User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Քեռի Ծատուրը

  1. #1
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քեռի Ծատուրը

    Ստորև ցանկանում եմ Ձեր դատին հանձնել իմ գրած առաջին հումորային պատմվածքը, որի գլխավոր հերոսը երևակայական կերպար է՝ քեռի Ծատուրը: Ցանկանում եմ Ձեզ հաճելի և ժպիտներով լի ընթերցում:

    ---------- Ավելացվել է՝ 19:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:07 ----------

    Իմ քեռի Ծատուրը

    1. Քեռի Ծատուրի վսեմ արտաքինը.
    Նախքան իմ քեռի Ծատուրի սխրագործությունների մասին խոսելը, հարկ եմ համարում ներկայացնել իմ քեռուն: Ծանոթացեք` իմ քեռի Ծատուրը, որը, հաղթանդամ, ճաղատ գլուխով, պատշաճ չափսերի հասնող ահռելի մեծ քթով և բարի աչքերով մարդ է: Ի հեճուկս քեռի Ծատուրի ճաղատ գլխի` թավ հոնքերը և հոնքերին զուգահեռ երկար բեղերը աճում էին աննկարագրելի հանդգնությամբ: Իմ քեռի Ծատուրը օժտված էր բնատուր անհաջողակությամբ և ձեռքբերովի լավատեսությամբ: Ընդհանուր առմամբ նա շատ լավ մարդ էր և, եթե հաշվի չառնենք նրա շատախոսությունը, նրան անգամ կարելի էր համարել անվնաս: Քեռի Ծատուրի ամբողջական պատկերը կազմելու համար, պետք է նաև ծանոթանալ իմ քեռու վեհ ներաշխարհին, որը, ի տարբերություն արտաքին տվյալների, շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում:


    2. Քեռի Ծատուրի հարուստ ներաշխարհը.

    Իմ քեռի Ծատուրը, ծնված լինելով Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, հոգու խորքում իրեն միշտ համարել է անզուգական սրտակեր, անպարտելի մարմնամարզիկ, անաչառ դատավոր, բանիմաց դիվանագետ, շա՜տ համեստ անձնավորություն և այլն:
    Մեղմ ասած, նա չուներ վերը նշված և ոչ մի հատկանիշի աղոտ ստվերն անգամ: Ամեն մասնագիտության մասին խոսելիս քեռի Ծատուրը սփոփանք չհանդուրժող ձայնով ասում էր` այդ մասնագիտությունը մի հոյակապ պրոֆեսիոնալ կորցրեց: «Պրոֆեսիոնալ» ասելով նա միշտ ի նկատի ուներ ոչ ավել, ոչ պակաս քան իր անձը: Քեռի Ծատուրը չէր ընդունում ինքնաքննադատության թեթև նշույլն անգամ, սակայն սիրով քննադատում էր բոլորին` ստանալով դրանից գերագույն հաճույք:
    Ա՜խ, մոռացա նշել` իմ քեռի Ծատուրը իրեն միշտ համարում էր նաև հաջողակ բիզնեսմեն և երբեք առիթը բաց չէր թողնում դա ի ցույց դնել:
    Օրերից մի օր, իմ քեռի Ծատուրը հորթերին և կովերին ճիպոտահարելու առաջին լուրջ հաջողություններին հասնելուց հետո, որոշեց, որ ինքը պետք է զբաղվի բիզնեսով: Գյուղի կեսին նա ստիպեց իրեն դիմել «Բիզնեսմեն Ծատուրը» անունով: Մեկ ու կես օր մտորելով շատ ու անչափ շահութաբեր բիզնեսի մասին, նա վերջապես գտավ իր բիզնեսի ոլորտը` կարտոֆիլը:
    Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր. նա ցանում էր կարտոֆիլ, կարոֆիլի հասունանալուն պես` նա այդ ազնվագույն բանջարեղենը փոխում էր պանրի հետ, այնուհետև պանիրը տանում էր կողքի գյուղը և կրկին փոխարինում էր կարտոֆիլով, ապա այդ կարտոֆիլը վաճառում էր իր համագյուղացիներին` շուկայական գնից կրկնակի բարձր գնով: Այդքան բան: «Մարդիկ կարտոֆիլ շատ են սիրում, հետևաբար շատ են գնում, ապագան նրանն է, ով կարտիֆիլ է վաճառում». այդպես էր արտահայտվում իր բիզնեսի մասին իմ քեռին:
    Իմ քեռիի բիզնեսը սկսեց նրանից, որ... ցանած կարտոֆիլի մի մասը աճեց, իսկ ավելի կոնկրետ` շատ քիչ մասը: Այդ աճած կարտոֆիլներն էլ մանր էին և ոչ այնքան առողջ: Բայց քեռի Ծատուրի լավատեսությունը սահմաններ չէր ճանաչում. նա համոզում էր իր համագյուղացիներին` պանիրը փոխել կարտոֆիլի հետ: Համագյուղացիներն էլ նայում էին վստահություն չներշնչող պստլիկ կարտոֆիլներին և միաբերան պնդում, որ պանիր չունեն, թե չէ ձեռքներից երբեք բաց չէին թողնի նման շահութաբեր առաջարկը:
    Կարճ ասած` ոչ ոք չգնահատեց մեծն գործարարի ջանքերը, և բիզնեսը վերջացավ նրանով, որ քեռիիս ընտանիքը չորս ամիս միայն կարտոֆիլով էր սնվում: Այդ կարտոֆիլաշատ չորս ամիսներից հետո, քեռիիս տանը խստիվ արգելվեց «կարտոֆիլ» բառի արտաբերումը:
    Դրանով վերջացան մեծն գործարարի առաջին քայլերը բիզնեսում, բայց երկրորդ, երրորդ և այլ քայլերը դեռ առջևում էին:
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 17.06.2010, 21:16:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.06.2010), Agni (18.06.2010), Ariadna (18.06.2010), armen9494 (19.09.2011), ars83 (13.09.2011), CactuSoul (20.09.2011), Chuk (17.06.2010), Freeman (18.06.2010), javaharut (17.06.2010), KiLa (17.06.2010), Lord (19.06.2010), Mark Pauler (26.06.2010), Meme (26.06.2010), My World My Space (17.06.2010), Smokie (18.06.2010), SSS (19.06.2010), Yeghoyan (20.06.2010), _Հրաչ_ (17.06.2010), Արէա (19.06.2010), Արևհատիկ (17.06.2010), Դատարկություն (26.06.2010), Դեկադա (19.09.2011), Երկնային (18.06.2010), Երվանդ (17.06.2010), Հայուհի (17.06.2010), Հենրիկ Բաբաջանյան (17.06.2010), Մարկիզ (17.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (17.06.2010), Ռուֆուս (19.06.2010), Ֆոտոն (17.06.2010)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չի՞ շարունակվելու:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (17.06.2010)

  5. #3
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի՞ շարունակվելու:
    շարունակվելու է
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (17.06.2010)

  7. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Էլիզե-ի խոսքերից Նայել գրառումը
    շարունակվելու է
    Հաճույքով սպասում եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. #5
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճույքով սպասում եմ:
    մերսի՜…
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  9. #6
    planmaster javaharut-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2009
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր ա, թե ինչ ա լինելու Քեռի Ծատուրի հետ: Էլիզե ջան ասեմ, որ տաղանդդ գնահատեցի նույնիսկ շատ հավանեցի:
    Ամերիկացիներն էլ ունեն uncle Sam, բայց մեր Քեռի Ծատոււրին նման չի կարծում եմ:

    Սպասում եմ անհամբեր:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (17.06.2010)

  11. #7
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում planmaster-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր ա, թե ինչ ա լինելու Քեռի Ծատուրի հետ: Էլիզե ջան ասեմ, որ տաղանդդ գնահատեցի նույնիսկ շատ հավանեցի:
    Ամերիկացիներն էլ ունեն uncle Sam, բայց մեր Քեռի Ծատոււրին նման չի կարծում եմ:

    Սպասում եմ անհամբեր:

    մերսի՜… ուղղակի քեռի Ծատուրը հայ մարդ է՝ իր մտածելակերպով, ապրելակերպով… տեսնենք՝ ինչեր է անելու հետո մեր հերոսը…
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ եմ սպասում շարունակությանը, տեսնենք քո քեռի Ծատուրն ի՞նչ արկածների ա հանդիպում:

    Մի փոքրիկ «դիտողություն», «Իմ քեռ Ծատուրը» չափազանց շատ էր հանդիպում, կարելի էր տեղ-տեղ փոխել, որ էդ արտահայտությունը շատ չճնշի, թեկուզ ասենք մի տեղ գրել «Էս քեռի Ծատուրս», կամ երբ որ իր բիզնեսն է նկարագրվում ու գրվել է, որ ստիպել է իրեն «Բիզնեսմեն Ծատուր» ասել, հաջորդ պարբերությունը սկսել հենց էդպես. «Բիզնեսմեն Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր», այլ ոչ թե նորից «Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.09.2011), My World My Space (18.06.2010), Էլիզե (17.06.2010), Լեո (19.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (18.06.2010), Ֆոտոն (18.06.2010)

  14. #9
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ սպասում շարունակությանը, տեսնենք քո քեռի Ծատուրն ի՞նչ արկածների ա հանդիպում:

    Մի փոքրիկ «դիտողություն», «Իմ քեռ Ծատուրը» չափազանց շատ էր հանդիպում, կարելի էր տեղ-տեղ փոխել, որ էդ արտահայտությունը շատ չճնշի, թեկուզ ասենք մի տեղ գրել «Էս քեռի Ծատուրս», կամ երբ որ իր բիզնեսն է նկարագրվում ու գրվել է, որ ստիպել է իրեն «Բիզնեսմեն Ծատուր» ասել, հաջորդ պարբերությունը սկսել հենց էդպես. «Բիզնեսմեն Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր», այլ ոչ թե նորից «Իմ քեռի Ծատուրի բիզնես պլանը շատ պարզ էր և ահռելի եկամտաբեր»

    մերսի՜… անպայման հաշվի կառնեմ
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (18.06.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզ ջան, ես էլ շաատ հավանեցի, ասա մի ժամ էդ էինք խոսում էլի ֆեյսբուքում բայց այստեղ էլ եմ ասելու, էս հատվածով դու ուղղակի ցույց տվեցիր, որ հետաքրքիր ու ինքնատիպ պատմելու ձև ունես, բայց սա նույնիսկ սկիզբ չէր, այլ ուղղակի առաջին էջ, ես Ծատուր քեռու արկածների լուրջ զարգացում եմ պահանջում, թե չէ այսպես ոնց որ ցույց տաս, որ տեսեք-տեսեք՝ կարող եմ գրել, բայց չեմ գրի, խի՞ գրեմ, որ մի հատ էլ կարդաք Եթե շարունակություն չի եղել է, էս հատվածը ջախջախիչ քննադատության եմ ենթարկելու

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (17.06.2010), Ֆոտոն (18.06.2010)

  18. #11
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզ ջան, ես էլ շաատ հավանեցի, ասա մի ժամ էդ էինք խոսում էլի ֆեյսբուքում բայց այստեղ էլ եմ ասելու, էս հատվածով դու ուղղակի ցույց տվեցիր, որ հետաքրքիր ու ինքնատիպ պատմելու ձև ունես, բայց սա նույնիսկ սկիզբ չէր, այլ ուղղակի առաջին էջ, ես Ծատուր քեռու արկածների լուրջ զարգացում եմ պահանջում, թե չէ այսպես ոնց որ ցույց տաս, որ տեսեք-տեսեք՝ կարող եմ գրել, բայց չեմ գրի, խի՞ գրեմ, որ մի հատ էլ կարդաք Եթե շարունակություն չի եղել է, էս հատվածը ջախջախիչ քննադատության եմ ենթարկելու
    Մերսի՜… չէ, կգրեմ, ազնիվ խոսք, ջախջախիչ քննադատություն պետք չի … քո գրագետ գրված քնադատության տակից ո՞վ կկարողանա դուրս գալ…
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (18.06.2010)

  20. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջ ըլնես քեռի Ծատուր: (Ասածս պատմվածքին է վերաբերում, ոչ-թե քեռուն)
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (18.06.2010)

  22. #13
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ քեռի Ծատուրը. մաս երկրորդ

    Ես ցանկանում եմ Ձեզ պատմել մի փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչպես իմ քեռի Ծատուրը որոշեց պատից նկար կախել: Հարկ եմ համարում նշել, որ իմ քեռին օժտված է բարձր, հրամայական ձայնով և շատ ցածր գործունյա ջիղով:
    Այդ օրը մեր քեռին հանկարծ որոշեց, որ իրենց ավտոտնակում տասը տարվա հնության նկարը պետք է հենց այսօր` անհապաղ կախել պատից:
    Նա ասաց.
    -Ես այդ նկարը հենց հիմա կկախեմ պատից, ես դա շուտվանից էի ուզում անել, ուղղակի ժամանակ չէի գտնում դրա համար: Դա բացարձակապես խնդիր չէ, հատկապես ինձ պես ճկուն և հսկա տղամարդու համար: Ընդամենը երկու վայրկյան է ինձնից պահանջվում, որ այս նկարը կախեմ պատից.......... Պրոբլեմ չկա:
    Մեր գործունյա քեռին հանձնարարեց իր երկու որդիներին, մուրճը բերել, իր դստերը նա վստահեց մեխ բերելը, իր կնոջը նա հրամայեց բերել աթոռ, իսկ ինձ խորհուրդ տվեց բերել մատիտ, որպեսզի նա պատի վրա կարողանա նշել նկարի տեղը: Երբ բոլոր հանձնարանությունները կատարված էին, քեռին մեծ հանդիսավորությամբ բարձրացավ աթոռի վրա և ասաց.
    -Սա շատ հեշտ գործ է, հատկապես ինձ պես տնարար տղամարդու համար: Հիմա, ևս երկու րոպե.... և նկարն արդեն կախված է:
    Երկու րոպե հետո քեռի Ծատուրը հայտարարեց, որ խիստ անհասկանալի կերպով նա կորցրեց իր ձեռքում պահած մեխը: Մենք ողջ ընտանիքով կռացանք և սկսեցինք հատակի վրա որոնել մեխը,մինդեռ նա` գործող անձը, կանգնած աթոռի վրա, իր բարձունքի ողջ վեհությամբ մեզ անվանում էր «խղճալի արարածներ, որոնք անզոր են անգամ մեխ գտնել»: Ո՜վ հրաշք, մեխը գտնվեց, սակայն մեզ դարանակալած սպասում էր մեր քեռու նոր անակնկալը.....
    -Էտ անտեր մուրճը ուր կորավ է՜.... Նոր ձեռքիս էր..... Ապա մի արագ գտեք, թե ուր կորավ մուրճը.... Արագացրե՛ք, չեք տեսնում` ձեր պատճառով գործն ինչքան ետ ընկավ:
    Վերջապես գտնվեց չարաբաստիկ մուրճը.... Տասը րոպե մեր հսկա քեռին մուրճով նշան էր բռնում մեխի վրա: Մեծ ոգևորությամբ նա պատրաստվում էր իր հուժկու հարվածն ուղղել դեպի մեխը, սակայն իր ոգևորության և հուժկու ուժի պատճառով, մեր դյուցազն քեռին ընկավ աթոռից ներքև: Ընկնելու ընթացքում նա գլուխը հարվածեց դաշնամուրին, որը դավադիր կերպով պաշաճ հեռավորության վրա դարանակալել էր իմ հսկա քեռուն: Ինչպիսի հիանալի մեղեդի հնչեցրեց դաշնամուրը..... սակայն նույնը չեմ կարող ասել իմ քեռու հնչեցրած բառերի մասին:
    Արդեն խորը գիշեր էր, երբ այդ դժբախտ նկարը վերջապես գտավ իր տեղը քեռի Ծատուրենց տան պատի վրա: Չնայած այն հանգամանքին, որ նկարն ավելի քան թեք էր կպցված պատին, տեղը հարմար չէր և ընդհանրապես թարս էր կախված` մենք բոլորս լռեցինք: Սենյակում միակ ժպտացող և երջանիկ մարդը Նա էր, ով հաղթական տոնով արտբերեց.
    -Բա որ ասում էի` երկու վայրկյանի գործ է........ Ի՜նչ եք խառնվել իրար:
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  23. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), armen9494 (19.09.2011), ars83 (13.09.2011), javaharut (21.06.2010), Mark Pauler (26.06.2010), Meme (26.06.2010), My World My Space (19.06.2010), Smokie (19.06.2010), Tig (02.02.2011), Yeghoyan (20.06.2010), Արէա (19.06.2010), Արևհատիկ (19.06.2010), Դատարկություն (26.06.2010), Ժունդիայի (19.06.2010), ՆանՍ (26.06.2010), Շինարար (18.06.2010), Ռուֆուս (19.06.2010)

  24. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլիզ ջան, էլի ժպիտով եմ կարդացել, էլի շարունակություն եմ պահանջում, գուցե էսպես փոքր-փոքր պատմություններից սկսես, վերջում Ծատուր քեռուն նշանավոր գրական կերպար դարձնես, ասում են՝ Հաշեկն էլ իր Շվեյկին էսպես մանրից ա կերտել, կանգ մի առ սրա վրա, իրոք գուցե մի բան դառնա, իսկ եթե չդառնա էլ, մեկ-մեկ էնպես կարիք ա լինում կարդալու էսպիսի բարի, ժպտացնող, չհավակնող գործեր Բարի, դրական թեմայ ա, որ իրավունք չունես կիսատ թողնելու, կներես, որ առայժմ պատմվածք չեմ անվանում այն, հուսով եմ դեռ կվերաճի պատմվածքի, կամ այս ամենից դեռ պատմվածք կծնվի, իսկ եթե ոչինչ էլ չստացվի, չտխրես, լավ տրամադրություն փոխանցել արդեն հաջողվել է գոնե մի հոգու

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (19.06.2010)

  26. #15
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլիզ ջան, էլի ժպիտով եմ կարդացել, էլի շարունակություն եմ պահանջում, գուցե էսպես փոքր-փոքր պատմություններից սկսես, վերջում Ծատուր քեռուն նշանավոր գրական կերպար դարձնես, ասում են՝ Հաշեկն էլ իր Շվեյկին էսպես մանրից ա կերտել, կանգ մի առ սրա վրա, իրոք գուցե մի բան դառնա, իսկ եթե չդառնա էլ, մեկ-մեկ էնպես կարիք ա լինում կարդալու էսպիսի բարի, ժպտացնող, չհավակնող գործեր Բարի, դրական թեմայ ա, որ իրավունք չունես կիսատ թողնելու, կներես, որ առայժմ պատմվածք չեմ անվանում այն, հուսով եմ դեռ կվերաճի պատմվածքի, կամ այս ամենից դեռ պատմվածք կծնվի, իսկ եթե ոչինչ էլ չստացվի, չտխրես, լավ տրամադրություն փոխանցել արդեն հաջողվել է գոնե մի հոգու
    Մերսի՜ Զեմ ջան… ես ուղղակի ուզում եմ մի քիչ ժպիտ պարգևել ընթերցողին… պատմվածքի, գրքի, վեպի չեմ հավակնում …
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •