User Tag List

Նայել հարցման արդյունքները: Խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարհանքը

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Խոսքը

    10 18.52%
  • Արհամարհանքը

    27 50.00%
  • Երկուսն էլ

    17 31.48%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարհանքը

  1. #31
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցում մի առարկա էինք անցնում` <<Մարդը մարդուն>>: Հիշում եմ այդ առարկայից մի դաս` <<Թշնամիները>> վերնագրով: Դասի ամբողջ իմաստը այն էր, որ եթե ուզում ես թշնամուդ վատություն անես , ուրեմն լավություն արա: Տվյալ թեմայի առումով մի քիչ շատ խորացա , բայց ասեմ, թե ինչ եմ մտածում: Եթե դու գիտես , որ մարդը ով քեզ վատություն է արել,վիրավորել է, գիտակցող է , ու կարող է ընդունել իր սխալը, ապա կարծում եմ , որ ամենալավ տարբերակը նրան հակահարված տալու համար, նրան ինչ-որ մի լավություն անելն է: Դրանից նա իրեն շատ ավելի վատ կզգա, շատ ավելի ջախջախված, քան սկսես նրա հետ վիրավորական խոսքեր փոխանակել կամ արհամարհել: Միգուցե դրանից հետո էլ նա գիտակցի , թե ինչ է արել, ներողություն խնդրի, ու ձեր փոխհարաբերությունները լավանան: Սակայն դժբախտաբար գոյություն ունեն մարդիկ, ովքեր զուրկ են ցանկացած տեսակի զգացմունքներից: Այ նման մարդկանց դեպքում արհամարհանքը լավագույն զենքն է :
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  2. #32
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց, իսկ արհմարհանքը ինչ ազդեցություն է ունենում ոչ թե արհամարհվողի, այլ արհամարհողի վրա:
    Ազդեցությո՞ւնը: Ներքին հանգստություն :

    Արհամարհանքը շատ լավ բան ա : Արհամարհանքը ավելի մեծ ազդեցություն ա թողնում դիմացինի վրա: Ու դու քեզ նենց լավ ես զգում :
    Մի հարց թեմայի հեղինակին. «խոսք» ասելով նկատի ունես նույն ձևով պատասխանելը, չէ՞: Այսինքն՝ ինչ-որ մեկը քեզ վիրավորել ա, դու էլ իրեն վիրավորես: Թե՞ հանգիստ զրուցելը: Կարծում եմ՝ առաջինը, բայց երկրորդն էլ մտքովս անցավ :

    Արփին էլ ա ճիշտ ասում. քեզ վատություն անողին լավությամբ պատասխանելն էլ ա լավ տարբերակ: Չգիտեմ` արհամարհա՞նքն ա ավելի ուժեղ, թե՞ վատությանը լավությամբ պատասխանելը: Իմ վրա եմ զգացել, որ ահավոր զգացողություն ա, երբ մեկին առանձնապես չես համակրում, լավ չես վերաբերվում, բայց ինքը քեզ լավ ա վերաբերվում: Ու ավելի վատ ա, երբ էդ ամեն ինչը կանխամտածված չի, միամիտ ա: Ես, օրինակ, մեկ - մեկ հենց նրանց, ովքեր ինձ ինչ-որ ձևով վիրավորել են, դիտմամբ լավ եմ վերաբերվում: Ու ստեղ ինչ-որ պահի կարող ա սկսվի արհամարհանքը : Կամ էլ հենց սկզբից արհամարհում եմ: Կախված ա իրավիճակից:
    Երբեմն մարդուն արհամարհում ես, որովհետև վիրավորված ես, իսկ շատ դեպքերում՝ որովհետև թքած ունես էդ մարդու վրա, էլ չես ուզում հետը շփվել :
    Տենց :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.06.2010), Արևհատիկ (23.06.2010), ՆանՍ (23.06.2010)

  4. #33
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մդա՜, փաստորեն մարդկանց ՇԱՏ է դուր գալիս արհամարհվող օբյեկտին արհամարհանքի միջոցով ցածրացնել, նվաստացնել, նրա վրա հոգեբանակ ճնշում գործադրել…
    Օ՜, ինչպիսի բավարվածություն ես զգում մեկի հետ այդպես վարվելուց, երբ նրան ոչնչացնում ես արհամարհանքի միջոցով.. Հաղթանակը քոնն է
    Ըհը, այ էդ ժամանակ էլ տվյալ մարդուն սկսում ես վերևից նայել, ու հեգնական դեմքի հայացքով մտքում ասել «Հըհը, այ տե՛նց, քեզ դեռ քիչա»:

    Դեմ եմ ցանկացած բանի, որը կարող է մարդուն անհարմար (որի մեջ մտնումա նաև ճնշվածությունը) վիճակի մեջ դնել:

    Վսյո տակի, ավելի լավա խոսք. չեմ ուզում ոչ մեկին ինքնասպանության հասցնեմ:


  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.06.2010), eduard30 (22.02.2011), EgoBrain (23.06.2010), Tig (23.06.2010), Ինչուիկ (29.06.2010), Նաիրուհի (21.02.2011), Ֆոտոն (23.06.2010)

  6. #34
    Մշտական անդամ Հինատա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    195
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեք որն է ծիծաղելի, որ մարդ մեկին արհամարում է ու իրեն բարձր է զգում դիմացինից, բայց դիմացինը ինքն է իրեն բարձր զգում, որովհետև մտածում է, թե ըհն բառապաշարը չհերիքեց, խոսքի տակից չկարողացավ դուրս գալ, քիչ-քիչ թեման փակում է ու դու քեզ այդ ժամանակ ավելի բարձր ես զգում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անահիտ (23.06.2010), ՆանՍ (23.06.2010)

  8. #35
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օհ :
    Գրել եմ՝
    «Երբեմն մարդուն արհամարհում ես, որովհետև վիրավորված ես, իսկ շատ դեպքերում՝ որովհետև թքած ունես էդ մարդու վրա, էլ չես ուզում հետը շփվել»:
    Մարդիկ, եթե ինչ - որ մեկը ինձ հասցրել ա էն աստիճանի, որ ես իրան արհամարհում եմ, ուրեմն իմ համար մեկ ա, թե ինքը իրան նվաստացա՞ծ կզգա, ստորացա՞ծ կզգա, թե՞ աշխարհի թագավորը կզգա: Սա մեջբերմանս երկրորդ հատվածի համար:
    Ինչ վերաբերում ա վիրավորվելու դեպքում արհամարհելուն, ասեմ: Եթե ինչ-որ մեկին վիրավորում ես, դրանով չես փորձում իրեն ինչ-որ լավություն անել, չէ՞: Անհարմար վիճակի մեջ ես գցում, չէ՞: Է, նույնն էլ արհամարհանքը: Եթե էդ մարդը կարա քեզ «ցածրացնի», ինչի՞ դու էլ չես կարա:
    Հա, մեկ էլ նշեմ, որ կոնկրետ ես մի թարս հայացքից կամ խոսքից չեմ վիրավորվում ու սկսում արհամարհել: Էդ շա՜տ հազվադեպ ա պատահում:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (23.06.2010), Արևհատիկ (23.06.2010)

  10. #36
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազդեցությո՞ւնը: Ներքին հանգստություն :

    Իմ կարծիքով հատկապես հանգստություն չի բերում: Ինչու?, քանզի դու քեզ տանջում ես որպեսզի դիմացինիդ արհամարհես, իսկ ինչպես կարող է հանգստություն ունենալ մի մարդ, որ փաստորեն դուրս է գալիս իր հոգեկան բնական վիճակից և սկսում արհամրհել: Ես նույնիսկ կասեյի ավելի մեծ գլխացավանք ու անհանգստությունա բերում:

  11. #37
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն խոսքը չեն հասկանում:Օրինակ, եթե թունդ վիճաբանություն է, դու ինչ խոսք էլ ասես, նա քեզ չի լսելու, այդ դեպքում լավագույն տառբեռակն է. <<Ես այլևս չեմ շարունակի, որովհետև արհամարհում եմ քեզ>>: Այս դեպքում դիմացինը ուղղակի հունից դուրս է գալիս, փորձված տարբերակ եմ ասում:

  12. #38
    Լիարժեք անդամ Անամնիսիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համաձայն եմ Արփի հետ ամենալավագույն զենքը դա լավություն անելն է, իսկ եթե չես կարողաում ապա առհամարհանքն է:Բայց սա միայն այն դեպքում երբ դիմացինտ ինքնասիրություն ու պատիվ ունեցող մարդ է, իսկ եթե մի մեծամիտ, կներեք արտահայտությանս համար, փալաս է նա կկարծի որ դու վախենում ես իրենից ու ամեն ինչ հակառակ կերպով կներկայացնի… Այդպիսի մարդկանց պետք է պատժել միմիայն խոսքով և ոչ թե սովորական այլ սուր կծու մի խոսքով Սևակյան ոճի խոսքով…այն էլ անընդհատ առանց հանգիստ տալու
    Երևի այդ պատճառով էլ ինձ ընկերներս ասում են դաժանիկ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (08.07.2010)

  14. #39
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arqimed-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն խոսքը չեն հասկանում:Օրինակ, եթե թունդ վիճաբանություն է, դու ինչ խոսք էլ ասես, նա քեզ չի լսելու, այդ դեպքում լավագույն տառբեռակն է. <<Ես այլևս չեմ շարունակի, որովհետև արհամարհում եմ քեզ>>: Այս դեպքում դիմացինը ուղղակի հունից դուրս է գալիս, փորձված տարբերակ եմ ասում:
    Առա հա, առանց էտ ասելու որ չխոսես պարզ բան ա որ արահամարում ես, որ ասես արդեն կլինի վիրավորանք ու ինքն էլ քեզ կվիրավորի, ու տենց շատ ո թու տխուր պատմություն կստացվի, իրականում կախված ա իրավիճակից, բայց մեկը ես ոչ մի դեպքում չեմ կարա արհամարեմ, ու ձեն չհանեմ, չեմ դիմանա էլի սիրտս կպայթի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (08.07.2010)

  16. #40
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՛չ խոսքն է ուժեղ, ո՛չ էլ արհամարհանքը: Եթե մարդու խոսքերը ուղղակի խոսքեր են, իր ներքին կուլտուրայից հեռու, արտաքին զենք, ոչ մի ուժ էլ չունի: Նույն ձևով էլ արհամարհանքը, կարծեմ բանի տեղ չդնելն է կամ նման մի բան, արհամարհելը ինքդ քեզ մյուսից բարձր դասելու նման է, իմ ընկալմամբ: Դա էլ ճիշտ չեմ համարում:
    Նախընտրում եմ բացատրել որոշ բաներ իմ վարմունքից, որ մութ բաներ չմնան, ու ատելության կամ հակակրանքի պատճառը գոնե օբյեկտիվ լինի: Իսկ եթե ոչինչ չեմ ասում, ուղղակի ասելուս իմաստը չեմ տեսնում կամ չգիտեմ, թե ինչպես բացատրել: Բայց դա արհամարհելու հետ կապ չունի: Այդ դեպքում ինձ ավելի ճնշված եմ զգում, երբ չեմ կարողանում բացատրել:

    Կարծում եմ մա՛րդն է ուժեղ. մի քանի խոսքով ուժեղությունը ցուցադրելու կամ տպավորություն գործելու կարիք չկա: Մարդու պահելաձևից ամեն ինչ երևում է, էլ ի՞նչ կարիք կա հատուկ ցուցադրելու եղածը, կամ էլ չեղածը կեղծելը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.07.2010), Smokie (09.07.2010), Նաիրուհի (21.02.2011)

  18. #41
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայած ինչ իրավիճակ ա և ով ա դիմացինդ: Օրինակ մարդիկ կան, որոնք մի քիչ անհասկացող են և իրենց արհամարհելը համարում եմ ճիշտ, մարդիկ կան, որոնք հասկացող են այդ դեպքում խոսքը համարում եմ ճիշտ և մարդիկ կան, որոնք շատ անհասկացող են և այդ դեպքում կարելի է կիրառել ուրիշ միջոցներ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  19. #42
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Ես էսպես եմ պտածում` արհամարելը հավասար է շան տեղ չդնելուն, իսկ խոսելը` շան տեղ դնելուն:

  20. #43
    Լիարժեք անդամ "Green eyes"-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա արհամարնքը:Չէ որ ասում են արհամարանքը ամենամեծ զենք ա:

  21. #44
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ այն կարծիքին եմ եղել, որ կարող ես խոսքով դիմացինիդ սրտում մեխ մեխել:

  22. #45
    Լիարժեք անդամ RADIOmanyachka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2010
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկացող մարդու համար՝ արհամարհանքը, իսկ անհասկացող մարդուն ավելի լավ է խոսքով որոշ բաներ հասկացնել, թե չէ կտեսնի, որ դիմացինը լռում է, կմտածի, որ այս անգամ էլ ներվեց:
    Մի ապրիր նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ ապրիր նրա հետ` առանց ում չես կարող ապրել

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •