Վերջերս իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղվծվել, որ տխրությունն ասես «սիրահարված» լինի ինձ
Ես մինչ այդ շատ հազվադեպ եմ տխրել, բայց հիմա…Պարզապես տխրությունն իմ մոտ փուլային դրսևորում է ունենում, և այն ժամանակ, երբ տխրությունն իր պիկն է ապրում, ապա լացելն անխուսափելի է:
Ամեն գնով փորձում եմ պայքարել տխրության դեմ՝ մյուսներին ցույց չտալով, որ տխուր եմ: Բայց քանի որ տխուր ժամանակ ահավոր չխոսկան եմ դառնում, ապա թաքցնելը բարդանում է: Միակ սփոփանքս համապատասխան երաժշտությունն ու լավ հուշերն են…ավաղ, դրանցից տխրությունս ավելի է առատաձեռն դառնում:
Երևի թե պիտի այդ ժամանակ զրուցես մի ուրախ ու անհոգ մարդու հետ, որ տրամադրությունդ բարձրանա