Վայ ինչի եք տխրություն ասելով միանգամից էմոներ պատկերացնում,նորմալ մարդիկ էլ կարող են տխրել:Բայց դե չեմ ասում,որ ողջունելի է անընդհատ տխրելը,որովհետև նորից եմ կրկնում դա գնալով դառնում է թերություն:![]()
Վայ ինչի եք տխրություն ասելով միանգամից էմոներ պատկերացնում,նորմալ մարդիկ էլ կարող են տխրել:Բայց դե չեմ ասում,որ ողջունելի է անընդհատ տխրելը,որովհետև նորից եմ կրկնում դա գնալով դառնում է թերություն:![]()
tikopx (10.09.2010)
Տխրությունը ուրախության սկզբնական և վերջնական փուլն է:
Օը մթնեց:
Ժամն է արդեն իրիկնահացի:
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Համո Սահյան
Հետևություն. տխրությունն աստիճանաբար հանգեցնում է լացի:![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.09.2010, 21:21:
Զսպված ներվայնություն է /երբեմն/:
Մարդկանց հոգիները լցնող դառը զգացողություն:![]()
Նոր եմ անդամագրվել ու շատ տխուր է,երբ բոլորը տխրության մասին են խոսում:![]()
Տենց էլ չհասկացա, թե տխրության լավը որն ա:Չեմ կարծում, որ տխրություն ա համարվում, երբ տրամադրությունդ վատ ա կամ քեզ մեկը վիրավորել ա:
Կյանքումս մի անգամ եմ երևի թե իսկականից տխրել. երբ պապիկս մահացավ: Ու էդ ժամանակ ոչ թե ստացվում ա ավելի լավ մտածել, այլ ընդհանրապես չի լինում մտածել ոչինչի մասին: Մեջդ դատարկություն ա լինում ու քեզ թվում ա, որ երբեք առաջվանը չես լինի: Այ էտ ա տխրությունը:
Բա որ «Ծխախոտ» թեմա՜ն մտնես: Բոլորը ծխախոտի մասին են խոսում: Զարմանալի է, բայց՝ փաստ: Բարի գալուստ
:
Ինձ թվում է՝ «տխուր» բառը արտասանելիս բոլորը պատկերացնում են ինչ-որ ռոմանտիկ, քնքուՅշ ու դալկադեմ կերպարի, ով, իր սև աչերի խորը հայացքն ուղղած դեպի անհունը, մտամոլոր թախծում է (և հոգոց է հանում, ըստ ճաշակի): Հավելեմ, որ այստեղ տեղին կլինի գործածել «խոցված սիրտ», «անպատասխան», «հուզիչ», «թավշյա», «արտասվել» և «համբՅուր» բառերը՝ ցանկացած համադրություններով և ցանկացած կոնտեքստենում:
DIXIcarpe noctem
Տխրությունը այն է ինչ հիմա զգում եմ.... ու էլ չեմ դիմանում....ահավոր է.....դատարկություն է..............
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Երբ ինչքան էլ փորձում ես ժպտալ,զգում ես,որ անբնական ու դատարկ ժպիտ է ստացվում,երբ զգում ես,որ մենակ ես,բոլորովին մենակ,ոչ ոքի չես հիշում,կարծես անդունդում լքված լնես,անտեված բոլորից,ու ամեն ինչից...........չգիտեմ,ինձ համար երբեմն տխրությունը երկար է ձգվում,որը հաճախ ամեն ինչ խառնում է իրար,խճճում,ինձ լրիվ փոխում է,դարձնում ինքնամփոփ ու ձանձրալի.......
Տխուր ժամանակ անգամ ցանկություն չունես տեսնել մեկին,կամ խոսել,էդ վիճակից դուրս գալու համար ընդհամենը պետք է մի որոշ ժամանակ մենակ մնալ,հավաքել մտքերը...բայց որոշ,շատ քիչ ժամանակ,եթե երկար մնաս,էդպես էլ նույն վիճակում կմնաս,մեկը պետք է,որ դուրս բերի էդ վիճակիս,ուրախացնի,ու հետ բերի անդունդից...
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ