Գարդմանյան ջան տխրության կատեգորիա ասվածը լավ չհասկացա…Տխրությունը դասվում է հուզակամային ոլորտի մեջ ` որպես հույզ: Դեպրեսիան տրամադրության աֆեկտիվ խանգարում է, որի ընթացքում իհարկե գերակշռում է տխրությունը, տխուր ֆոնի վրա մտքերը և այլն/որպես էդպիսին դիտարկում են բացասական հույզ/:
Սթրեսը արտաքին աշխարհից եկող ազդակներն են հոգեկանի վրա և հոգեկան լարվածության վիճակն է,որն առաջանում է մարդու գործունեության ընթացքում բարդ և դժվար իրավիճակներումում: Սթրեսի ընթացքում հոգեկանի և օրգանիզմի պայքար է գնում ադապտացվելու սթրեսորներին:
---------- Ավելացվել է՝ 14:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:40 ----------
Dayana ջան նորմայի ու չափի խնդիրը որպես փիլիսոփայական հիմնահարց չեմ կարծում, որ լուծում ունի...
Իմ ասածի պարագայում՝ նորման հոգեկանի կայուն , ոչ պաթոլոգիկ վիճականնա, որը չի ազդում մարդու կենսակերպին ու արդյունավետությանը…
Իհարկե, կան նաև վալիդ ու ստանդարտիզացված, գիտական հիմանվորում ունեցող սանդղակներ, որոնք չափում են հույզի ինտենսիվությունը:
Էջանիշներ