Հունիսին, երբ մազերի տոնիկ օգտագործեցի, մեկ-երկու ճերմակ մազ ունեի, ներկվեցին, դարձան վարդագույնԳույնը շատ ավելի երկար պահպանվեց, քան սպասում էի։
Երեկ նայեցի հայելու մեջ։ Մի փոքր փունջ ճերմակ մազ ունեմ։ Երեք ամսում ընդամենը։ Մի՞թե էս իմ ամենածանր ամառն է եղել, էն դեպքում, երբ թվում էր՝ արդեն ընտելացել եմ բոլոր տեսակի հիասթափություններին ու էլ ոչ մի բան ծանր չեմ տանում։
Էջանիշներ