ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՁԱՅՆԱԼԱՐԻ ՀԵՏ
Գալաթեա - Բագ, այ Բագ, հլա մի ասա տեսնեմ` ինչո՞ւ մինչ այժմ, քո կարծիքով, դու դեռ հարցազրույց չունես Ակումբում:
Ձայնալար - Երգիրը երգիր չի որտև
Գալ, էս արդեն ինքն ա՞, հարցազրիցն ա՞:
Գալաթեա - Չեմ ասի![]()
Ձայնալար - Լավ սպասի նավսյակի լուրջ պտասխանեմ նաև:
Որովհետև ես ափաշքյարա կերպար եմ Ակումբում, այսինքն իմ մասին շատ բան ա հայտնի, վիրտուալ կերպարս առանձնապես չի տարբերվում ռեալից. ամեն դեպքում հատուկ միջոցներ չեմ ձեռնարկում տարբերացնելու համար, դրա համար էլ առանձնապես հետաքրքիր չի իմ հարցազրույցը
Գալաթեա - Բագ, բայց շատ մի լրջացի:
Ձայնալար - Ձև չունես, արդեն գալուստուկս կապել նստել եմ:
Գալաթեա - Այ ես օրինակ քեզ սկզբում մի այլ կարգի չէի սիրում, ասել եմ... ուրիշ ակումբցիքի կողմից նույն բանը հեչ նկատել ե՞ս. որ սկզբում "տակույու լիշնի նեպրիյազն" ունենան:
Ձայնալար - Դե քեզնից էլ չեմ նկատել:
Խոստովանողներից մեկ էլ Կիտան ա ասել, որ նիտո շտո չէր սիրում, ուղղակի անտարբեր էր` շատ
Գալաթեա - Ես չգիտեմ ինչի էր տենց, բայց էն քո ավատարը որ տեսնում էի, էն ծելնյաշկան հագիդ, մի այլ կարգի ջղայնանաում էիԿարող ա՞ ինձնից էր
Ձայնալար - ԱաաաաՄոռացել էի էդ ավատարս, պանամկայով:
Գալաթեա - Հաաա՜՜ հա, ինքն էրԼավ, լրջանանք դույզն-ինչ: Մի քիչ քեզնից պատմի, մասնագիտություն, սիրած ուտելիք, կինո, սիրած խաղ: Ասա, է ասա
Ձայնալար - Դե մասնագիտությամբ ինչպես գիտեք ատամնաբույժ եմ... Սիրած ուտելիքս Պլոմբիր պաղպաղակն ա, քանի որ, դե, ատամնաբույժ եմ.. լավ, լրջացաԳալստուկս թուլացել էր պահի տակ:
Գալաթեա - Արդեն սկսում էի հավատալ
Ձայնալար - - Մասնագիտությամբ միկրոսխեմատեխնիկ եմ: Տեսնես ինչ որ մեկը բան հասկացա՞վ:
Ես 3-րդ կուրսում նոր սկսեցի հասկանալ
Գալաթեա - Ըդիգ ի՞նչ է: Բացատրի:
Ձայնալար - Նայի, առաջ կային ելեկտրոնային լամպեր, էն որ ասում էին լամպվի տելեվիզատոր, է՞:
Պատկերացրու, ոնց որ էլեկտրոնային սխեմայի կիռպիչը լամպն ա:
Հետո դրանց եկան փոխարինելու կիսահաղորդչային սարքերը` տրանզիստր-մրանզիստր:
Հետո էդ տրանզիստրները սկսեցին իրագործել մի բյուրեղի մեջ, ասենք՝ մի սանտիմետր քառակուսի մակերեսում 1 միլիոն տրանզիստր: Նույնը լամպերով անելու համար մի հեկտար տեղ պետք կգար, մի հատ ել ատոմակայան, որ եդ եզին սնուցեր:
Գալաթեա - /խեղճացած/ - Հա...հասկացա...
Գալաթեա - Միթոմ փափուկ անցում ուտելիքինՍիրա՞ծ, չսիրա՞ծ:
Ձայնալար - Ամենակեր եմ, բայց ավելի շատ հակված կծու-թթու ուտելիքներին: Շատ եմ սիրում խորոված: Ձկնեղեն էլ եմ շատ սիրում:
Գալաթեա- Իսկ ինքդ համով խորոված անո՞ւմ ես:
Ձայնալար - Դե որ նեղն ընկնեմ, կանեմ համով
Սովորաբար ինիցիատիվան իմ ձեռքը չեմ վերցնում, որովհետև կողքից միշտ հայտնվում են խորհուրդ տվողներ, ու ամեն մեկն իր ուրույն մեթոդն է առաջարկում էդ ամենապարզ ու հանճարեղ ուտելիքը պատրաստելու
Գալաթեա - Ուֆ, էդ խորհուրդ տվողները :Դ
Ձայնալար - "Ապեր չորացնում ես, ապեր վառում ես, կախվեց, բոց տվեց, ջուր լցրու, շատ լցրիր"... որ հումորով չվերաբերվես՝ կռվի բուն ա
Գալաթեա - ԼրիվՎեստառակասիրության գաղտնիքն էլ բացեցինք...այ ձնկասեր
![]()
Լավ, ռակ ուտելով կինո որ նայում ես, է՞, եղել ա հեչ ինչ-որ ֆիլմ, որ դուրդ շատ եկել ա, հուզվել-մուզվել ես:
Ձայնալար - Գալ, կինոներից դում-դում եմ (էն մի հատ սմայլիկ կա է Ակումբում, որ ճակատին ա խփում ձեռով ) ահագին ժամանակ ա ինչ չեմ նայում, գրեթե չեմ նայում:
Գալաթեա - Իսկ չես զգո՞ւմ դրա պակասը: Մարդուն միշտ մի քիչ կինո ա չէ՞ պետք.. որ իրականացած տեսնի էն, ինչ ինքը կյանքում չի կարողացել տեսնել կամ իրագործել, տենց չի՞:
Ձայնալար - Մի պահ կար՝ լիքը հիմար կինո տեսա, մոտս ֆոբիայի նման մի բան առաջացավ: էն որ նայում նայում ես ասում ես ըհըն, հեսա կիմաստավորվի, մեկ էլ տեսնում ես տիտրերը գնացին:
Ես դրա գիտական սահմանումն եմ տվել` կոչվում ա "իզուր կորցրած ժամանակի կոմպլեքս". ես էդ կոմպլեքսից ունեմ + նստածս տեղը չեմ կարողանում մնալ, ձանձրանում եմ: Հեռուստացույցը որ միացնում եմ, ալիքները անվերջ փոխում եմ: Էդ իզուր կորցրած ժամանակի կոմպլեքսն էլ մի կողմիցԷս վերջերս Մառան ինչ-որ կինոներ էր բերել, որ նայեինք, տենց էլ մնաց:
Որ համոզում ա կինոթատրոն ա տանում, նայում եմ
շարունակելի
Էջանիշներ