Այսօր հասկացա որ տխրությունը իմ համար սիրելի մարդուն հրաժեշտ տալն է,հրաժեշտից տխուր բան չկա այս աշխարհում,այսօր սիրելիս գնաց Ամստերդամ,իսկ հիմա ես չգիտեմ թե ինչ եմ անելու?Ինչ անեմ առանց նրա ջերմ համբույրի,առանց նրա գեղեցիկ ու կյանքով լի աչքերի՝որոնք իրենց խորաթափանցությամբ ջերմացնում էին իմ հոգին ու ինձ ասում կյանքը հիասքանչ է երբ դու իմ կողքին ես,ինչ եմ անելու առավոտը,երբ արթնանամ ու տեսնեմ որ նա իմ կողքին չէ ու ոչ մեկ ինձ չի ասի սիրելիս ես քեզ սիրում եմ
Ում հետ եմ երազելու ու մոմերի լույսի տակ ռոմանտիկ ընթրիկ պատրաստելու՝մեկ գավաթ դառը կարմիր գինով ու նոստալգիկ երաժշտության,ես հիմա շատ տխուր եմ,սերոտոնինը այրում է իմ հոգին ու հույզերը հասել են իրենց գագաթնակետին,նույնիսկ արտասվեցի
եւ կարծում եմ դա շատ գեղեցիկ է երբ տղամարդը արտասվում է,չէ որ նա էլ է մարդ,սակայն կարծում եմ որ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում,չէ որ ինչը մեզ չի սպանում ուժեղացնում է,բայց հիմա միայն այս երգն եմ լսում ու տնից չեմ պատրաստվում դուրս գալ,
սպանիր ինձ մեղմ
Էջանիշներ