User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

    Ամեն ինչից ցավ սարքելու բացառիկ տաղանդ ունեմ։ Բութ դանակով մորթելու նման տանջող ցավ։
    Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ում պիտի սիրեի, պիտի հիշեի, պիտի հոգ տանեի, բայց չեմ անում։
    Մեղքի զգացում տրոլեյբուսով երթևեկող տատիկ-պապիկների հանդեպ, որովհետև ես ջահել եմ, իսկ նրանք Վերջին են մոտեցել, ու որովհետև իմ ներկայությամբ երևի նրանց հիշեցնում եմ, որ իրենք արդեն երիտասարդ չեն։
    Մեղքի զգացում մարդկանց հանդեպ, ովքեր ինձնից մեծ բաներ են սպասում, իսկ իմ անիծյալ անգործնականությունը թույլ չի տալիս որևէ լուրջ գործի կպչել։
    Մեղքի զգացում ցանկացած տղայի հանդեպ, ում զգացմունքներն ստիպված եմ մերժել, որովհետև գիտեմ, թե ինչ ցավոտ է մերժված լինելը։
    Մեղքի զգացում գրքերի հանդեպ, որ սկսել եմ կարդալ ու չեմ ավարտել։
    Մի խոսքով՝ համատարած մեղքի զգացում։
    Ակումբում մի անեկդոտ աչքովս ընկավ. իսկը իմ մասին էր, թեև մեջն իմ անունը չկար.
    հայերն ու հրեաները անալգին չեն խմում, որ ցավը երկար զգան...

    ---------- Ավելացվել է՝ 04:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:05 ----------

    Երկու օր առաջ հորեղբորս տղային բանակ էինք ճանապարհում։ Բարեկամների հիմնական մասն արդեն վաղուց այստեղ է ապրում։ Եկել էին՝ զուգված-զարդարված, խնամված, կոկիկ, սիրուն, քաղաքակիրթ։
    Գյուղից քիչ մարդ կար։
    Քնարիկն ինձնից մի տարի է մեծ։ Գրկելուց առաջ ձեռքը սեղմեցի. կոշտացած էր, չոր, ճաքճքած։ Կարճաթև զգեստով էր, թևերը մինչև արմունկները արևից վառված-սևացած էին, նույն կերպ էլ դեմքն ու պարանոցը։ Իսկ ուսերը սպիտա՜կ-սպիտակ...
    Երկու հրաշք բալիկ ունի։ Տանջված էր, նիհարած, դեմքին հոգնածության ու մի տեսակ անտարբերության արտահայտություն։
    Ես էլ մի եսիմ ինչ խնամված կամ նուրբ չեմ։ Բայց ամաչեցի իմ փափուկ ձեռքերի համար։ Ատեցի էդ բոլոր տիկնիկատիպ աղջիկներին, որոնցից ոմանք հաստատ արհամարհանքով էին նայում Քնարիկի կոպտացած ձեռքերին։ Ինքն էլ էր ամաչում։ Ժամանակին մտերիմ էինք, իսկ այդ օրն զգացի, որ ինձնից էլ է մի տեսակ քաշվում, խուսափում։ Ախր ինչի՞ համար։ Որովհետև ես ութ տարի է՝ քաղաքո՞ւմ եմ ապրում։ Որովհետև իմ ծնողներն ինձ հնարավորություն տվեցին համալսարանում սովորելու, իսկ իր հայրը չուզե՞ց։ Որովհետև ես «խելացի բաներից» եմ խոսում, իսկ ինքը ժամանակ չունի՞ կարդալու։ Է հետո՞ ինչ...
    Մի քանի ժամով էին եկել։ Երկար չէին կարող մնալ. տանն էնքա՜ն բան կար անելու։ Գիշերվա կեսին ճանապարհ ընկան։

    ***

    ...Երկու օր է՝ ուղեղումս քաոս է, ու ես էլ չեմ հասկանում՝ ինչու: Երևի որովհետև պարզ ու շոշափելի զգացի, որ ես մեր գյուղ չեմ վերադառնա։ Ինչ-որ թանկ մի բան անդարձ փշրվել է. ինձ էլ ոչինչ չի կապում այդ աշխարհի հետ։ Բայց այս աշխարհն էլ հարազատ չի դառնում։ Մնացել եմ «երկու աշխարհի սահմանագծում»՝ առանց ատքերիս տակ հենարան զգալու։
    Հա, մեկ էլ մի քանի օր առաջ սարսափով նկատեցի, որ վաղուց ոչինչ չեմ երազում։ Չէ, ավելի ճիշտ՝ չեմ կարողանում երազել։ Բթացել եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), A.r.p.i. (16.06.2010), Agni (16.06.2010), Alphaone (23.08.2013), Amaru (07.10.2010), Apsara (21.06.2011), armen9494 (02.07.2011), CactuSoul (08.07.2010), einnA (16.06.2010), enna (20.11.2013), Lílium (11.07.2013), Lion (22.10.2010), Mark Pauler (19.12.2010), Progart (16.07.2017), Sambitbaba (11.10.2010), Shah (11.09.2010), Tig (16.06.2010), VisTolog (22.10.2010), Yevuk (16.06.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Երվանդ (16.06.2010), Ինչուիկ (12.02.2011), Լեդի Վարդ (20.05.2013), Կարնո Սոսե (30.09.2011), ԿԳԴ (27.02.2011), Մուշու (28.06.2014), Նարե (17.06.2010), Նիկեա (16.05.2012), Ուլուանա (16.06.2010), Վոլտերա (23.05.2015)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապիկս յոթանասունինը տարեկան է:
    Մանկությանս տարիներին շատ էի կապված հետը: Ուր էլ լիներ, գնում-նստում էի կողքին: սիրում էի լսել նրա բանակային պատմությունները. «բռնավորի վրա» էր ծառայել:
    Մեր գյուղի բոլոր տղամարդկանցից պապիկս առանձնանում էր մի շատ կարևոր հատկանիշով. երբեք չէր հայհոյում: Ծայրահեղ բարի, հանդարտ, համեստ մարդ: Նրա զայրույթի մեծագույն պոռթկումներն արտահայտվում էին «դաշնակ արևդ թաղեմ» խիստ խորհրդային հայհոյանք-անեծքով: Խե՜ղճ պապ, ի՞նչ իմանար՝ մի օր թոռն ինչ է անելու…
    Չորս երեխա է մեծացրել, ուսման տվել, տնավորել: Տասը թոռ ունի ու մի ծոռ, որին չի տեսել… Ինչքան ուժերը ներել են, աշխատել է:
    Հիմա ծերացել է պապս: Լռակյաց, բոլոր ապրումներն իր մեջ պահած՝ կռացել է, հիշողությունը մթագնում է, անգամ թոռներին չի ճանաչում: Չէ՛, դա հեչ էլ հիշողությունից չի, ուղղակի որոշներին տարիներով չի տեսնում, մի քանիսն էլ տարին մեկ-երկու անգամ են բարեհաճում հիշել ծեր պապիկ-տատիկին: Նրանցից մեկն ամուսնացավ, անգամ հարսանիքին չբերեց… Երևի ուզում էր՝ պապն ու տատն իրենք ձմեռվա կեսին մի քանի հարյուր կիլոմետր կտրեին-գային առաջին թոռան հարսանիքին: Երեխաներից ամենաանտեսվածն է միայն հիմա ծնողների կողքին. իր ընտանիքը ութ տարի է՝ Երևանում է, իսկ ինքը՝ գյուղում:
    Հիվանդ է պապս: Չգիտեմ՝ ինչքան կապրի: Գուցե մի ամիս, գուցե՝ երեք կամ վեց: Բայց գիտեմ, որ քիչ է մնացել: Գիտեմ ու չեմ գնում գյուղ. չեմ ուզում պապիս էդ վիճակում տեսնել: Լրիվ ջայլամի քաղաքականություն: Մի տեսակ բութ ցավով մտածում եմ, որ պապիս համար հիմա երևի հանուն ապրելու չպայքարելն ավելի լավ է: Ի՞նչ է նրա ապրած կյանքը վերջին տասը-տասներկու տարիներին: Թշնամուս անգամ նման ծերություն չէի կամենա…
    Պա՛պ ջան, ների՛ր ինձ: Ես քեզ սիրում եմ, բայց չեմ կարող կողքիդ լինել: Կողքիդ չեմ եղել այն ժամանակ, երբ ամենաշատն էիր թոռներիդ ներկայության կարիքն զգում. հիմա ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ուղղակի երևի քեզ համար էլ սա էր պահված, որ նրանք, ովքեր քո շնորհիվ են «մարդ դարձել», օր-ծերության քոնե մի բաժակ ջուր չտան քեզ…
    Պա՛պ, հուսով էմ՝ մի օր կներես այս վախկոտությունս ու կրավորականությունս: Առանց այդ էլ խղճի խայթն ինձ հանգիստ չի տալիս, պա՛պ, ախր դու արժանի չէիր էս վիճակին, արժանի չէիր ինձ նման ապերախտ թոռներ ունենալուն, դու շա՜տ լավն ես, պա՛պ…
    Կցված նկարներ Կցված նկարներ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Alphaone (23.08.2013), Apsara (21.06.2011), Ariadna (16.06.2010), armen9494 (02.07.2011), CactuSoul (08.07.2010), Freeman (10.10.2010), Lílium (11.07.2013), Mark Pauler (19.12.2010), Philosopher (14.05.2011), Progart (04.05.2019), Tig (16.06.2010), Yevuk (16.06.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011), Լեդի Վարդ (20.05.2013), ԿԳԴ (27.02.2011), Մուշու (23.07.2014), Նիկեա (16.05.2012), Ուլուանա (16.06.2010)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորաքույրս, որը Հոկտեմբերյանում է ապրում, միշտ ձմեռները գալիս էր գյուղ իր երկու երեխաների հետ և 2-3 ամիս մնում մեր տանը: Ինձ համար դրանք սպասված ամիսներ էին, որովհետև ես, Անին ու Արամը գրեթե հասակակիցներ ենք: Բայց մի անգամ...

    ...Հորաքույրս այս անգամ ամբողջ ընտանիքով էր եկել, այսինքն՝ ամուսինն էլ էր հետը: Մենք, ինչպես միշտ, լույս չունեինք, արդեն մութ էր, և սեղանին նավթի լամպ էր վառվում: Երբ ես ներս մտա և տեսա Անիին ու Արամին, ուրախությունից սկսեցի թռչկոտել և ուզեցի վազել, գրկել նրանց, բայց հորաքույրս ինձ գիրկն առավ ու ականջիս ասաց. «Մի՛ գնա նրանց մոտ. քեզ կուտեն»: Սարսափած դուրս վազեցի, որ գնամ թոնրատուն ու ապաստան գտնեմ տատիս մոտ: Մտա թոնրատուն ու մեխվեցի տեղումս: Ովքեր գյուղում են մեծացել, տեսած կլինեն, որ թոնրատան այն հատվածը, որտեղ թոնիրնն է թաղված, գետնից մոտ կես մետրի չափ բարձր է: Տատս այդ հատվածում էր: Ետուառաջ էր քայլում, բայց ուսերին գլուխ չկար, կտրված էր: Ու այժմյան լարովի տիկնիկների նման, որոնք սեղանի ծայրին հասնելով ոչ թե ընկնում են, այլ շրջվում և շարժվում հակառակ ուղղությամբ, տատս քայլում էր մինչև այդ բարձր հատվածի ծայրը, հետո կտրուկ շրջվում ու հետ քայլում: Նկատեցի, որ նա ձեռքերով բռնել էր սեփական գլուխը: Իսկ հորաքրոջս ամուսինը կանգնած էր սյան տակ ու ծիծաղում էր… Հասկացա, որ նա էր տատիս գլուխը կտրել: Այդ պահից ատեցի նրան:

    Սա առաջին երազն է, որ հիշում եմ:Մղձավանջներ տեսնելու անգերազանցելի վարպետ եմ, բայց 3-4 տարեկանում տեսած այս երազից սահմռկեցուցիչը դեռ չի եղել: 17 տարի է՝ չեմ կարողանում ազատվել դրա ճնշող տպավորությունից…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Freeman (10.10.2010), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011), Մուշու (28.06.2014), Նիկեա (16.05.2012)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քեզ ճանաչում եմ արդեն քանի՜ տարի: Դեռ դպրոցից, հիշո՞ւմ ես, երբ մեր դասարանները միացրին: Համ էլ դրանից առաջ մենք եկանք ձեր թաղում ապրելու:
    Ա՛յ, ես չեմ հիշում, թե երբ սկսեցի քեզ խանդել: Դե մի տասը-տասնմեկ տարեկան խելառ աղջիկ էի ու խանդում էի քեզ: Չէի ուզում, որ դասարանում մեկի հետ խոսես, մտերիմ լինես, բայց քեզ ո՞նց ասեի: Ո՞նց ասեի, որ ամենաշատը քո ընկերությունն եմ ուզում. չէի կարողանում, դրա համար էլ միշտ կռվում էի հետդ:
    Հետո եկանք Երևան։ Միայն ամառներն էի տեսնում քեզ, կարծես խանդս էլ անցել էր, հատկապես որ ես միշտ մինչև ականջներս սիրահարված էի լինում ինչ-որ մեկին: Բայց երբ վերջին զանգին գյուղ եկա, զգացի, որ խանդս նորից է գլուխ բարձրացնում: Չգիտեմ էլ՝ գլխի ընկա՞ր, որ ես այնպես դասավորեցի, որ բեմ դուրս գաս ո՛չ այն աղջկա հետ, ում հետ նախատեսված էր
    Փաստորեն դու իմ հավերժական թուլությունն էիր: Դրա համար էլ չկարողացա չսիրահարվել քեզ, մանավանդ որ ինքդ էլ ինձ էիր սիրահարված: Դու երևի չգիտես, որ ես արդեն որոշել էի ընդունել առաջարկությունդ, երբ իմ առաջ կյանքում առաջին անգամ կտրուկ պայման դրվեց՝ միայն իմ դիակի վրայով: Ու ես մերժեցի քեզ: Դու շատ լավ էլ հասկացել էիր, որ սիրահարված եմ քեզ, բայց տասնութամյա տղայի համար երևի շատ դժվար էր պայքարել մեկի համար, երբ տասնյակ ուրիշներ իրենք էին վազում քո հետևից, ու դու հրաժարվեցիր ինձնից՝ իմ զգացմունքների մասին իմանալով հանդերձ: Մի տարի առաջ դու ներողություն խնդրեցիր ինձնից, ասացիր, որ հիմա ես հասկանում՝ ինչքան վատ ես վարվել ինձ հետ: Ես քեզ վաղուց էի ներել ու քեզ էլ ասացի դա: Հիմա դու նորից իմ լավ դասընկերն ես, կարող ենք առանց առիթի հանդիպել ու ժամերով զրուցել աշխարհի չար ու բարուց, բայց ինչու՞ չես ուզում հասկանալ, որ ժամանակ է անցել, երկուսիս կյանքում էլ շատ բան է փոխվել, ու ես էլ չեմ կարող քեզ նայել այն աչքերով, ինչպես երեք տարի առաջ: Քո հայացքում ես նախկին կայծերն եմ տեսնում, զգում եմ, որ փորձում ես վերականգնել քո իսկ ձեռքով քանդածը, բայց արդեն ուշ է, հավատա:
    Իմ հավերժական թուլություն, ես դարձյալ քո ընկերն եմ, մենք նման ենք իրար՝ «աննորմալ» ու «հանցագործ», ինչպես մեզ բնութագրեցիր մի քանի ժամ առաջ: Չնայած դրանք իսկի քո բառերն էլ չէին, այլ մեր մասին մեր թիկունքից ասվող բնորոշումներ: Երկուսս էլ շատ ենք տարբերվում այն աշխարհից, որտեղից դուրս ենք եկել, բայց ընդամենն այդքանը: Արի նորից չքանդենք այսքան դժվարությամբ ձեռք բերված մեր ընկերությունը, հա՞:
    Ճկույթդ տու՛ր, Անդ: Բարիշենք, բարիշենք, հազար տարի չկռվենք… Դե թուշիկս էլ պաչիկ արա... Բարիշեցինք, չէ՞, էլի ուղղակի լավ ընկերներ ենք, չէ՞: Ասա՝ հա՛
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (11.09.2010), Mark Pauler (21.12.2010), Progart (23.10.2018), RADIOmanyachka (17.01.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (28.07.2010), Ինչուիկ (12.02.2011)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա և վերջ...
    Պա´պ, գիտեմ՝ դու հենց դա էիր ուզում։ Դեռ 4-5 ամիս առաջ էիր եղբորդ ասել, որ աշնանը գնալու ես...
    Բայց սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հիշում եմ, թե ինչքան տանջեցին քեզ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Չթողին՝ հանգիստ գնաս։ Դեռ աչքիս առաջ ես՝ փոքրացած, մի բուռ դարձած։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում մտքովս չէր անցնում, որ քեզ էլ չեմ տեսնելու։
    Ամենասարսափելին այն է, որ աշխարհից ու մեզնից խռով գնացիր, պա´պ։ Ու միակ մխիթարությունս այն է, որ գոնե քո գյուղում, սեփական ձեռքերով կառուցած տանդ մեջ փակեցիր աչքերդ, ոչ թե քեզ համար դժոխք դարձած հիվանդանոցում...
    Պա´պ, քեզ շատ եմ սիրում։
    Գալիս եմ, գալիս եմ վերջին անգամ գրկելու քեզ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.10.2010), Agni (11.09.2010), Apsara (21.06.2011), einnA (11.09.2010), Mark Pauler (19.12.2010), My World My Space (17.09.2010), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (11.09.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (11.09.2010), Դեկադա (11.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Կաթիլ (26.09.2010), Ուլուանա (11.09.2010)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով ջան, քիչ առաջ կարդացի էս գործդ ու... Չես ջղայնանա, չէ՞, որ էստեղ դնեմ։ Շատ է դուրս եկել...

    Երանի....

    Երանի նրան
    Ում վստահում ես,
    Ում հետ կիսում ես
    Խոհերդ բոլոր....

    Երանի նրան
    Ում սպասում ես,
    Ճամփան պահում ես
    Կեսգիշերում խոր....

    Ու խենթի նման
    Ում որ սիրում ես,
    Ու կարոտում ես
    Երանի նրան....

    Երանի՜ նրան....


    ***

    Ուզում եմ գրել ՔՈ մասին, բայց չի գրվում մի տեսակ։
    Կանգնել ես կոկորդիս ու ոչ դես, ոչ դեն։ Կուլ տալ չեմ կարողանում, թքելու ուժ ու ցանկություն չունեմ։
    Այս երկու տարվա ընթացքում ՔՈ հանդեպ հնարավոր ամեն ինչ զգացի, ու չգիտեմ էլ՝ հիմա ինչ է մնացել էդ ամենից։ Բայց մի բան հաստատ է՝ ԴՈՒ ինձ համար ԴՈՒ ես՝ միշտ մեծատառով։ Տեսնես աշխարհում քանի՞ մարդ իր երկվորյակ հոգին ունի, ունեցողներից էլ քանի՞սն են գտնում իրենցը։ Ես ՔԵԶ գտել եմ...
    Բայց ընկերուհուդ մոտ չեմ ասի. բա որ սխա՞լ հասկանա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Apsara (21.06.2011), einnA (22.09.2010), Mark Pauler (19.12.2010), My World My Space (17.09.2010), Nadine (17.09.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Sambitbaba (11.10.2010), Tig (17.09.2010), Yeghoyan (27.09.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (17.09.2010), Գուգօ (26.09.2010), Ինչուիկ (12.02.2011), Կարնո Սոսե (30.09.2011), Մուշու (28.06.2014)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնահաղթահարումի ու վերածնումի օրեր...
    Երբ երկու շաբաթ առաջ լսեցի դեպի Արցախ արշավի մասին, որը բավական բարդ էր լինելու ու մի քանի օր էր տևելու, միանգամից կողքի դրեցի բոլոր կիսատ գործերս, թեզս, որին հանձնելուն հաշված օրեր են մնացել, ու խնդրեցի, որ ինձ էլ թույլ տան մասնակցել։

    Ու չնայած նախապես ասվել էր, որ ահագին դժվար է լինելու, ու ես էլ կասկածում էի, թե ի վիճակի չեմ լինի մինչև վերջ դիմանալու, մեկ է՝ պնդեցի, որ գնամ։ Ուզում էի ստուգել սեփական ուժերս, դիմացկունությունս, կամքս, խմբի հետ ճանապարհ անցնելու կարողությունս։

    Բայց եթե էդ ժամանակ ինձ ասեին, թե մոտ 25 կգ. քաշով ուսապարկը շալակիս, թաց կոշիկներով երկու օր կքայլեմ ձյուների միջով, մի քանի կիսասառակալած գետ կանցնեմ, գիշերն առանց վրանի կմնամ անձրևի տակ, կարևահարվեմ ու կվառվեմ լեռնային քամուց, արևից, օդից ու ձյունից, առանց կրակ վառելու գիշեր կլուսացնեմ ձյան, քամու ու անձրևի տակ, քարերի մեջ առանց քնապարկի՝ ուղղակի ընկերներիս փաթաթված, առավոտյան վեցին վեր կկենամ ու կսկսեմ քայլել երեկված սառած ու թաց կոշիկներս հագնելով թաց գուլպաներով, որ աչքիս առաջ ընկերուհուս գետը կտանի, ու տղաները հազիվ կփրկեն, որ կքայլեմ օրական 14-15 ժամ Արցախի սարերն ի վեր, կքնեմ մի 3-4 ժամ ամենաշատը, արջ կտեսնեմ, գրեթե ոչինչ չեմ ուտի էդ օրերին, կխմեմ ուղղակի քարերի փոսերի մեջ հավաքված ձնհալի և անձրևի ջուրը, ցանկացած հոսող ջուր ընդհանրապես, հազար ու մի ուրիշ փորձություններ կանցնեմ ու էդ ամենից նույնիսկ չեմ հիվանդանա ու որևէ մեկից պակաս հաջողությամբ չեմ հաղթահարի ամեն ինչ, ես ուղղակի կծիծաղեի ասողի վրա։ Ու չգիտեմ էլ՝ կհամարձակվեի՞ գնալ, եթե անցածիս գոնե 10 տոկոսը պատկերացնեի նախապես։

    Բայց հիմա էստեղ եմ՝ էս զզվելի քաղաքի փոշու ու շոգի մեջ, ու զգում եմ, որ ևս մի քանի հարյուր կիլոմետր պատրաստ եմ քայլել նույնքան դժվար պայմաններում, մենակ թե էլի մոտենամ բնությանը, էլի ինձ էդ ամենի մի մասնիկն զգամ, մենակ թե հինգ օր տևած էդ հրաշքը նորից վերապրեմ, էդ մարդկային ջերմությունը, հարազատությունը, ընկերությունը չկորցնեմ, ինձ իրոք բնության զավակ, բնության ստեղծագործություն զգամ,

    սեփական ամենակարողությունս գիտակցեմ։

    Ու կարևորը՝ էլի հասկանամ, որ ես հինգ օր ոչ թե կռիվ էի տալիս բնության դեմ, որ ապրեմ, այլ հասկանում, զգում, սիրում էի նրան, ապրում հետն ու քայլ առ քայլ գնում առաջ, դրա համար էլ մենք օգնեցինք իրար, ոչ մի վնաս չտվեցինք, ու էսօր մենք մի ենք՝ ես ու բնությունը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (03.05.2012), murmushka (03.05.2012), Nare-M (02.06.2012), Quyr Qery (04.05.2012), Smokie (03.05.2012), Varzor (03.05.2012), Մինա (04.05.2012), Նուշություն (04.05.2012), Ուլուանա (09.05.2012)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ընկերուհիս պատմեց, որ իր ծնվելուց առաջ քույրն ու եղբայրը մայրիկին խնդրել են, որ իր անունը խոզուկ դնեն, ու ես եսիմ ինչի հիշեցի, որ պուճուր ժամանակ մամաս ինձ բուլդոզեր էր ասում, իսկ մանկապարտեզում, երբ դեռ չէի էլ սկսել երազել տիեզերագնաց դառնալու մասին, անունս Գագարին էին դրել, որովհետև մեծ ու կլոր գլուխս նմանեցնում էին էն ժամանակ շատ տարածված նկարին, որում Գագարինը սկաֆանդրով էր։

    Էս մնաց ինձ էսօրվա հանրահավաքից։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.03.2014), CactuSoul (02.03.2014), Lílium (02.04.2014), Smokie (03.03.2014), Աթեիստ (02.03.2014), Արևհատիկ (02.03.2014), Նարե91 (03.03.2014), Նիկեա (14.04.2014), Ռուֆուս (02.03.2014)

  17. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է.
    -Քուր, լուրջ, էս ի՜նչ հավես բան է ուղիղ գծով երկար քայլելը, երբ ստիպված չես երեք քայլը մեկ ուղղությունդ փոխելու։

    Բարի վերադարձ ազատություն, ապերս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.03.2014), CactuSoul (08.03.2014), Smokie (08.03.2014), Նարե91 (09.03.2014), Նիկեա (14.04.2014)

  19. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկի կյանքի շրջադարձային փուլում կողքին կանգնելը կարող է քո կյանքն էլ փոխի։

    ***

    Ասում է՝
    -Մեր մոտ հիմա գիտե՞ս ինչ վիճակ ա։ Մենք սովետական հեռուստացույց ենք, որը հիմա խշշում ա, քանի որ սխալ ալիքի վրա ենք մեզ դրել: Դրա համար արի մի հատ մեզ փոխենք, հա՞։

    Արի´։ Սկսում ենք վաղը Խոր Վիրապ գնալուց։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.03.2014), Lílium (02.04.2014), Smokie (20.03.2014), Vardik! (20.03.2014), Արամ (07.04.2014), Արևհատիկ (16.03.2014), Նարե91 (15.03.2014), Նիկեա (14.04.2014), Շինարար (15.03.2014)

  21. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր գյուղից մի «խելացի» տղա՝ 22-23 տարեկան, իրեն կամրջից գցել է։ Երկու հազար դոլար պարտքի պատճառով։ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ։ Սատանան տանի։ Ո՞նց, ախր ո՞նց կարելի է, էն էլ էդ գրոշների համար։ Ուշքի չեմ գալիս։

    Մամաս ասում է՝ շա´ն լակոտ, գայիր, էն նպատակով հավաքածս փողը հենց նենց քեզ կտայի։

    Օֆ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.03.2014), CactuSoul (31.03.2014), Lílium (02.04.2014), Ruby Rue (20.03.2014), Smokie (20.03.2014), Vardik! (20.03.2014), Աթեիստ (20.03.2014), Արամ (07.04.2014), Նարե91 (06.04.2014), Նիկեա (14.04.2014), Վոլտերա (14.04.2014)

  23. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սնսպասելիորեն արագ հարազատացած մի մարդու, ով ամենաշատը ֆիլմեր ու կարդալ է սիրում, գիրք պիտի նվիրեմ։
    Շատ դժվար է գիրք ընտրել նենց մարդու համար, ով ոչ միայն սիրում է կարդալ, այլև քեզնից ավելի շատ է կարդացել։ Հիմա մտածում եմ՝ինչ նվիրեմ, որ դժվար ունենա կամ կարդացած լինի։
    Դեռ չեմ կարողանում մեջս հաղթահարել օտարալեզու գիրք նվիրելու տաբուն. եսիմ ինչի, բայց եթե հայի համար եմ գնում, անպայման հայալեզու բան պիտի լինի։ Մտածում էի՝ ի՞նչ առնեմ, որ իրեն անծանոթ լինի, հետն էլ էնքան արժեքավոր, որ իր կարդացածների ստվերում չմնա։ Ու էդ գործը մտքումս գտնելուց հետո ոչ մի կերպ չեմ կարողանում գրախանութներում գտնել։ Օշականի «Ծակ պտուկը» ոչ մի գրախանութում չկա Ես էլ որոշել էի երկու հատ գնել, մեկն էլ ինձ համար։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (02.04.2014), Vardik! (02.04.2014), Արամ (07.04.2014), Նիկեա (14.04.2014)

  25. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտում եմ օրագրումս երկար ու մինչև վերջ անկեղծանալու նոպաներս։ Չգիտեմ՝ ի՞նձ եմ դադարել վստահել, թե՞ հավանական «ընթերցողներիս», բայց չի գրվում էլ։ Ապրումների, տպավորությունների պակաս չկա, շատ անգամ նույնիսկ ափերիցս թափվելու չափ լցվում եմ, բայց դատարկվել, պատմել էլ չեմ կարողանում, գրածս էլ նույնիսկ ինձ է կեղծ թվում։

    Կներես, հարազատս։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.04.2014), Vardik! (11.04.2014), Նիկեա (14.04.2014), Շինարար (11.04.2014)

  27. #14
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինչի՞ է որոշ չհասունացածների թվում, թե իրենք ինչ ուզեն կարող են բերել գլխիդ, ոնց ուզեն կարող են վարվել, բայց հենց մի հատ շրջվեն քո կողմն ու երեսիդ ժպտան՝ պիտի հալվես։

    Մտածում են, թե եթե իմացար՝ արդեն մենակ են ու ազատ, ոտներդ թուլանալու են, նետվելու ես իրենց մոտ։

    Երազումդ կտեսնես։ Երբ ինձ, իմ նվիրվածությունը ժամանակին չեն գնահատում, հետոյի սիրաքստիկները պետքս չեն։ Համ էլ ես ուրիշների դեն նետած մնացորդներով չեմ պատրաստվում բավարարվել։ Լավ կլինի՝ էլ աչքիս չերևաս ուղղակի. զզվելի ես։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (13.04.2014), Smokie (13.04.2014), Նիկեա (14.04.2014), Վոլտերա (14.04.2014)

  29. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենում եմ... հազիվ գտած մոտիվացումս կորցնել Սենց է, էլի, կա´մ պիտի երջանիկ լինես, կա´մ՝ մոտիվացված։ Ես հլը որ երկրորդն եմ ընտրում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (14.04.2014), Վոլտերա (14.04.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •