Հա հեչ, 1000 անգամ
Հա հեչ, 1000 անգամ
Հարգելիներս Սուրեն Բաղդասարյանը տարիքով ձեզանից շատ մեծ է:Գոնե հարգեք նրա տարիքը և ձեր արտահայտությունների մեջ փոքր ինչ զուսպ եղեք:Եվ ընդհանրապես իմ կարծիքով ամենևին էլ տեղին չէ ձեր թեկուզ և հիմնավորված փաստարկները, այստեղ ներկայացնելը և մարդուն ծաղրելը:Ճիշտ է, նա ունի շատ մասնագիտական սխալներ , ես չեմ ժխտում, բայց չարժե, որ խնդիրը այդքան ճոխացնեք ու սկսեք մարդուն ձեռ առնել :Կրկնում եմ նա ձեր տարիքին չի:
Եվ հետո: Մի՞թե դուք բոլորդ ձեր մասնագիտությունների մեջ այդքան անթերի եք:Առաջինը ձեր թերությունները շտկեք(եթե իհարկե ունեք), հետո նոր անցեք դիմացի մարդկանց: Եթե մտածեք ձեր թերությունները շտկելու մասին, կարծում եմ էլ ժամանակ չեք ունենա դիմացի մարդկանց հասնելու համար:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Կներես, եթե տարիքովա, թող թոշակի անցնի, կամ էլ ինչպես մյուս ալիքներով, թող երկուսով վարեն, այդ դեպքում մյուսը անկասկած կնկատի Սուրենի բացթողումներն ու կլրացնի: Ինձ թվումա, որ Ս.Բաղդասարյանը իրա հետ արդեն պատրաստի գրած նյութերա բերում ու խաղի ժամանակ էդ նյութերնա կարդում ու ֆուտբոլին չի հետևում, հակառակ դեպքում չեմ պատկերացնում ոնց կարելի է որոշ ակնհայտ բաներ չնկատել:Gohar-ի խոսքերից
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Լիովին համամիտ եմ: Իսկապես Սուրեն Բաղդասարյանի թոշակի անցնելու ժամանակը վաղուց եկել է…HardRock-ի խոսքերից
Այ ես իրանից երևի ավելի լավ կվարեմ:
Գոհար ջան, դու ֆուտբոլ չես նայում պարզապես, ու չես պատկերացնում ինչ է դա ...
երբ մեկնաբանը նստում է, ու ընտանեկան լոտոյի վերջին խաղարկության մասին խոսում , ու ամբողջ խաղի ընթացքում մի բառ չասում անգամ նրա մասին թե ինչ է կատարվում խաղադաշտում ...
հասկանում եմ որ մեծ մարդ է, բայց նա մեկնաբան չի ու պարզապես արդեն ծիծաղելու աստիճանի է հասել այն, որ նա այսպես ասած " մեկնաբանում " է բոլոր խաղերը Արմենիայով , ու իրեն իր իսկ ձեռքերով ծաղրի առարկա դարձնում ...
Երեկ Սլավա Սարգսյանը Լիխտենշտեյնը ու Լյուքսեմբուրգը իրար հետ խառնեց:
Ժողովուրդ, աչքներս լույս. Սուրեն Բաղդասարյանը բարձր մակարդակի վրա վարեց Միլան-Ինտեր հանդիպումը:
Այո ես ել եմ համաձայն:
Կան շատ մարդիկ, ում վրա ես զարմանում եմ: Սուրեն Բաղդասարյան՝ նրանցից մեկը: Ո՞նց մարդ կարա, սիրելով իր գորցը, այսքան քիչ դրանից հասկանա: Բայց այսպես թե այնպես, միևնույն է չեի ուզենա, որ նրան գործից հեռացնեն: Նախ այն պատճառով, որ մեկա մակարդակը դրանից չի բարձրանա, հետո էլ 90 րոպե տևացող ձանձրալի խաղը "մի քիչ" զվարճալի է դառնում: Այնքան զվարճալի, որ մեկ մեկ ժամերով փորս բռնած գետնին եմ հայտվում:
Վերջին անգամ փռթվել էի "Ռաուլի" խբաց գոլից: Ախր մարդ ինչքան պիտի կույր լինի, որ չնկատի այն, որ Ռաուլից գնդակը անցնելուց երկու մետր հետո նոր է շեղում ուղղությունը…
«Մենակ հայերի» պես պետք ա մի հատ թեմա բացել «մենակ Սուրեն Բաղդասարյանը»:Մենակ Սուրեն Բաղդասարյանը կարա Ինտեռ–Ռոմա խաղի ժամանակ ասել. «Գրոհում են Միլանի ֆուտբոլիստները»
)էդ մեկի մասին չէի լսել...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Երեկվա՝ Ռեալ-Մալյորկա խաղի ժամանակ Սուրեն Բաղդասարյանը շա՜տ «ուրախալի» լուր հայտնեց՝ առաջիկա երեք տարիներին Անգլիայի պրեմիեր լիգայի խաղերը ցույց է տալու Արմենիա հեռուստատեսությունը ու էդ լուրի ազդեցության տակ մի քանի անգամ կրկնեց՝ «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին անգամ չորս տարի առաջ են հռչակվել Անգլիայի չեմպիոն… Էհ, ոչ երանի մեզ, որ Անգլիայի պրեմիեր լիգան էլ է Սուրեն Բաղդասարյանը վարելու… ցավաքցում եմ բոլորիս…
Ռեալը նոյւն ձևով Իտալիայի չեմպիոն էլ դառավ:
__ Եվ երեք տարվա ընդմիյումից հետո Ռեալը կհռչակվի Իտալիայի չեմպիոն :
Բա որ ասեց, թե Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ