User Tag List

Էջ 25 28-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425262728 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #361
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին մի ընկերախումբ կար, շատ մտերիմ էինք, էնքան, որ ծնունդիս օրը մենակ ամենամտերիմ ընկերուհիս ու իրենցից երկուսն էին ներկա։ Էդ օրը իրենք (զույգ էին) ինձ նկարի շրջանակ նվիրեցին, ես էլ խոստացա, որ դա կօգտագործեմ մենակ էն ժամանակ, երբ լուրջ հարաբերություններ կունենամ, էնքան լուրջ, որ իմ ու էդ մարդու նկարը կուզենամ շրջանակի մեջ դնել ու ամեն օր տեսնել։

    Համեմատաբար վերջերս իրենցից մեկին հոմոֆոբ արտահայտությունների համար (գրել էր, որ նույնասեռականներն իր համար մարդ չեն ու ընտանիք կազմելու, երեխա ունենալու/որդեգրելու իրավունք չունեն) ջնջեցի ֆբ ընկերներիս ցանկից։

    Երեկ տանը իրերս դասավորելիս էդ շրջանակն ընկավ ձեռքս։ Ես խոսքիս տերն եմ, հենց էսօր իմ ու սիրուս սիրուն նկարներից մեկը կտպեմ, կդնեմ մեջը ։Ճ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.03.2016), CactuSoul (06.10.2015), Cassiopeia (06.10.2015), GriFFin (06.10.2015), Meme (08.10.2015), Quyr Qery (19.10.2016), Smokie (13.10.2015), VisTolog (06.10.2015), Աթեիստ (06.10.2015), Մուշու (06.10.2015), Նիկեա (18.05.2016), Շինարար (06.10.2015), Ուլուանա (06.10.2015), Ռուֆուս (06.10.2015)

  3. #362
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզեի երկար դադարից հետո օրագրիս պատմել անցած տարվա, նոր կյանքիս, էն լիքը դրական ու ջերմ բաների մասին, որ հիմա ունեմ, բայց նենց ստացվեց, որ ցավն ինձ բերեց էստեղ։

    Վաղուց էսքան վատ չէի եղել։

    Դժվար է, ահավոր դժվար է տանել ուրիշի ցավը։ Թեկուզ եթե դա էդ մարդու համար արդեն ցավ չի, ինքը քեզ պատմել է, որովհետև ուզում էիր իմանալ, որովհետև փորփրեցիր, դուրս քաշեցիր էդ պատմությունը։
    Հիմա մենակ եմ մնացել էդ ցավի հետ, որովհետև անտանելի է, խեղդում է կոկորդս երեկվանից, գիշերը քունս չէր տանում, լացս գալիս է, հատկապես որովհետև անզոր եմ, էլ բան չեմ կարող փոխել, շատ ժամանակ է անցել, ապացույցներ չունեմ, չեմ կարող պատին դեմ տալ, գլուխը ջարդել, բանտում փտեցնել, տո իսկի նկատողություն ու ամոթանք տալ չեմ կարող։

    Սկսում եմ գժվել։ Ինձ հոգեբան է պետք, լսող է պետք, բայց չկա էդ մարդը, սենց փորփրում եմ դարակներս ու չեմ գտնում էն մեկին, ում հետ կկարողանամ խոսել ինձ չպատկանող գաղտնիքի մասին։ Բայց սենց չի կարող շարունակվել, չեմ կարողանում ձևացնել, թե պետքս չի, վերաբերմունքս փոխվում է, դիմացինս հաստատ զգում է ու գիտի՝ ինչից է, ինքն էլ դրանից է վատ զգում, ու ես չեմ կարողանում խոսել, միայն ցավում է, ցավում է, ցավում է...

    Ախր ինչի՞ համար, ինչի՞ տենց տականքներ գոյություն ունեն, ո՞նց կարող է մարդն էդքանից հետո նայել աչքերիդ մեջ ու ասել, թե՝ ես իրեն շատ եմ սիրել, ամենաշատն եմ սիրել, ինքը չհասկացավ, չգնահատեց, ճիշտ չորոշեց՝ իր համար ինչն է լավ, ինչը՝ վատ։ Ահավոր է, զզվելի ու կատաղեցնող։ Աչքերը կհանեի սեփական ձեռքերովս, դեռ էն ժամանակ, երբ էդ ամենի մի փոքր մասը գիտեի, հազիվ էի ձևացնում, հազիվ էի ժպտում դեմքին ու հարգանքով խոսում հետը, իսկ հիմա ատում եմ, ատում եմ, վաղուց ոչ մեկին չէի ատել, էն էլ սենց դառնացած, սենց կոտրված ու ամեն ինչ սեփական մաշկիս վրա զգալով։

    Գժվում եմ արդեն։ Հազիվ մենակ եմ ու ինձ ազատություն եմ տվել, բայց էս լուծում չի, ու ես չգիտեմ՝ ինչն է լուծում, չգիտեմ՝ ոնց հաղթահարեմ, ոնց դիմանամ, ոնց չպատկերացնեմ անընդհատ ու մեռնելս չգա։ Անասուն, տավար, կեղտոտ արարած, սենց մի անգամ էլ գրեմ, արտահայտվեմ, մի քիչ թեթևանամ։ Ատում եմ քեզ, ատում եմ, անիծում եմ քեզ, ընտանիքիդ չէ, երեխեքիդ չէ, հենց քեզ, քանի որ դու երբեք օրենքի առաջ չես կանգնի, հուսամ՝ մեքենադ շուռ կգա մի օր, ջարդուխուրդ կլինի, դու կենդանի կմնաս, բայց բույսի կարգավիճակում, որ երկար տանջվես, շա՜տ երկար։

    Ֆու, զզվեցի ինքս ինձնից, բայց էս է, սենց կատաղած եմ, թող լինի, քեզ քիչ է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.03.2016), GriFFin (06.04.2016), kitty (28.03.2016), Quyr Qery (19.10.2016), Աթեիստ (27.03.2016), Նիկեա (27.03.2016)

  5. #363
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներդաշնակ եմ/ենք, չնայած լիքը խնդիրներ կան։ Ուժեղ ենք, երբ ուղղակի ժպտում ենք իրար ու գիտենք, որ ոչ մի դժվարություն, ոչ մի սև շրջան մեզ չի հաղթի, «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», ու մենք հաղթած դուրս կգանք էս բոլոր մանր պատերազմներից։

    Մեր պուճուր բույնն ունենք, մեր փոքրիկ, բայց ընտիր ընկերախումբը, մեր կողքին էն մարդիկ են, ովքեր պետք են, ովքեր մենակ չեն թողել, կարողացածի չափով ուժ են տվել ու վստահություն, որ կան մարդու մեջ ուղղակի մարդուն տեսնողներ ու գնահատողներ։

    Շնորհակալ եմ էն ամենի համար, ինչ ունեմ էսօր։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.03.2016), Cassiopeia (30.03.2016), John (30.03.2016), murmushka (30.03.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (30.03.2016), Աթեիստ (30.03.2016), Մուշու (03.04.2016), Նիկեա (31.03.2016), Շինարար (30.03.2016), Ուլուանա (31.03.2016)

  7. #364
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։

    Առաջին օրը բոլորս երազում էինք, որ արագ խաղաղությունը վերահաստատվի, սրտի թրթիռով սպասում էինք լուրերի, զոհերի մասին տեղեկությունների, ամեն մահը ապրում սեփական ցավի պես։

    Կարճ ժամանակում ընտելացանք վիճակին, դոզան սկսեց չբավարարել, ցավով եմ տեսնում, որ զոհված զինվորները անհատից սկսեցին վերածվել թվի, վիճակագրության՝ ով ավելի շատ կսպանի, ով ում ավելի մեծ կորուստներ կպատճառի...

    Աննախադեպ ոգևորություն, կամավորներ, գնանք Բաքուն գրավենք, 94 թվին կիսատ թողածն ավարտենք, բան...

    Էսօր տեսա շատերին, որ կարծես հիասթափված էին հրադադարից, մարդիկ արդեն պատերազմ էին ուզում, հենց էն պատճառով, որ զինվորներն անհատից դարձան վիճակագրություն, թիվ՝ անվան, պատմության փոխարեն, հաշվարկ՝ մենք կարող ենք էսքանով ավելի քիչ զոհ տալ, քան թշնամին, մենք մեր ուժերով ծնկի կբերենք ադրբեջանը...

    Չեմ քննադատում ոչ մեկին, քավ լիցի, ես ինքս չգիտեմ՝ ինչ եմ ուզում, չգիտեմ՝ ինչքանով եմ մնացել համընդհանուր ոգևորության տակ, ցավն ինչքան է, մեջիս մի ժամանակվա «ռազմահայրենասե՞րն» է ուժեղ, թե՞ պացիֆիստը։ Միայն փորձում եմ ինձ համար դիտարկումներ անել՝ միգուցե էդ միջոցով զգացմունքներիցս գլուխ հանելու համար։

    Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։ Վիճակ է, երբ էն ամենն, ինչ առաջ կարևոր էր թվում, հանկարծ դառնում է մանր ու աննշան ընդհանուր, անհատներ չճանաչող, բոլորին գլխաքանակ դարձնող պատերազմի դեմ։ Սկսում ենք ապրել «ավելի մեծ բաներով», ու քանի որ բոլորը ձգտում են զգալ, իսկ պատերազմն, ինչպես ասացի, բթացնում է զգացմունքները, մեզ կենդանի զգալու, մեր ապրելն ընկալելու համար սուր զգացողություններ ենք փնտրում, ու ինչքան դաժան՝ էնքան «լավ»։ Ինչպես թմրամոլը, որին հին դոզան այլևս «չի ասում», ավելին ենք փնտրում՝ համացանցում թշնամուն ուղղված սպառնալիքներ ու քֆուրներ, կործանված տանկեր ու ուղղաթիռներ, ռմբակոծության հետքեր, թշնամու դիակներ (էլ չասեմ, որ ավելի մեծ դոզան սեփական զինվորների մարմիններն են, դրանք ավելի են «կենդանացնում» մեզ)...

    Վախենալու է էդ ամենը, բայց միգուցե նաև բնական։ Ես պատերազմ չեմ տեսել, չգիտեմ, բայց կարծում եմ՝ եթե շարունակվեր դա, որոշ ժամանակ անց, քանի մեր կաշվի վրա չէինք զգում հետևանքները, դառնալու էր հեռավոր, սովորական, առօրյա մի բան։ Ամենավախենալուն էն է ինձ համար, երբ մահերը դառնում են վիճակագրություն, պլյուս-մինուս, պտիչկա, զեկուցագիր։

    Կռիվը լավ բան չէ, էնտեղ ամեն ինչ է վիճակագրություն, ուզում է՝ հայրենիքի համար լինի, ուզում է՝ դիմացինի հայրենիքը զավթելու։ Էլի չգիտեմ՝ ես ինչ եմ ուզում, ինչ շարունակություն եմ պատկերացնում, անկապ, կցկտուր մտածում եմ, էլի։ Մենակ գիտեմ, որ ցանկացած ելքի դեպքում վախենալու է, իմ կառուցած աշխարհից շատ բան է քանդվելու։

    Քանի չեք դարձել վիճակագրություն, զոհված ու կենդանի տղերք, շնորհակալ եմ։ Քանի էյֆորիան ինձ էլ չի կլանել, ու ամեն մեկիդ զգում եմ որպես մարդ, ոչ թե թիվ ՊՆ հայտարարության մեջ, ուզում եմ էդ սերը, երախտագիտությունը, ջերմությունը փոխանցել ձեզ։ Թող երբեք, երբեք ոչ մեկդ թիվ չդառնաք, լավ պահեք ձեզ, պինդ պահեք, տղե´րք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.04.2016), Cassiopeia (06.04.2016), GriFFin (06.04.2016), John (06.04.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (22.04.2016), Աթեիստ (06.04.2016), Այբ (06.04.2016), Մուշու (06.04.2016), Ներսես_AM (06.04.2016), Նիկեա (06.04.2016), Ուլուանա (06.04.2016)

  9. #365
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորս տարի առաջվա մայիսի 15-ը բեկումնային օր էր։ Էդ օրը հաղթահարվեց կյանքիս ամենամեծ ցավերից մեկը, հարթվեցին հարաբերություններս կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկի հետ։

    Էսօր էլ է բեկումնային օր։ Չհասկացվածության, ինքնապարփակման, չգնահատվելու, դրա արդյունքում՝ զգացմունքների բթացման, անտարբերության զգացման օր։ Երբ տեսնում ես, որ ջանքերդ իզուր են անցել, որ քեզ ու պահվածքիդ դրդապատճառները մինչև հիմա չեն ընկալել, չեն հասկացել, չեն ընդունել։

    Իսկ իմ փոքրիկ երջանկությունը հիմա թավալ է գալիս բազմոցին, թաթիկներով փորձում բռնել ու կծոտել շարժվող ձեռքս, լայն բացված աչուկներով նայում է դեմքիս՝ չհասկանալով, թե ինչու իրեն ուշադրություն չեմ դարձնում։

    Բան չկա, Ծիկիս, հեսա գրառումս պրծնեմ՝ կխաղանք, ձագս։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 16.05.2016, 15:09:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.05.2016), Mr. Annoying (16.05.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (31.05.2016), Աթեիստ (16.05.2016), Այբ (16.05.2016), Մուշու (17.05.2016), Նիկեա (16.05.2016), Շինարար (16.05.2016), Ռուֆուս (16.05.2016), Վոլտերա (16.05.2016)

  11. #366
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու տանը մնացինք ես ու Ծիկին՝ իմ պուճուր արևը։ Սիրուն իրիկուն է, ձագս, ափսոս՝ չեմ կարող քեզ հետ զբոսնելու գնալ, դու պուճուր փիսո ես, շուն չես, վզկապ չունես, սև ես, ես էլ լավ չեմ տեսնում, որ գրկիցս փախար՝ էս մթանը հաստատ չեմ գտնի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.10.2016), Smokie (31.05.2016), Մուշու (17.05.2016), Նիկեա (18.05.2016)

  13. #367
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկանում եմ, որ մենակ եմ մնացել։ Իմ մեղքով է, ամեն ինչ ճիշտ չգնահատելու, մարդկանցից կտրվելու, ինչ-որ պահի մեկուսանալու պատճառով։

    Կար ժամանակ, երբ լիքը ընկերներ ունի, որոնց հետ օր ու ապրում էի կիսում, ժամանակ անցկացնում կամ վատնում, գժություններ անում կամ դարդոտվում։ Հիմա իրենք չկան։ Այսինքն՝ էլի կան, էլի ընկերներ են, աջակցող են գուցե ավելի, քան առաջ, բայց էլ օր չենք կիսում իրար հետ, իրար շնչածից տեղյակ չենք, խոսում ենք հազարից մեկ, տեսնվում էլ ավելի հազվադեպ։

    Ես ինձ դրել եմ էն վիճակի մեջ, որ մի նեղված կամ ուրախ պահի չունեմ էն մարդկանց, որոնց կզանգեի ուղղակի թրև գալու համար, առանց խոսելու։

    Մեկը կա (էս մասին վաղուց էի ուզում գրել), որ ինձ համար թանկ էր, բայց առանց դեմառդեմ մի բան ասելու կամ կոնֆլիկտի մեկուսացրեց ինձ։ Ուղղակի հեռացավ նենց, որ երբ որոշում էի ինքս զանգել ու հանդիպում առաջարկել, իր հետաձգումների պատրվակներից հետո փոշմանում էի զանգած լինելուս, իմ մասին հիշեցնելուս համար։ Բայց որ պատահական հանդիպենք դրսում, ինքը մի խմբի հետ, ես՝ մի ուրիշ խմբի, հին ջերմությամբ կբարևի ինձ։ Ո՜նց եմ ուզում ասել, որ էդ ինձ պետք չի։

    Մի խոսքով հասանք էստեղ, որ երբ կոնկրետ մեկը կողքիդ չէ կամ խռոված եք, դու լրիվ մենակ ես։ Ու դրա մեղավորը միայն դու ես, որ ճիշտ չես դասավորել կյանքդ։

    Կարևորը՝ գոնե Ծիկիս կա, էն որ երկու ժամ տրամադրվեցի, որ դուրս գամ, հետո որոշեցի բավարարվել խանութից սիգարետ առնելով, որ Ծիկիիս գրկած պառկեմ տանը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.06.2016), Cassiopeia (05.06.2016), Mr. Annoying (06.06.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (17.06.2016), Մուշու (06.06.2016), Նիկեա (05.06.2016), Շինարար (06.06.2016), Վոլտերա (05.06.2016)

  15. #368
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկարատև ու շատ ցավոտ սեր եմ ունեցել։ Գրեթե նույն տարիքի էինք, նույն հայացքների, մեկ-մեկ թվում էր՝ նույն մարդն ենք, մինչև իրար հանդիպելը նույն ճանապարհն ենք անցել ու միանման զարգացել, ուղղակի տարբեր սեռերի մարմիններում։ Էս օրագրումս իր մասին շատ գրառումներ կան, հոգևոր երկվորյակս էր։

    Հետո սերն անցավ, ես ավելի շուտ հաղթահարեցի, զգացմունքը սպանեցի, հետո ցավի հախից եկա, մնաց միայն հարազատությունը, որ կար ամենասկզբից։ Մինչև իմին գտնելը սիրահարություններ էլ եղան։ Ինքն ավելի ուշ հաղթահարեց, երկար ժամանակ խոսում էր զգացմունքների մասին, բայց ես արդեն միայն որպես անցյալում մնացած բան էի տեսնում էդ պատմությունը, ու քանի որ իրեն շատ էի սիրում, սիրտս ցավում էր, որ ուրիշին գտնել չի կարողանում։

    Տենց մոտ մի տարի առաջ զանգեցի մի օր, պարզվեց՝ ինչ-որ աղջկա հետ խոսակցությունն էր ընդհատել ինձ պատասխանելու համար։ Ուրախացա, որ վերջապես մեկը հայտնվել է, մոտ մի ամիս առաջ իմացա, որ դեռ միասին են։ Էսօր ՖԲ-ով տեսա էդ աղջկան։ Ամբողջ պատը՝ Նժդեհ, Սևակ, մոմի, խաչի ու զինվորի նկար, Սասնա ծռեր, ինքդ քեզ հավատարիմ մնալու ու կյանքի մասին ռուսերեն ցիտատներով նկարներ... Ու գրեթե ամեն ինչի տակ՝ ընկերոջ հերթապահ. բայց լուռ «լայքը»։

    Հիմա չգիտեմ՝ ինչ մտածեմ։ Երբ հազվադեպ տեսնվում ենք, ինքը նախկինն է, ու էնպես չի, որ ես շատ եմ փոխվել. հիմնական հարցերի մասին մենք դեռ իրար նման ենք մտածում, ժամանակին ինձ համար Չարենց էր կարդում, Սենկևիչ ու Հոմերոս էինք քննարկում։

    Է՜հ, եղբայր, ես ոնց հասկանում եմ՝ դու վերջում էլի մնալու ես մենակ քո հսկայական գրադարանի հետ, որը հավաքում էիր ուսանողական օրերիդ խնայած կոպեկներով, անհույս խորանալու ես քո ուրարտագիտության մեջ ու մնալու ես միայնակ ու չհասկացված անհայտ մի կենդանի, որի հետ նույնիսկ ես չկարողացա համակերպվել։ Շատ կուզեի սխալված լինել, բայց ես քեզ լավ գիտեմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.08.2016), Cassiopeia (18.08.2016), kitty (18.08.2016), laro (18.08.2016), Marcus (29.01.2017), Mr. Annoying (26.08.2016), Quyr Qery (19.10.2016), Ruby Rue (30.08.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (18.08.2016), Մուշու (18.08.2016), Նիկեա (18.08.2016), Ռուֆուս (18.08.2016)

  17. #369
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ կարոտում եմ մենակ իրիկունները ու աշխատում ամեն վայրկյանն օգտագործել։ Օրինակ՝ ոչինչ չանելու համար

    Էսօր էլ եմ մենակ։ Ուրիշ ժամանակ կվազեի կենտրոն ծանոթներիս տեսնելու, թրև գալու, մի տեղ սառը ֆրեշ խմելու կամ Մաշտոցի այգում իմ ծառի տակ ուղղակի նստելու, իսկ հիմա մենակ մնալու պահանջս եմ բավարարում ու լիցքավորվում։ Էս մենակ իրիկունների անգործությունը մի այլ տիպի հաճելի է, մանավանդ երբ իր սեփականաշնորհած սևուսպիտակ ծածկոցի վրա անտեսանելի դարձած մուշ-մուշ քնած է Բոբոշս (դալմատինիկս)

    Անգամ ալարում եմ իջնել խանութ ու կաթ առնել սուրճիս համար, հաղթահարում եմ քնկոտությունս, սիգարետիս տուփը կես ընկավ։

    Հավաքում եմ մտքերս, դասավորում կյանքս ու պատրաստվում ապագայի անակնկալներին։ Անորոշ ու վախենալու է մի քիչ, բայց էնքան դրական փոփոխությունների ակնկալիքներ կան, որ վճռականությունս ոչ մի գրամ չի պակասում։

    Թարմացում. Վերջը թամբալությունը հաղթահարեցինք ես ու Բոբոշս, գնացինք խանութ, հետն էլ մի քիչ զբոսանք եղավ, ես էլ առավոտը սուրճ կունենամ

    Անկապացել եմ, բայց դե ոչինչ, կդիմանանք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.09.2016), CactuSoul (12.09.2016), Freeman (11.09.2016), kitty (12.09.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (12.10.2016), Աթեիստ (11.09.2016), Մուշու (12.09.2016), Նիկեա (12.09.2016), Շինարար (12.09.2016)

  19. #370
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի խճճվել եմ։

    Մեջս ահավոր վախ է մտել, ամեն ինչից վախենում եմ։ Նու, էն բաներից չէ, որոնցից սովորաբար վախենում են նորմալ մարդիկ։ Հիստերիկ, ոչ ադեկվատ, չկառավարվող ու չբացատրվող վախ է՝ էն հներիս նման։ Ու էնքան եմ վախենում, որ անգամ վախենում եմ խոսել էդ մասին։

    Առջևում փոփոխություններ են, որոնց մասին ողջ կյանքում երազել եմ, բայց իմ ուզած ձևով չեն լինելու, համ էլ չգիտեմ՝ նոր հանգամանքներում կկարողանա՞մ անել էն ամենն, ինչ պիտի անեմ, ինչն էսքան ժամանակ ծրագրել եմ, պատկերացրել, երազել... Վախենում եմ, որ չկարողանամ նոր հնարավորությունն օգտագործել ուզածիս պես, որ օգնող գործոնն իրականում խանգարող դուրս գա, որ էս անգամ էլ սեփական երազանքներս անկատար թողած՝ ուրիշների երազանքները կյանքի կոչելով զբաղվեմ, իմը հետաձգեմ, ու մեկ էլ գա էն օրը, երբ հասկանամ, որ իմոնց համար էլ ոչ ուժ է մնացել, ոչ հնարավորություն, ոչ էլ ժամանակ։

    Ու միաժամանակ վախենում եմ, որ եթե սկսեմ իմ երազանքների համար պայքարել, դրանց իրականացումն ավելի հիասթափեցնող լինի, պարզվի՝ էդ ճամփին ավելի կարևոր բան եմ կորցրել, ու վերջում ո´չ էն ունենամ, ո´չ էլ մյուսը։

    Եսիմ, ասում են՝ նորմալ են էս մտքերը, նորմալ է վախենալը, բայց ես վստահ չեմ։ Կողքից խորհուրդները հակասական են ու ներսիս քաոսն ավելի են խորացնում։ Չեմ ուզում հետո ինչ-որ բանի համար ինչ-որ մեկին մեղադրել, բայց առավել ևս չեմ ուզում մի օր ինքս իմ առաջ մեղավոր դուրս գալ, ու սոսկալի վախենում եմ։

    Սենց ժամանակ եմ զգում, որ Ակումբից, իմ «Ուղեղայինից» ավելի վստահելի ընկեր չունեմ, որ էստեղ է իմ գերանկեղծ անկյունը, ուր ես ես եմ։ Չեմ սիրում դավաճանել օրագրիս, կիսատ-պռատ, ոչ անկեղծ մի-երկու գրառումս ինձ չեմ ներում, որովհետև էստեղ ստի համար տեղ չպիտի լինի, եթե պահը չի հասել, չեմ լցվել, չպիտի գրեմ էստեղ ուղղակի գրառում անելու համար։ Էս անկյունս պիտի մնա իր խորագրին հավատարիմ՝ թույլատրելիից ավելի անկեղծություն։

    Սա համարենք իմ մեղայականով վերադարձը դեպի «Ուղեղայինս», որ կրկին դառնալու է ուղեղային մորմոքներիս ու սրտի հիվանդություններիս ամենաանաչառ տարեգիրը։ Մի քննարկեք էս գրառումս, հետ եմ վարժվել մարդկանց առաջ բացվելուց, նոր ոտքի կանգնող երեխայի նման մանր քայլեր եմ անում ու ինքս իմ առաջ բացում ճամփան դեպի իմ ներսը, վերադառնում եմ ինքս ինձ՝ էն Նաիրուհուն, որին սիրում էի ու դեռ սիրում եմ խորքումս մի տեղ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.09.2016), Cassiopeia (15.09.2016), Quyr Qery (19.10.2016), Smokie (12.10.2016), Աթեիստ (15.09.2016), Մուշու (15.09.2016), Յոհաննես (09.10.2016), Նիկեա (15.09.2016), Շինարար (15.09.2016), Ուլուանա (15.09.2016)

  21. #371
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ Երևանից մենակ այգիներն եմ կարոտելու։

    Երեկ երկու ժամ երջանկություն նվիրեցի ինձ՝ Պոնչիկանոցից վերցրած անհամ կապուչինոյով, մենթոլով սիգարետով ու գրքով ծառի տակ՝ գետնին նստած միայնության երկու երջանիկ ժամ։

    Սիրուն արև էր, տաք, իսկ տանը հաստ շորերով դողում էի։ Մասիվի այգու խուլ հատվածներից մեկում ինձ ավելի ապահով էի զգում, քան էն մարդկանց մոտ, որոնք ստիպում են դերասանություն անել։

    Վախերս չեն անցնում, բայց զգալիորեն թուլացել են, քանի որ ինքնավստահությունս մեծացել է, կապանքներս՝ թեթևացել։

    Հետհաշվարկ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.09.2016), CactuSoul (27.09.2016), Cassiopeia (27.09.2016), Freeman (27.09.2016), Progart (29.11.2018), Quyr Qery (19.10.2016), Smokie (12.10.2016), Աթեիստ (27.09.2016), Մուշու (27.09.2016), Յոհաննես (09.10.2016), Նիկեա (27.09.2016)

  23. #372
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրտս հայաստանյան ուտելիքներ ուզեց, Ակումբի հանդիպում, երևանյան ամայի այգի ու աշնան ուժասպառ արև։

    Հոսո ապերիս հյուր գալը կարոտեցի ու Հասի հետ վեճերը։ Քիչ բան եմ կարոտում, իսկ էդ երկուսիդ՝ մի ուրիշ ձևի։

    Մեկ էլ Հայաստանից բերած սիգարետը պրծավ, մարդ բա միլիոնատեր չլնե՞ր՝ ստեղ սիգարետին հանգիստ փող տար։ Կամ սոված պիտի մնաս, կամ ծխելը թողնես։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.10.2016), CactuSoul (19.10.2016), Cassiopeia (19.10.2016), John (19.10.2016), laro (19.10.2016), Mr. Annoying (01.11.2016), Progart (29.11.2018), Quyr Qery (19.10.2016), Smokie (02.11.2016), Մուշու (19.10.2016), Յոհաննես (19.10.2016), Նիկեա (19.10.2016), Շինարար (25.10.2016)

  25. #373
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստեղ գրեմ, որ հետո էս օրը չմոռանամ։ Էն որ ասում են՝ կյանքս բաժանվում է էսինչ օրվանից առաջի ու հետոյի, էսօր իմ կյանքի էդ օրերից է։ Ու հետոն շատ ավելի պայծառ է լինելու, քան հնարավոր է պատկերացնել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2016), boooooooom (30.11.2016), CactuSoul (01.12.2016), Cassiopeia (30.11.2016), ivy (30.11.2016), kitty (02.12.2016), Marcus (19.06.2017), Quyr Qery (04.12.2016), Smokie (15.12.2016), VisTolog (02.12.2016), Աթեիստ (30.11.2016), Հայկօ (30.11.2016), Մուշու (30.11.2016), Ներսես_AM (30.11.2016), Նիկեա (30.11.2016), Շինարար (01.12.2016), Ուլուանա (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016)

  27. #374
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։

    Առաջին օրը բոլորս երազում էինք, որ արագ խաղաղությունը վերահաստատվի, սրտի թրթիռով սպասում էինք լուրերի, զոհերի մասին տեղեկությունների, ամեն մահը ապրում սեփական ցավի պես։

    Կարճ ժամանակում ընտելացանք վիճակին, դոզան սկսեց չբավարարել, ցավով եմ տեսնում, որ զոհված զինվորները անհատից սկսեցին վերածվել թվի, վիճակագրության՝ ով ավելի շատ կսպանի, ով ում ավելի մեծ կորուստներ կպատճառի...

    Աննախադեպ ոգևորություն, կամավորներ, գնանք Բաքուն գրավենք, 94 թվին կիսատ թողածն ավարտենք, բան...

    Էսօր տեսա շատերին, որ կարծես հիասթափված էին հրադադարից, մարդիկ արդեն պատերազմ էին ուզում, հենց էն պատճառով, որ զինվորներն անհատից դարձան վիճակագրություն, թիվ՝ անվան, պատմության փոխարեն, հաշվարկ՝ մենք կարող ենք էսքանով ավելի քիչ զոհ տալ, քան թշնամին, մենք մեր ուժերով ծնկի կբերենք ադրբեջանը...

    Չեմ քննադատում ոչ մեկին, քավ լիցի, ես ինքս չգիտեմ՝ ինչ եմ ուզում, չգիտեմ՝ ինչքանով եմ մնացել համընդհանուր ոգևորության տակ, ցավն ինչքան է, մեջիս մի ժամանակվա «ռազմահայրենասե՞րն» է ուժեղ, թե՞ պացիֆիստը։ Միայն փորձում եմ ինձ համար դիտարկումներ անել՝ միգուցե էդ միջոցով զգացմունքներիցս գլուխ հանելու համար։

    Պատերազմը մարդկանց մեծ մասի համար էյֆորիա է, ադրենալին, միաժամանակ՝ զգացմունքների բթացում։ Վիճակ է, երբ էն ամենն, ինչ առաջ կարևոր էր թվում, հանկարծ դառնում է մանր ու աննշան ընդհանուր, անհատներ չճանաչող, բոլորին գլխաքանակ դարձնող պատերազմի դեմ։ Սկսում ենք ապրել «ավելի մեծ բաներով», ու քանի որ բոլորը ձգտում են զգալ, իսկ պատերազմն, ինչպես ասացի, բթացնում է զգացմունքները, մեզ կենդանի զգալու, մեր ապրելն ընկալելու համար սուր զգացողություններ ենք փնտրում, ու ինչքան դաժան՝ էնքան «լավ»։ Ինչպես թմրամոլը, որին հին դոզան այլևս «չի ասում», ավելին ենք փնտրում՝ համացանցում թշնամուն ուղղված սպառնալիքներ ու քֆուրներ, կործանված տանկեր ու ուղղաթիռներ, ռմբակոծության հետքեր, թշնամու դիակներ (էլ չասեմ, որ ավելի մեծ դոզան սեփական զինվորների մարմիններն են, դրանք ավելի են «կենդանացնում» մեզ)...

    Վախենալու է էդ ամենը, բայց միգուցե նաև բնական։ Ես պատերազմ չեմ տեսել, չգիտեմ, բայց կարծում եմ՝ եթե շարունակվեր դա, որոշ ժամանակ անց, քանի մեր կաշվի վրա չէինք զգում հետևանքները, դառնալու էր հեռավոր, սովորական, առօրյա մի բան։ Ամենավախենալուն էն է ինձ համար, երբ մահերը դառնում են վիճակագրություն, պլյուս-մինուս, պտիչկա, զեկուցագիր։

    Կռիվը լավ բան չէ, էնտեղ ամեն ինչ է վիճակագրություն, ուզում է՝ հայրենիքի համար լինի, ուզում է՝ դիմացինի հայրենիքը զավթելու։ Էլի չգիտեմ՝ ես ինչ եմ ուզում, ինչ շարունակություն եմ պատկերացնում, անկապ, կցկտուր մտածում եմ, էլի։ Մենակ գիտեմ, որ ցանկացած ելքի դեպքում վախենալու է, իմ կառուցած աշխարհից շատ բան է քանդվելու։

    Քանի չեք դարձել վիճակագրություն, զոհված ու կենդանի տղերք, շնորհակալ եմ։ Քանի էյֆորիան ինձ էլ չի կլանել, ու ամեն մեկիդ զգում եմ որպես մարդ, ոչ թե թիվ ՊՆ հայտարարության մեջ, ուզում եմ էդ սերը, երախտագիտությունը, ջերմությունը փոխանցել ձեզ։ Թող երբեք, երբեք ոչ մեկդ թիվ չդառնաք, լավ պահեք ձեզ, պինդ պահեք, տղե´րք։
    Դարձան, վիճակագրություն դարձան տղերքը, ինչպես ամեն անգամ։

    Վերջին թելը, որ կապում է ինձ Հայաստանի հետ՝ որպես հայրենիքի, կտրվում է կամաց-կամաց, զգացմունքային թելը, որի ամենասուր թրթիռը անցած տարվա ապրիլն էր։ Միակ բանը, որն ինձ ստիպում է հեռու լինելուս, չվերադառնալու ցանկությանս, կարոտի բացակայության համար դավաճան զգալ։ Երևի մի-երկու տարի էլ ապրիլին կհիշեմ, լաց կլինեմ, գլուխս կտամ պատերով, հետո կանցնի, կանցի, ինչպես ամեն անգամ։ Ու չգիտեմ՝ ինչ կմնա տակը, ինչ կմնա հին Լիլիթից, ինչի կվերածվեմ ես էս երկրում կամ գուցե մի ուրիշում, բայց դեռ ցավող վերք է անցած տարվա ապրիլը։ Էս էլ իմ սերնդի ապրիլն էր, 1915-ի մեր տարբերակը, որը գուցե մեզ մի քիչ էլ կկարողանա Հայաստանին կապել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.04.2017), Cassiopeia (18.04.2017), Marcus (25.04.2017), Smokie (02.05.2017), Աթեիստ (18.04.2017), Մուշու (18.04.2017)

  29. #375
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ կնոջը չեմ ճանաչում, դժվար էլ երբևէ հանդիպեմ։ Բայց էսօր ես սիրեցի նրան։ Տղան էր գրել, թե՝ կյանքիս ամենակարևոր օրն էր, վերջապես մամայիս հետ խոսեցի, ասացի, որ կին եմ, իսկ ինքն ասաց, որ ես իր երեխան եմ, ու ինքը ամեն ինչ կանի, որ երջանիկ լինեմ։

    Հուզվել եմ, քիչ էր մնում՝ լացեի։ Սուտ է, թե ուրիշի համար չես կարող էնքան ուրախանալ, ինչքան ինքդ քեզ համար։ Շնորհակալ եմ էդ մամային ու նրա նման բոլոր ծնողներին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.06.2017), Marcus (19.06.2017), Progart (29.11.2018), Աթեիստ (17.06.2017), Մուշու (20.06.2017), Շինարար (17.06.2017), Ուլուանա (17.06.2017)

Էջ 25 28-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425262728 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •