User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Հարցազրույց

  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցազրույց

    Մի քանի շաբաթա արդեն մտածում եմ անձնական օրագիր բացելու, բայց չկողմնորոշվելով թե ինչ անուն կարելիա ընտրել՝ ոչինչ չէի անում: (Չնայած հիմա էլ վերնագիրը սրտովս չի, բայց դե..)

    Այստեղ նախ կտեղադրեմ բլոգիս առաջին գրառումները, որոնց վերնագիրն էլ հենց «Հարցազրույց» է: Հարցերի 10% վերցված է այլ տեղից, իսկ մնացած բոլորը ինքնս եմ հորինել:
    Նաև հիշեցնեմ, որ մոտավորապես մեկ տարի առաջա դա գրվել, ու հիմա շատ փոխված կարծիքներ, մտքեր կան,() որոնց էլ կանդրադառնամ հետագա գրառումներում:

    ---------- Ավելացվել է՝ 14:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:36 ----------

    Հարց. Ինչից ես վախենում
    Պատասխան: Ֆիզիկական ու հոգեկան ցավից
    Հարց: Երբևէ զգացել ես?
    Պատասխան: Ահա, զգացել եմ, և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան: Դե ավելի ճիշտ մինչև հիմա էլ զգում եմ:
    Հարց:
    Ի՞նչ կփոխեիր քո մեջ.
    Պատասխան: Իմ մե՞ջ. Դե կա մի բան, որ ամենից շատ կցանկանայի փոխել…
    Հարց: Կասե՞ս ինչն է.
    Պատասխան: Կասեի, բայց… ինչու՞ իմանան:
    Հարց: Դա գաղտնի՞ք է.
    Պատասխան: Այո…
    Հարց: Ի՞նչն է քեզ անհանգստացնում:
    Պատասխան: Որքան էլ տարօրինակ կհնչի` մարդկության կյանքը:
    Հարց: Իսկ մարդկությանն ինչ-որ վատ բա՞ն է սպասվում:
    Պատասխան: Դե անհնարա համոզված ասել “այո՛, սպասվումա”: Ես չգիտեմ, բայց գիտեմ, որ մարդիկ այնքան են չարացել (մի քիչ կոպիտ բառա, բայց բնութագրումա), որ եթե մեկը մյուսի ադնակլասնիկի պրոֆիլը ջնջի, ապա “զոհը” պատրաստ է սպանել տվյալ մարդուն` պրոֆիլը ջնջողին: Մարդն ինքն է կործանում իր կյանքը, դիմացինի կյանքը, բույսի կյանքը, Երկիր մոլորակի կյանքը: Չեմ ուզում մանրանալ այդ հարցի մեջ:
    Հարց: Ինչպիսի՞ն ես դու:
    Պատասխան: Ե՞ս.. չգիտեմ:
    Հարց: Լավ, այսպես տամ հարցը. Ո՞րոնք են քո լավ և վատ կողմերը:
    Պատասխան: Հա, այսպես ավելի հեշտ է պատասխանել: Դե սկսեմ երևի լավ կողմից: Երևի թե լավ կողմս այն է, որ կարողանում եմ “անջատել” ուղեղս, չզգալ ու չլսել ոչինչ, չմտածել ու.. ուղղակի քնել: Նաև կա մի բան.. իմ լավ կողմը, մեկի համար կարող է վատ լինել, մյուսի համար` վատ. Այդ դեպքում ինչպե՞ս իմանամ, դա լա՞վ կողմ է, թե՞ վատ:
    Հարց: Իսկ ի՞նչ են մտածում ուրիշները քո լավ կողմերի մասին:
    Պատասխան: ՈՒրիշները մտածում են, որ ես շատ ավելի լավն եմ, բայց ես այդպես չեմ կարծում:
    Հարց: Անցնե՞նք քո վատ կողմերին:
    Պատասխան: Անցանք: Վատ կողմ: Դե կան մարդիկ, որոնց համար վատ կողմ կարա լինի իմ համառությունը, ուզածիս ամեն կերպ հասնելու ցանկությունը: Եվ դա իրոք այդպես է, ուզածիս հասնելու համար կանեմ ամեն ինչ, թեկուզ դրա համար սաղ կյանքս անցնի: Մյուս վատ կողմը երևի նա է, որ շատ մեծ համբերություն ունեմ: Ճիշտա, սա նաև լավ կողմերի մեջ կա, բայց բացատրեմ: Համբերությունս ինչպես բոլորինը անսպառ չէ, սպառվելու դեպքում ոչ երանի սպառողին: Իմ մոտ էսպիսի մի.. չգիտեմ, կարգախոս կա “Թշնամուդ դեմ իր զենքով պայքարիր”: Իսկապես որ օգնում է: Պայքարում եմ, իսկ հաջողությունը թեկուզ ուշ, բայց երևում է:
    Հարց: Շու՞տ ես նյարդայնանում:
    Պատասխան: Ընդհանրապես եթե դիմացինս դիտմամբ է ուզում ինձ ներվայնցանել..` ինչպես ասեցի վերևում` անջատում եմ ուղեղս, փակում եմ աչքերս ու քնում: Ինչքան ուզումա թող խոսա: Երկրորդ դեպքում, շատ ավելի նյարդային եմ, երբ դիմացինս ոչ դիտմամբ է անում այն, ինչն իսկապես վրաս ազդում է: Արդեն չեմ կարողանում ինձ կառավարել, ինչքան էլ որ դիմացինս մեծ լինի ինձնից` ասում եմ այն, ինչ էդ պահին մտածում եմ:
    Հարց: Իսկ հետևանքների մասին մտածու՞մ ես:
    Պատասխան: Ընդհանրապես ինձ հետևանքը չի հետաքրքրում, իսկ ինչ վերաբերվումա հետոյին, ես ամեն ինչ հաշվի եմ առնում:
    Հարց: Ինչո՞վ ես հետաքրքրվում:
    Պատասխան: Կարելի է ասել ամեն ինչով:
    Հարց: Իսկ բնական գիտություննե՞ր:
    Պատասխան: Հա. Ֆիզիկա, կենսաբանություն, հոգեբանություն, ՄԱՐԴ.
    Հարց: Մա՞րդ
    Պատասխան: Այո, քանզի մարդն է ամեն ինչի գաղտնիքը: Կարող ես չհարցնել “Այդպե՞ս ես կարծում”. Հա, այդպես եմ կարծում:
    Հարց: Վերջին կարդացած հոդվածը ո՞րն է եղել, որը տպավորվել է քո մեջ:
    Պատասխան: Այն, որ իրականում Լուսնի վրա կյանք կա: Ապոլոնի անձնակազմը հայտարարել է դա: Նրանք նույնիսկ վիդեո և ֆոտո ապացույցներ ունեն:
    Հարց: Իսկ առաջինը՞:
    Պատասխան: Առաջին տպավորվածը դա այն էր, որ հերթական տիեզերական միսիայի ժամանակ տիեզերք դուրս եկած տիեզերանավից ստացվեցին էս տեսակ հաղորդագրություններ
    “ Հենց նոր արեգակից տեղի ունեցավ հզոր արտանետում: Արեգակից մի քանի հարյուր հազար կիլոմետր հեռավորթության վրա, կրակի ամպի մեջ հանկարծ սկսում են երևալ ինչ-որ մարդանման պատկերներ… աստված իմ, սրանք մարդիկ են: Նրանք կարծես այրվում են հավերժական կրակում.. մենք կարծես դժողքը գտած լինենք”: Այդ պահին, երբ ՆԱՍԱ-ի օպերատորը պահանջում է, որ նրանք նորից կրկնեն իրենց խոսքերը, կապն անջատվում է: Մի քանի վայրկյան անց այն նորից վերականգնվում է, իսկ անձնակազմը ներկայացնում է թռիչքի ընթացքը, կարծես ոչինչ էլ չեր եղել: Ճիշտն ասած այս նյութը երբ կարդացի, մարմնովս սարսուռ անցավ:
    Հարց: Իսկ դու հավատու՞մ ես, որ դա իրական է:
    Պատասխան: Չհավատալու պատճառ ունե՞մ: Ոչ, չունեմ: Չգիտեմ, երևի իմ երևակայությունն այնքան ուժեղ է, որ ամեն ինչին հավատում եմ: Ոնցոր ես եմ ասում “Ես իմ երևակայության զոհն եմ”:
    Հարց: Հավատու՞մ ես Աստծուն
    Պատասխան: Սպասում էի այս հարցին: Կարծում եմ ամեն մարդն իր աստվածն է: Մարդն է կառավարում իր կյանքը, կատարում ընտրություն, տարբերում լավը վատից, կարճ ասած` նա է իր կյանքի տերը: ՄԱՐԴԸ… հզոր մի էակ է, որը կարող է սարեր շուռ տալ` ցանկության դեպքում: Իսկ աղոթքները, որոնք մարդկանց են բուժում և այլն, նույնպես կարծում եմ, որ տվյալ մարդու` աղոթք անողի գիտակցության արդյունքն է, իր շատ մեծ հավատքի ու ցանկության: Թեկուզ նա ինքն իրեն չի խնդրում, բայց ուղեղում հակառակ պռոցեսն է գնում…: ՄԱՐԴԸ շատ մեծ էներգիա է, նա պետք է կարողանա կառավարել այն, հակառակ դեպքում ներկայիս վատը էլ ավելի կվատանա:
    Հարց: Այդ դեպքում ինչպե՞ս ես վերաբերվում Քրիստոսին:
    Պատասխան: Հմմ... կարծում եմ նա եկել էր մեզ նախապատրաստելու այն փոփոխություններին, որոնք սպասվում են, ուսուցանելու այն ամենն, ինչ ինքը գիտեր: Փորձեց սովորեցնել այն, ինչը կփրկի աշխարհը, հետևաբար նաև մարդուն… դա սերն է, որը մարդուն դարձնում է լուսավոր, մաքուր:
    Հարց: Կասե՞ս թե քո կարծիքով նա որտեղից էր եկել
    Պատասխան: Ավելի բարձր քաղաքակրթություններից, որտեղ տիրում է միայն ներդաշնակությունը, սերը, այնտեղից, որտեղից մենք բոլորս ենք եկել, մեր երկրային առաքելությունն իրականացնելու:
    Հարց: Դու գիտե՞ս, թե որն է քո առաքելությունը:
    Պատասխան: Կամաց-կամաց համոզվում եմ, որ դա մարդկանց օգնելն է: Ինքս ինձ իմ հաճույքից կզրկեմ` դիմացինիս օգնելու համար, նրան օգնելու համար կծախսեմ այնքան ժամանակ, որ նույնիսկ ինձ վրա չեմ ծախսում:
    Պատասխան: Պարզ է:
    Պատասխան: Վերջացրի՞նք արդեն:
    Պատասխան: Այո, բայց դեռ կշարունակենք:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.06.2010, 13:46:


  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), Arpine (14.09.2011), cold skin (23.06.2010), E-la Via (19.06.2010), Freeman (16.10.2010), helium (19.06.2010), Inna (27.02.2011), KiLa (19.06.2010), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), Quyr Qery (28.04.2011), Skeptic (19.06.2010), Smokie (07.02.2011), Stranger_Friend (29.04.2013), unknown (28.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yevuk (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Գանգրահեր (31.01.2011), Դատարկություն (19.06.2010), Դարք (24.06.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (19.06.2010), Լեո (19.06.2010), ԿԳԴ (14.09.2010), Շինարար (19.06.2010), Սլիմ (01.02.2011)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց: Հո՞վ.
    Պատասխան: Այո.
    Հարց: Ինչպե՞ս ես.
    Պատասխան: Անհանգիստ.
    Հարց: Ինչու՞.
    Պատասխան: Ամսի 11-ին ու 14-ին քննության եմ:
    Հարց: Ի՞նչ քննության.
    Պատասխան: Մաթեմ ու հայոց.
    Հարց: Բայց պատրա՞ստ ես.
    Պատասխան: Չգիտեմ… պարապունքների պատճառով արդեն մի քանի ամիսա դեպրեսիայի մեջ եմ. Ամեն օր գնա պարապմունքի ու արի, և այդպես արդեն 6-7 ամիս: Գնալով ավելի եմ դեպրեսվում, ու իմ դեպրեսիայի արդյունքում շատերի նյարդերի վրա ազդում : Երևի ընկերոջս նման այնտեղ վատանամ D
    Հարց: Իսկ քո կարծիքով 6-7 ամիսը շա՞տ է.
    Պատասխան: Դե ուրիշները մեկ տարի, կամ նույնիսկ ավել են պարապում, իսկ իմ ժամանակի պակասի պատճառով կրկնակի ծանրաբեռնվածությամբ եմ պարապում:
    Հարց: Քանի որ բուհական քննություններն ավարտվել են, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ քոլեջ ես ընդունվելու:
    Պատասխան: Ահա. և “պայքար պայքար մինչև հոգնել” եմ անելու անվճարի համար, թե չէ վճարովին կա ու կա:
    Հարց: Քո կարծիքով կանցնե՞ս վճարովի.
    Պատասխան: Հնարավորա, բայց չեմ կարծում. Անցածս մի ժամ հետո մոռանում եմ: Ահա թե որ դեպքերում է պետք մեղր ուտել
    Հարց: Մեղր չե՞ս սիրում.
    Պատասխան: Չէ. Մի երկու օր զզվելով, մի կերպ կերա, բայց հիմա չեմ ուտում:
    Հարց: Լավ.
    Հարց: Գիշերը ժամը քանիսի՞ն ես քնում.
    Պատասխան: Դու ասա : Դե քնում եմ, երբ մեկը չի լինում, որ հետը ժամանակ անցկացնեմ:
    Հարց: Օրինակ ո՞վ.
    Պատասխան: Օրինակ իմ խելքին մեկը, որը նույնպես կցանկանա իմ հետ ժամանակ անցկացնել:
    Հարց: Փաստորեն սիրու՞մ ես գիշերներն արթուն մնալ:
    Պատասխան: Ահա, սիրում եմ: Այնքան լուռ է, հանգիստ, ոչ մի ձայն… իսկ վերևից մի պայծառ լույս է վառվում, որ լուսավորում է ամբողջը, և ի տարբերություն արևի նրան շատ հանգիստ լինում է նայել: Ինչպես ասել է մի խելացի մարդ` այսինքն ես , լռությունն ամենալավ երաժշտությունն է
    Հարց: Խոսքը լուսնի մասի՞ն է.
    Պատասխան: Այո.
    Հարց: Ի՞նչ ես մտածում նրան նայելիս.
    Պատասխան: Որ ինչ-որ մեկը հեռվից հետևում է մեզ
    Հարց: Պարզ է.
    Հարց: Ի՞նչ կցանկանայիր հիմա անել.
    Պատասխան: Հիմա… քնել երկար ժամանակով.
    Հարց: Ինչքա՞ն.
    Պատասխան: Երկու տարի
    Հարց: Շատ չի՞
    Պատասխան: Չէ, իսկը այն ժամանակահատվածն է, որում ես կցանկանայի արթնանալ:
    Հարց: Ի՞նչ ժամանակահատված.
    Պատասխան: Գլոբալ փոփոխությունների
    Հարց: Ի՞նչ փոփոխությունների մասին ես ասում.
    Պատասխան: Չեմ ցանկանում հիմա խոսել այդ մասին, թե չէ համ շատ երկար պատասխան կլինի, համ էլ որ սկսեցի խոսալ, օրերով կխոսամ
    Հարց: Լավ, երևի թողնենք մյուս անգա՞մ.
    Պատասխան: Հա, թողնենք
    Հարց: Հիմա ի՞նչ ես անում.
    Պատասխան: Կարդում էի մի քանի ամիս առաջ անցած թեստավորման արդյունքը.
    Հարց: Իսկ ի՞նչ թեստ է դա.
    Պատասխան: Թեստ, որը որոշում է մարդու աուրայի գույնը.
    Հարց: Ե՞վ, ինչպիսի՞ն էին արդյունքերը.
    Պատասխան: Պարզվեց, որ իմ աուրան երկնագույն է (բնականաբար դա կապ չունի ուրիշ շեղման մասին, որը հենց առաջինը եկավ մտքիդ)
    Հարց: Իսկ մեկնաբանությունը չկա՞ր.
    Պատասխան: Իհարկե կար. Ընդհանուր առմամբ կարծեմ մոտ 150 հարցի եմ պատասխանել:
    Հարց: Կկսիվես՞ս թեստավորման արդյունքների հետ.
    Պատասխան: Ճիշտ է, քո առաջարկը իմ կողմից գլուխ գովալ կարող է կոչվել, բայց դե իմ կարծիքով կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ ես սրանով գլուխ չեմ գովում: Կամ ի՞նչ գլուխ գովալ. ցանկացած մարդու աուրա իր մեջ պարունակում է շատ լավ հատկանիշներ:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Հարց: Հմմ, ահագին կարծիքս փոխվեց քո մասին
    Պատասխան: Դեե կարծում եմ, որ լավ է երբ դու այնքան վատը չես, որ այսպիսի թեստերի պատասխանները ցույց չտաս մյուսներին: Ես հանգիստ եմ, քանի որ մեկնաբանության մեջ սև “պիտնոներ” չեմ տեսնում:
    Հարց: Ի՞նչ ես այս պահին մտածում.
    Պատասխան: Այս պահին նայեցի թե օդնոյում ո՞վ է ինձ “հյուր” եկել, և մտածեցի այն հիմար մարդկանց մասին, որոնց երբ բան ես բացատրում, նրանք իրենց խելքի պակասության պատճառով չեն հասկանում քեզ, հետևաբար նաև կարող են ասել “դու էլ չես հասկանում թե ինչ ես խոսում”: Կան պահեր, որ իսկապես չգիտես թե ոնց եմ խոսում, բայց նկատել եմ, որ դա կարծես իմ այսպես ասած պաշտպանական հատկությունը լինի` ասում եմ օրինակ սառույց, բայց նկատի եմ ունենում ջուր: Դե դրանից հետո դիմացինս իսկապես ոչինչ չի հասկանա: Ես էլ էդ դեպքում առաջարկում եմ, որ վերծանի իմ խոսքերը, կամ էլ ավելի նյարդային վիճակի չհասնելու պատճառով ասում եմ “հա լավ, դու ճիշտ ես” (կամ էդ տիպի մի բան).
    Կարծես դու մի բան արած լինես, իսկ դիմացինդ ասի, որ ստում ես.. դե դու էլ չես կարողանում ոչ մի կերպ ապացուցել քո ճշտությունը: Պատկերացրի՞ր այդ իրավիճակը:
    Հարց: Այո, կարծես թե պատկերացրի: Սա կարդալուց հետո, չգիտես ինչու իմ մոտ այս հարցն առաջացավ` շու՞տ ես խուճապի մատնվում.
    Պատասխան: ըըը, եսի՞մ. Լավ, փորձեմ պատասխանել: Ընդհանրապես փորձում եմ խուճապի չմատնվել, թե չէ ամեն ինչ կառավարումից դուրս կգա, ես էլ դե արագ որոշումներ կկայացնեմ, որոնց հետևանքը չեմ պատկերացնի տվյալ պահին: Բայց, այսքան ժամանակ չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ խուճապի մատնված լինեմ: Երբ խուճապը գալիս է, հիշում եմ հենց դա, որ չպետք է խուճապի մատնվել, պետք է սառը գլխով դատել: Հիմա էլ չգիտեմ ինչ պետք է լինի, որ խուճապի մատնվեմ: Միգուցե նրանից է, որ մոտավորապես գիտեմ թե այդ դեպքին ինչը կհաջորդի..
    Հարց: Այսինքն կարողանու՞մ ես գուշակել քո կամ ուրիշ մեկի, կամ էլ ինչ-որ իրավիճակի հետագա ընթացքը.
    Պատասխան: Ես էլ հենց նոր իմ այդ հատկությունը հիշեցի: Մարդու հետ շատ քիչ շփումն էլ ինձ բավարար է, որ նրան պատկերացնեմ տարբեր իրավիճակներում ամենա հավանական որոշումը կայացնելիս: ՈՒ ոչ միայն ուրիշ մեկի` այլև իմ: Օրինակ պատկերացնում եմ մի իրավիճակ. Հետո այդ իրավիճակից դուրս գալու միջոցները, ինչպես նաև դիմացինիս հետագա քայլերը այդ իրավիճակից դուրս գալու` կամ հակառակը, այն ավելի բարդացնելու համար:

    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.06.2010, 13:43:


  4. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), cold skin (23.06.2010), E-la Via (19.06.2010), helium (19.06.2010), Inna (01.01.2011), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), Skeptic (19.06.2010), Smokie (07.02.2011), unknown (28.06.2010), Yevuk (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Գանգրահեր (31.01.2011), Դատարկություն (22.06.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (19.06.2010), Լեո (19.06.2010), ԿԳԴ (14.09.2010), Շինարար (20.06.2010)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց: Եվ որտեղի՞ց քեզ այդ երևակայական հատկանիշները.
    Պատասխան:
    1. Տարբեր բնավորություն ունեցող մարդկանց հետ շփման արդյունք.
    2. Ինքնավերլուծությունը, որով շատ բան է պարզ դառնում թե իմ, և թե այլ մարդկանց մտածելակերպի մասին
    3. Հոգեբանության տարբեր բնույթի նյութեր կարդալը, հիմնականում օրինակ ագրեսիա, (տեսակներ, պատճառներ) դեպրեսիա (առաջացման պատճառ, հետևանք…), ընկերություն (ընդհանրապես ընկերության մասին, թե այն ինչ է իրենից ներկայացնում), սուտ (տեսակներ, պատճառներ), դաստիարակություն (ինչպես ճիշտ դաստիարակություն տալ երեխային, որ նա ունենա հոգեկան լավ առողջություն )…
    4. Աաաա, իմ սիրածը իմ և տարբեր մարդկանց վրա փորձարկումներ անելը: Հիմա կասեք “ի՞նչ փորձարկում, դեղե՞ր”… չէ, դեղ չէ: Օրինակ եթե ցանկանում եմ տվյալ մարդուն լավ ճանաչել, ուրեմն նրա ինչ-որ մի կողմը լավ իմանալու համար, այդ կողմի հետ կապված սուտ կամ ինչ-որ դեպք եմ պատմում: Դե երբ արդեն տեսնում եմ նրա ռեակցիան, հասկանում եմ, թե նա ինչպես կվարվեր ռեալում..: Կամ, ներվերի հետ ահավոր ձևի խաղում եմ… երևի թե ամենալավ ձևերից մեկնա (մազոխիստ ): Այ դաա~, այսպես ասած այնքան փակ դռներ է բացու~մ. . . )) Ճիշտ է, մարդուն հասցնում եմ հոգեկան անկառավարելի մի իրավիճակի, որից նա ուզենա էլ չի կարենա դուրս գալ, (միայն ինձ իմ արժանին հասցնելուց հետո հազիվ սիրտը հովանա) որովհետև ես անընդհատ “գրոհում” եմ, իսկ նա չի կարողանում դուրս գալ:
    Հարց: Վուաու. Այսքանից միանգամից մի քանի հարց տամ.
    1. Սիրու՞մ ես “անցնել” քո մեջ, և մտածել, խորհել.
    2. Իսկ երբևէ մտածե՞լ ես հոգեբան դառնալու մասին
    3. Փորձարկումներիդ արդյունքում երբևէ տուժե՞լ ես
    4. Իսկ քո հետ այդպիսի դաժան խաղեր խաղու՞մ են
    Պատասխան:
    1. Ահա, սիրում եմ: Դա օգնում է շատ հարցերի պատասխաններ գտնել: Բայց դրա համար նախ պետք է զբաղմունք չունենալ, որ պարապությունից սկսես մտածել:
    2. Իհարկե մտածել եմ: Կարող էի գնալ հոգեբանական, բայց ինձ հոգեբանության շատ մանր հարցերը չեն հետաքրքրում, հիմնականում խոշորները, համ էլ հիմա էլ եմ կարդում այն ինչ ուզում եմ, այնպես որ ճիշտ է, ուզում եմ օգնել մարդկանց, բայց այդքան բանի միջով անցնել, միայն դրա համար, չեմ պատրաստվում: Համ էլ հիմա էլ եմ օգնում: Օրինակ մեկը օդնոյում ամեն գիշեր մինչև ինձ բարի գիշեր չասի, չի քնում: ՈՒ անպայման պետքա իմ բարի գիշերն էլ ստանա, որ հանգիստ քնի: Այսպես ասած ես իր անձնական հոգեբանն եմ դարձել, կամ էլ գրավել եմ իմ ճաճանչափայլ խոսքերով: Մնումա հեռվից-հեռու սիրահարված չլինի :
    3. Ինչ էլ հարցա: Չէ, չեմ տուժել: Այստեղ մի մեծ բայց կա. Եթե “զոհը” հասկանում է իմ թույլ կողմը որն է, ապա ես հայտնվում եմ իր իսկ վիճակում, իսկ այդ ժամանակ արդեն սկսում է մի այլ խուճապ, որի անունը չգիտեմ, և որից շատ ավելի դժվար է դուրս գալը, քան ինչ-որ ռեալ իրավիճակից:

    4. Իհարկե խաղում են, բայց դե ինչպես նշեցի, եթե իմ թույլ կողմը գտնեն… օօ դա իմ համար իսկական աղետ կլինի D Ամեն դեպքում ինչքան էլ որ խաղում են, մեկա իրանց մոտ բան չի ստացվում, քանի որ գիտեմ թե ոնց է այդ “համակարգն” աշխատում
    Հարց: 2-րդ պատասխանիցդ այսպիսի հարց առաջացավ. Ընկերուհի՞ ունե՞ս.
    Պատասխան: Ընկերուհու վրայի հարցականը վերջն էր Թող ընկերուհին ինձ ունենա, խի՞ ես իրան D Իսկ եթե լուրջ` չունեմ, ընկերուհու ոչ հավես կա, ոչ էլ ժամանակ: Ավելի ճիշտ ժամանակ կա ու եթե լիներ էլ ընկերուհի ապա նրա վրա քիչ ժամանակ կծախսեյի: Հաց ու ջուրա՞
    Հարց: Չգիտեմ թե ինչա, բայց պետքա .
    Պատասխան: Էլ հարց չունե՞ս ))
    Հարց: ՈՒնեմ. Դու ասեցիր, որ կարճ ժամանակում կարողանում ես ճանաչել դիմացիցնիդ, իսկ ինքդ քեզ ճանաչու՞մ ես:
    Պատասխան: Դե ես հո չասեցի իրեն 100% -ով ճանաչում եմ… ոչ, ինքս ինձ չեմ ճանաչում, ու կարծում եմ, որ ոչ մեկն էլ ինքն իրեն չի կարող մինչև վերջ ճանաչել: Ճանաչում եմ միայն իմ արարքների սահմանում, մի քիչ էլ երևակայության արդյունքում:
    Հարց: Ի ՞նչ ես կարծում, ի՞նչ է Աստվածն այլ մարդկանց պատկերացմամբ.
    Պատասխան: Հարցը դժվարա, բայց քննության հարցից հաստատ հեշտա: Ես Աստծուն ավելի հարմար եմ գտնում անվանել տիեզերական գիտակցություն կամ տիեզերքի գիտակցություն: Այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ` վերևում` տիեզերքում (այն վերևը նկատի ունեյի, որը մարդիկ են նկատի ունենում Աստծուն դիմելուց` նրա տեղը պատկերացնելիս) իր անմիջական ազդեցությունն է ունենում թե մարդկանց և թե Երկիր մոլորակի կյանքի վրա: Մի մոլորակը կանգնեց մյուսի առաջ… և ահա, մեկի հետ կամ ինչ-որ վայրում մի աղետ եղավ: Սատուրնը միացավ սև լուսնի հետ` աղետ տեղի ունեցավ, Մարսը իր ուղեծրից շեղվեց (որպես օրինակ եմ ասում), ինչ-որ տեղ ցունամի եղավ.. և այլն: Եթե մեկին վատություն ես արել, ապա դա անպայման ետ կգա քեզ մոտ, կապ չունի թե ինչի տեսքով, ֆիզիկական ցավի թե հոգեկան, կարևորն այն է, որ դու էլ կզգաս քո արարքի վատ կողմը, որ ինքդ ես պատճառել մյուսներին: ԱՅՆ պետք է բալանսավորվի, հավասարակշռությունը պահելու համար: Հետևությունները և ենթատեքստերը թողնում եմ քեզ: Նոր նկատեցի, որ հարցից շեղվել եմ: Մարդկանց համար Աստված դա մի հզոր ուժ է, ամենակարող, որի դիմաց “խաղ” չկա, որն ամեն ինչ է կարող է, և որին ճիշտ դիմելու դեպքում հաջողությունը երաշխավորված է: Չեմ կարող նորից չհիշեցնել իմ առաջվա գրառումներից մեկը “Իմ կարծիքով ամեն մարդ իր Աստվածն է: Հենց միայն աղոթքի միջոցով մարդն իրեն այնքան է ներշնչում, հավատում որ դա հնարավոր է, և արդյունքում ստանում է այն, ինչ ինքն էր իրենից խնդրել “: Ես ինքս ավելի շուտ կկանգնեմ հայլու դիմաց, ու կասեմ “Հով, խնդրում եմ, արա այս բանն ինձ համար.. ես քեզ հավատում եմ, դու կարող ես օգնել ինձ..խնդրում եմ, այդ պահին ինձ մենակ չթողնես..խնդրում եմ, հանկարծ այս բանը չանես” : Որքան էլ լօլ-ա, բայց էդ դեպքում գոնե տեսնում եմ ում հետ եմ խոսում.
    Հարց: Մի՞գուցե դու քեզ Աստված ես համարում
    Պատասխան: Ոչ, ես ստեղծող եմ
    Հարց: Ի՞նչ ես ստեղծում.
    Պատասխան: Այս պահին կարծես թե չեմ ստեղծում, բայց կստեղծեմ:
    Հարց: Գոնե մոտավորապես գիտե՞ս թե ինչ.
    Պատասխան: Մոտավորապե՞ս.. չէ, չեմ կարող պատասխանել:
    Հարց: Իսկ ի՞նչ կցանկանայիր ստեղծել.
    Պատասխան: Կյանք.. թեկուզ առարկայի, թեկուզ բույսի, բայց ոչ թեկուզ մարդու:
    Հարց: Ինչպե՞ս ես պատկերացնում դա.
    Պատասխան: Հարցեր ես տալիս, որոնց գոնե մի փոքր ռեալ պատասխանը ես չունեմ:
    Հարց: Լավ, ուրեմն անցանք:
    Պատասխան: Անցանք.. սա էլ անցանք
    Հարց: “Անցանք.. սա էլ անցա՞նք”
    Պատասխան: ՈՒզում եմ ասեմ, որ ամեն ինչն էլ անցնում է.. ամեն ինչը:
    Պատասխան:

    ---------- Ավելացվել է՝ 14:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:43 ----------

    Վաղը քննության.
    Հարց: … նոր հիշեցի, ամսի 11ն է: Անհանգստանու՞մ ես
    Պատասխան: Իհարկե: Ինքս ինձ վրա վստահ չեմ: Եթե նույնիսկ գրած լինեմ 1+1=2, մեկա կմտածեմ, թե արդյո՞ք ճիշտ եմ գրել, արդյո՞ք բան բաց չեմ թողել
    Հարց: Իսկ ի՞նչ ես կարծում, ինչու՞ վստահ չես.
    Պատասխան: Իսկ մի՞գուցե չեմ ուզում վստահ լինել, որ անհաջողության դեպքում “ծանր” չտանեմ: Այս կերպ ես գոնե պատրաստվում եմ, և հաջողությանը, և անհաջողությանը..: Հա, կարծես թե գտա պատասխանը:
    Հարց: Սիրու՞մ ես մտածել.
    Պատասխան: Սիրում եմ.
    Հարց: Ինչի՞ մասին.
    Պատասխան: Ինչ պատահի, սկսած նրանից թե մոծակն ինչու կամ ինչպես է թռչում, վերջացրած այս ամենի գոյության հարցով` սկիզբը, որը ուղղակի չկա: Տեսնես այլ կերպ ինչպե՞ս, ի՞նչ բառով մեր բոլորի գոյության սկիզբը..
    Հարց: Կարելի՞ է ասել, որ դու փնտրող ես.
    Պատասխան: Կարելի է, թույլ եմ տալիս: Փնտրելուն նույնպես կարող եմ տրամադրել ամբողջ կյանքս, մինչև որ չգտնեմ այն ինչ-որ պետք է:
    Հարց: Իսկ չե՞ս ափսոսում այդ ժամանակը.
    Պատասխան: Նույնիսկ անհաջողության դեպքում` չեմ ափսոսա.
    Հարց: Համարու՞մ ես, որ քո ժամանակը դու անիմաստ չես ծախսի.
    Պատասխան: Հնարավոր է որ անիմաստ եմ ծախսում, բայց այդ անիմաստ ծախսած ժամանակհատվածում շատ նոր բաներ եմ սովորում:
    Հարց: Ճանաչե՞լ մարդկանց.
    Պատասխան: Կարելի է և այդպես ասել.
    Հարց: Կա՞ն մարդիկ, որոնց դու շատ լավ ես ճանաչում, այսպես ասած “նա սկվոզ վիդեշ”.
    Պատասխան: Այո կան: Ինչպես վիրտուալ շփումից եմ սկսել նրանց լավ ճանաչել, այնպես էլ այն մարդկանց, որոնց իրականում եմ տեսել.
    Հարց: Ովքե՞ր են նրանք. Կասե՞ս.
    Պատասխան: Չհաշված այն մարդկանց, որոնց երկար տարիներ ճանաչում եմ` իմ ընկերներից որոշներին, կամ ինչու՞ որոշներին, բոլորին էլ լավ ճանաչում եմ: Վիրտուալում էլ շատ կան:
    Հարց: Որ դեպքում ես ավելի լավ ճանաչում` ռեալում, թե՞ վիրտուալում.
    Պատասխան: Երևի թե ռեալում, քանի որ այն ինչ կօգտագործեմ վիրտուալում ճանաչելու համար, կարող եմ ռեալում օգտագործել:
    Հարց: Օրինակ կարողանու՞մ ես մարդու հետ շփվելիս հասկանալ, նա ստու՞մ է, թե՞ ոչ:
    Պատասխան: Կարողանում եմ: Ցավոք սրտի դա արդեն հոգնեցնում է.. հենց բառն ասեց, իմ մոտ սկսում է բառի “անալիզ”, անկախ իմ կամքից: Մեկ-մեկ էլ դրա արդյունքում իմանում եմ այն, ինչը չէի ցանկանա իմանալ
    Նույնիսկ մի օր մեկին նստեցրել եմ կողքիս, և ասել, որ ինձ տարբեր իրավիճակներ պատմի իր կյանքից, նաև այնպիսի իրավիճակներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, ես էլ դե կփորձեմ ասել, դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
    Հարց: Ե՞վ, ինչպիսին էին արդյունքները.
    Պատասխան: Իմ համար էլ էր զարմանալի արդյունքները: Երբ նա ստում էր, միայն աչքերին նայելով ամեն ինչ պարզ էր դառնում: Իսկապես կարծես աղվեսի աչքեր լինեյին, որոնք ստի ժամանակ սկսում էին փայլել: Դե չհաշված այն ժպիտը, որն իր մեջ կեղծիք էր պարունակում
    Պարզ է:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.06.2010, 13:53:


  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), cold skin (23.06.2010), E-la Via (19.06.2010), helium (19.06.2010), Inna (01.01.2011), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), Skeptic (19.06.2010), unknown (28.06.2010), Yevuk (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Գանգրահեր (31.01.2011), Դատարկություն (22.06.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (19.06.2010), Լեո (19.06.2010), Շինարար (19.06.2010)

  7. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակեմ միջատների թեման:

    Երեկ անտաշ ադամանդե ուղեղումս մի միտք կայծակնափայլ եղանակով կուրացրեց մտքիս Այվազովսկի աչքերը: Իսկ ի՞նչ տեսք ունենք մենք միջատների աչքերում: Եթե ես ինձ պատկերացնեմ միջատի դերում, որքան էլ որ վտանգավոր լինեմ, մեկ է՝ մարդ տեսնելիս սրտաճաք կլինեմ: Պատկերացրեք, դիմացս կանգնած է մի կենդանի էակ, որն ունի 4 ոտք, ու դա դեռ քիչ չէ՝ ամեն ոտքին ևս 5 ոտք: Կարողանում է մարմնի բոլոր «ոտքերն» օգտագործել և շարժման, և ցանկացած գործողություն կատարելու մեջ: Հերիք չէ ունի 24 ոտք, նա կարող է նույնիսկ մեկ ոտքով քո վերջը տալ:

    Սա բնության անարադարություններից մեկն է:


  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (22.06.2010), A.r.p.i. (23.06.2010), Agni (22.06.2010), cold skin (23.06.2010), E-la Via (27.07.2010), Freeman (16.10.2010), helium (23.06.2010), Inna (01.01.2011), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), unknown (28.06.2010), Yeghoyan (22.06.2010), Yellow Raven (24.06.2010), Yevuk (23.06.2010), Արևհատիկ (22.06.2010), Դատարկություն (22.06.2010), Մանուլ (23.06.2010), Մարկուս (07.05.2013)

  9. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի իրական կինո պատմեմ:
    Որոշակի նկատառումներից ելնելով մի երկուսի անունները փոխել եմ:

    Դերերում`
    Դավիթ
    Հայկ
    Կարինե

    Режисер` ես:

    Մաս առաջին:

    Մի քանի ամիս առաջ, երբ աշխատում էի, եկավ մի տղամարդ (40-50) տարեկան: Քանի որ համակարգչից չէր կարողանում օգտվել, խնդրեց, որ ես իր տված տվյալներով բացեմ դասարանցիների պրոֆիլը: Բացեցինք: Գտանք համապատասխան կնոջը: Հետո օգնեցի, որ նամակ գրի: Ավելի ճիշտ ինքս էի տեքստը հավաքում, ուղարկում, պատասխանը կարդում..
    Այդ ընթացքում հասկացա, որ իր անունը Դավիթա, որովհետև այդ կնոջը որպես Դավիթ ինքը ներկայացավ: Ցանկանում էր հանդիպել կնոջ հետ, որը անընդհատ պատճառներ էր հորինում չհանդիպելու համար: Այդպես մի քանի օր շարունակ գալիս էր` իր գործից հետո: Ասեց, որ ԿԿԲ-ի քննիչա: Բարեկամի անուն տվեցի` պարզելու համար, իրար ճանաչու՞մ են, թե՞ չէ: Ասեց, որ չի ճանաչում, իրենց մոտ տենց մարդ չկա, ու տենց բան չհարցնեմ: Դե մի կողմից էլ հասկանալի էր, չէր ուզում «գաղտնի ինֆորմացիա» տար (էդ դեպքում, մի՞թե իր ԿԿԲ-ից լինելու հանգամանքն ավելի գաղտնի չէր): Համարյա ամեն օր, համարյա նույն ժամին գալիս էր, ու նույն բանն էինք անում: Մի երկու անգամ պատմեց լուրջ քր. գործերից: Մի օր էլ ասեցի, որ սա իմ վերջին օրնա ու վաղն էլ ես չեմ լինելու: Տեղում հենց առաջարկեց իր մոտ աշխատանքի անցնել (դե պարզա իր մասին էր մտածում, ոչ թե իմ): Համաձայնվեցի: Համարներով փոխանակվեցինք:
    Անցավ մեկ օր, 5 օր, 10 օր.. վիբրացիա չկա ու չկա:


    Մաս երկրորդ:

    Անցավ 30 օր: Նորից անցա հին աշխատանքին: Երկու օր հետո մեկ էլ եկավ: Սիրուն նստեց կոմպի դիմաց: Էս անգամ ես չօգնեցի, ու չգիտեմ էլ ինչ արեց: Ամենայն հավանականությամբ ստուգեց տեսնի` նամակ կա, թե չէ, որովհետև շատ քիչ մնաց: Քանի որ հեռախոսս մաքուր չինական Դորադոյա, հնարավոր էր ձայնը փոխել` տղամարդու կամ կնոջ ձայնով: Ես առաջարկեցի օդնոյով խոսելու փոխարեն կարելի էր ուղղակի զանգել, բայց ինքը կտրականապես դեմ էր: Դեմ լինելու իմաստը այդ պահին հասկանալի չէր: Իր պատճառաբանությամբ, կարողա իր ձայնը կողքից լսող լիներ, ձայնագրվեր: Փորձելու համար զանգեց տուն, խոսեց մոր հետ.
    - Անահիտ ջան, տատին տաննա՞
    - Հա, ո՞վա
    - Տուր մի հատ տատիկին:
    - Տատ, Հայկնա:
    - Մա՞մ, բարև ո՞նց ես: .. Հայկնա: Վայ, ասում եմ Հայկնա: Զանգեցի՞ր էսինչին, թե՞ չէ:

    Բնականաբար ոչ մի մայր էլ չի հավատա, որ մի կին զանգի, ու ասի թե իր տղանա: Մի քիչ հաճույքավատ եղավ տնեցիների վրա ու վերջացրեց:
    Նկատեցի՞ք, էս պահը « Մա՞մ, բարև ո՞նց ես: .. Հայկնա:»:
    Ի՞նչ Հայկ, եթե ինքը օդնոյով, էդ կնոջ հետ խոսելիս ասում էր «Դավիթնա»: Այսինքն խաբու՞մ էր անունի պահով: Դե ուրիշ տարբերակի հավանականությունը շատ քիչ էր…
    Մի երկու անգամ ես զանգեցի տուն, Կարինեին Դավիթի խոսքերը փոխանցելու համար:
    - Զանգի նախ հարցրա «Հայկը տաննա՞, հարմարա՞ խոսալ թե ՞ չէ: »
    - Իսկ եթե տանը եղա՞վ:
    - Չէ, տանը չի լինի:

    Զանգեցի, նույն կերպ խոսեցի, Դավիթի անունից խոսքերը փոխանցեցի, վերջում էլ հարցնելով, թե «Հիմա հարմարա՞, որ Դավիթը զանգի քեզ»: Համաձայնությունը տվեց: Հայկը զանգեց Կարինեին` փոխած ձայնով: Մեկ էլ սկսեց ծիծաղալ:
    - Ասումա, էդ խի՞ ես քիթդ բռնած խոսում:
    - Կարինե, դու գիտես ես որտեղ եմ աշխատում, թե ինչ հնարավորություններ ունեմ (դա ասում էր ձայնը փոխելու հնարավորությունը հասկացնելու համար):

    Սկզբում փոխած ձայնով զանգում խոսում էր:
    Մի անգամ էլ, դրսում խոսալուց հետո, երբ վերադարձավ, ասեց
    - Ինչ-որ ձայն եկավ ու ինքը իմ ձայնը լսեց: Ասումա «Էդ Հայկը կողքդ կանգնած իմ հե՞տ ես խոսում»:
    Ըհը՜, այսինքն Հայկն ու ոմն Դավիթը իրար հետ կապի մեջ են, ու Կարինեն կարծելա թե Դավիթը Հայկի մոտ կանգնած իր հետա խոսում: Այդպես էր եղել, որովհետև էդ պահին հեռախոսին զանգ էր եկել ակումբի Վահիկից: Բայց ինքը էս ամեն ինչի հետ կապ չունի:
    Մի քանի անգամ զանգեցի խոսեցի հանդիպման մասին: (Իր ու Դավիթի հանդիպման Դավիթն իր հետևից մեքենա կուղարկի, կգնան քաղաքից դուրս այսինչ տեղը:
    Նորից հիշացրեց գործի մասին: Ասեց կզանգեմ, տեղը կասեմ կգաս: Էս անգամ զանգեց: Պայմանավորվեցինք մի սրճարանում հանդիպել, հետո պետքա գնայինք իր օֆիսների հետ ծանոթանալու:
    Առաջարկեց բավականին մեծ գումար համարյա ազատ գրաֆիկով աշխատանքի համար, հետն էլ իր աղջկա հետ ամենօրյա համակարգչի պարապմունքներ:
    Բաժանվեցինք, երեկոյան նորից հանդիպելու պայմանով:
    Ամեն նման հանդիպման ժամանակ զանգում ու խոսում էր Կարինեի հետ ու օֆիսներ գնալը անընդհատ հետաձգվում էր:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.06.2010, 15:47:


  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.07.2010), helium (28.06.2010), Inna (27.02.2011), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), Skeptic (24.07.2010), unknown (28.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (24.06.2010), Գանգրահեր (31.01.2011), Մանուլ (02.08.2010)

  11. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մաս երրորդ:

    Էս մասը «նվիրում եմ» իմ հետաքննությանը:
    2 օր անհետացավ, զանգ չկար: Մեկ էլ որ զանգեց, հանդիպեցինք, ասեց թե սահմանի վրա կամանդիրովկի էր: ԿԿԲ-ի քննիչն ի՞նչ գործ ունի սահմանի վրա, էն էլ կամանդիրովկի: Քննիչի կամանդիրովկեն ո՞րնա:

    Հենց ամենասկզբից մտածում էի, որ հնարավորա խաբումա, ու իրականում ոչինչա, բայց փաստերը հակառակն էին ցույց տալիս:
    Երբ առաջին անգամ գնացի օֆիս, իր հեռախոսին զանգ եկավ, ինքն էլ էդ պահին չէր կարող պատասխանել. ասեց «տես ո՞վա, ասա ես իրան կզանգեմ»: Նայեցի հեռախոսին: Դավիթն էր զանգում
    Հեռախոսով զանգելու համար, ինքը իր քարտը դնում էր իմ հեռախոսի մեջ (ի դեպ, իր քարտի վրայի հատուկ համարները ջնջված էին) ու էդ ընթացքում, հացրել էի նայեի, թե որ համարինա գնացել զանգը: Համարը էն համարն էր, որը ինձ էր թելադրում զանգելու համար, իսկ համարի անունը գրած էր ТУН: Հերթական անգամ, երբ իմ քարտն իր հեռախոսի մեջ էր, ինքն էլ խոսում էր հեռվում, հիշեցի, որ իմ հեռախոսը հնարավորություն ունի քարտի համարները որպես ֆայլ պահել իր մեջ: Քարտը վերցրի, դրեցի հեռախոսիս մեջ, համարները «քաշեցի» հեռախոսիս հիշողության մեջ, հետո հանեցի ու նույն կերպ դրեցի ամենն իր տեղում: Համարների զննության արդյունքում մի երկու քննիչի անուն ու ԿԿԲ-ի Դավիթ անունով համար գտնվեց :

    Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
    Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
    Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
    Վերադարձավ, հեռախոսը հավաքեց, բաժանվեցինք:
    Ու սենց մի քանի օր:

    Մի քանի անգամ ես էի զանգում, ու Կարինեի հետ խոսում, անհույս հանդիպման առաջարկներ անում Դավիթի անունից:
    Հետո սկսեցի արդեն լուրջ մտածել ու վերլուծել եղածը:

    Հայկը կասկածում է, որ իր ընկեր Դավիթն ու իր կինը սիրեկաններ են ու ցանկանումա Դավիթի անունից խոսալով հանդիպել: Քանի որ գիտի թե Դավիթն ինչովա զբաղվում, հանգիստ կարողանումա իր անունից խոսալ ու պետք եկած դեպքում որոշ բաներ ասել:
    Ինքը ցանկացավ, որ ես իր աղջկա հետ ամեն օր պարապեմ.. Ասեմ, ոնց եմ պատկերացնում էդ ամեն ինչի սկիզբը:
    Կարինեն` նույն ինքը այն կինը, ում հետ Հայկը ներկայանալով որպես Դավիթ խոսում է, կճանաչի իմ ձայնը ու կմտածի թե Դավիթն ինչ-որ կապ ունի նրա հետ, որ ես հայտնվել եմ իրենց տանը որոշ նպատակով… Ծանոթության ընթացքում Հայկը կասեր, թե ես Դավիթի ընկերն եմ ու դրանով Կարինեի համար շատ բան պարզ կդառնար: Հայկը հենց էդ նպատակով էլ ինձ կտաներ իրենց տուն: Իսկ մինչև տուն մտնելը, կասեր. «Դու կներկայանաս որպես Դավիթի ընկեր»: Ըհը~, դրանից էլ լա՞վ բան Կարինեն ինձ կօգտագործեր Դավիթին «հաղորդագրություններ» փոխանցելու համար: Ես էլ, բնականաբար դա պետքա ասեի Հայկին: Հայկն էլ ինձ Դավիթի անունից բան կասեր, որը ես պետքա փոխանցեի կարինեին:
    Սրան գումարենq վերջին դեպքերից մեկը: Ես պետքա գիշերը զանգեի ու կարինեին հերթական անգամ հանդիպման առաջարկ անեի: Ասեց ես կզանգեմ, հետ կզանգես: Զանգեց, զանգեցի, Կարինեն ինչպես միշտ հրաժարվեց: ԱմենաՀզոր պահը էն էր, որ դրանից հետո Հայկը զանգումա ինձ ու շշուկով, գերգաղտնի ձայնով ասում «Մի հատ էլ զանգի, մի հատ էլ զանգի, ասա վերջնական ինչա ասում»: Այսինքն իր կինը կողքն էր ու չպետքա լսեր, թե ոնցա իրա ամուսինը ասում Դավիթի ընկերոջը «Մի հատ էլ զանգի»: Հա, մի բան մոռացա: Ո՞նց կարա ԿԿԲ-ի քննիչը չճանաչի իր նախկին պետին: Տենց բան հնարավոր չի + իրա նկարը մի երկու հոգի նայել են, ու 100% ասել, որ նա ոչ միայն քննիչ չի, այլ նույնիսկ քննիչի տեսք էլ չունի:

    Անցանք դրանից մի քանի օր հետո եղած մեր վերջին հանդիպմանը: Նույն սրճարանում հանդիպեցինք, խոսեցինք հետագա անելիքի, գործի, պարապմունքների մասին: Վերջում ասեցի.
    - Եթե գամ, Կարինեն իմ ձայնը կճանաչի, բա ո՞նց կլինի տենց:
    - Ի՞նչ… էդ ուրիշ Կարինեա: Իրա անունն էլ ա Կարինե, կնոջս անունն էլ ա Կարինե:
    Տո ասա այ Հայկ ես որտեղի՞ց պետքա քո կնոջ անունը իմանայի, եթե դու չես ասել ինձ ու չես էլ խոսացել

    Իսկ իրա կնոջ անունը իմացել էի օդնոյում իրա ընկերների մեջ գտնվող կնոջից, որի անունն էլ ա Կարինե, ու որի նկարների մեջ ինքն էլ կա: Իրա աղջկա նկարների մեջ էլ իրենք բոլորով կան` մաման, պապան ու աղջիկը:

    Ինքը խոսում էր նույն Կարինեի հետ, որը իր ընկերների մեջ կար…

    Բա՞


  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.06.2010), E-la Via (27.07.2010), helium (28.06.2010), Inna (27.02.2011), Magic-Mushroom (27.06.2010), Nare-M (16.02.2011), Skeptic (24.07.2010), unknown (28.06.2010), Yevuk (24.06.2010), Արևհատիկ (24.06.2010), Ժունդիայի (24.06.2010), Ձայնալար (24.06.2010), Մանուլ (02.08.2010)

  13. #7
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավա, որ Միքոն բանակ գնալուց առաջ Սկայպը log out չի արել:

    Ամեն անգամ Michael անունը սկայպում online տեսնելիս նենց տպավորությունա, որ ոչ մի բանակ էլ չի գնացել:

    Այսպես գոնե իրա երկու տարով բացակայությունը այդքան չի զգացվում:


  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (28.06.2010), Agni (28.06.2010), cold skin (28.06.2010), helium (28.06.2010), Inna (01.01.2011), Magic-Mushroom (27.06.2010), My World My Space (27.06.2010), unknown (28.06.2010), Yeghoyan (28.06.2010), Yellow Raven (24.07.2010), Yevuk (27.06.2010), Արևհատիկ (27.06.2010), Դատարկություն (27.06.2010), Երկնային (29.06.2010), Հայուհի (12.07.2010), Մանուլ (27.06.2010), Շինարար (27.06.2010), Ռուֆուս (27.06.2010)

  15. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդի՛կ, մեկ-մեկ հասկացող եղեք, որ կարողանաք հասկանալ թե իրականում ումից եք նեղացել՝ ձեզանի՞ց, թե թվացյալ նեղացնողից, որի վրա ուզում եք բարդեք ձեր «վիրավորվածությունը»՝ ինքներդ ձեզ ձեր աչքում արդարացնելու համար:

    Կարելիա գոնե մեկ-մեկ դուրս գալ ուղեղի արգելափակված վիճակից ու նայել իրականության աչքերին…


  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (23.02.2011), Nare-M (16.02.2011), Skeptic (12.07.2010), unknown (28.06.2010), Մանուլ (09.07.2010)

  17. #9
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակելով քյառթերի թեման, մի սովորական քյառթական զրույց դնեմ:


    VisTolog
    Վահիկ սիրելիիիս ինչպեեես ես??? (էս մասը քյառթական չի, այլ զուտ ընկերական:)

    Վահիկ
    Լավ մեռնեմ քեզ:tzbex
    Բա ինչ կա քուչեքը բռատ, էս քանի վախտերս օղորմածիկ Բութուլիկի դագաղի գորձերով եմ, ժամանակ չի լինում քուչեքի հարցերով հետաքրքրվեմ... Նայում-մայում ես գոնե?
    Լավ դե ականջտ շատ չտանեմ ախպերս, դու գիտես, որ ախպերսսսս ես, մեռնեմ էն սրտիդ ելուզակներիդ... Դու քո կյանքով հարգանք վաստակած տղա ես

    VisTolog
    Մեռնեմ օկըլը ծեբյա ախպերս:
    Քուչեքը սաղ տոշնիա, ոչ մի մոծակ չի կարում շարժվի առանց դաբռոյիս ախպերս, էտ կոմից կարաս հանգիստ ըլնես, սաղ նայվումա…
    Բութուլիկի դագաղի գործերը հլը չե՞ս պրծել, մեռնեմ քեզ: Ե՞րբա լինելու մեր ՄԵծԻ թաղումը ախպերս, տոշնի դատա հայտնիա՞՞՞

    Վահիկ
    Չէ, սիրաշահեմ պոչկեդ, ախպերս, սաղ գյուրդուլյաշ վիճակումա, էն եզը մի քանի մանեթ փողով դատը հետաձգելա, հմի էլ եսիմ որ ծակնա պախկվել, սաղ Էրևան իրանա ման գալիս, չի գտնում` պախկվելա մեզնից: Բայց դե գիտես, ցավտ տանեմ, էս կյանքում եթե իմ նման տղեն մի բան ասումա, ուրեմն կարաս առանց ուբիդիտի որպես օրենք ընդունես էդ ասածը, նենց որ մեր Բութուլ ախպոր հետ տենց անասունություն անողին անասունությամբ կանասունացնենք, չմտածես, ցաաաաավվտտտտտտտտ տանեմ իմ նարգիզ ախպեր))))))

    Դե նայի , ցավտ տանեմ, մեր գեղին նայի մեկ-մեկ, մինչևը գամ... Թե չէ ամոթ կլնի, որ մեր Պադագոննիկ գյուղը առանց նայող մնա:
    Գզեմ քեզ
    Ընգեր, բա էն բռնաբարության մոմենտները ո՞նց եղան…

    VisTolog
    Հա դե ի՞նչ պիտի լինի…

    Վահիկ
    Դե եսիմ, բռատ, ասում են ես 2-3 ամիսը պտի տենց թռած մնաս... Ասի տենամ ինչով կարանք մեր ախպորը հասնենք…

    VisTolog
    X6-ով:



    Վահիկ
    Հեռախոսով, թե մաշնով բռատս...
    Քո նման հարգարժան տղու համար էդ անթույլատրելի արարք էր, ցավտ տանեմ, որ չես կոնկրետացնում,թե ինչ ես ուզում...

    VisTolog
    Ախպերս, մեռնեմ քեզ, թզբեխիտ զոհաբերվեմ, ներքոգրված գրառման մեջ կա իմ պատասխանը՝ թե ինչով կուզեմ գաք հետևիցս: Ինչ-որ նեպանյատնի բան կա՞, ասա իմանամ ցավտ տանեմ:

    Վահիկ
    Մեռնեմ քեզ, արի դու պերեբարշիտ մի արա էլի, երկու ժամ նայեցի, ոչ մի պատասխան էլ չկար գրածումդ:
    Մեռնեմ քեզ, ախպերս չլնեիր, արդեն ստե ուրուշ թեմա էր գնալու, բայց որ մեր ախպերն ես դալշե չեմ տալիս, ցավտ տանեմ)))


    շարունակելի…


  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (29.06.2010), E-la Via (27.07.2010), Gayl (29.06.2010), Inna (01.01.2011), Skeptic (12.07.2010), Yellow Raven (24.07.2010), Դատարկություն (29.06.2010), Մարկիզ (29.06.2010), Ռուֆուս (29.06.2010)

  19. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Իսկ ես արդեն չեմ հիշում, թե քանի օրա, ինչ առանց ինտերնետ եմ մնացել... (ու երևի լավա, որ չեմ հիշում) դրա հետ կարելիա մի կերպ հարմարվել, ոնց էլ լինի, ինետի աղբյուր կճարվի, բայց որ դրա հետ մեկտեղ կոմպ չի լինում, այ դա թշնամուս չեմ ցանկանա:

    Օրերը անցնում են ձանձրալի, տաղտկալի (տաղտկալի это լոքշ) բան չկա զբաղվելու + շոգը, գոնե մի քիչ հով լիներ, հնարավոր լիներ դուրս գալ, ինչը մինչև գիշերվա 9-10 հնարավոր չի: (Էս նախադասությունը ոնցոր Ադրիոնական ոճով գրեցի:)

    Հուսանք դեռ կունենամ, ու անցած տարվա նման 2 ամիս առանց կոմպ-ինետ չեմ մնա ու դեպրեսիվ վիճակը մի քանի անգամ չի մեծանա:

    Այդ ամենից զրկվելուց հետո, հենց նույն օրվանից սկսեցին տարբեր առիթներ ստեղծվել ինետ մտնելու համար…

    Լավա, հիմա արդեն գործ կա կարճ ժամանակով ու օրվա մի մասն անցնումա կոմպի դիմաց, թե չէ կարելիա էլ ավելի () գժվել:

    Ես գիտեմ գաղտնիքը:

    ՀԳ Երբ չկա ինտերնետը, կարծես վանդակում լինես… 2 մետր տարածության վրա 100 անգամ կգնաս-կգաս, կնստես, կպառկես, պարապությունից հաց կուտես, ջուր կխմես, կանես ցանկացած բան, որ գոնե 2 վայրկյան չհիշես այդ մեծ «կորուստի» մասին, օրը անցնումա ահավոր դանդաղ, ամեն րոպեն «զգում ես», սկսկում ավելի նեռվային դառնալ, ամեն ինչ վրատ ազդում է, ամեն մեկը պոտենցիալ վտանգի տակ է հայտնվում, ամեն մեկին ուզում ես մի բանով «կծմծես», թեմաս ստեղծես ((C) Քյառթաբառ) սկսկում ես ոտքդ վիբրացիայի ենթարկել (դե երևի հասկացաք ինչ նկատի ունեմ:), մատներով անընդհատ կտկտացնում ես սեղանին կամ մեկ այլ հարմար տեղին,(հարմար տեղը, էդ հարթ ու պինդ տեղն է) նույնիսկ պատրաստ ես ֆուտբոլ նայել, երբ ամենաչսիրած սպորտաձևնա, ուզում ես երգ լսես հեռախոսով, մեկ էլ տեսնում ես, որ դատարկա, դա՛տա՛րկ… ախր կոմպից երգերը չեմ գցել մեջը…


    ՀԳ ՀԳ Էս վիճակը նկարագրելուց չէի կարող չհիշել դատապարտվածների ու խցում գտնվողների մասին: Տեսնես հեչ խելագարվողներ եղե՞լ են……


  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.07.2010), helium (12.07.2010), Inna (23.02.2011), Skeptic (12.07.2010), Ապե Ջան (27.07.2010), Արևհատիկ (12.07.2010), Մանուլ (13.07.2010)

  21. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա իմացաք ինչ եղավ:

    Երիտասարդականից նստեցի, որ գնամ տուն: Հաջորդ կանգառին լսեցի <Հանրապետության հրապարակ> ու միանգամից դուրս եկա վագոնից, մտածելով թե սխալ եմ նստել:
    Դիմացից նստեցի: Արդեն չեմ հիշում երբ, բայց լսեցի` <Մարշալ բաղրամյան> էս ոնց? էլի եմ սխալ նստել... նորից դուրս եկա, ու դիմացից նստեցի: Հաջորդին լսվեց <Բարեկամություն, վերջին կայարան> Պտտվել ու էլի նույն կողմից էի նստել:

    Վերջը էլի դուրս եկա ու դիմացից նստեցի:

    Նենց վիճակա, ոնցոր 2-3 օր քնած չլինեմ:
    ---

    Բոնի բոնի բոնի...

    Նմանա բոնիին, մազերը նմանա, ոնցոր բոնին լինի, աղջի հլը նայի... զզվա արդեն
    Գոնե կարգին մարդու նմանացնեին:

    Որնա ավելի իրական, որ ես բոնիին իրա սեփական մազերը խուզել կտամ, թե ես կխուզվեմ:

    Ուֆ, էս ինետ կլուբի մոզիլլան խիա սենց նոյի թվի, որ հայերեն գրելն էլ չի ստացվում:


  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), E-la Via (27.07.2010), Inna (01.01.2011), Nare-M (18.02.2011), Shah (07.08.2010), Yellow Raven (27.07.2010), Yevuk (27.07.2010), Արևածագ (27.07.2010), Արևհատիկ (27.07.2010), Ժունդիայի (12.08.2010), Հայուհի (07.08.2010), Հինատա (27.07.2010), Մանուլ (27.07.2010), Մարկուս (07.05.2013), Ռուֆուս (27.07.2010)

  23. #12
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր մի հատ

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    էր ուզում ինձ տաշեր:
    էն որ հայտնվում ես փողոցի կենտրոնում, դիմացից ու հետևից երկու մեքենա են գալիս (Մերսը հետևից էր)…

    Հաճախա լինում, որ փողոցն ուզում եմ անցնեմ, դիմացից մի շարք մեքենաներ են անցնում, ես էլ սկսում եմ փողոցով վերև բարձրանալ… համ կարճանումա ճանապարհս, համ էլ հավեսա:

    էս անգամ էլ նույն կերպ, ուղղակի էս մեկը տարբերվում էր մյուսներից, երբ սովորաբար մեքենան ինձնից սմ-րերի հեռավորությամբա անցնում Նորից քայլում էի վերև ու սպասում, թե երբ պետքա դիմացից գծերին մոտիկ անցնող 07-ը ինձ քիպ կպած անցնի բայց մինչև դա հասավ ինձ, հետևից ազդանշան (սիգնալ) լսվեց ու գազան մեքենայի (էդ մաշնանա) ձայն: Զգացի, որ կարողա վրաս բարձրանա (վրես հելնի), մի քիչ առաջ եկա (ախր դիմացից էլ 07-նա գալիս է): Մինչև 07-ը 30մետր անցավ, մերսը համարյա ինձ կպած, մեծ արագությամբ անցավ: Որ հակառակ կողմից լիներ, երևի ոտքերս լխճորել էր: Նենց մինի տոռնադո արեց էդ պահին նույնիսկ զգացի, թե ոնց մի թեթև կպավ…

    Իսկ եթե լինեի երկուսի մեջտեղում… հմմ, ի՞նչ կլիներ Դե ինչ էլ լիներ, գոնե մերսեդեսի հետ լիներ, թանգ ավտոյա, պատիվա իրա հետ մարմնական շփում ունենալը:

    Ամիրյանի վրա եղավ ինձ համար պոտենցիալ ողբերգությունը:


  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (28.04.2011), Shah (07.08.2010), Yellow Raven (09.08.2010)

  25. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ կրկնություն, գրածիս տրամաբանական շարունակությունը հասկանալու համար…

    Չէի մտածի, (ավելի ճիշտ առիթ չի եղել մտածելու) որ կարողա դրոսում, պատահական մեկի հետ ընկերանամ :Դ հա, հա, հենց տենց:

    ՈՒ այդ 5 ընկերներին (որոնցից միայն 3-ի հետ հիմա կապ կա) ես ճանաչեցի դասի չգնալու շնորհիվ.. հա, հենց տենց
    և այդ ամենը 3 ամսում

    Առաջինի հետ ծանոթացա օպերայի մոտակայքի մի կանգառում նստած ժամանակ: Շանն էր ման տալիս, հետո նստեց կողքս.. դե շունն էլ սկսեց հետս «ընկերություն» անել: Ընթացքում պարզվեց, որ զեմլյակա:

    Երկրորդի ու երրորդի հետ ուղղակի բարում ծանոթացա, որոնք ոգևորված խոսում էին օռանժի մասին «հեսա գալու ա ու 2-3 մեգաբայթ վայրկյանում կապ տա»: Խեղճերին հիասթափեցրի...

    Չորրորդի հետ սահադաշտում ծանոթացա իրեն էլ հեռախոս տրամադրեցի, որ զանգեր ընկերոջը, որի հետ պայմանավորվել էր ժամը 11ին օպերա, բայց արդեն մեկն էր, իսկ ընկերը չկար: Մոտ մի ժամ էլ (մինչև ժամը 2ը) միասին նստած խոսում էինք դեսից-դենից: Ընդհանուր հետաքրքրություններ էլ գտանք: Նույնիսկ միասին փարթի ենք գնացել
    Հետո, երբ ընկերն արդեն եկավ, իմ տուն գնալու ժամանակն էր

    5րդին մետրոյի դռների արանքում մնալուց փրկեցի
    Երբ դռներն արդեն փակվում էին, մարմնի կեսով կանգնած էր դռների արանքն ու ընկերոջն էր հաջող անում տեսա անհույսա, կմնա դռների արանքը, կուրտկից բռնեցի, քաշի ներս ճիշտա երկուսս էլ համարյա ընկնում էինք, բայց դե թքած ընկնելու վրա...

    Սենց՝ պատահական մարդկանց հետ ծանոթությունը բնականաբար ավելի հաճելիա, քան վիրտուալը:
    Վերջին մի 1-2 ամսում ընկերացա Արսենի, Մարիայի, Գուրգենի հետ:

    Արսն ու Մարիան երգող-պարող զույգ են, ու մինչև հիմա էլ չգիտեմ` ընկերներ, թե՞ քույր ու եղբայր են: Վախում եմ ընկերներ լինեն էլի…

    Գուրգենը… նա, ով փորձում էր Մոսկվայից մի գիրք ճարեր ու բերեր Հայաստան, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ իր՝ ամիսների փնտրտուքը հնարավոր էր ինետից մի քանի վայրկյանում գտնել: Տերդ մեռնի գիտություն: Պարզվեց նկարիչա: Նենց հանգիստ, հանդարտ մարդ էր: Չնայած ես հենց տենց էլ բնորոշում եմ նկարիչներին: Փիլիսոփայության վերաբերյալ բավական հետաքրքիր գրքեր էր փնտրում: Մի քանի րոպե շփումը ու փիլիսոփայության մեջ խորացած լինելը ինձ մոտ կասկած առաջացրեց, թե արդյո՞ք էս մարդը քրիստոնյա ա:

    Հարցրեցի.
    - դե՜, ոնց ասեմ…
    - աթեի՞զմ… սատանի՞զմ, բուդդի՞զմ
    - որ ասեմ քրիստոնյա չեմ, կմտածես «էս ինչ մարդա…» (ահա քրիստոնյաներից շատերի մեջ մի կարծրացած կարծիք, որ եթե մարդը քրիստոնյա չէ, ուրեմն նրան կարելի է համարել աննորմալ, հիվանդ, իսկ քյառթերեն՝ կյանքը ճիշտ չաբրող…):
    - չէ, նման բան չեմ մտածի, ես էլ եմ աթեիստ:
    - դե ուրեմն ինձ էլ կարող ես աթեիստ համարել…

    Նման մարդուց հենց էնպես բաժանվելու ցանկություն չկար:

    Ասեց.
    - դե սրանից հետո որ մի բան պետք լինի քաշել, կգամ քո մոտ
    - արի ավելի լավա համարս տամ, որովհետև կարողա ստեղ չլինեմ…

    Համարս տվեցի:

    Հետաքրքրում էր Միգել Սերանոյի գրքերը: Մասնավորապես սա՝ Наше мировоззрение և Воскрешение Героя: Մակերեսորեն նայեցի ու էդ նայելուց ցանկացած տող ահագին հետաքրքիր էր թվում:

    Հետաքրքիր տղա էր երևում: Զգացվեց, որ էզոտերիկայա լավ ուսումնասիրել: Հուսամ դեռ առիթ կլինի իր հետ շփվելու + հավես կլինի քաշած գրքերը տպելու ու կարդալու:


  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.08.2010), Inna (27.02.2011), Nare-M (18.02.2011), Quyr Qery (28.04.2011), Skeptic (09.08.2010), Yellow Raven (09.08.2010), Դարք (10.08.2010), Ժունդիայի (12.08.2010), Հայուհի (09.08.2010)

  27. #14
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մոտիկ մարդու հետ մտնում եմ մեր մոտի հիվանդանոցը: Մինչև մտնելն արդեն պլանավորվածա լինում ինչ-որ հանցագործություն անելը: Մտնում ենք, ես էլ ուշադիր կողքերս եմ նայում... քույրերից մեկն ասումա.
    - Քո դեմքը ծանոթա, հանդիպե՞լ ենք
    - Չէ, չենք հանդիպել (Բայց իրականում մի քանի տարի առաջ հանդիպել էինք, ես իրեն հիշեցի, չնայած հիմա չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ուներ թաքցնելը )

    Չգիտեմ ինչի համար, բայց ես кран եմ պահանջում (դե էն որ տեռորիստները մի բան են գրավում ու սկսում են իրենց պահանջները ներկայացնել էլի ): Նստած թղթի վրա իմ պահանջներն եմ գրում:

    Ըստ պլանի, պետքա кран-ը ինձ օգներ հեռանալ տարածքից:

    Կողքս մի տղայա նստում, մինչև որ ես իմ պահանջներն եմ թղթին հանձնում: Շուրջս մարդիկ կային ու նենց տպավորություն էր, ոնցոր ես խառնվելով աշխատակիցների հետ, նստել ու իմ անձայն տեռորն էի կազմակերպում: Կողքիս տղեն անընդհատ ինձ մոտիկ էր նստում: Սկսեցի կասկածել, որ մի բան էն չի, բայց շարունակում էի գրել:

    Չեմ հիշում թե ինչեր էի գրում: Մենակ մի բան եմ հիշում. վերջում առանձին թղթի վրա ես գրեցի 1500$-ի պահանջս: Էդ տղեն ավելի մոտեցավ, ես էլ.
    - Ապեր հեռու նստի մի քիչ

    Դա ասելուց հետո, իմ մյուս ընկերը մոտեցավ ու բռնեց ձեռքիցս, որ հանի տեղից: Ես էլ գրկեցի նրան () ու անունը տալով ասեցի.
    - Բայց ինչի՞ համար, Լյով (թե Լյովն ի՞նչ կապ ուներ, եթե ես ուրիշին էի փաթաթվել)

    Երկրորդն էլ բռնեց ձեռքս, ուզեցան տանել: Հետո ես ինձ հանձնվածի ու խեղճացածի տեղ դրեցի ու ասեցի.
    - Լավ, թողեք, գալիս եմ...

    Թողեցին ու երկուսն էլ գնացին լուսամուտից ինչ-որ բան նայելու: Էդ ընթացքում, ես բացեցի լուսամուտն ու իջա...

    Հա, դա իմ երազներում նորմալ բանա, լուսամուտներից թռնելը, իջնելը և այլն...

    Նենց ուրախ արթնացա, բայց միևնույն ժամանակ մեծ ափսոսանքով, որ շարունակությունը չիմացա թե ինչ եղավ...
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 18.08.2010, 20:17:


  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.08.2010), A.r.p.i. (18.08.2010), Inna (27.02.2011), Nare-M (18.02.2011), Yellow Raven (19.08.2010), Մանուլ (18.08.2010)

  29. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանգամից երկու մինի պատմություն գրեմ:

    Երեկ գիերը տուն գնալուց, հասել էի պրոսպեկտի վրայի ՍԱՍ-ի մոտ (ԱՐԱՅ-ի դիմաց), մեկ էլ մի հատ տղա (մի 30-35, խմած վիճակում) ասեց.

    - Բարև ախպեր ջան
    - Բարև

    Տեսավ, որ անորոշ հայացքով իրեն եմ նայում, ասեց`
    - Դու Գևորը չե՞ս. էն պարսկահայ տղեն, որ էսօր պիտի գար:
    - Չէ, ես չեմ
    - Հա~, ուղղակի սխալվել եմ, նման էիր, կներես: Լսի, բա էս խի՞ են փողոցները փակել, ինչա որ
    - Ռուսաստանի նախագահնա եկել:
    - Հա~. էդ ո՞րնա. պրեզիդենտը՞
    - Հա, ինքնա որ կա

    Դանդաղ քայլերով ուզում էի արդեն գնայի մի կողմ, մեկ էլ էն մի ընկերոջը ասեց.

    - Ծանո՞թ ես, մեր Գևորի հետ:

    Էդ տղեն անորոշ հայացքով նայեց: Ինքը ոնցոր քիչ էր խմած:
    Ու տենց վերջացավ:


    Երկրորդ պատմությունը:

    Ժամը 12ի կողմերն էր, գնում էի արդեն տուն: 2 շենք էնկողմ էի, իմ մշտական անցնելու տեղով անցնում էի: Հետևիցս մեկը կանչեց.

    - Ա՞րս... ապեեր.. Արսե~ն

    Ճիշտա Արսը չէի, բայց քանի որ տարածքում մենակ ես էի, որոշեցի պտտվել տեսնել ովա:

    8 գրելով մոտեցավ ինձ
    - Բարև Արս ջան, ո՞նց ես:
    - Բարև: Լավ եմ, դու՞
    - Բա դու Արսը չե՞ս... ես էլ մտածեցի մեր Արսնա
    - Չէ, ոնց տենում ես` ես չեմ:
    - Կներես ընգեր ջան, սխալվել եմ:
    - Ոչինչ:

    Ինչ բարևել էր, ձեռքս բռնած էր պահում, մոռացել էր, որ պետքա հետ քաշի:

    - Էն օրը եկա սրանց տուն, դրանք ինձ ինչ ասես չասին: Չէին թողնում տուն: Հիմի էլ գնում եմ իրանց տուն, տենամ հիմի ինչ են ասելու
    - Ո՞վ դրանք, ու՞մ տուն ես գնում
    - Դե նրանց էլի... մերոնց տուն:
    - Հա~
    - Լսի, կարո՞ղա սիգարետ ունենաս
    - Չէ, ես չեմ ծխում:
    - Հա, մի ծխի ախպերս, առողջությանը վնասա:

    Հետո կողքի հայաթից մի քանի տղա դուրս եկան: Գնացին ճանապարհի վրա, ինչ-որ մեկին ճամփեցին ու էլի հետ եկան:

    - Տղե~ք, կարո՞ղա սիգարետ ունենայիք:

    Մեկը ուներ, տվեց:
    Էլի եկավ իմ մոտ իսկ տղեքը շարունակում էին նայել:

    - Բա՞, հիմի գնում եմ իրանց տուն: Քո կարծիքով կընդունե՞ն
    - Իսկ ինչի՞ պետքա չընդունեն
    - Դե ասում են խմում ես, տոլի եսիմ ինչ...
    - Բա խի՞ ես խմում

    Ստեղ արգելափակվեց:

    Ծխում էր իր համբերության չիբուխը. կեսից ասեց.
    - Կուզե՞ս, ան փորձի
    - Չէ, չեմ ուզում:
    - Գիտեմ քո ընկերներն են, նայում են, բայց բան չկա...

    Տղեքը սկսեցին գնալ փողոցի կողմ, շենքի տակով ինչ-որ տեղ գնալու:

    - Հիմի ես գնում եմ իրանց կողմ, էդ տունը ընդեղա: Եթե քեզ բան կասեն դրանք` զանգի.

    Ու ասեց տան հեռախոսի համարը, որը բնականաբար չեմ հիշում:

    - Դե լավ, ես գնացի տենամ ինչ եմ անում..
    - Հաջող, լավ մնա:


  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.08.2010), Ariadna (25.08.2010), cold skin (22.08.2010), Inna (27.02.2011), Nare-M (18.02.2011), Yellow Raven (20.08.2010), Մանուլ (21.08.2010), Ռուֆուս (20.08.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  3. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57
  4. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 16.03.2009, 11:33
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •