User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Դուետներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ rainbow-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    42
    Գրառումներ
    173
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դուետներ

    Պատիվ ունեմ առաջարկելու նոր թեմա , ուր կներկայացվեն համահեղինակային աշխատանքներ ազատ ֆորմատով: Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ մի փորձ՝ ձեռնարկված իմ եվ Էդգար Կոստանդյանի կողմից, որտեղ համադրված է նրա արձակը եվ իմ չափածոն:


    Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան
    Հավերժ միասին
    (դրամա)

    Հասմիկ

    Սերը նամակ էր
    Երջանկության անհասցե հեռուներից,
    Լոկ թղթե մի նավակ էր,
    Բայց ալեծուփ խենթ ծովերից
    Սերը փրկեց ինձ,
    Եվ երազանքի միավանկն այս
    Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ.
    Ես գտա քեզ,դու գտար ինձ ,
    Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի:
    Մի թող այն անվերնագիր,
    Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր
    Կաթիլ առ կաթիլ…

    Էդգար

    Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ :

    Հասմիկ

    Ախ, դուայնքանշատեսիմմեջ,
    Որինքսինձհաճախփշուրեմթվում,
    Չնչինբեկոր, նշույլ, առէջ ,
    Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում :
    Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում ,
    Երջանկությանլոկթույլբախյուն,
    Եվոչթեսիրտ,
    Իսկդուիմմեջկապույտերկես,
    Կապույտերգես,
    Կապույտարյուն,
    Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում

    Ավելացվել է 4 րոպե անց
    Էդգար

    Կհեռանամ ես քո ներսից և կոնֆլիկտը սրտիդ ու բանականության կդադարի : Ես կդառնամ միայն տխուր , բայց նաև շատ զավեշտալի հիշողություն : Դու մի հիշիր երազներդ ու կեղծ դարձած իմ քնքշության րոպեները այն երջանիկ : Դրանք անցան , կորան անհետ , իսկ այսօր ես , իսկ այսօր դու , առանձնացած այս աշխարհից ` դուրս ենք հանում մեր հուշերը դեպի երկինք , դեպի թախիծ ու տրտմություն անհյուրընկալ

    Հասմիկ

    Անկարող եմ փակել դուռս քո առաջ ,
    Անզոր եմ, անզոր եմ ես ինքս իմ դեմ ,
    Եվ չգիտեմ
    Ինչի? հանուն քո անունը շշնջալիսª
    Շուրթերը իմ դեռ դողում են,
    Իմ շուրթերը դեռ կանչում են քեզ«սիրելիս» :
    Ինչպես ապրել ,
    Երբ հուշերի անձրեվում հորդ
    Անձրեվանոցս բացելու չունեմ ուժեր
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 31.01.2007, 13:41: Պատճառ: հանվել է տառերի մեծ չափսը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •