Դպրոցում մի առարկա էինք անցնում` <<Մարդը մարդուն>>: Հիշում եմ այդ առարկայից մի դաս` <<Թշնամիները>> վերնագրով: Դասի ամբողջ իմաստը այն էր, որ եթե ուզում ես թշնամուդ վատություն անես , ուրեմն լավություն արա: Տվյալ թեմայի առումով մի քիչ շատ խորացա , բայց ասեմ, թե ինչ եմ մտածում: Եթե դու գիտես , որ մարդը ով քեզ վատություն է արել,վիրավորել է, գիտակցող է , ու կարող է ընդունել իր սխալը, ապա կարծում եմ , որ ամենալավ տարբերակը նրան հակահարված տալու համար, նրան ինչ-որ մի լավություն անելն է: Դրանից նա իրեն շատ ավելի վատ կզգա, շատ ավելի ջախջախված, քան սկսես նրա հետ վիրավորական խոսքեր փոխանակել կամ արհամարհել: Միգուցե դրանից հետո էլ նա գիտակցի , թե ինչ է արել, ներողություն խնդրի, ու ձեր փոխհարաբերությունները լավանան: Սակայն դժբախտաբար գոյություն ունեն մարդիկ, ովքեր զուրկ են ցանկացած տեսակի զգացմունքներից: Այ նման մարդկանց դեպքում արհամարհանքը լավագույն զենքն է :
Էջանիշներ