User Tag List

Էջ 23 28-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #331
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ էս քաղաքը, ինչքան էլ երկար մնալու լինեմ՝ էստեղ չեմ ձանձրանում, չեմ վախենում, ինձ մենակ չեմ զգում, եթե անգամ ամբողջ օրը ոչ մեկի հետ չխոսեմ:

    Բայց էս վերջերս ավելի հետաքրքիր բան նկատեցի: Էս քաղաքում թրեւ գալուց էլ չեմ անհանգստանում: Էնպես չի, որ այլ տեղերում իսկապես վախենում եմ ինչ-որ բանից, բայց Գյումրին ուրիշ է: Էստեղ ինձ էնքան հանգիստ եմ զգում, ասես տանը լինեմ: Ես սեփականության զգացում շատ քիչ եմ ունենում, միշտ լարված ու վախեցած եմ, ամեն տեղ հյուրի նման եմ զգում, որին ցանկացած պահի կարող են խնդրել գնալ: Իսկ Գյումրիում ինձ զգում եմ էնքան անվտանգ ու վստահ, ասես էս իմ քաղաքն է, էստեղ անծանոթ մարդկանցից չեմ վախենում, ինչպես, ասենք, Գորիսում, Էջմիածնում կամ Աբովյանում:

    Էսօր էլի տուն եմ եկել: Տուն, որի խնդիրները, թերությունները տեսնում եմ, բայց մեկ է՝ սիրում եմ: Լավ է, որ սենց տեղ կա, ուր կարելի է փախչել պետք եղած ժամանակ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.08.2014), Smokie (02.08.2014), Vardik! (08.08.2014), Այբ (02.08.2014), Մ Մ (02.08.2014), Ռուֆուս (02.08.2014)

  3. #332
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսած էն տարիքից, երբ ուտելիքից ու խաղալուց բացի ինձ այլ հարցեր էլ սկսեցին հետաքրքրել, հազար ու մի Լիլիթ է ծնվել, վերափոխվել, նույնիսկ մահացել ներսումս:

    Վերջին 9-10 տարում ինչ ասես չեմ եղել՝ հեթանոսից մինչեւ աթեիստ ու ագնոստիկ, ուղեղը լվացած «ռազմահայրենասերից» մինչեւ «անբարո կոսմոպոլիտ» ու «գեյ-լոբբիստ»: Կային ժամանակներ, երբ միայն Հայաստանի դրոշով էի տնից դուրս գալիս, երբ պատրաստ էի պատերազմել ցանկացած «լեւոնականի» դեմ միայն քաղաքական հայացքների պատճառով:

    Էն ժամանակների Լիլիթից մնացել են մենակ հողի ու ժողովրդական երգերի հանդեպ սերն ու անմեկնելի, աննկարագրելի երախտագիտություն, պաշտամունքի հասնող թուլություն բանակի, զինվորների նկատմամբ:

    Մի ժամանակ ինձ ներշնչել էին, որ պացիֆիզմը վատ բան է: Հիմա դեռ չգիտեմ՝ իրականում լա՞վն է, թե՞ վատը, բայց ոնց որ տենց գծեր են մեջս ի հայտ գալիս:

    Ինձ լրիվ կորցրել եմ: Չէ, պանիկա չի, վախ չի հավանական պատերազմից՝ որպես այդպիսին: Ես իմ կյանքը թանկ չեմ գնահատում: Ինձ համար էնքան էլ դժվար չի լինի դրանից հրաժարվելը, եթե պետք լինի դա: Բայց չեմ կարող, ուղղակի չեմ կարող պատկերացնել էլի մի պատերազմ, որը պիտի տանի էդքան մարդկանց:

    Առաջ մտածում էի, որ սոսկալին ոչ թե հակառակորդի գործողությունների արդյունքում զոհ տալն է, այլ երբ խախաղ պայմաններում զինվորներն իրար են սպասնում: Բայց չէ, տենց չի: Չեմ դիմանում ամեն երեխու մահից հետո բարձրացող ատելության հիստերիային, գլուխները կորցրած մորթել-փրթելու կոչ անեղներին, անիծողներին ու հայհոյողներին:

    Ինձ պետք չի մեր մի տղայի դիմաց տասը, հարյուր թուրք սպանելը: Էս երեխեքից ոչ մեկը չի կենդանանա դրանից: Հա, ախր երեխեք են բոլորը՝ հինգ-վեց տարով ինձնից փոքր: Ու ի՞նչ անեն էն հարյուր երեխեքի ծնողները, ում մորթելու են մերոնք մեր մի տղայի մահվան համար, որովհետեւ «մի հայը հարյուր թուրք արժի»: Էս ի՞նչ թվաբանություն է, ո՞վ է կշռել ու գնահատել: Ամեն մեկն անգին է, ոչ մեկը հարյուր, հազար, միլիոն թուրք չարժի, ոնց որ մի թուրքը իրենց համար պիտի հարյուր հայ չարժենա:

    Նոր զորացրված ընկերներիցս մեկն ասում է՝ Ազատը իր ընկերն է եղել, իրենց զորամասից: Ասում է՝ գիշերը չորս կիլոմետր քայլում էինք, որ իրար սիգարետ հասցնենք, եթե մեկը չէր ունենում: Չգնաց թաղմանը, չկարողացավ:

    Մյուս՝ նոր զորակոչված ընկերներիցս մեկը հետախույզ է լինելու: Ու ինչ իմանաս՝ վաղն իրեն էլ չե՞ն ուղարկի նենց մի հանձնարարության, որը նրա կյանքը կարժենա:

    Ի՞նչ կարող եմ անել, որ գոնե մի քիչ օգուտ տամ էս վիճակում: Սահման կարո՞ղ եմ պահել տեսնես: Սնայպեր չեմ դառնա հաստատ. ես չեմ կարող մարդ սպանել ապահով տեղում թաքնված: Գրողը տանի: Ո՞նց պաշտպանեմ էս երեխեքին:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.08.2014), Cassiopeia (03.08.2014), Smokie (03.08.2014), Աթեիստ (02.08.2014), Այբ (04.08.2014), Անջրպետ (07.08.2014), Արևհատիկ (04.08.2014), Մ Մ (05.08.2014), Ուլուանա (02.08.2014), Ռուֆուս (03.08.2014)

  5. #333
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրվա պես հիշում եմ՝ դասախոսության ժամանակ կողքիս էիր նստած, երբ հեռախոսս զանգեց, ու դու տեսար, որ էկրանին Ցոյի նկարն է: Էդ օրը մտքովս էլ չէր անցնի, որ մի ընդհանուր սերը քեզ էսքան թանկ կդարձնի Գրեթե երեք տարի է անցել էդ օրվանից, հարազատս, տարաձայնություններով, վեճերով ու հաշտություններով լի երեք տարի: Շատ եմ սիրում քեզ, ու հիմա, երբ չեմ կարողանում խոսել հետդ, անտանելի ցավ եմ զգում: Սկսում եմ մտածել, որ հիմարություն արեցի: Կարոտում եմ քեզ, պուճուր

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.08.2014), Մուշու (16.08.2014), Նիկեա (05.09.2014)

  7. #334
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է՝ «Լիլ, ինձ թվում ա՞, թե էս վերջերս իրոք արտասովոր ես :ԴԴ մի տեսակ պայծառ էլի :ԴԴ»:
    Ասում եմ՝ «Թվում է :Ճ էս վերջերս ահավոր դեպրեսված եմ ու ներվային :Ճ սովորում եմ համացանցում պայծառ երեւալու արվեստը :Դ»:
    Ասում է՝ «Հաա :ԴԴ լավ էլ մոտդ ստացվում ա»:

    Սենց, էլի, ուղղակի:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.08.2014), Vardik! (16.08.2014), Այբ (18.08.2014), Արևհատիկ (17.08.2014), Մուշու (17.08.2014), Նիկեա (05.09.2014)

  9. #335
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիս կարոտում եմ, բայց հենց ընենց, առանց զգալու չեմ ուզում գրառում անել։ Էստեղ խորագիր կա՝ թույլատրելիից ավելի անկեղծություն։

    Հիմա, էս տարիքում, հայտնվել է մի մարդ, ով մենակ հայացքով կարողանում է ինձ ստիպել զգալ, մտածել ու անել բաներ, որ համոզված էի՝ ինձ հետ չեն լինելու։ Ու հնարավոր է՝ նման երկրորդին էդպես էլ չհանդիպեմ։

    Բայց ինքն իմ կյանքում չի մնալու։ Այ էս է տարիքի բերած վատ բաներից մեկը։ Արդեն չեմ ուզում դրանք, հավես չունեմ։ Ինքս եմ վտարելու, շատ շուտով։ Տխուր է, բայց գիտեմ, որ այլ կերպ չեմ կարող։ Որոշ բաներից աններելիորեն ուշացել եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.08.2014), Nihil (30.08.2014), Smokie (29.08.2014), Vardik! (30.08.2014), Արևհատիկ (29.08.2014), Նիկեա (05.09.2014), Վոլտերա (29.08.2014)

  11. #336
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հունիսին, երբ մազերի տոնիկ օգտագործեցի, մեկ-երկու ճերմակ մազ ունեի, ներկվեցին, դարձան վարդագույն Գույնը շատ ավելի երկար պահպանվեց, քան սպասում էի։
    Երեկ նայեցի հայելու մեջ։ Մի փոքր փունջ ճերմակ մազ ունեմ։ Երեք ամսում ընդամենը։ Մի՞թե էս իմ ամենածանր ամառն է եղել, էն դեպքում, երբ թվում էր՝ արդեն ընտելացել եմ բոլոր տեսակի հիասթափություններին ու էլ ոչ մի բան ծանր չեմ տանում։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.09.2014), Smokie (04.09.2014), Նիկեա (05.09.2014)

  13. #337
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում է, որ մարդու հետ մտերիմ ես լինում, կիսում հետը իր ու քո բոլոր հոգսերն ու ուրախությունները էնքան ժամանակ, քանի դեռ դիմացինդ խնդիրներ ունի կամ էլ նենց խնդիրներ ունի, որոնցում դու կարող ես պետքական լինել։

    Հետո գալիս է պահ, որ նա արդեն էնքան երջանիկ է, կամ արդեն լուծել է քեզ հետ քննարկվող խնդիրները, որ դու էլ մեխանիկորեն ավելորդ ես դառնում։

    Պետք չի նեղվել դրանից, բոլորս էլ երևի ինչ-որ պահի մեր կյանքից, մեր սրտից դուրս ենք գցում մարդկանց, տեղ բացում նորերի համար։ Կարևորն էն է, որ լուծվել են երկար ժամանակ մտերիմիդ անհանգստացրած խնդիրները, կարևորն էն է, որ նա երջանիկ է։

    Նոր էնքան ուզեցի բոլորին, ում կյանքում ես արդեն չկամ կամ երկրորդական պլան եմ մղվել ավելի կարևոր անձանց հայտնվելով, ասել, որ ուրախ եմ իրենց համար, որ շարունակելու եմ իրենց շատ սիրել ու հեռվից հետևել իրենց երջանկությանը։

    Ոչ մեկիցդ չեմ նեղանում, իրոք։ Նենց կուզեի, որ իմանայիք սա։ Մի քիչ դատարկվում եմ ամեն մեկիդ գնալով, բայց սիրում եմ ձեզ։ Ով մի անգամ սրտումս եղել է, միշտ իր տեղն ունենալու է էնտեղ։

    Լավ եղեք
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.09.2014), boooooooom (18.09.2014), CactuSoul (18.09.2014), enna (18.09.2014), John (18.09.2014), Rhayader (18.09.2014), Ruby Rue (18.09.2014), Smokie (18.09.2014), Աթեիստ (18.09.2014), Անջրպետ (11.12.2014), Արամ (28.09.2014), Արևհատիկ (19.09.2014), Մուշու (18.09.2014), Նիկեա (18.09.2014), Ուլուանա (18.09.2014), Ռուֆուս (18.09.2014), Վոլտերա (18.09.2014)

  15. #338
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում է, որ մարդուն կարոտում ես ոչ թե որովհետև կարոտում ես, այլ որովհետև մի տեսակ սովորել ես, որ նա պիտի միշտ լինի կյանքումդ, ու հիմա, թեկուզ ինքդ ես նրան վտարել, մեկ է՝ սովորության ուժով կարոտում ես։ Դժվար ես համակերպվում չլինելու հետ։ Ուղղակի։

    Ռուսական որոշակի տիպի բոլոր երգերը քեզ են հիշեցնում ու էն, որ մենք մի ժամանակ կարող էինք ասել իրար՝ «
    мы с тобой одной крови». Պարզվում է՝ ամեն դեպքում արյունը ջուր դառնալու հատկություն ունի։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.09.2014), Smokie (19.09.2014), Անջրպետ (11.12.2014), Մուշու (19.09.2014), Նիկեա (05.10.2014)

  17. #339
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ մարդ չմնաց, որ իմ մասին չասեիր, թե ես ոչ ադեկվատ եմ։ Նենց մարդկանց մոտ, ովքեր ինձ կասեին։

    Հիմա քեզ պետք է իմ՝ ոչ ադեկվատիս հետ զրույցը, որովհետև «ադեկվատ» ընկերներդ ու ընկերուհիներդ ոչ մի կերպ չեն հասկանա քեզ, երբ իմանան, որ քեզ տղա է սիրում, ու դու նրան գրողի ծոցն ուղարկելու տեղը շարունակում ես հետն ընկերություն անել, օգնել, որ հաղթահարի էդ զգացմունքը։

    Վաղուց էր պետք քեզ՝քյարթու հոմոֆոբիդ, մի նենց շոկ, որ միանգամից ցնդեին բոլոր էդ տեսակ մտքերդ, բայց սենց ոչ մի դեպքում չէի ուզենա։ Չէի ուզի, որ քեզ մարդուն որպես մարդ ընդունել տալու ծանր բեռն աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ուսերին ընկներ, չէի ուզի, որ իմ հարազատը, ինձ համար էդքան թանկ մարդն ստիպված լիներ տանել իր սեռի մարդուն անպատասխան սիրելու սոսկալի բեռը։

    Հա, կխոսեմ հետդ, շնորհակալություն էլ կհայտնեմ։ Անկեղծ ասած՝ քեզնից էսքան մարդկայնություն չէի էլ սպասում, վաղուց էիր հիասթափեցրել ինձ առաջին հերթին հենց որպես մարդ։ Արդեն ներել եմ քեզ ինձ պատճառած հիասթափությունների համար, որովհետև կարողացել ես գոնե մի անգամ մարդուն ավելի վեր դնել, քան կաղապարված աշխարհայացքդ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2014), Smokie (27.09.2014), unknown (26.09.2014), Աթեիստ (26.09.2014), Մուշու (26.09.2014), Նիկեա (05.10.2014), Նոյեմ (26.09.2014), Ուլուանա (26.09.2014)

  19. #340
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի սկսել են հաճախ ինձ համոզել, որ ես շատ լավն եմ։ Ամեն մեկը յուրովի։ Մի մասի անկեղծությանը հավատում եմ, մի մասին՝ չէ։ Բայց կա մեկը, ում լիովին եմ հավատւմ, ու ինքն էլ է նույն կարծիքին։ Ես։

    Վախենում էի, թե հանկարծ ու դա չափազանց նշանակալի կդառնա ինձ համար, կազդի զգացողություններիս, մտքերիս, կյանքիս վրա, ու տենց էլ եղավ, մենակ թե հակառակ առումով։ Անտարբեր, հանգիստ, պոֆիգ վիճակ, պետքս չի՝ ինչ կլինի հետո, դժգոհ չեմ ինձնից, դե չէ, մի քիչ դժգոհ եմ, բայց էլ կյանքս չեմ ուտում դրա պատճառով։

    Ամենասիրուն ու ճիշտ բաները ամենաանսպասելի տեղերից են հայտնվում։ Ամենահավես բաներն էն ժամանակ են լինում, երբ օրերով, շաբաթներով, տարիներով ծրագրել ու պատկերացրել ես, հետո հասկացել, որ դա ոչ էլ լինելու է. անակնկալ հայտնվում են ճամփիդ ու լինում ոչ էնպես, ինչպես մտածում էիր, այլ շատ ավելի ճիշտ ու անկեղծ։

    Ո՞վ կմտածեր, թե «Գերբնականի» մի սերիայում մի քսան վայրկյան ինչ-որ երգ կլսեմ, ոնց որ տասնյակներով լսել եմ, բայց էս մեկը կպեղեմ, կգտնեմ ու կլսեմ ժամերով։ Կյանքումս էլ տենց ծլում են բաներ, մարդիկ, գլխումս մտքեր են ծնվում, առաջին հայացքից անկապ, եսիմ որտեղից, բայց երանելի վիճակ է սա։

    Մի քիչ կրակ է պակասում ինձ, ջհանդամին թե չի պակասում։
    Օգտվելու եմ գտածս ներդաշնակությունից, վայելելու եմ խաղաղությունս։ Քանի աստղերը կան։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (23.10.2014), Smokie (14.11.2014), Աթեիստ (23.10.2014), մարդագայլուկ (23.10.2014), Մուշու (23.10.2014), Նիկեա (23.10.2014), Ուլուանա (24.10.2014)

  21. #341
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամիսուկես գրառում չեմ արել։ Կայնքիս ամենալիքն ու ամենադատարկ ամիսը, ամենամեծ ցավն ու երջանկությունը, ամենամեծ գտնելն ու կորցնելը, վախն ու դրա չիրականանալը... արդյունքում՝ մնացած (էս պահին) ամենամեծ դատարկությունը։

    Երեք օր է՝ Գյումրիում եմ, իսկի քիթս տնից դուրս չեմ հանել։

    Կարոտում եմ, կարոտում եմ, կարոտում եմ... գտածս հանգստությունը, թեթևությունն եմ կարոտում, մինչև լույս քչփչալը, որ կողքիններին չարթնացնենք, քո անսահման լույսը, մարդկայնությունն եմ կարոտում, էն անտառը, որ գիշերով ցրտին գնացինք, որովհետև ես քայլել էի ուզում, էն գլխապտույտը, որ անսովոր մարդու մոտ առաջանում էր էդ ծառերից... Քեզ հետ ծխելն եմ կարոտում, խոսելդ, էն որ ինչքան էլ չընդունես՝ ամեն բառը պոեզիա է, որտև դու կյանքը հենց տենց ես տեսնում՝ որպես բանաստեղծություն։ Դու չգիտես, ինձ հավատա, ես կարող է անտաղանդ եմ, բայց պոեզիան զգում եմ։ Ամեն բառդ, շարժումդ, շնչելդ, ժպտալդ, ամեն հնչյունդ, դու ինքդ պոեզիա ես, ես չեմ հանդիպել դեռ նման մեկին, որ էդքան ներդաշնակ լինի, էդքան բաց ու էդքան հանելուկային միաժամանակ։ Ու ես էլի գանձ եմ գտել, որն իմը չի։

    Ափսոս՝ շատ բան գրել չեմ կարող, պետք չի, չարժի, մեկ է՝ գիտես ամեն ինչ։ Լավ է, որ գիտես։

    Պետք է կատարես ինձ տված խոստումդ, որ երջանիկ ես լինելու, թե չէ վճարածս գինն իմաստ չի ունենա։

    ***

    Իմ էսօրվա ինքնամաքումը

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.12.2014), Cassiopeia (10.12.2014), Smokie (26.12.2014), Անջրպետ (11.12.2014), Մուշու (25.12.2014), Նիկեա (10.12.2014), Ուլուանա (10.12.2014)

  23. #342
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսա նրան ու ավելի սիրեցի քեզ, որ իրեն ես սիրում։ Որտեղի՞ց հասկացա, որ ինքն է։ Չգիտեմ, բայց զգացի, ու լավ էր։

    Չմոռանաս խոստումդ, երջանիկ ես լինելու։ Թե չէ ուր էլ լինես՝ կհասնեմ մոտդ ու կստիպեմ, որ վճռական լինես, չվախենաս պայքարել սիրելիիդ համար։ Ոնց որ դու ինձ օգնեցիր դժվար պահին, տենց էլ ես քեզ կօգնեմ։ Չկասկածես, ղզիկություններս չեն խանգարի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.12.2014), Smokie (26.12.2014), մարիօ (25.12.2014), Մուշու (25.12.2014), Նիկեա (25.12.2014), Վոլտերա (29.12.2014)

  25. #343
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անտեսանելի եմ։ Ինչ-որ գիրք ձեռքիս (երևի Ժյուլ Վեռն կամ մեկ ուրիշ «մանկապատանեկան» բան) նստած եմ ֆսսացող գազի վառարանի մոտ, դրսում ձմեռ է, ցերեկ, ձյուն չկա, ես կարդում եմ, իսկ դու կողքի սենյակում գործ ես անում։ Մարդիկ են գնում-գալիս մոտդ, աշխատում եք, քննարկում, ջրիկանում, նվագում, ես անտեսանելի եմ, կարդում եմ ու լսում ձեզ։

    Իրիկուն, ես էլի անտեսանելի դարձնող թիկնոցով եմ։ Դու հոգնած անջատում ես վառարանը, փակում ծանր դուռն ու գնում տուն։ Ես վերցնում եմ տաք ծածկոցները, փաթաթվում, պառկում թախտին ու շարունակում կարդալ, մինչև քունս կտանի։ Ու հաջորդ օրը կրկնվում է նույնը... Ամենալավն էստեղ էն է, որ դու իմ ներկայությունը չես զգում, իմ գոյության մասին չգիտես։ Ես իմ երազած դերում եմ՝ հանդիսատես, ով կողքից նայում է, թե ոնց ես ապրում։

    Էս անգամ էլ առանց թիկնոցի կգամ։ Կնստենք տաք վառարանի մոտ, նարգիլե կծխենք, դուրս կգանք գիշերվա մեջ թափառելու, ես կխոսեմ, դու կլսես ու կժպտաս, կլսես ու կտխրես, կլսես ու կմոռանաս։ Կգրկես ինձ, ես քեզնից լույս կգողանամ, կպատմես, կպատմես աշխարհի մասին, ծառերի, ուտելիքի ու երաժշտության, ու ես էլի կզարմանամ, որ գիրք չկարդացող մարդու մեջ կարող է էդքան պոեզիա լինել։

    Հետո երևի ամեն մեկս մեր ծածկոցներով կփաթաթվենք ու կքնենք էն սենյակում, ուր միշտ լուսադեմին արթնանում էինք ցրտից ու որոշում ծածկոցներն իրար միացնել, որ չսառչենք։ Հետո լույսը կբացվի, ինձ թեյ կտաս, ես քո սուրճի մեջ շաքար կգցեմ, կխոսենք, մինչև գործ անելու ժամանակը գա, ու ես կհեռանամ, հենցէն ժամանակ, երբ ամենաշատը կուզեի մնալ։

    Ու դու չես իմանա, որ ես էդ օրը հատուկ էի եկել, փախել ինձ սիրող մարդկանցից, որ առանց երջանիկ լինելու պարտավորության ապրեմ մեծանալս։ Թեկուզ մի քանի ժամ, թեկուզ վերջին անգամ, բայց իմ տաքուկ անկյունում, իմ լուսավորի կողքին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.12.2014), CactuSoul (30.12.2014), Cassiopeia (29.12.2014), Smokie (29.12.2014), Անջրպետ (12.02.2015), Մուշու (30.12.2014), Նիկեա (29.12.2014), Ուլուանա (30.12.2014), Ռեյ սամա (29.12.2014), Վոլտերա (29.12.2014)

  27. #344
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշ էր ամեն ինչ, ոչ մի բան իմ մտածածի պես չէր, ու դա էլ իր հմայքն ուներ:

    Առաջին անգամ մենակ խմած ուրցով թեյը ուրիշ քաղաքում: Ժամերով քայլելը:

    Առաջին անգամ ծնունդս ուրիշ քաղաքում դիմավորեցի, եկեղեցում: Առաջին զանգողս Ռուսաստանից էր, մարդ, որ 20 տարուց ավել ճանաչում է ինձ, բայց առաջին անգամ էր հիշել,որ ծնունդս է:
    Հետո գիշերացրտային թափառում մեկի հետ, ով տենց էլ չհիշեց էդ մասին: Երկու օր առաջ էի ասել:

    Հյուրանոցում միայնակ դիմավորած առաջին լուսաբացը: Սիրուն սարերը պատշգամբից, վերջապես սովորեցի՝ ինչպես են բացում էդ անտեր հյուրանոցային փոքր ատամի մածուկները, միայնակ, քայլելով առաջին անգամ ավտոկայան հասնելը, ճամփի կեսին խենթանալիք ձյունն ու քամին, բուքն ու վախը, թե հենց էսօր մի բան չպատահի ճանապարհին:

    Ամենատարօրինակ օրս երևի: Հիշելուց բան չեմ զգում:
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 07.01.2015, 03:32:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.01.2015), CactuSoul (17.01.2015), Cassiopeia (07.01.2015), Smokie (07.01.2015), Անջրպետ (12.02.2015), մարդագայլուկ (07.01.2015), մարիօ (07.01.2015), Նիկեա (07.01.2015), Շինարար (07.01.2015), Ուլուանա (07.01.2015)

  29. #345
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է՝ տղեն պիտի էմոցիոնալ չլինի, ինձ համար էմոցիաներով շարժվող տղեն տրյապկա է։ Աղջիկներն էլ տենցներին չեն սիրում։

    Իսկ ես էդ պահին հիշում եմ, թե ոնց է դեմքդ փոխվում փողոցում փիսո տեսնելիս, թե ոնց անտեր շան ձագուկի համար տեր չգտնելու դարդից անքուն գիշերներ ես լուսացնում, ոնց ես երեխայի պես հրճվում ձյան գալու համար։ Էն լամպի մասին գրածդ եմ հիշում, ֆոտոներդ, ամեն պուճուր բանով ուրախանալու կարողությունդ…

    Իմ լուսավոր, իմ գանձ, որ իմը չես։ Ու քեզ նման երկրորդը չի լինի, տենց լիքը ու ներդաշնակ ու տենց բարի։ Ու էդքան հոգատար ու լուրջ, էդքան գիտակից ու զգայուն…

    Կապ չունի, որ «ես ու դու» դարձանք՝ «մենք» չդարձած, կապ չունի, որ դու ուրիշի «մենքն» ես։ Մի պահ իմն ես եղել, եթե դա չլիներ՝ չէի իմանա քեզ, դրա համար լավ է, որ եղավ։

    Էն օրն եմ ուզում գա, երբ էդ պահը պատի պես չի ցցվի մեր միջև։ Ես քո կյանքի հանդիսատեսն եմ, կինոդիտողն ու ընթերցողը, ես հարուստ եմ քո գոյությամբ։ Էս աշխարհն է հարուստ քո լինելով, լույսս։ Ու ես էս ամենն ուղեղով եմ գրում, ոչ թե էմոցիայով, սրտով ու հիշողությամբ։ Չոր, սառը, սթափ մտածելով եմ գրում սա։

    Քեզ նման մեկին եմ ուզում։ Թեկուզ տասը տարի հետո։ Գրկում եմ, իմ պոեզիա։ Ո՞ւր ես տենց լավ թաքցնում թևերդ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2015), CactuSoul (17.01.2015), Smokie (21.01.2015), Անջրպետ (17.01.2015), Զաքար (16.01.2015), Նիկեա (15.01.2015), Ուլուանա (16.01.2015), Վոլտերա (15.01.2015)

Էջ 23 28-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324252627 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •