երբ ես տխուր եմ լինում, ուզում և փորձում եմ լացել, բայց հաճախ չի ստացվում, ինչը տխրությունս վերածում է նյարդայնածության![]()
երբ ես տխուր եմ լինում, ուզում և փորձում եմ լացել, բայց հաճախ չի ստացվում, ինչը տխրությունս վերածում է նյարդայնածության![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Իսկ իմ կարծիքով, տխրությունը երբեք առանց պատճառի չի լինում։Kristin-ի խոսքերից
Այդպես երբեմն թվում է, երբ մենք ներքուստ չենք ուզում իմանալ պատճառը, այդ պահին մեզ, այսպես ասած, ձեռ չի տալիս պատճառն իմանալ, և չենք էլ խորանում, կամ էլ ուղղակի դրա պատճառն արդեն այնքան սովորական ու «մշտաբնակ» է դարձած լինում հոգումդ, որ դու արդեն չես զգում դրա գոյությունը... Բայց դրանից այն չի կորչում, պատճառը, միևնույն է, կա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երբ տխուր եմ լինում, աշխատում եմ քիչ խոսել, որովհետև շատերի նման տխուր ժամանակ հակված եմ շատ խոսելու։ Մի ժամանակ տխուր ժամանակ ահավոր ջրիկանում էի։ Երևի ինքնապաշտպանական ռեակցիա էր, որով փորձում էի ուրախ լինել կամ տխրությունս թաքցնել շրջապատող մարդկանցից։ Բայց երբ նկատեցի այդ երևույթը, դրանից հետո էլ չեմ ջրիկանում։
Հիմա տրամադրությունս ինչ-որ առումով ղեկավարում եմ համապատասխան երաժշտության միջոցով։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինձ մոտ էլ է այդպես...Esmeralda-ի խոսքերից
![]()
Ես էլ եմ փորձում և, որպես կանոն, ստացվում է։Anul-ի խոսքերից
Ուղղակի երբեմն պայմաններն այնպիսին են լինում, որ այդ պահին չեմ կարող ինձ թույլ տալ լացել, իսկ ընդհանրապես ինձ համար լացելուց ավելի հեշտ բան չկա։ Ցանկության դեպքում ցանկացած պահի կարող եմ լացել...
![]()
Բայց դե ամեն տխրելիս չեմ լացում, նայած թե ինչից եմ տխրել, ինչ աստիճանի և ինչ որակի, եթե կարելի է այդպես ասել։ Երբեմն համապատասխան գրքեր եմ կարդում, երբեմն համապատասխան երաժշտություն են լսում կամ զրուցում համապատասխան մարդկանց հետ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վայ, մոռացել էի, ես էլ եմ տխուր ժամանակ շատ խոսում, եթե այդ ժամանակ մարդկանց շրջապատում եմ լինում, և ցանցառանում եմ ճիշտ նույն պատճառով, ինչ որ Արշակը։ Ու շատ եմ ծիծաղում։ Այնպես որ եթե ես շատ եմ ծիծաղում, ուրեմն կամ շատ ուրախ եմ, կամ էլ շատ տխուր, բայց թե իրականում դրանցից ո՛ր մեկն է... շատ քիչ մարդիկ կարող են իմանալ։Արշակ-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իսկ ինձ միշտ չի հաջողվում վայելել իմ տխրությունը....ատում եմ այդ փաստը.....Arisol-ի խոսքերից
երաժշտություն եմ լսում..... կամ ինչ-որ մեկի հետ խոսում, որ հավաքվեմ.....
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ուրեմն դու էդքան հաճա՞խ ես տխուր լինումԵրբ տխուր եմ լինում, աշխատում եմ քիչ խոսել, որովհետև շատերի նման տխուր ժամանակ հակված եմ շատ խոսելու։![]()
»»»»»»»»»»»»»»
- Նայիր կենդանուն՝ կատվին, շանը, ծտին, կամ կենդանաբանական այգու այս գեղեցիկ գազաններից որևէ մեկին, ասենք լուսանին կամ ընձուխտին : Չես կարող չնկատել, որ նրանք բոլորը ճիշտ են: Նրանք միշտ գիտեն ինչ անել և ինչպես պահել իրենց : Նրանք ոչ շողոքորթում են, ոչ զոռով կպնում: Նրանք չեն ձևացնում: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ինչպես քարը կամ ծաղիկը կամ աստղերը երկնքում: Համաձայն չե՞ս:
Ես համաձայնվեցի:
- Կենդանիները տխուր են, որպես կանոն, - շարունակեց նա, - և երբ մարդը տխուր է, ի նկատի չունեմ, երբ ատամն է ցավում կամ ասենք փող է կորցրել, դա չէ, այլ տխուր է, որովհետև տեսնում է, ժամանակ առ ժամանակ, ինչպիսին է կյանքն ու ամեն ինչ, և տխուր է լրջորեն, այդ ժամանակ նա մի քիչ նման է լինում կենդանուն. նա ոչ միայն տխուր տեսք ունի, այլև ավելի ճիշտ է և ավելի գեղեցիկ, քան սովորաբար :
»»»»»»»»»»»»»»
Հեսսե. Տափաստանի գայլը
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.10.2006, 16:51:
Quyr Qery (01.07.2010)
Տպավորիչ էր...Բարեկամ-ի խոսքերից
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Համաձայն եմ։ Իրոք, լուրջ մտածելու տեղիք է տալիս...Esmeralda-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անկապ տխրելուց բան չկա: Անիմաստ ընկնել վնուշկեքի մեջ, չէ ատում եմ տենց բաները: Երբ իմ մոտ տենց ա լինում, ես ինձնից սկսում եմ զզվել: Որովհետև լիքը իսկականից տխուր բաներ են լինում ու շատ մարդիկ իսկականից են տառապում:
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 16.06.2010, 11:26: Պատճառ: տրանսլիտից հայատառ փոխակերպում
Հիմնականւմ տխրում եմ առանց պատճառի;Պատհում է,որ ամենաուրախ երաժշտությունն էլ լսելիս, սկսում եմ ինձ մենակ զգալ ու տխրել;Առավել հաճախ տխրում եմ մենակության զգացումից; Մի տխրեք ժողովուրդ![]()
![]()
![]()
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Երբ որ մենակ եմ տխուր ժամանակ…Ձեր գործը չի![]()
Իսկ ընդհանրապես մարդկանց առավել քան երբևէ տխուր ժամանակ եմ երջանիկ թվում…
Ես ատում եմ, երբ չեմ հասկանում տխրությանս պատճառը…բայց մեկ է սիրում եմ մեկ-մեկ տխրել առանց պատճառի…մարդու մոտ տխրությունն ու ուրախությունը պիտի գրեթե հավասար լինեն/ հիմարություն—գրեթե հավասարություն/
Օրինակ ես հիմա շատ ուրախ եմ, բայց դե հարցրու՛ ինձ…![]()
Ժպտացե՛ք տխրությանը…
Հ.Գ.Ժիրա՛յր, քո գրածն ուղղակի հրաշք էր…ու շատ ծանոթ…ապրե՛ս…կներես, բայց արժեր մի քիչ տխրել դա գրելու համար…
Տխրություն, որը ժամանակ առ ժամանակ այցելում է մեզ , բայց ոչ երբեք առանց հրավերք:
Ես միշտ տխրում եմ շատ ուրախանալուց անմիջապես հետո:![]()
Հիմնականում այդ ժամանակ ինձ այցելում են անցյալի բոլոր վատ հուշերը ու սկսում եմ արտասվել՝ մտածելով, որ ամեն վատ բան ինձ հետ է լինում աշխարհումԱվելի շատ տխրում եմ, երբ տխրությանս պատճառը չեմ ուզում հայտնել դիմացինին, որ փոքր ինչ թեթևանամ, այդիսկ պատճառով, երբ հարցնում են, ինչու եմ տխուր, ես պատասխանում եմ, որ պատճառ չկա:
Գիտեք ինչպես եմ ցրում տխրությունս, ուղղակի նստում եմ հայելու դիմաց, նայում տխուր դեմքիս ու ակամայից ծիծաղում եմ![]()
Կյանքում ամեն ինչ մարդու համար է, այնպես որ մի խուսափեք տխրելուց, չէ որ դա էլ լիցքաթափման մի միջոց է![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ