User Tag List

Ցույց են տրվում 76 համարից մինչև 79 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Ուշադրություն :) Ձայնալարն է ծիծաղում :)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն :) Ձայնալարն է ծիծաղում :)

    ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԼԱՐԻ ՀԵՏ



    Գալաթեա - Բագ, այ Բագ, հլա մի ասա տեսնեմ` ինչո՞ւ մինչ այժմ, քո կարծիքով, դու դեռ հարցազրույց չունես Ակումբում:
    Ձայնալար - Երգիրը երգիր չի որտև
    Գալ, էս արդեն ինքն ա՞, հարցազրիցն ա՞:

    Գալաթեա - Չեմ ասի
    Ձայնալար - Լավ սպասի նավսյակի լուրջ պտասխանեմ նաև:
    Որովհետև ես ափաշքյարա կերպար եմ Ակումբում, այսինքն իմ մասին շատ բան ա հայտնի, վիրտուալ կերպարս առանձնապես չի տարբերվում ռեալից. ամեն դեպքում հատուկ միջոցներ չեմ ձեռնարկում տարբերացնելու համար, դրա համար էլ առանձնապես հետաքրքիր չի իմ հարցազրույցը

    Գալաթեա - Բագ, բայց շատ մի լրջացի:
    Ձայնալար - Ձև չունես, արդեն գալուստուկս կապել նստել եմ:
    Գալաթեա - Այ ես օրինակ քեզ սկզբում մի այլ կարգի չէի սիրում, ասել եմ... ուրիշ ակումբցիքի կողմից նույն բանը հեչ նկատել ե՞ս. որ սկզբում "տակույու լիշնի նեպրիյազն" ունենան:
    Ձայնալար - Դե քեզնից էլ չեմ նկատել:
    Խոստովանողներից մեկ էլ Կիտան ա ասել, որ նիտո շտո չէր սիրում, ուղղակի անտարբեր էր` շատ

    Գալաթեա - Ես չգիտեմ ինչի էր տենց, բայց էն քո ավատարը որ տեսնում էի, էն ծելնյաշկան հագիդ, մի այլ կարգի ջղայնանաում էի Կարող ա՞ ինձնից էր
    Ձայնալար - Աաաաա Մոռացել էի էդ ավատարս, պանամկայով:
    Գալաթեա - Հաաա՜՜ հա, ինքն էր Լավ, լրջանանք դույզն-ինչ: Մի քիչ քեզնից պատմի, մասնագիտություն, սիրած ուտելիք, կինո, սիրած խաղ: Ասա, է ասա
    Ձայնալար - Դե մասնագիտությամբ ինչպես գիտեք ատամնաբույժ եմ... Սիրած ուտելիքս Պլոմբիր պաղպաղակն ա, քանի որ, դե, ատամնաբույժ եմ.. լավ, լրջացա Գալստուկս թուլացել էր պահի տակ:
    Գալաթեա - Արդեն սկսում էի հավատալ

    Ձայնալար - - Մասնագիտությամբ միկրոսխեմատեխնիկ եմ: Տեսնես ինչ որ մեկը բան հասկացա՞վ:
    Ես 3-րդ կուրսում նոր սկսեցի հասկանալ

    Գալաթեա - Ըդիգ ի՞նչ է: Բացատրի:

    Ձայնալար - Նայի, առաջ կային ելեկտրոնային լամպեր, էն որ ասում էին լամպվի տելեվիզատոր, է՞:
    Պատկերացրու, ոնց որ էլեկտրոնային սխեմայի կիռպիչը լամպն ա:
    Հետո դրանց եկան փոխարինելու կիսահաղորդչային սարքերը` տրանզիստր-մրանզիստր:
    Հետո էդ տրանզիստրները սկսեցին իրագործել մի բյուրեղի մեջ, ասենք՝ մի սանտիմետր քառակուսի մակերեսում 1 միլիոն տրանզիստր: Նույնը լամպերով անելու համար մի հեկտար տեղ պետք կգար, մի հատ ել ատոմակայան, որ եդ եզին սնուցեր:

    Գալաթեա - /խեղճացած/ - Հա...հասկացա...

    Գալաթեա - Միթոմ փափուկ անցում ուտելիքին Սիրա՞ծ, չսիրա՞ծ:
    Ձայնալար - Ամենակեր եմ, բայց ավելի շատ հակված կծու-թթու ուտելիքներին: Շատ եմ սիրում խորոված: Ձկնեղեն էլ եմ շատ սիրում:
    Գալաթեա- Իսկ ինքդ համով խորոված անո՞ւմ ես:
    Ձայնալար - Դե որ նեղն ընկնեմ, կանեմ համով
    Սովորաբար ինիցիատիվան իմ ձեռքը չեմ վերցնում, որովհետև կողքից միշտ հայտնվում են խորհուրդ տվողներ, ու ամեն մեկն իր ուրույն մեթոդն է առաջարկում էդ ամենապարզ ու հանճարեղ ուտելիքը պատրաստելու
    Գալաթեա - Ուֆ, էդ խորհուրդ տվողները :Դ
    Ձայնալար - "Ապեր չորացնում ես, ապեր վառում ես, կախվեց, բոց տվեց, ջուր լցրու, շատ լցրիր"... որ հումորով չվերաբերվես՝ կռվի բուն ա
    Գալաթեա - Լրիվ Վեստառակասիրության գաղտնիքն էլ բացեցինք...այ ձնկասեր
    Լավ, ռակ ուտելով կինո որ նայում ես, է՞, եղել ա հեչ ինչ-որ ֆիլմ, որ դուրդ շատ եկել ա, հուզվել-մուզվել ես:
    Ձայնալար - Գալ, կինոներից դում-դում եմ (էն մի հատ սմայլիկ կա է Ակումբում, որ ճակատին ա խփում ձեռով ) ահագին ժամանակ ա ինչ չեմ նայում, գրեթե չեմ նայում:
    Գալաթեա - Իսկ չես զգո՞ւմ դրա պակասը: Մարդուն միշտ մի քիչ կինո ա չէ՞ պետք.. որ իրականացած տեսնի էն, ինչ ինքը կյանքում չի կարողացել տեսնել կամ իրագործել, տենց չի՞:
    Ձայնալար - Մի պահ կար՝ լիքը հիմար կինո տեսա, մոտս ֆոբիայի նման մի բան առաջացավ: էն որ նայում նայում ես ասում ես ըհըն, հեսա կիմաստավորվի, մեկ էլ տեսնում ես տիտրերը գնացին:
    Ես դրա գիտական սահմանումն եմ տվել` կոչվում ա "իզուր կորցրած ժամանակի կոմպլեքս". ես էդ կոմպլեքսից ունեմ + նստածս տեղը չեմ կարողանում մնալ, ձանձրանում եմ: Հեռուստացույցը որ միացնում եմ, ալիքները անվերջ փոխում եմ: Էդ իզուր կորցրած ժամանակի կոմպլեքսն էլ մի կողմից Էս վերջերս Մառան ինչ-որ կինոներ էր բերել, որ նայեինք, տենց էլ մնաց:
    Որ համոզում ա կինոթատրոն ա տանում, նայում եմ


    շարունակելի

  2. Գրառմանը 58 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.06.2010), A.r.p.i. (21.06.2010), Adam (22.06.2010), Agni (21.06.2010), Ambrosine (21.06.2010), Ariadna (21.06.2010), armen9494 (27.01.2012), ars83 (21.06.2010), Chilly (21.06.2010), Chuk (21.06.2010), cold skin (23.06.2010), davidus (21.06.2010), E-la Via (21.06.2010), Elmo (22.06.2010), Farfalla (21.06.2010), Interdenominational (21.06.2010), Katka (21.06.2010), keyboard (22.06.2010), Kuk (22.06.2010), Legolas (21.06.2010), matlev (21.06.2010), Mephistopheles (22.06.2010), Monk (21.06.2010), My World My Space (21.06.2010), Norton (21.06.2010), One_Way_Ticket (21.06.2010), Rammer (21.06.2010), Rammstein (21.06.2010), Safaryan (21.06.2010), Smokie (21.06.2010), SSS (21.06.2010), Ungrateful (21.06.2010), VisTolog (23.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yellow Raven (21.06.2010), Yevuk (21.06.2010), Աթեիստ (21.06.2010), Արշակ (21.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Դատարկություն (21.06.2010), Երկնային (22.06.2010), Երվանդ (21.06.2010), Էլիզե (21.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (21.06.2010), ԿԳԴ (25.06.2010), Հայկօ (22.06.2010), Մանուլ (22.06.2010), ՆանՍ (21.06.2010), Նարե (21.06.2010), Ներսես_AM (21.06.2010), Շինարար (21.06.2010), Ուլուանա (21.06.2010), Ռուֆուս (21.06.2010), Տրիբուն (22.06.2010), քաղաքացի (22.06.2010), Ֆոտոն (22.06.2010), Ֆրեյա (21.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուշադրություն, վեբ կայք ԱՆՎՃԱՐ
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 29.06.2012, 16:27
  2. Ընտրովի ուշադրություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 07.11.2010, 13:25
  3. Ուշադրություն. ICQ վիրուս
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Վեբ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 08.03.2010, 23:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •