Տխուր ժամանակ փակվում եմ իմ մեջ ու այդ րոպեներին ցանկանում եմ, որ ոչ մեկը ինձ չմոտենա, քանզի եթե այդ րոպեին հանկարծ մեկը մոտենա հաստատ կկոպտեմ......
Աշխատում եմ ընդհանրապես տխուր չլինեմ..
Տխուր ժամանակ փակվում եմ իմ մեջ ու այդ րոպեներին ցանկանում եմ, որ ոչ մեկը ինձ չմոտենա, քանզի եթե այդ րոպեին հանկարծ մեկը մոտենա հաստատ կկոպտեմ......
Աշխատում եմ ընդհանրապես տխուր չլինեմ..
Վերջերս իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղվծվել, որ տխրությունն ասես «սիրահարված» լինի ինձ![]()
Ես մինչ այդ շատ հազվադեպ եմ տխրել, բայց հիմա…Պարզապես տխրությունն իմ մոտ փուլային դրսևորում է ունենում, և այն ժամանակ, երբ տխրությունն իր պիկն է ապրում, ապա լացելն անխուսափելի է:![]()
Ամեն գնով փորձում եմ պայքարել տխրության դեմ՝ մյուսներին ցույց չտալով, որ տխուր եմ: Բայց քանի որ տխուր ժամանակ ահավոր չխոսկան եմ դառնում, ապա թաքցնելը բարդանում է: Միակ սփոփանքս համապատասխան երաժշտությունն ու լավ հուշերն են…ավաղ, դրանցից տխրությունս ավելի է առատաձեռն դառնում:
Երևի թե պիտի այդ ժամանակ զրուցես մի ուրախ ու անհոգ մարդու հետ, որ տրամադրությունդ բարձրանա![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ոնց-որ ոմանք «վայելում» էին տխրությունը, ինչքան հիշում եմ: Էտ ո՞նց... Ինձ էլ սովորացրեք:
Չի ստացվում:
Վատ եմ:
Գնացի:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Գիտես ոնց անհոգ մարդ ասեմ քեզ չկա![]()
Իմ մոտ օրինակի համար տխրությունը սկսվում է այն ժամանակ երբ կյանքս միապաղաղ է դառնում: Էտ ժամանակ զգում եմ որ այս աշխարհի իմաստը կորչումա
Էտ նույն բաննա որ պատկերացրեգ ասենք մի մարդ ամբողջ կյանգը զինվորա եղել ու հատուկ նշանակության միսիաներա արել ու մեկել մի պահա գալիս որ ջոկումա թե էլ միսիա չկա անելու ու ինքը բացի նրանից որ էլ ոչմեկին պետք չի նաև իրան էլ պետք չի:
Բա՞: Այ տենց բաներ: Հաջորդ գրառման մեջ կասեմ թե ոնց խուսափել այդ տխրությունից
Մեկը կա՞ որ իմ նմանա կարծում:
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Երկար ժամանակ շրջանցում էի այս թեման…Որովհտև երկա՜ր եմ ուսումնասիրել տխրությունը: Այն զգացում չէ, բարեկամներս, այլ՝ հոգեվիճակ և, միանշանակ, չի առաջանում հենց այնպես...առանց պատճառի: Մարդը տխրում է իր ներքնաշխարհի ու արտաքին աշխարհի աններդաշնակությունից: Իսկ եթե ավելի ճիշտ՝ այդ աններդաշնակությունը հարթել կամ վերացնել չկարողանալու անզորությունից: Ու որքան զարգացած է մարդը, այնքան լավ է հասկանում այդ աններդաշնակությունը, հետևաբար՝ ավելի խորն է լինում նրա տխրությունը: Տխրությունն էլ ամենքի մոտ տարբեր դրսևորումներ է ունենում: Մարդ կա՝ պիտի անպայման տարածի իր տխուր տրամադրությունը շրջապատի վրա, փաթաթի այն որևէ մեկի վզին, որ քիչ թեթևանա: Մարդ կա՝ ուզում է մենակ մնալ, ինքն իր ներքնաշխարհում, գուցե երաժշտության միջոցով կամ գիրք կարդալով է փորձում հաշտեցնել ինքն իր հետ: Մարդ էլ կա՝ ստեղծագործում է այդ ժամանակ…Ես նման պահերին օրինակ նկարում եմ, չնայած իմ տխրությունը փոխանցվում է նկարին: Ամեն դեպքում ճիշտ կլինի հասկանալ տխրության պատճառն ու փորձել վերացնել այն: Որովհետև տխրությունը շատ հեշտությամբ կարող է վերածվել հիասթափության, որն էլ իր հետևից կարող է բերել սթրեսային, դեպրեսիվ իրավիճակ:
Մինա (26.04.2012)
Դաաաա: Manon ջան ոնց նայում եմ զգացվումա որ բիբլիա մեկել մի հատ 5-6 հատորանոց գիրք կա էտ դրանք ես կարդացել
Չէ իրոք լավ խորը փիլիսոփայական մտքեր ունես հա
![]()
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Ինձ թվում է Wisper ջան, որ բացի քո թվարկած գրքերից էլի շատ գրքեր կարդացած կլինի Manon-ըբայց ամենակարևորն երևում է, որ կյանքն էլ է իմաստուն դարձրել նրան ու նա հասու է դարձել քո ասած " լավ խորը փիլիսոփայական մտքերի"-ն - այնպես որ, կյանքում ամեն բան էլ մարդ կարող է օգտագործի ի օգուտ իրեն կատարելագործելու, իմաստություն ձեռք բերելու ու այդ ամենն անելով առանց չարանալու, քանզի այդ ամենն երբեմն հնարավոր է լինում ձեռք բերել տառապանքի, մենության ու պայքարի միջոցով: Չկա չարիք՝ առանց բարիք, եթե մարդ կյանքի տված փորձը գիտակցում է:
Իսկ տխրության պատճառները բազում կարող են լինեն և բացի այդ կարող են դրանք լինել և՛ գիտակցված, և՛ չգիտակցված: Բայց կարծում եմ, որ հարկավոր է չտրվել տխրությանը և փորձել վանել այն՝ կենտրոնացնելով ուշադրությունը մի որևէ այլ գործունեության վրա: Չմոռանանք նաև որ Տիեզերքը բումերանգի պես մեզ է վերադարձնում այն զգացմունքները, որոնք մենք ունեցել ենք, նետել ենք այնտեղ - Կարկուտը ծեծած տեղն է ծեծում - Քեֆ անողի քեֆը չի պակասի:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իսկ ես երկրորդ անգամ եմ արդեն էս թեմայում... Ախր ի՞նչ ա եղել էէհ... Ոչ մի բան չեմ հասկանումԱսում եք՝ կենտրոնացնե՞լ ուշադրությունը ինչ-որ բանի վրա... Չեմ կարում: Հոգնել եմ միշտ ուրախ ու երջանիկ տեսք ունենալուց... Ես էլ եմ մարդ...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Դուք որ չեք կարողանում ումի՞ց եք նեղանում...Ուրախ ու երջանիկ տեսք մի ունեցեք, այլ եղեք ուրախ ու երջանիկ համապատասխան տեսքով
Հա, հետո չթվա թե ես չեմ տխրում
![]()
Թող բոլորի տխուր գիշերների երկինքը լի լինի աստղերով...
Հ. Թումանյան
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
----------------------------------------
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Երբ տխուր եմ լինում, ամբողջ աշխարհը իմ կողքին անհետանում է,
Ցանկանում եմ մենակ լինել, Եթե տանն եմ լինում՝ դուրս եմ գալիս ման գալու:
Եթե դրսում եմ լինու գնում եմ եկեղեցի:
Չարենց կամ Տերյան եմ կարդում, կամ էլ նկարում եմ:
Ոչ ոք ինձ չի խանգարում, որովհետև ես այնքան խորն եմ փակվում իմ մեջ, որ եթե ինչ որ մեկը ցանկան էլ ինձ չի կարող այնտեղից հանել: Ինչ որ ժամանակ անց հանդարտվում եմ և ինքս ինձ դուրս բերում այդ վիճակից:
Բայց տխրությունից խուսափել չեմ փորձում, որովհետև այդ վիճակից դուրս գալուց հետո ինձ ավելի թեթևացած եմ զգում:
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Այս աշխարհում միկ բանը, որ չեն կարող խլել ինձանից դա իմ տխրությունն է, բայց ես տխուր եմ, որ տխուր եմ
Ես անգամ ես ու գումարած դու անգամ դու հավասար է մեր բաժանման քառակուսուն
Փորձեմ մի քանի բան էլ ես ավելացնել,
Այո համաձայն եմ, տխրությունը մարդու ներքնաշխարհի և արտաքին աշխարհի աններդաշնակությունից է, բայց ոչ բոլոր դեպքերում, երբեմն հակառակ, ներդաշնակությունից է, այսպես ասաց մարդու հոգեկան վիճակը հոգնում է ներդաշնակությունից և ինչ-որ տեղ էլ միապաղաղությունից, մարդը ենթագիտակցորեն, և մի փոքր էլ գիտակցորեն, կամ հակառակը, փորձում է իր կյանքը ավելի զգացմունքներով լեցուն դարձնել և փորձում է գտնել մի պատճառ, որի համար կարող է տխրել,գտնելուն պես սկսում է թախծել, իսկ չգտնելուն պես սկսում է դեպրեսիվ հոգեվիճակ,քանի որ չի գտնում պատճառը, թե ինչու է տխրել:
Հաճախ վերը նշված դեպքերը անվանում են մազոխիզմի տեսակ:
Ինձ համար լավագուն թմրամիջոցը տխրելու դեմ, կամ ստեղծագործելն է, կամ տվյալ հոգեվիճակին հարազատ երաժշտություն լսելն է, կամ միայնակ զբոսնելը մարդկանցից հեռու մի վայրում, ցանկալի է շան հետ:
Չնայած երբեմն էլ հակառակ ներգործությունն է թողնում:
Հետաքրքիր երևույթ է տխրությունը, առանց դրա կյանքը տխուր կլիներ, ինչպես ասում են, եթե չլիներ չարը, բարին չէր երևա: Այստեղ էլ, թող անձրևի, որ հետո պայծառ երկինք բացվի:Գնահատենք մեր կյանքի երջանիկ պահերը
![]()
Երբ տխուր եմ լինում աշխատում եմ լաց չլինել, որովհետև լաց լինելիս գլուխս ահավոր ցավում է, չնայած լինում են դեպքեր երբ չեմ կարողանում խուսափել ու լաց եմ լինում:
Ես շա հաճախ եմ տխուր լինում, երբ տխուր եմ կամ կարդում եմ կամ գրում, այդ պահերին ամենալավն է ստացվում![]()
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Համամիտ եմ քեզ հետ, որ տխրությունը մշտապես հանդիպող զգացմունք է,որը ներ է խուժում մեր մեջ առանց մեզանից հարցելու,բայց տանել չեմ կարող այդ ահավոր զգացմունքը,օֆֆ ոչինչ չեմ կարողանում ինձ հետ անել,չնայած ինչեր ասես,որ չեմ որոնում այդ զգացմունքը խեղդելու համար, միակ փրկությունս փակվել սենյակումս,որ մնացածներին էլ չվարակեմ այդ ահավոր ցավ պատճառող անհաճելի զգացմունքը: Շատերն ասում են,թե սիրում են այդ զգացմունքը,այն հասկանալ է պետք,իսկ ես կասեմ հակառակը,ոչ-ոքի համար հաճելի չէ քեզ տեսնել այդ ահավոր վիճակում,այդ տխուր զգացմունքը ճաշակելիս:
Բայց ամեն ինչի պատճառ լինում է,ուղակի հաճախ մեզ ձեռնտու չէ իմանալ պատճառը, այնպես որ ամեն զգացմունք ինչպես այցելում է այնպես էլ հեռանում է....,ուղակի չպիտի ծայրահեղությունների մեջ ընկնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ