներիս նման լինեի, դաստիարակողներին՝ չէ, կասեի գեներով ա եկել, հակառակ դեպքում՝ կասեի դաստիարակությունից ա: Իսկ սենց՝ դժվար ա ասել: Ամենայն հավանականությամբ երկու գործոնն էլ կա:
2. Մի օր անպայման վերսկսելու եմ: Ես չեմ թարգել, պարզապես մուսան ինձանից գնացել ա՝ զբաղվածությանս պատճառով: Եթե մեկը ինձ աշխատավարձիս չափ թոշակ նշանակի (), հաճույքով աշխատանքից դուրս կգամ ու մուսաս կվերադառնա
3. Հա, պատահում ա, ասեմ, որ հեչ հաճելի տեսարան չի՝ բանը որ դրան հասավ, մինչև վերջ գնացող եմ, անկառավարելի եմ դառնում:
Լինում են նաև թեթև գժություններ՝ կարող ա պահի տակ գոռգոռամ ու շուտ անցնի:
4. Անհարմար հարցեր ես տալի, ախր երեխաներ են կարդում![]()
Իսկ, եթե լուրջ, չգիտեմ: Ընդհանուր առմամբ, ինչի վրա էլ աշխատում եմ մի բան դուրս գալիս ա, բայց ինչ-որ առանձնահատուկ տաղանդ կարծես թե չունեմ
5. Ես չեմ համատեղում, իրանք իմ մեջ համատեղված են![]()
6. Ոնց որ տենց էլ պետք ա լիներ:![]()
Բագ ջան, կա՞ նենց բան քո անցյալում, որը որ չէիր ուզենա, որ քեզ հիշացնեն:
Իսկ հիմա ավելի լուրջ:
Մանկությունիցդ խոխմ դեպք կպատմե՞ս: Հեչ դու ու Աննան ի՞նչ գժություններ եք արել ու անում:![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ձայն ապեր, երկու հարց ունեմ.
1. մինչև հիմա քանի՞ հատ անտեղի տուգանքներ ես տվել Ակումբի անմեղ ժողովրդին
2. ու ովքեր են նրանք…
3. ու ոնց ես գիշերը հանգիստ խղճով քնում այ անաստված
դե գնա պատասխանի…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ