User Tag List

Էջ 1 28-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

    Ամեն ինչից ցավ սարքելու բացառիկ տաղանդ ունեմ։ Բութ դանակով մորթելու նման տանջող ցավ։
    Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ում պիտի սիրեի, պիտի հիշեի, պիտի հոգ տանեի, բայց չեմ անում։
    Մեղքի զգացում տրոլեյբուսով երթևեկող տատիկ-պապիկների հանդեպ, որովհետև ես ջահել եմ, իսկ նրանք Վերջին են մոտեցել, ու որովհետև իմ ներկայությամբ երևի նրանց հիշեցնում եմ, որ իրենք արդեն երիտասարդ չեն։
    Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ովքեր ինձնից մեծ բաներ են սպասում, իսկ իմ անիծյալ անգործնականությունը թույլ չի տալիս որևէ լուրջ գործի կպչել։
    Մեղքի զգացում ցանկացած տղայի հանդեպ, ում զգացմունքներն ստիպված եմ մերժել, որովհետև գիտեմ, թե ինչ ցավոտ է մերժված լինելը։
    Մեղքի զգացում գրքերի հանդեպ, որ սկսել եմ կարդալ ու չեմ ավարտել։
    Մի խոսքով՝ համատարած մեղքի զգացում։
    Ակումբում մի անեկդոտ աչքովս ընկավ. իսկը իմ մասին էր, թեև մեջն իմ անունը չկար.
    հայերն ու հրեաները անալգին չեն խմում, որ ցավը երկար զգան...

    ---------- Ավելացվել է՝ 04:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:05 ----------

    Երկու օր առաջ հորեղբորս տղային բանակ էինք ճանապարհում։ Բարեկամների հիմնական մասն արդեն վաղուց այստեղ է ապրում։ Եկել էին՝ զուգված-զարդարված, խնամված, կոկիկ, սիրուն, քաղաքակիրթ։
    Գյուղից քիչ մարդ կար։
    Քնարիկն ինձնից մի տարի է մեծ։ Գրկելուց առաջ ձեռքը սեղմեցի. կոշտացած էր, չոր, ճաքճքած։ Կարճաթև զգեստով էր, թևերը մինչև արմունկները արևից վառված-սևացած էին, նույն կերպ էլ դեմքն ու պարանոցը։ Իսկ ուսերը սպիտա՜կ-սպիտակ...
    Երկու հրաշք բալիկ ունի։ Տանջված էր, նիհարած, դեմքին հոգնածության ու մի տեսակ անտարբերության արտահայտություն։
    Ես էլ մի եսիմ ինչ խնամված կամ նուրբ չեմ։ Բայց ամաչեցի իմ փափուկ ձեռքերի համար։ Ատեցի էդ բոլոր տիկնիկատիպ աղջիկներին, որոնցից ոմանք հաստատ արհամարհանքով էին նայում Քնարիկի կոպտացած ձեռքերին։ Ինքն էլ էր ամաչում։ Ժամանակին մտերիմ էինք, իսկ այդ օրն զգացի, որ ինձնից էլ է մի տեսակ քաշվում, խուսափում։ Ախր ինչի՞ համար։ Որովհետև ես ութ տարի է՝ քաղաքո՞ւմ եմ ապրում։ Որովհետև իմ ծնողներն ինձ հնարավորություն տվեցին համալսարանում սովորելու, իսկ իր հայրը չուզե՞ց։ Որովհետև ես «խելացի բաներից» եմ խոսում, իսկ ինքը ժամանակ չունի՞ կարդալու։ Է հետո՞ ինչ...
    Մի քանի ժամով էին եկել։ Երկար չէին կարող մնալ. տանն էնքա՜ն բան կար անելու։ Գիշերվա կեսին ճանապարհ ընկան։

    ***

    ...Երկու օր է՝ ուղեղումս քաոս է, ու ես էլ չեմ հասկանում՝ ինչու: Երևի որովհետև պարզ ու շոշափելի զգացի, որ ես մեր գյուղ չեմ վերադառնա։ Ինչ-որ թանկ մի բան անդարձ փշրվել է. ինձ էլ ոչինչ չի կապում այդ աշխարհի հետ։ Բայց այս աշխարհն էլ հարազատ չի դառնում։ Մնացել եմ «երկու աշխարհի սահմանագծում»՝ առանց ատքերիս տակ հենարան զգալու։
    Հա, մեկ էլ մի քանի օր առաջ սարսափով նկատեցի, որ վաղուց ոչինչ չեմ երազում։ Չէ, ավելի ճիշտ՝ չեմ կարողանում երազել։ Բթացել եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), A.r.p.i. (16.06.2010), Agni (16.06.2010), Alphaone (23.08.2013), Amaru (07.10.2010), Apsara (21.06.2011), armen9494 (02.07.2011), CactuSoul (08.07.2010), einnA (16.06.2010), enna (20.11.2013), Lílium (11.07.2013), Lion (22.10.2010), Mark Pauler (19.12.2010), Progart (16.07.2017), Sambitbaba (11.10.2010), Shah (11.09.2010), Tig (16.06.2010), VisTolog (22.10.2010), Yevuk (16.06.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Երվանդ (16.06.2010), Ինչուիկ (12.02.2011), Լեդի Վարդ (20.05.2013), Կարնո Սոսե (30.09.2011), ԿԳԴ (27.02.2011), Մուշու (28.06.2014), Նարե (17.06.2010), Նիկեա (16.05.2012), Ուլուանա (16.06.2010), Վոլտերա (23.05.2015)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապիկս յոթանասունինը տարեկան է:
    Մանկությանս տարիներին շատ էի կապված հետը: Ուր էլ լիներ, գնում-նստում էի կողքին: սիրում էի լսել նրա բանակային պատմությունները. «բռնավորի վրա» էր ծառայել:
    Մեր գյուղի բոլոր տղամարդկանցից պապիկս առանձնանում էր մի շատ կարևոր հատկանիշով. երբեք չէր հայհոյում: Ծայրահեղ բարի, հանդարտ, համեստ մարդ: Նրա զայրույթի մեծագույն պոռթկումներն արտահայտվում էին «դաշնակ արևդ թաղեմ» խիստ խորհրդային հայհոյանք-անեծքով: Խե՜ղճ պապ, ի՞նչ իմանար՝ մի օր թոռն ինչ է անելու…
    Չորս երեխա է մեծացրել, ուսման տվել, տնավորել: Տասը թոռ ունի ու մի ծոռ, որին չի տեսել… Ինչքան ուժերը ներել են, աշխատել է:
    Հիմա ծերացել է պապս: Լռակյաց, բոլոր ապրումներն իր մեջ պահած՝ կռացել է, հիշողությունը մթագնում է, անգամ թոռներին չի ճանաչում: Չէ՛, դա հեչ էլ հիշողությունից չի, ուղղակի որոշներին տարիներով չի տեսնում, մի քանիսն էլ տարին մեկ-երկու անգամ են բարեհաճում հիշել ծեր պապիկ-տատիկին: Նրանցից մեկն ամուսնացավ, անգամ հարսանիքին չբերեց… Երևի ուզում էր՝ պապն ու տատն իրենք ձմեռվա կեսին մի քանի հարյուր կիլոմետր կտրեին-գային առաջին թոռան հարսանիքին: Երեխաներից ամենաանտեսվածն է միայն հիմա ծնողների կողքին. իր ընտանիքը ութ տարի է՝ Երևանում է, իսկ ինքը՝ գյուղում:
    Հիվանդ է պապս: Չգիտեմ՝ ինչքան կապրի: Գուցե մի ամիս, գուցե՝ երեք կամ վեց: Բայց գիտեմ, որ քիչ է մնացել: Գիտեմ ու չեմ գնում գյուղ. չեմ ուզում պապիս էդ վիճակում տեսնել: Լրիվ ջայլամի քաղաքականություն: Մի տեսակ բութ ցավով մտածում եմ, որ պապիս համար հիմա երևի հանուն ապրելու չպայքարելն ավելի լավ է: Ի՞նչ է նրա ապրած կյանքը վերջին տասը-տասներկու տարիներին: Թշնամուս անգամ նման ծերություն չէի կամենա…
    Պա՛պ ջան, ների՛ր ինձ: Ես քեզ սիրում եմ, բայց չեմ կարող կողքիդ լինել: Կողքիդ չեմ եղել այն ժամանակ, երբ ամենաշատն էիր թոռներիդ ներկայության կարիքն զգում. հիմա ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ուղղակի երևի քեզ համար էլ սա էր պահված, որ նրանք, ովքեր քո շնորհիվ են «մարդ դարձել», օր-ծերության քոնե մի բաժակ ջուր չտան քեզ…
    Պա՛պ, հուսով էմ՝ մի օր կներես այս վախկոտությունս ու կրավորականությունս: Առանց այդ էլ խղճի խայթն ինձ հանգիստ չի տալիս, պա՛պ, ախր դու արժանի չէիր էս վիճակին, արժանի չէիր ինձ նման ապերախտ թոռներ ունենալուն, դու շա՜տ լավն ես, պա՛պ…
    Կցված նկարներ Կցված նկարներ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Alphaone (23.08.2013), Apsara (21.06.2011), Ariadna (16.06.2010), armen9494 (02.07.2011), CactuSoul (08.07.2010), Freeman (10.10.2010), Lílium (11.07.2013), Mark Pauler (19.12.2010), Philosopher (14.05.2011), Progart (04.05.2019), Tig (16.06.2010), Yevuk (16.06.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011), Լեդի Վարդ (20.05.2013), ԿԳԴ (27.02.2011), Մուշու (23.07.2014), Նիկեա (16.05.2012), Ուլուանա (16.06.2010)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորաքույրս, որը Հոկտեմբերյանում է ապրում, միշտ ձմեռները գալիս էր գյուղ իր երկու երեխաների հետ և 2-3 ամիս մնում մեր տանը: Ինձ համար դրանք սպասված ամիսներ էին, որովհետև ես, Անին ու Արամը գրեթե հասակակիցներ ենք: Բայց մի անգամ...

    ...Հորաքույրս այս անգամ ամբողջ ընտանիքով էր եկել, այսինքն՝ ամուսինն էլ էր հետը: Մենք, ինչպես միշտ, լույս չունեինք, արդեն մութ էր, և սեղանին նավթի լամպ էր վառվում: Երբ ես ներս մտա և տեսա Անիին ու Արամին, ուրախությունից սկսեցի թռչկոտել և ուզեցի վազել, գրկել նրանց, բայց հորաքույրս ինձ գիրկն առավ ու ականջիս ասաց. «Մի՛ գնա նրանց մոտ. քեզ կուտեն»: Սարսափած դուրս վազեցի, որ գնամ թոնրատուն ու ապաստան գտնեմ տատիս մոտ: Մտա թոնրատուն ու մեխվեցի տեղումս: Ովքեր գյուղում են մեծացել, տեսած կլինեն, որ թոնրատան այն հատվածը, որտեղ թոնիրնն է թաղված, գետնից մոտ կես մետրի չափ բարձր է: Տատս այդ հատվածում էր: Ետուառաջ էր քայլում, բայց ուսերին գլուխ չկար, կտրված էր: Ու այժմյան լարովի տիկնիկների նման, որոնք սեղանի ծայրին հասնելով ոչ թե ընկնում են, այլ շրջվում և շարժվում հակառակ ուղղությամբ, տատս քայլում էր մինչև այդ բարձր հատվածի ծայրը, հետո կտրուկ շրջվում ու հետ քայլում: Նկատեցի, որ նա ձեռքերով բռնել էր սեփական գլուխը: Իսկ հորաքրոջս ամուսինը կանգնած էր սյան տակ ու ծիծաղում էր… Հասկացա, որ նա էր տատիս գլուխը կտրել: Այդ պահից ատեցի նրան:

    Սա առաջին երազն է, որ հիշում եմ:Մղձավանջներ տեսնելու անգերազանցելի վարպետ եմ, բայց 3-4 տարեկանում տեսած այս երազից սահմռկեցուցիչը դեռ չի եղել: 17 տարի է՝ չեմ կարողանում ազատվել դրա ճնշող տպավորությունից…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Freeman (10.10.2010), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011), Մուշու (28.06.2014), Նիկեա (16.05.2012)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ ճանաչում եմ արդեն քանի՜ տարի: Դեռ դպրոցից, հիշո՞ւմ ես, երբ մեր դասարանները միացրին: Համ էլ դրանից առաջ մենք եկանք ձեր թաղում ապրելու:
    Ա՛յ, ես չեմ հիշում, թե երբ սկսեցի քեզ խանդել: Դե մի տասը-տասնմեկ տարեկան խելառ աղջիկ էի ու խանդում էի քեզ: Չէի ուզում, որ դասարանում մեկի հետ խոսես, մտերիմ լինես, բայց քեզ ո՞նց ասեի: Ո՞նց ասեի, որ ամենաշատը քո ընկերությունն եմ ուզում. չէի կարողանում, դրա համար էլ միշտ կռվում էի հետդ:
    Հետո եկանք Երևան։ Միայն ամառներն էի տեսնում քեզ, կարծես խանդս էլ անցել էր, հատկապես որ ես միշտ մինչև ականջներս սիրահարված էի լինում ինչ-որ մեկին: Բայց երբ վերջին զանգին գյուղ եկա, զգացի, որ խանդս նորից է գլուխ բարձրացնում: Չգիտեմ էլ՝ գլխի ընկա՞ր, որ ես այնպես դասավորեցի, որ բեմ դուրս գաս ո՛չ այն աղջկա հետ, ում հետ նախատեսված էր
    Փաստորեն դու իմ հավերժական թուլությունն էիր: Դրա համար էլ չկարողացա չսիրահարվել քեզ, մանավանդ որ ինքդ էլ ինձ էիր սիրահարված: Դու երևի չգիտես, որ ես արդեն որոշել էի ընդունել առաջարկությունդ, երբ իմ առաջ կյանքում առաջին անգամ կտրուկ պայման դրվեց՝ միայն իմ դիակի վրայով: Ու ես մերժեցի քեզ: Դու շատ լավ էլ հասկացել էիր, որ սիրահարված եմ քեզ, բայց տասնութամյա տղայի համար երևի շատ դժվար էր պայքարել մեկի համար, երբ տասնյակ ուրիշներ իրենք էին վազում քո հետևից, ու դու հրաժարվեցիր ինձնից՝ իմ զգացմունքների մասին իմանալով հանդերձ: Մի տարի առաջ դու ներողություն խնդրեցիր ինձնից, ասացիր, որ հիմա ես հասկանում՝ ինչքան վատ ես վարվել ինձ հետ: Ես քեզ վաղուց էի ներել ու քեզ էլ ասացի դա: Հիմա դու նորից իմ լավ դասընկերն ես, կարող ենք առանց առիթի հանդիպել ու ժամերով զրուցել աշխարհի չար ու բարուց, բայց ինչու՞ չես ուզում հասկանալ, որ ժամանակ է անցել, երկուսիս կյանքում էլ շատ բան է փոխվել, ու ես էլ չեմ կարող քեզ նայել այն աչքերով, ինչպես երեք տարի առաջ: Քո հայացքում ես նախկին կայծերն եմ տեսնում, զգում եմ, որ փորձում ես վերականգնել քո իսկ ձեռքով քանդածը, բայց արդեն ուշ է, հավատա:
    Իմ հավերժական թուլություն, ես դարձյալ քո ընկերն եմ, մենք նման ենք իրար՝ «աննորմալ» ու «հանցագործ», ինչպես մեզ բնութագրեցիր մի քանի ժամ առաջ: Չնայած դրանք իսկի քո բառերն էլ չէին, այլ մեր մասին մեր թիկունքից ասվող բնորոշումներ: Երկուսս էլ շատ ենք տարբերվում այն աշխարհից, որտեղից դուրս ենք եկել, բայց ընդամենն այդքանը: Արի նորից չքանդենք այսքան դժվարությամբ ձեռք բերված մեր ընկերությունը, հա՞:
    Ճկույթդ տու՛ր, Անդ: Բարիշենք, բարիշենք, հազար տարի չկռվենք… Դե թուշիկս էլ պաչիկ արա... Բարիշեցինք, չէ՞, էլի ուղղակի լավ ընկերներ ենք, չէ՞: Ասա՝ հա՛
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (11.09.2010), Mark Pauler (21.12.2010), Progart (23.10.2018), RADIOmanyachka (17.01.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և վերջ...
    Պա´պ, գիտեմ՝ դու հենց դա էիր ուզում։ Դեռ 4-5 ամիս առաջ էիր եղբորդ ասել, որ աշնանը գնալու ես...
    Բայց սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հիշում եմ, թե ինչքան տանջեցին քեզ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Չթողին՝ հանգիստ գնաս։ Դեռ աչքիս առաջ ես՝ փոքրացած, մի բուռ դարձած։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում մտքովս չէր անցնում, որ քեզ էլ չեմ տեսնելու։
    Ամենասարսափելին այն է, որ աշխարհից ու մեզնից խռով գնացիր, պա´պ։ Ու միակ մխիթարությունս այն է, որ գոնե քո գյուղում, սեփական ձեռքերով կառուցած տանդ մեջ փակեցիր աչքերդ, ոչ թե քեզ համար դժոխք դարձած հիվանդանոցում...
    Պա´պ, քեզ շատ եմ սիրում։
    Գալիս եմ, գալիս եմ վերջին անգամ գրկելու քեզ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.10.2010), Agni (11.09.2010), Apsara (21.06.2011), einnA (11.09.2010), Mark Pauler (19.12.2010), My World My Space (17.09.2010), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (11.09.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (11.09.2010), Դեկադա (11.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Կաթիլ (26.09.2010), Ուլուանա (11.09.2010)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով ջան, քիչ առաջ կարդացի էս գործդ ու... Չես ջղայնանա, չէ՞, որ էստեղ դնեմ։ Շատ է դուրս եկել...

    Երանի....

    Երանի նրան
    Ում վստահում ես,
    Ում հետ կիսում ես
    Խոհերդ բոլոր....

    Երանի նրան
    Ում սպասում ես,
    Ճամփան պահում ես
    Կեսգիշերում խոր....

    Ու խենթի նման
    Ում որ սիրում ես,
    Ու կարոտում ես
    Երանի նրան....

    Երանի՜ նրան....


    ***

    Ուզում եմ գրել ՔՈ մասին, բայց չի գրվում մի տեսակ։
    Կանգնել ես կոկորդիս ու ոչ դես, ոչ դեն։ Կուլ տալ չեմ կարողանում, թքելու ուժ ու ցանկություն չունեմ։
    Այս երկու տարվա ընթացքում ՔՈ հանդեպ հնարավոր ամեն ինչ զգացի, ու չգիտեմ էլ՝ հիմա ինչ է մնացել էդ ամենից։ Բայց մի բան հաստատ է՝ ԴՈՒ ինձ համար ԴՈՒ ես՝ միշտ մեծատառով։ Տեսնես աշխարհում քանի՞ մարդ իր երկվորյակ հոգին ունի, ունեցողներից էլ քանի՞սն են գտնում իրենցը։ Ես ՔԵԶ գտել եմ...
    Բայց ընկերուհուդ մոտ չեմ ասի. բա որ սխա՞լ հասկանա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Apsara (21.06.2011), einnA (22.09.2010), Mark Pauler (19.12.2010), My World My Space (17.09.2010), Nadine (17.09.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (17.09.2010), Yeghoyan (27.09.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (17.09.2010), Գուգօ (26.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Կարնո Սոսե (30.09.2011), Մուշու (28.06.2014)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչ դու գնացեր, եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (23.10.2018), Արևածագ (29.09.2010), մարիօ (29.07.2013), Վոլտերա (08.08.2013)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա լավ, հասկացանք, բոլորն էլ բարդույթներ ունենում են, բայց էս կարգի՞...
    Ինչի՞ ավելորդության ու անպետքության էս զզվելի զգացումն ինձ հանգիստ չի տալիս... Աստված չանի՝ թեկուզ մի թեթև վրիպում թույլ տամ, ու գնա՜ց. առնվազն մի շաբաթ ես իմ աչքի գրողն եմ դառնում։
    Անգամ Ակումբում ստացած մի դիտողությունը վրաս էն աստիճանի է ազդում, որ կարող է նստեմ ու լաց լինեմ։ Ոչ թե նրա համար, որ նկատողություն եմ ստացել, այլ որ իմ պատճառով ինչ-որ մեկը լրացուցիչ աշխատանք է անում կամ թեկուզ նյարդայնանում է։ Էդ տիպի մի բան էլ էսօր եղավ, ավելի ճիշտ՝ երեկ։ Ու մինչև հիմա էս վիճակում եմ Ասա՝ այ մարդ, բա որ մի բան ես անում, մի հատ չե՞ս մտածում, որ կարող է չի կարելի...
    Տեղն է քեզ, որ քունդ էլ չի տանում։
    Եթե կարդաս, կիմանաս, որ քեզ եմ ասում-մի անգամ էլ ներողություն ։ Որ իմանամ՝ հաստատ ջղայնացած չես, գոնե մի քանի օրում վերականգնվելու հույսեր կունենամ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (26.09.2010), Progart (23.10.2018), RADIOmanyachka (17.01.2011), Tig (26.09.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (29.09.2010)

  17. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բակալավրատի 4 տարվա ընթացքում միակ երեքս Խաչատրյան Յուրայից ստացա, բայց երջանիկ եմ, որ նրա ուսանողն եմ եղել, որովհետև նա բաց արեց ինձ համար այժմ իմ ամենասիրելի բանաստեղծներից մեկի՝ Բյորնսի կախարդական ու անաղարտ աշխարհը...

    Հին մտերմություն

    Ո՜նց մոռանալ մեր հին սերը
    Ու չթախծել էլի։
    Ո՜նց մոռանալ մեր հին սերը
    Անցած այն օրերի։

    Խմենք կենացը հին
    Սիրո։
    Անցած լավ օրերի։
    Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
    Կենացն այն օրերի։

    Գավաթները հանիր բոլոր
    Եվ լցրու լիուլի,
    Խմենք կենացը հին սիրո,
    Հրաշք մեր օրերի։

    Խմենք կենացը հին
    Սիրո։
    Անցած լավ օրերի։
    Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
    Կենացն այն օրերի։

    Իրար հետ շատ ենք տրորել
    Խոտը մեր դաշտերի,
    Եվ մի՜ բարձունք չենք նվաճել
    Ջահել այն օրերին։

    Ու մի անգամ չենք մենք-ջահել,
    Անցել առուներից,
    Բայց ծովերն են մեզ բաժանել,
    Ընկեր հին օրերի։

    Ու ձեռ ձեռի, ու հին սիրով
    Հանդիպել ենք էլի։
    Խմենք կենացը հին սիրո,
    Ջահել այն օրերի։

    Խմենք կենացը հին
    Սիրո,
    Այն լավ օրերի։
    Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
    Կենացն այն օրերի։

    Ամեն ինչ կտայի, որ տարիներ հետո կարողանայի այս տողերով քեզ դիմել, իմ բարբարոս ընկեր...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2010), My World My Space (26.09.2010), Tig (26.09.2010), Արևածագ (27.09.2010), Մուշու (28.06.2014)

  19. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի

    Ապրիլ, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն
    Դիպլոմայինիս հարցերով մտել էի, տեսա, որ սիրելի դասախոսներիցս մեկն այնտեղ է։ Ասացի՝ խորհրդի կարգով հարցնեմ, թե մագիստրատուրան ո՞ր բաժին ավելի ճիշտ կլինի դիմել՝ համաշխարհային գրականությո՞ւն, թե՞ սփյուռքագիտություն։ Ասաց, որ միանշանակ համ. գրակ. դիմեմ, մանավանդ որ սփյուռքագիտությունը նորաբաց ամբիոն է, դեռ իրենք էլ չգիտեն՝ ինչ են սովորեցնելու։ Ու էլի մի քանի էս կարգի հիմնավորում։

    Հունիս, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
    Մագիստրատուրայի հայտը լրացնելիս որպես ընտրած մագիստրոսական ծրագիր նշեցի համաշխարհային գրականություն և գրականության տեսություն։

    8-10 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
    Ահավոր անկապ էր։ Ինքս ինձ հույս տվեցի, որ առաջին օրերն են դեռ, ամեն ինչ կարգի կընկնի։

    14-15 սեպտեմբեր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

    Ոչինչ չի փոխվում։ Գիտակցում եմ, որ էստեղ գրեթե ոչ մի նոր բան չունեն ինձ տալու։ Ձանձրո՜ւյթ...

    16 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ մագիստրատուրայի բաժին
    Խնդրում եմ՝ ինձ թույլ տան տեղափոխվելու սփյուռքագիտության ամբիոն։ Բաժնի վարիչն ասում է, որ արդեն շատ ուշ է տեղաձոխվելու համար, կարող եմ դիմել միայն առաջին կիսամյակի վերջում, ու եթե տարբերություններն 8 առարկայից ավելի չլինեն, ու ես էլ կարողանամ նորմալ հանձնել, գուցե այդ հարցը կքննարկվի։
    Հուսահատված դուրս եմ գալիս։

    17, 18 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ մագիստրատուրայի բաժին

    Եվս երկու անգամ մոտենում եմ տիկին Սահակյանին։ Երկրորդ անգամն արդեն կյանքս վտանգի ենթարկելու գնով, որովհետև իմ համառությունը նրան ապշեցնում ու բարկացնում է։

    23 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանի ընդունարան
    Վերջին հույսս պրոռեկտորն է, պիտի փորձեմ համոզել, իրավիճակը ներկայացնել, ասել, որ վաղ թե ուշ այդ բաժին եմ գնալու, ափսոսում եմ մի կիսամյակ իզուր կորցնել։
    Քարտուղարուհին ասում է, որ պրոռեկտորն զբաղված է, իսկ այդ հարցով լավ կլինի մոտենամ պարոն Ժամհարյանին։

    Պ. Ժամհարյանի աշխատասենյակ։
    Ժամհարյանն ասում է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում, քանի որ ընդունելությունը կատարվել է միասնական ծրագրով։ Առաջարկում է մոտենալ տ. Սահակյանին ու նրան ասել այդ մասին։

    ԵՊՀ մագիստրատուրայի բաժին
    Սահակյանը տեղում չէ։ Օգնականին ներկայացնում եմ իրավիճակը։ Նա ասում է, որ տեղափոխությունն անհնար է։ Չի մոռանում նաև նշել, որ անցած շաբաթ տ. Սահակյանը ևս մեկի նմանատիպ խնդրանքը մերժել է
    Ասում եմ, որ Ժամհարյանն է ուղարկել։ Տոնը փոխվում է. «Դե միշտ վերևում են խնդիրներ հարուցում, թե չէ մենք միայն ուրախ կլինենք, որ բոլորն իրենց ուզած բաժիններում սովորեն։ Պարզապես Գրիգորյանի անունով դիմում գրի, թող հաստատեն»։

    24 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանի ընդունարան
    Գրիգորյանն ինձ չի կարող ընդունել։ Քարտուղարուհին կարդում է դիմումս ու ասում, որ պիտի տանեմ տ. Սահակյանին, նա պիտի մակագրի, որ առարկություն չունի, ապա բերի պրոռեկտորին։
    Դուրս եմ գալիս, որ գնամ տ. Սահակյանի մոտ։ Մագիստրատուրայի բաժինն արդեն փակ է

    27 սեպտեմբեր, 2010, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, պ. Ժամհարյանի աշխատասենյակ։
    Ժամհարյանն ասում է, որ պրոռեկտորի անունով դիմում գրելու կարիք չկա, պարզապես պետք է մոտենամ մեր դեկանին և հայտնեմ, որ ուզում եմ տեղափոխվել։ Ֆակուլտետի խորհուրդը որոշում կկայացնի։ Չի մոռանում կրկնել, որ իրենք առարկություն չունեն։

    ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, դեկան Ա. Ավագյանի առանձնասենյակ

    Դեկանս լսում է ինձ և ասում, որ ինքը դեմ չէ, հատկապես որ առաջին հայտով եմ ընդունվել, բայց կա մի խնդիր. դասախոսներն ըստ ուսանողների քանակի են վճարվում, հետևաբար իմ տեղափոխությունը կարող է ուղղակի կերպով ազդել համ. գրակ.-ի դասախոսների աշխատավարձի վրա։ Եթե ամբիոնի վարիչը համաձայնի, ինքն ուրախությամբ կընդառաջի ինձ։

    Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Ժ. Քալանթարյանի առանձնասենյակ
    Տ. Քալանթարյանն ասում է, որ հենց այս առավոտ մեր խմբից մեկին տանում են հայ գրականության ամբիոն, որովհետև նրանք ուսանողի խնդիր ունեն, և բաժինը փակվելու վտանգ կա, մեկ ուրիշը դիմել է հեռակա ուսուցման անցնելու խնդրանքով, իսկ ինքը չի պատրաստվում մեկ օրում երեք ուսանող կորցնել, հետևաբար ինձ թույլ չի տա տեղափոխվել։ Որպես այլընտրանք ինձ առաջարկում է տեղափոխվել հայ գրականության ամբիոն։

    Սփյուռքագիտության ամբիոն
    Աշխատակցուհին ասում է, որ տեղափոխվելն իմ անձնական իրավունքն է, հետևաբար լավ կլինի՝ մոտենամ ամբիոնի վարիչին։ Ինքն էլ զանգում է, որ ճշտի, թե որտեղ է պրն. Խաչատրյանը։ Վերջինս, լսելով, որ Քալանթարյանը դեմ է, ասում է, որ դա շատ լուրջ խնդիր է, և ինքը չի կարող օգնել ինձ։

    Այսօր ատամնաբույժս սպասում էր, ահագին էլ ուշացել էի, բայց վաղը բոլորին ցույց կտամ, որ իմ ճակատագիրը որոշելու իրավունք միայն ես ունեմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), CactuSoul (29.09.2010), Mark Pauler (21.12.2010), Philosopher (14.05.2011), RADIOmanyachka (17.01.2011), Tig (29.09.2010), Ալիք (07.12.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (27.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Կաթիլ (27.09.2010)

  21. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել մի մարդու մասին, ում հիշելիս մեջս տարօրինակ մտքերի/զգացումների ալիք է բարձրանում։ Բայց չի ստացվում։ Երևի մեղքի չհաղթահարված զգացումն է պատճառը, որ մտքերն ամբողջ օրը պտտվում են գլխումս, բայց հենց նստում եմ համակարգչի առաջ, ոչ մի բառ չի գրվում։ Մի ելք է մնում. ցերեկը գրելու եմ՝ հետո էստեղ արտագրեմ։

    Էսօր մի տարօրինակ վճռականություն է մտել մեջս։ Վե´րջ, թող գրողի ծոցը գնան հանդուրժողությունն ու ըմբռնումը։ Էլ չեմ մտնելու ուրիշների կաշվի մեջ սեփականիս հաշվին։

    ----------

    Տեսնես ինչո՞ւ մտքովս անցավ, որ էս գործը քեզ դուր կգա Որ դուրդ եկավ, կասես, հա՞

    ***
    Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում,
    Չէ՞ որ դու ինքդ ձեր տանից փախար,
    Չէ՞ որ դու ինքդ իմ գիրկը եկար,
    Ո´չ, նախատինքիդ ես չեմ հավատում։

    Տե´ս, դու ժպտում ես ու սուտ նախատում,
    Ես քեզ կանչեցի, դու եկար ինձ մոտ,
    Դու ընկար կրծքիս գգվանքով խանդոտ,
    Քո սուտ զայրույթին ես չեմ հավատում։

    Թե ես հավատամ՝ գիշերը բնավ
    Չի հավատալու քո սուտ զայրույթին,
    Չեն հավատալու երկինք ու գետին,
    Աստղերը պայծառ, կանաչը խոնավ։

    Ինչո՞ւ աչքերդ փակեցիր ու լուռ
    Ընկար իմ կրծքին համբույրով կրքոտ,
    Իսկ հիմա ահա կանգնել ես ինձ մոտ
    Ու նախատում ես ժպիտով տխուր...

    Վահան Տերյան
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), Alphaone (31.08.2013), Lianik (29.09.2010), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (29.09.2010), Ալիք (07.12.2010), Արևածագ (29.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Հարդ (29.09.2010)

  23. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս զզվելի առօրյայի մեջ հաճախ մոռանում ես փոքրիկ հրաշքների մասին։ Ճղճիմությունն ու մակերեսայնությունն էնքան շատ են, որ չես էլ զգում՝ ոնց են աննկատ, թաքուն ու համբերատար ծակոտիներովդ սողոսկում մաշկիդ տակ, արյանդ հոսքով տարածվում մարմնովդ մեկ։ Քեզ թվում է՝ ոչինչ էլ չի փոխվել, էդպես էլ պիտի լիներ։ Ու չես նկատում՝ ինչի ես վերածվել։ Բայց հանկարծ ձեռքդ է ընկնում անցյալի մի լուսանկար, հետո նայում ես հայելուն ու
    Այսօր «Գրականություն» բաժինն անցյալի լուսանկար եղավ, իմ ձևախեղված առօրյան՝ հայելի։ Ու ես սարսափեցի, որովհետև քիչ էր մնում չհավատայի, որ էդ ես եմ էսքան խրվել ճահիճը։ Առաջին անգամը չի, տարին մեկ-երկու անգամ նման բան լինում է։ Ու էստեղ օգնության է գալիս դեռ մանկությունից անփոխարինելի ու հավերժական սերս՝ գրականությունը, որ իր փխրուն արտաքինի համար անսպասելի ուժով ինձ դուրս քաշում ցեխից, ուր խրված եմ լինում սովորաբար մինչև կոկորդս։
    Ըհը´, էս գիշեր էլ չեմ քնի։ Բայց էս գիշերը հրաշքների գիշեր է, ինքնամաքրման, սավառնումի գիշեր. գրողի ծոցը բոլոր պայմանականությունները, «հոգսերը», վազվզոցը։ Վաղն էլ հետս գիրք եմ վերցնելու, պառկելու եմ խոտերին ու կարդամ...
    Ես հասկացա, որ էս բանաստեղծությունը կարող եմ նվիրել միայն իմ միակ ընկերոջը՝ գրքին.

    Խմենք կենացը հին
    Սիրո։
    Անցած լավ օրերի։
    Գավը պարպենք մեկտեղ, ծերո´ւկ,
    Կենացն այն օրերի։
    Հ. Գ. Մեր սարերն եմ ուզում, մեր հողի մաքրությունն եմ ուզում, մեր «ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ»... Տեսնես մեկ էլ ե՞րբ կապրեմ էդ ձմեռը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), CactuSoul (30.09.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Դեկադա (30.09.2010), Ուլուանա (01.10.2010)

  25. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜նց եմ սիրում անձրևը... Հատկապես ուշ երեկոյան երկնքից ասես դույլերով թափվող սառը անձրևը։ Չէ, հարցը հեչ էլ ռոմանտիկան չի. դե կողքից ջերմացնող չկա, որ դրա համար անձրևի տակ քայլելը սիրեմ ։ Անձրևի տակ մինչև ոսկորները թրջված թափառելը լրիվ ուրիշ պատմություն է, ուրիշ երանություն, որ ոչ մի բանի հետ չեմ փոխի։
    Կատաղած անձրևը, սառն անձրևը
    Մարդկանցից մաքրել է փողոցները,
    Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին...

    Բայց անձրևի ժամանակ լրիվ փոխվում են նաև մարդիկ. ես դա զգում եմ կանգառներում ու երթուղայիններում։ Էնքան հաճելի է տեսնելը, թե ինչպես են թրջված մարդիկ բարիանում, զիջող ու ջերմ դառնում. նույնիսկ տղաների մոտ ջենթլմենություն է զարթնում. թողնում են, որ աղջիկներն առաջինը բարձրանան երթուղային։ Իսկ երթուղայինի մեջ հեքիաթը շարունակվում է. թաց մազերիցդ ջուրը կաթում է նստարանդ կիսող թիթիզ երիտասարդի շորերին, իսկ նա քեզ չի նայում կատաղած աչքերով, թրջված մարմինները կպչում են իրար, բայց բոլորը դա որպես տաքանալու միջոց են դիտարկում, արդեն տաքացած մարմիններից գոլորշի է բարձրանում, ու ոչ ոք չի փորձում կողքի քաշվել, իսկ ամենաանհավատալին այն է, որ տեղատարափ անձրևի ժամանակ վարորդները ջղայնացած չեն լինում ու չեն գոռգոռում իջնելիս դանդաղող տատիկի վրա... Նույնիսկ հետևից չեն խոսում...
    Ո՜նց եմ սիրում անձրևը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), CactuSoul (03.10.2010), einnA (02.10.2010), My World My Space (03.10.2010), Progart (23.10.2018), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (03.10.2010), Yeghoyan (03.10.2010), Ալիք (07.12.2010), Արևածագ (03.10.2010), Հարդ (02.10.2010), Մուշու (28.06.2014), Ուլուանա (04.10.2010)

  27. #14
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նոր նկատեցի, որ իմ վարկանշային տողում արդեն աստղ կա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), RADIOmanyachka (17.01.2011), Tig (04.10.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (03.10.2010), Վոլտերա (07.01.2015)

  29. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չեմ կարողացել ատել մարդկանց, ովքեր ինձ հետ վատ են վարվում։ Դե հիմա շատ ներողամիտ եմ. էդ էլ իմ թերությունն է։
    Բայց արի ու տես, որ ես հիմա ահագին մարդկանց ատում եմ։ Որովհետև նրանք ցավ են պատճառել երկրի վրա ապրող միակ իսկական հրեշտակին։
    Մամուկս, դու իմ ամենամեծ լույսն ես... Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև դու ես իմ մայրիկը: Մինչև հիմա էլ ինձ ոչինչ չի օգնում ու հանգստացնում ավելի, քան երեկոները քո գրկում փոքրիկ աղջնակի նման ծվարելը։ Ի՞նչ անենք, որ վերջերս նման շքեղություն ինձ հազվադեպ եմ թույլ տալիս։ Մամ ջան, եթե ես ուզում եմ երջանիկ լինել, ապա առաջին հերթին քեզ տխուր չտեսնելու համար...
    Մամո´ւկս, դու ինձ համար ՄԱՐԴՈՒ օրինակ ես, ես ամեն քայլափոխիս սովորում եմ քեզնից, իմ ունեցած ամեն ինչի համար քեզ եմ պարտական, քո անվերապահ ու իմաստուն աջակցությանը, քո լույսին, քո գոյությանը...
    Շնորհավոր ծնունդդ, հրաշքս...

    50.jpg
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.10.2010), CactuSoul (05.10.2010), Chilly (04.10.2010), einnA (04.10.2010), Maverick (04.10.2010), Nadine (05.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (04.10.2010), Yeghoyan (04.10.2010), Ալիք (07.12.2010), Անտիգոնե (16.10.2010), Արամ (06.12.2013), Արևհատիկ (13.10.2010), Դեկադա (04.10.2010), Ինչուիկ (12.02.2011), ԿԳԴ (27.02.2011), Հայկօ (07.10.2010), Հարդ (04.10.2010), Ռուֆուս (03.10.2010), Վոլտերա (07.01.2015)

Էջ 1 28-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •