Տխրությունը գալիս է իմ մոտ չխախտելով հաջորդականությունը,
իսկ ես սպասում եմ իրեն զգալով իմ անճարությունը...![]()
Տխրությունը գալիս է իմ մոտ չխախտելով հաջորդականությունը,
իսկ ես սպասում եմ իրեն զգալով իմ անճարությունը...![]()
Чеширский КотЭ
VisTolog (01.07.2010)
Ի՞նչ է տխրությունը: Խանգարու՞մ է այն, թե՞ օգնում: Ու՞մ եք համարում տխուր մարդ: Իսկ ի՞նչ է թախիծը:
Տխրությունը լավ բան ա,հաճելի հանգստություն ա
… մեկ-մեկ օգնում ա, որ ջրիկ շոկային պահից դուրս գաս …
տխուր մարդկանց չեմ սիրում …
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
հոգեկան հիվանդություն է, եթե երկարատև է
թախիծի վերաբերյալ կարելի է կարդալ այստեղ http://psyberlink.flogiston.ru/internet/bits/freud1.htm
Տխրությունը հոգիդ քարուքանդ անող երևույթա, զզվելի, որ մեկ էլ կարողա գա կպնի քեզնից ու պոկ չգա:
Երբեմն խանգարում է, երբեմն էլ ոչ:Խանգարում է այն դեպքերում, որ կարողա կորցնես սթափ մտածելու ունակությունդ, ինքդ քեզ սկսես մեղադրել այն բաների մեջ ինչում իրականում դու մեղավոր չես...Խանգարու՞մ է այն, թե՞ օգնում:
Իսկ օգնումա էն առումով, որ կարող ես մի լավ լացել էտ վիճակիցդ ու հանգստանալ, դրանից հետո ավելի թեթև լինել ու տրամադրությունդ փոխվի հակառակին:
Իմ կարծիքով լրիվ տխուր մարդիկ չեն լինում: Լինում են ուղղակի մարդիկ ում կյանքում ավելի շատ տխուր դեպքերն են գերակշռող ու տխրում են: Դա էլ կախվածա իրենց աշխարհայացքից, թե ինչի են սկսում տխրել, ասենք կարողա նենց բաներից տխրեն, որ դա մեկ ուրիշի համար սովորոկան կամ ծիծաղելի լինի. Կախվածա իրատեսության աստիճանից և այլն...Ու՞մ եք համարում տխուր մարդ:
Թախիծը տխրության թեթև տարբերակնաԻսկ ի՞նչ է թախիծը:
Ասածներս զուտ իմ մտածածնա էտ ամենի հետ կապված, ոչ մի գիտական բան![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Տխրությունը` դա սթրեսի երեխանա, նայած` աղջիկա, թե տղա. եթե աղջիկ ա, ուրեմն` թախիծ ա:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Մոդերատորական Նմանատիպ թեմաները միացվել են:
VisTolog (16.06.2010)
Ի՞նչ է տխրությունը...
Ֆորումում թափառելուս ընթացքում զարմանալի ձևով այս հարցին հանդիպեցին ու զգացի... տխրությունը երևի նաև այն է, երբ բախտի պատահական մի քմհաճույքով տարիների անց հանդիպում ես թվում է թե մոռացված անցյալիդ ու... անհուն մի ցավով զգում ես, որ դա այլևս երբեք չի վերադառնա...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Magic-Mushroom (01.07.2010)
Ես օրինակ տխուր եմ այսօր, դե պատճառներ կան, բայց գիտեք, ես դրանից ինչ-որ ընկճախտի մեջ չեմ: Իմ համար էտ հանգիստ ներաշխարհս փորփրելու միջոց է, վերջերս ստացվում է :
Սիրում եմ տխրությունս...
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Նարբեկովի սիստեմն ասում է, որ պետք է ստեղծես քեզ համար քո անձնական աղբամանը և քո ամբողջ նյարդայնությունը, ջղայնությունը, տխրությունը, այդ ամբողջ բացասականն ուղղակի ճմռթես և գցես աղբամանը: Մեկ, երկու արդեն կստացվի և ձեզ չի մտահոգի այս հարցը, թե ինչ է տխրությունը:
Սա էլ իմ կողմից, եթե կարծում եք, որ անհնար է, ապա այս աշխարհում անհնարին ոչինչ չկա, որովհետև մարդը բնության ամենահզոր էակն է, իսկ ամենակարևորը՝ մեր մեջ է այն Աստվածը, որի մասին այդքան խոսում ենք:
Աշխատեք քիչ մտածել տխրության մասին, ինչքան շատ մտածեք, այնքան կմեծանա:
Անահիտ (08.07.2010)
այն է, ինչ զգացի այս գրառումը կարդալով
*e}|{uka* ջան տրամադրիր քեզ ու այդ ամբողջ հաջորդականությունը հակադարձ ընթացք կստանա
ամբողջ ճարը քո մեջ է
դու ես իրավիճակի տերը
իսկ տխրությունը, դա այն է,որ պարզապես 1000-ից մեկ հնարավոր է հաջորդի ուրախությանը
այն է,որին ցանկանում եմ ոչ ոք չկարողանա պատասխանել,նրա չգոյության պատճառով
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Տխրությունը դարձել է իմ ընկերը ու բարեկամը,տխրությունը իմ համար դա ուժեղ ստիմուլ է հիշել մանկությունս,կյանքի ուրախ պահերը,իմ առաջին համբույրը,իմ առաջին տանգոն,տխրության հիմնական պատճառը սերոտոնինի մակարդակի իջեցումն է գլխուղեղում,ինձ շատ է օգնում բանանը այն բարձրացնում է սերոտոնինի մակարդակը,տխրությունը մարդուն դարձնում է շատ ռոմանտիկ,իմ մոտ ուժեղ տխրություն է սկսվում երբ կատարվում են իմ երազանքները,ես առանց տխրության չեմ կարող ապրել,դա ինձ ուժեղ ստիմուլ է տալիս ստեղծագործելու ու ինձ զգում եմ կենդանի օրգանիզմ:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Արևածագ (01.07.2010)
Hda (02.07.2010)
Երաժշտություն եմ լսում հենց որ տխուր եմ լինում , կամ ել հակառակը ... լսում եմ երաժշտություն ու տխրում ....... կամ էլ դաշնամուր եմ պարապում![]()
Վերջին խմբագրող՝ sharick: 01.07.2010, 22:51:
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Ճիշտն ասած, քո գրառումները կարդալիս անկախ ինձնից ուզում եմ ծիծաղել, կներես՝ որ էս գրառումդ էլ չեմ կարողանում լրջորեն կարդալ, դու ես մեղավոր, էս պահին դեմքիս արտահայտությունն արտահայտող սմայլները չեմ դնում՝ ի նշան համերաշխության, բայց դու տխրել գիտե՞ս, բա ինչի՞ էիր մեզ մինչև հիմա խաբում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ