Էլիզ ջան, էս անգամ ջախջախիչ քննադատություն եմ անելու

Բայց պատճառն էն ա, որ ոչ թե դուրս չի եկել, այլ դուրս շատ ա եկել, ւզում եմ շարունակությունն էլ ավելի լավը լինի

Նախ, անպայման չի ամեն օր նոր մաս ավելացնես, չեմ ուզում հեռուստատեսային սերիալների նման հապճեպ լինի, էս մասը հապճեպ արված էր, չշտկված

Քեռի բառը իրոք շատ ա կրկնվում, ու ըստ իս, պետք է ոչ թե փոխարինես այլ մակդիրներով, այլ տեղ-տեղ ընդհանրապես որևէ ենթակ չօգտագործես, արդեն հասկացել ենք, որ քեռի Ծատուրի մասին ա: տեսԷս մասում, օրինակ, «հարգարժանը» պետք չէր

Մեկ էլ, երևի ավելի հայերեն կլինի ոչ թե քեռի Ծատուրը, այլ Ծատուր քեռին
Ստեղ երևի ուղղակի չէիր ուզել քեռի բառը կրկնել, աբյց քանի որ մեկ ու մեկ իրան քեռի-ով ես դիմել, երևի չարժե Ծտուր ասել, այս նախադասությունը լրիվ կարող էր առանց ենթակայի կամ դերանվանական ենթակայով յոլա գնալ:
Երկրորդ քեռին ավելորդ էր, որից կարելի էր առանց երկրորդ ենթակայի յոլա գնալ, նույնիսկ դերանվան կարիք չկա:
«Մեր հսկան», Գալաթեայի ասած, ձեռառնական է, կարելի էր ուղղակի՝ «Թերագնահատելով բազկի ուժը՝ նա…»:
Եվ այլն…
Կուզենայի, որ այնուամենայնիվ բանկից գումարը ստանար, էսպես արկածը կարծես կիսատ է մնում, շարունակություն դեռ պահանջում եմ

Բայց գրածդ նույն օրը մի տեղադրիր, ավելի լավ է մեկ-երկու օր անցնի, օրեկան մեկ-երկու անգամ վերընթերցես, հղկես, դզես-փչես, նոր տեղադրես, որ իմ նման քթի մազ ընթերցողները կպնելու տեղ չունենան: Դեռ ոչ մեկի գրածին այսքան մանրամասն չէի անդրադարձել, ուղղակի Ծատուր քեռու հետ մեծ հույսեր եմ տածում

Էջանիշներ