Ահավոր դժվար է փոխել մարդկանց պատկերացումները քո մասին։ Ու շատ ավելի դժվարանում է, երբ ոչ թե տրամագծորեն ես փոխվել, այլ մասամբ։

Ահավոր դժվար է փոխել մարդկանց պատկերացումները քո մասին։ Ու շատ ավելի դժվարանում է, երբ ոչ թե տրամագծորեն ես փոխվել, այլ մասամբ։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Վերևի գրառումս խմբագրելիս մի հսկայական ու չափազանց անկեղծ գրառում էի արել։ Ցեղասպանության, իմ նացիոնալիստ լինել-չլինելու, թուրքերին ատել-չատելու, հայ ու մարդ լինել-չլինելու ու լիքը սենց հարցերի մասին։ Կես ժամ գրում էի։ Վերջում ուզեցի հաստատել, պարզվեց խմբագրելու ժամկետս անցել է, ու տենց էլ կորավ էդ ամենը։
Նենց եմ քամվել, որ էլ մեռնելու էլ լինեմ՝ ուժ չեմ ունենա նորից էդքանը գրելու։ Ու տենց էլ համացանցում կամ որևէ այլ տեղ չի լինի իմ կյանքի ամենաանկեղծ գրառում-խոստովանությունը, որ երկու օր է՝ խեղդում էր ինձ։
Բայց անկեղծ՝ լացս գալիս է հիմա։ Դատարկվելուց հետո ազատված տեղը մաքրել է պետք։ Նենց էր ցավում ներսս էդ ամենից։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Հա, ես դեբիլավարի խոստովանում եմ ինքս ինձ, որ ինձ համար միևնույն չես: Ուրիշ ես, ուրիշ տիպի թանկ, թեև բոլորին, այդ թվում՝ քեզ, փորձում եմ հակառակն ապացուցել: Նենց հույս ունեմ, որ իրոք լավ կլինես, էնքան լավ, որ աչքիս չերևաս, ու չլսեմ քո մասին:
Ես ինձ չեմ ներում դրա համար, բայց հա, չեմ կարողանում մոռանալ գոյությանդ մասին:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Ասում եք՝ թարգեք էդ Կոնչիտայի թեման, ձեզ ի՞նչ է տալու։ Ինձ տվեց, ու շատ կարևոր բան։
Մի ընկեր ունեմ, ում հետ թեև հաճախ չեմ շփվում վերջերս, բայց շատ եմ սիրում։ Ծանոթ ենք արդեն երեք-չորս տարի. էն ժամանակ ես ահագին նացիոնալիստ-պահպանողական տպավորություն էի թողնում։ Տղա է, ինձնից մի քանի տարի փոքր։ Էս Կոնչիտայի թեմաներով ՖԲ-ում մի քանի անգամ իրար գրառումներ ենք հավանել-մեկնաբանել։
Էնօրը էս ճուտիս եմ տեսնում պատահաբար։ Գրկում ենք իրար, հարցնում՝ ինչ կա-չկա, հետո թեման աստիճանաբար հասնում է Կոնչիտային։ Ասում է.
-Լիլ, ումից ասես տենց մտածելակերպ կսպասեի, բայց ոչ քեզնից։ Շոկի մեջ էի, որ տեսա՝ Կոնչիտային ես պաշտպանում։
Ասում եմ.
-Դե ուղղակի առիթ չի եղել էս թեմաներով խոսելու, թե չէ ես միշտ էլ տենց եմ մտածել։
Հետո հիշում եմ, որ էդ թեմայով գրեթե բոլոր գրառումներիս տակ կասկածներ են հայտնում կողմնորոշմանս վերաբերյալ կամ մաղթում, որ երեխաներս նույնասեռական լինեն։ Ու կատակով հարցնում եմ.
-Դու է՞լ ես գեյ։
Խառնվում է իրար, կարմրում ու թե՝ կլինի՞՝ էդ հարցին հետո պատասխանեմ։
Քարացել էի։ Իսկականից նենց վատ էի։ Համ անտակտ ստացված կատակիս, համ էլ էն բանի համար, որ փաստորեն էդքան ժամանակ ճանաչել ենք իրար, ու ինքը վախեցել է ինձ հետ էդ մասին խոսել, որովհետև մտածել է՝ կդատապարտեմ իրեն։ Հետո շատ խոսեցինք, լիքը բաներ պատմեց ինձ։
Ճուտս, կներես ինձ, հա՞։ Հիմա, երբ պարզապես ծանոթներից բացի նաև ինձ համար իսկապես հարազատ մարդ կա, ով ամեն պահի կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, եթե ինքնաբացահայտվի, ես ավելի հաստատուն կլինեմ հանդուրժողականության համար պայքարում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (20.05.2014), Jarre (20.05.2014), John (25.05.2014), Lílium (28.06.2014), Nihil (20.05.2014), Rhayader (20.05.2014), Ruby Rue (20.05.2014), Smokie (11.06.2014), Vardik! (20.05.2014), Աթեիստ (20.05.2014), Արէա (20.05.2014), Արևհատիկ (20.05.2014), մարիօ (20.05.2014), Նարե91 (20.05.2014), Ուլուանա (20.05.2014), Ռուֆուս (20.05.2014)

...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 11.06.2014, 02:21: Պատճառ: անհետաքրքիր գրառում
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Էն որ կոմպլեքսներս սկսել են ինձ ուտել։ Ու ամեն ինչի մեղավորը ես եմ ու իմ անկառավարելի բնավորությունը։
Կորցրածս հսկայական ժամանակի գիտակցումը չի թողնում գոնե «լավ է ուշ, քան ավելի ուշ» կարգախոսով փորձել ինչ-որ բան փոխել, գոնե սկսել ու համոզվել, որ չեմ կարողանում։ Թե չէ սենց մտածում եմ՝ մեկ է՝ էլ բան չեմ կարող փոխել, ու գետնի տակ անցնելու ցանկություն է առաջանում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Սիրում եմ լցվելու զգացողությունը, երբ երկար ժամանակ տևած դատարկությունից, հուսահատությունից ու անպետքության զգացումից հետո սկսում ես քեզ սիրել
***
Կան մարդիկ, որ չեն էլ պատկերացնում՝ կարճ ժամանակում ինչքան հարազատ են դարձել։ Էնքան, որ անհամբեր սպասում եմ մի շաբաթ ճանաչած մեկի խոստացած վերադարձին՝ արդեն ամբողջ հինգ ամսով։ Որ կարողանամ էլի լուռ երաժշտություն լսել հետը կամ ինձ անծանոթ լեզուներով երգերի կիսաձայն թարգմանությունները։ Որ իրեն ցույց տալու բան չունեցող Երևանը ցույց տամ, գնանք ընկերներիս հետ գարեջուր խմելու, որ...
Իսկ մինչև էդ չաթով բողոքում ենք քնի պակասից ու նախանձում կատուներին, քանի որ, իր ասելով, «cats are the only species to have completed their evolutionary process... so they have come up with the most brilliant outcome: "sleep 24 hours a day" »
Արև եմ ուզում։ Բարի լույս։
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 28.06.2014, 03:52:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Նեղվում եմ, որ բաներ կան՝ ուզում եմ հասկանալ, զգալ, սիրել, բայց չեմ կարողանում։ Ուղեղս ասում է, որ դա լավն է, էն մարդիկ, ում կարծիքը կարևորում եմ, ասում են, որ դա լավն է, իրենք սիրում են, բայց ինձ տեղ չի հասնում։
Գուցե շատ պարզունակ են ընկալումներս, ընդունակություններս չեն ներում, որ էդքան բարձր/արժեքավոր բաներն ընկալեմ, իմը դարձնեմ։ Հազարից մի բան է սրտիս կպչում, բայց նեղվում եմ, վատ եմ զգում, որ էդքան քիչ բան գիտեմ, էդքան անհետաքրքիր մարդ եմ, որ անցյալ դարում եմ մնացել, որ մարդկանց բացի ջերմությունից ուրիշ բան չունեմ տալու, որ ջազ ու ընտրյալների համար նախատեսված նման այլ բաներ չեմ զգում, ընկալում, ու հա, ոնց որ թե անճաշակ եմ ու միջակություն։
Նեղվում եմ, որովհետև մեջտեղն եմ մնացել էլի. հետդարձի տեղ չկա, առաջ գնալու՝ ներվ, համարձակություն ու ընդունակություն։
Մարդամեկ, այ մարդամեկ, որ ինձ 463 հատ պաչիկ էիր պարտք, ոչ մի կերպ չի անցնում էն վախս, հիշո՞ւմ ես, որ վրաս ծիծաղում էիր, թե՝ մարդ էլ ուրիշներին հիասթափեցնելուց վախենա՞։ Հիմնավորված եմ վախենում որովհետև։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Էսօր ֆբ-ում հրաժեշտի երեկո էր։ Վիլոն (Նավակը Ճոճողը) մի ծավալուն ստատուսով բացատրել էր, թե ինչու է հեռանում ակտիվ պայքարից։ Կարդացի, զգացվեցի, ու միանգամից աչքիս ընկավ Բիանջյան Հայկի՝ Հայաստանից հեռանալու լուրը։
Հայկը, ում ֆոտոխցիկի շնորհիվ էսօր Երևանի հին շենքերի մեծ մասից գոնե նկարներ են մնացել, ով պատմություն է պահել մեզ համար, ով էս ակտիվ քաղաքացիների մեջ իմ ճանաչածներից ամենաշատ արժեքավոր բան արած մարդկանցից է։
Ես պատկերացնում եմ էդ մարդու ցավը։ Հայկի նմանները հեռանալու որոշումը հեշտ չեն կայացնում։ Ու ինձ սպանում է մարդկանց սարկազմը, ցինիզմը էդ լուրի մեկնաբանություններում
Հ. Գ. Իսկ վաղը՝ Գյումրի։ «Եղնիկներում» ծառայությունը նոր ավարտած հարազատիս տեսնելու հնարավորություն։ Կարոտել եմ։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Վերջակետ։
***
Պստ, դու չգիտես՝ ոնց եմ քեզ սիրում։ Չես կարողանա պատկերացնել՝ ինչպես եմ սպասում քեզ, ինչ ուրախ եմ, որ շուտով էստեղ կլինես։
Սպասել եմ էն պահին, երբ կիմանամ, որ արդեն կաս, իմացել ու աշխարհով մեկ եմ եղել, ու մի քանի օրից դու ավելի շոշափելիորեն կլինես աշխարհում։
Երջանկություն է, որ չգիտեմ՝ հորաքո՞ւյրդ եմ, թե՞ մորաքույրդ։
Կարևորն էն է, որ սիրում եմ քեզ, ամպի չափ եմ սիրում, պուճուրս։ Բարով գաս![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Աչքերի մրմռալը ոչինչ, երկու օրից մոռանում ես։ Կարոտը, ցավը, դատարկությունն էլ են մի օր անցնում, հազիվ զսպվող աննորմալ հեկեկանքի մասին հուշերն էլ։
Հիշվողը միայն լացից խեղդվելուդ պահին ձեռքդ իրեն սեղմող, մազերդ շոյող ձեռքի՝ հարազատ դարձած ջերմությունն է։
Շնորհակալ եմ, խուճուճ արև:
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 10.07.2014, 18:06:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Սովոր եմ զգացումներիս ստատիկ վիճակին՝ առանց վայրիվերումների, ուժեղ տատանումների։ Սովորել եմ, փոփոխություններին դժվար եմ հարմարվում, դրա համար էլ իմունիտետ եմ ձեռք բերել։ Հենց մի բան իմ սովորական գծից շեղվում է, բոլոր բջիջներս սկսում են համակարգված գործել հին վիճակին վերադառնալու համար։ Հաճախ անտրամաբանական, մինչև իսկ ինձ վնասող բաներ եմ անում, ինչ է թե հաստատուն վիճակս վերագտնեմ։ Ասածս ինչ է, նորմայից շեղվող հերթական զգացումը, մոտ մի շաբաթ անտանելի դեպրեսիայի մեջ պահելուց հետո, վերջապես հաղթահարված է։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Կինոն, գիրքը նորմայից դուրս ինչ-որ բան են։
Կիմի կինոներից մեկի տակ եմ մնացել։ Երկրորդ անգամ չեմ նայի, եթե հետս նենց մեկը չլինի, ով առաջին անգամ է նայում։
Մեկուկես ժամվա ընթացքում ինձ համար ամենազզվելի տեսակի երկոտանի կենդանին ստիպեց իր համար լաց լինել։ Սիրել իրեն, զգալ, հարազատանալ։
Թող ձեռ առնեն, թող էժանագին համարեն Կիմին, թող մոդա համարեն իրեն սիրելը։ Հա, ես սիրում եմ քեզ, Կիմ։ Միակն ես, ում կինոները նայում եմ ռեժիսորի անվանը նայելով։ Միակն ես, ում կինոները աչքերս փակ կտարբերեմ, որովհետև միայն դու ես էդպիսին։
Մենակ Կիմի կինոներում եմ կարողանում առանց զզվանքի ու տհաճության նայել ֆիզիկական տանջանքի տեսարանները, որովհետև միակն է, ով կարողանում է դրանց ներկայությունն արդարացնել։
«Պիետան»![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Գիտեմ, որ էս ամառ էլ նույն բանն է լինելու։ Ամեն տարի հույս եմ ունենում, որ մյուս տարի էնպես փոխված կլինի ամեն ինչ, որ էլ էդ ամենը չի կրկնվի։ Էս տարի էլ տենց չփոխվեց։ Ու նույն բանը կլինի, որովհետև հավես չունեմ էնպես անելու, որ չլինի:
Մեկ է, լինելու բանը կլինի։ Մանավանդ որ, անկախ հետևանքներից, ընթացքը շատ հաճելի է, էնքան, որ սխալ անելու գիտակցումը երկրորդ պլան է մղվում։
Տեսնենք, բան չմնաց։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Cassiopeia (28.07.2014), Smokie (29.07.2014), Նիկեա (29.07.2014)

Բարեկամիդ մահը շամշյանից ու առավոտյան պատահաբար միացված Արմենիայի լուրերից ես իմանում։ Սկզբում փողոցը ծանոթ է թվում, տեսնում ես մարմինը ծածկոցի տակ, հարվածից շպրտված կոշիկը, բայց չես համարձակվում մտածել, մինչև լսում ես անունը։
Հետո զանգում ես, քեզ են զանգում, ինֆորմացիան ավելանում է։ Իմանում ես, որ երեկոյան ծխախոտ գնելու է դուրս եկել, ասֆալտը թաց է եղել, ինքը չթույլատրված տեղից է անցել։ Մի մասն իրեն է մեղադրում, մյուս մասը՝ վարորդին։
Հետո սկսվում են ավանդական քննարկումները, թե ինքն ում հարսանիքին ու թաղմանն է գնացել, ումին՝ չէ, ու ով պիտի իր թաղմանը գա կամ չգա ի պատասխան։
Բայց քեզ համար էդ ամենը մեկ է, որովհետև ինքն էդ ամբողջ ցեղում մնացած եզակի մարդկանցից էր, ում թեև Նոր տարուց Նոր տարի ու հարսանիքից հարսանիք էիր տեսնում, բայց երբեք տհաճությամբ չես պատասխանել, երբ ուզել է իմանալ՝ կյանքումդ ինչ կա։ Որովհետև իր մեջ սրտացավություն ու անկեղծ հետաքրքրվածություն ես տեսել, որովհետև գիտես, որ միշտ օգնել է ում ինչքան կարողացել է, դեռ կարողացածից էլ շատ։ Որովհետև իր աշխատանքով ու մարդ լինելով կարողացել է հարգանք վաստակել։
Որովհետև ինքը ամիսը մեկ-երկու անգամ հենց էնպես կզանգեր՝ իմանալու, թե ոնց ես, գործերը ոնց են, մամայից ու ապերից կհարցներ։ Ու գիտես, որ եթե իրենցից մեկը հեռախոսը վերցրած լիներ, անպայման քո մասին էլ հարցրած կլիներ։
Վերջ տվեք, էլի։ Բոլորդ էլ պիտի գաք, որովհետև բոլորդ էլ գոնե մի անգամ իրենից օգնություն ստացել եք, հիվանդանոց ընկնելիս գոնե մի անգամ իրեն դիմել եք, որովհետև բոլորիդ համար մի բան արել է։
Շնորհակալ եմ, քեռի, որ անգամ ինձ նման ազգակցական կապերից խուսափողի սրտին կարողացել ես էնքան մոտենալ, որ առավոտից աչքերս լցվում են քո մասին մտածելիս։ Շնորհակալ եմ, քեռի ջան, խաղաղություն քեզ...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 29.07.2014, 20:14:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ