User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Fever Ray/Ֆիվր Ռեյ

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Fever Ray/Ֆիվր Ռեյ

    Fever Ray

    Իսկական անունը՝ Կարին Դրեյեր Անդերսոն
    Ժանրը՝ էլեկտրոնային, էմբիենտ, էքսպերիմենտալ
    Հանդիսացել է նաև այս խմբերի անդամը՝ Honey Is Cool, The Knife
    Թողարկած միակ ալբոմը՝ Fever Ray 2009թ






    Fever Ray-ը իրականում խումբ չի, այլ մի գիժ շվեդուհու անհատական սոլո պրոյեկտն է, գժի անունն էլ Կարին Դրեյեր Անդերսսոն: Last.fm-ում կարդում էի 2009թ-ի ամենաշատ լսված ալբոմների մասին, պարզվեց 32-րդ տեղում հենց Fever Ray-ի նույնանուն ալբոմն ա: Երաժշտության ոճն էլ հետաքրքրեց - էլեկտրոնային, ամբիենտ, մռայլ...

    Յութուբում որոնում կատարելիս առաջինը When I Grow Up երգը բերեց, միացրեցի ու



    Կլիպը արտակարգ լավն ա, իսկ երգը.... Չգիտեմ ոնց բնութագրեմ: Ոնց որ վերցնենք Բյորքի գժությունը, դրան ավելացնենք Քեյթ Բուշի էքսցենտրիկությունը, մի փոքր Դիփեշ Մոդյան մռայլ էլեկտրոնիկա, մի փոքր էլ Ռադիոհեդի համարձակություն, այս բոլոր բաղադրիչները միացնում ենք իրար, մի քանի ամիս պահում սկանդինավյան մութ ձյունածածկ փշատերև անտառում, վերջում համեմում հյուսիս ամերիկյան հուդուով ու կարիբյան վուդուով և վերջ, ճաշատեսակը պատրաստ է, ծանոթացեք՝ Fever Ray...

    Fever Ray-ի բոլոր երգերը մի քանի անգամ իրար հետևից լսեցի ու այս ընթացքում ամեն տեսակի զգացմունքներ ունեցա բացի հաճույքից: Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա: Երևի դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի բանականությունս հաշտվի այս մտքի հետ ու սկսի հաճույք ստանալ այս երաժշտությունից, բայց փաստը մնում ա փաստ, անընդհատ, ամեն րոպե ու ամեն վայրկյան էլի ու էլի Fever Ray եմ ուզում լսել ու լսելուց հետո էլի չեմ կշտանում:

    Դե լավ, հերիք ա, ինչքան բլթցրեցի, պարզապես փորձեք «վայելել» այս տարօրինակ, բայց հոգուց բխող երաժշտությունը:







    Վերջում մի հատ էլ նկար



    Fever Ray-ը արժանացել է երաժշտական քննադատների շատ բարձր գնահատականներին, իսկ ալբոմը անցած տարի բազմաթիվ անգամներ ներառվել է հեղինակավոր հանդեսների Best Of ցուցակներում: Լսեք ու կհասկանաք, թե ինչու

    Հ.Գ. Չդիմացա, քոփի/փեյսթ
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (17.06.2010), Yellow Raven (17.06.2010), Հայկօ (22.06.2010), մարդագայլուկ (23.10.2014), Վոլտերա (16.07.2017), Ֆոտոն (18.06.2010)

  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն կլիպով երգը կիսատ-պռատ լսեցի, բայց կիսատ-պռատ, որտև կապս սպանեց Բայց ձայնը էնքան էր դուրս եկել, որ գնալուց դրեցի, որ ամբողջ ալբոմը քաշվի
    Հիմա հաճույքով լսում եմ
    Հաճելի ձայն, ոնց ասել էիր Հայկ մեջը Depeche մոդյան բան կա, թե ձայնի, թե էլեկտրոնիկայի պահով, էր արդեն ինձ հերիք էր:
    Նենց ուրախացա, որ հիմա սենց կայֆ բաներ են դեռ ստեղծվում:
    Ես դե սենց բաներ սիրում եմ:
    Ինչ վերաբերում է գրածիտ այս մասին`
    Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա:
    Իմ մոտ լրիվ հակառակն է, եթե սարսուռ չառաջացնի, կարողա թքած ունենայի: Սիրում եմ տակնուվրա անող բաներ
    Էս էլ մազոխիստական կայֆեր շարքից
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (18.06.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կիտ եթե վոկալը դուրդ եկավ սրանք էլ լսի:

    Էս մեկը Cactusoul-ը ինձ նվիրեց

    Röyksopp feat. Karin Dreijer Andersson



    Էս երկու երգն էլ Karin-ի նախկին ու ներկայիս խմբի երգերից են, խմբի անունը՝ The Knife





    Լավն են, հատկապես Silent Shout-ը, բայց մեկ ա Fever Ray-ին չեն հասնի
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (18.06.2010)

  7. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիտ եթե վոկալը դուրդ եկավ սրանք էլ լսի:

    Էս մեկը Cactusoul-ը ինձ նվիրեց

    Röyksopp feat. Karin Dreijer Andersson

    Էս երկու երգն էլ Karin-ի նախկին ու ներկայիս խմբի երգերից են, խմբի անունը՝ The Knife





    Լավն են, հատկապես Silent Shout-ը, բայց մեկ ա Fever Ray-ին չեն հասնի
    Վերջապես կապս մի քիչ լավ էր, լսեցի
    Մի տեսակ խմբում իրա ձայնը էտ աստիճան հիմնական ֆակտոր չէ, ի տարբերությւն իրա սոլո ալբոմի: Հլը էլի բաներ կլսեմ, բայց առաջին տպավորությունը էտ էր: Կստածի իմ դուրն էլ ավելի Silent Shout-ը դուր եկավ: Բայց ամենաշատը Röyksopp-ի հետինը դուր եկավ, հավես էր:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարբերական Հիվանդություն -Familial Mediterranean fever
    Հեղինակ՝ Սուրենիքս, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 02.06.2014, 12:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •