User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարսանիքը մեր գյուղում.
    Հարսանիքի նախորդ օրը կատարում են մսացու մորթելու արարողությունը։ Ներկա են լինում հիմնականում տղամարդիկ և երեխաները։ Եթե մորթվող կենդանին շատ մեծ կամ շատ ուժեղ չէ կամ փեսացուն վստահ է իր ուժերի վրա, կենդանուն բաց են թողնում, իսկ փեսան պետք է կարողանա «հաղթել» նրան և պահել, մինչև մորթողները մոտենան ու կապկպեն։
    Հարսանիքի օրը մեր գյուղում հարսին հիմնականում ոչ թե հայրական տնից են հանում, այլ մոտ ազգականներից մեկի։ Դրանից առաջ (հիմնականում նախորդ օրը) այդ տանը տեղի է ունենում գլուխլվայի արարողությունը։ Հարսանիքի օրը այդ տանը գտնվող աղջիկները (հարսի ազգականուհիներն ու ընկերուհիները) ծաղկըվոր (ծաղկավոր) են կոչվում։
    Հարսի հետևից գնալիս փեսայի կողմի ջահելները նաև մի զարդարված աքլոր են տանում։ Հետո այն ազգականը, որի տնից հանում են հարսին, մի հավ է տալիս երիտասարդներին, սակայն շատ ավելի խրախուսելի է, եթե ազապներին հաջողվում է այդ հավը նախապես «գողանալ»։ Հետո ևծ հավը, և´ աքլորը մնում են երիտասարդներին։
    Ի դեպ՝ հարսանեկան թափորը աշխատում է փեսայի տուն վերադառնալ ոչ այն ճանապարհով, որով գնացել էին հարսի հետևից։
    Մեր գյուղում մի ավանդույթ էլ կար (չգիտեմ՝ այլ տեղերում ինչքանով է տարածված), որը շատ եմ սիրում, բայց արդեն կամաց-կամաց վերանում է։ Հարսանիքի հաջորդ օրը ևս մեկ՝ ավելի փոքրաթիվ մարդկանցով քեֆ է, որին խրախուսվում է հիմնականում երիտասարդների և իրենց երիտասարդ զգացողների ներկայությունը։ Կենտրոնական դերում «բոխչան» է, որի մեջ ինչ ասես լինում է՝ ամենաանհավանական համադրություններով բրդուճներ (օրինակ՝ լավաշ ու նարնջի կեղև), հետաքրքիր ու զվարճալի զգեստներ, միսը վրայից հանված ոսկոր... Մեկ այլ տոպրակի մեջ թղթի վրա «փորձություններ» են գրված. ով ինչ թուղթ հանի, պարտավոր է առաջադրանքը կատարել, ասենք՝ բոխչային հանել ձեռքն ընկած առաջին բրդուճը և ուտելով պարել... Կան նաև հատուկ առաջադրանքներ հարսի ու փեսայի համար՝ միմյանց նմանակել, հարսը փեսայի, փեսան՝ հարսի նման պարել և այլն։

    Ես մի բանում համոզված եմ. հարցը ամենևին ավանդույթները չեն, այլ մեր հարաբերությունները այն մարդկաց հետ, ովքեր, ըստ այդ ավանդույթների, պիտի մաս կազմեն հարսանեկան արարողությանը։ Եթե, օրինակ, ազգականներիդ մեծ մասին տանել չես կարողանում, բնականաբար չես էլ ուզենա, որ նրանք քո հարսանիքին ներկա գտնվեն...
    Լիքը բան է փոխվել էս գրառումիցս հետո, երևի նույնիսկ գրելուս ժամանակ արդեն շատ բան էդպես չէր
    Հազար տարվա ընդմիջումից հետո գյուղում հարսանիքի էի։ Հիմա հարսանիքը մեզ մոտ էլ են ռեստորանում անում, որ տնեցիք շատ չչարչարվեն (իբր պակասում է չարչարանքն, էլի)։ Հարսի հետևից գնում են մեքենաներով, մեքենաներով էլ գալիս են։ Հարսին էլ իրենց տնից են հանում արդեն։

    Էս անգամ, ի երջանկություն ինձ, մի քիչ կոտրվեց էս մոդեռնացվածությունը։
    Քանի որ հարսնացուի տատը մի քանի ամիս առաջ էր մահացել, հայրը խնդրել էր, որ իր տանը երաժիշտները չնվագեն, դրա փոխարեն դեմ չէր եղել, որ հենց փողոց դուրս գանք, նվագն էլ լինի, պարելն էլ։

    Հարսանիքի «մաղարի» (հարսին բերողները) դիմաց մի քանի տեղ երեխաները շղթաներով, լարերով կամ մեքենաներով փակել էին, իսկ գյուղի նեղ փողոցը փակելու համար լայնակի կանգնեցված մի մեքենան լրիվ բավական է։ Մեքենաների վրա հիմնականում օղի է լինում, բաժակներ, երբեմն՝ նաև ուրիշ ուտելիք, և մինչև քավորը մի բաժակ չխմի՝ ճանապարհը չեն բացում

    Էդպես առանց մեքենաները նստելու, պարելով հասանք մինչև կենտրոնական փողոցը, էդտեղ մեծերից մեկը սադրեց, թե՝ կդիմանա՞ք ոտքով մինչև տուն։ Բնականաբար դիմացանք։ Իսկական, գյուղավարի, պարելով գնացել եմ հարսանեկան թափորի դիմացի փեսայի հարազատ քույրերի՝ մորաքրոջս աղջիկների հետ, գյուղավարի ձայնս գլուխս եմ գցել, որպես «մաղըրվոր» նվեր ստացածս գաթան պարեցնելով՝ հասել եմ գյուղի մի ծայրից մյուսը

    Հաստատ կյանքիս ամենահավես, ամենահիշվող օրերից մեկն է լինելո մորաքրոջս տղայի հարսանիքը

    Ի դեպ, էդ զարդարված ու փաթեթավորված գաթաների տակ թղթերի վրա գրություններ են լինում, որոնք, իբր, գուշակություն են այն նվեր ստաած չամուսնացած երիտասարդների համար։ Պարզունակ, շաբլոն բաներ են, բայց էնքան հուզիչ բան կա ինձ համար էդ սովորույթի մեջ։

    Իմ գաթան քիչ առաջ բացեցի. յուղոտված, թափանցիկ դարձած թղթիս վրա գրված էր.
    «Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է»։

    Քանի որ չամուսնացածների մեջ ամենամեծերի եռյակում էի, իսկ գաթաները բաժանվում են պատահականության սկզբունքով, ապա պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ սա ուղղակի համընկնում էր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), boooooooom (21.01.2014), CactuSoul (20.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.01.2014), Արևհատիկ (20.01.2014), Հայկօ (21.01.2014), Նարե91 (20.01.2014), Շինարար (20.01.2014), Ուլուանա (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքիս ամենաթանկ նկարներից մեկը, որ ջնջվել էր աշխատանքային նեթբուքիս միջից, ու մտածում էի՝ ոչ մի տեղ չի պահպանվել։

    2011 թ. նոյեմբերի 21-ին Վահագն Չախալյանին նվիրված հավաք-քննարկման օրն առաջին ու վերջին անգամ տեսա Լևոն Խեչոյանին, էդ օրն իմացա, որ ջավախքցի է։ Համալսարանից կարդացել էի ու սիրում էի, բայց ոչ մտածում էի, որ մի օր կհանդիպեմ իրականում, ոչ էլ նույնիսկ երազում էի այդ մասին։

    Բայց շնորհակալ եմ կյանքին, որ եղավ այդ օրը, երբ ոչ միայն տեսա նրան, այլև լսեցի։

    Չէ, իհարկե էդ մի օրը բավական չէր նրան ճանաչելու համար, բայց բնածին երկչոտությունս թույլ չտվեց փնտրել նրան, փորձել մտերմություն ստեղծել։ Գիտեմ, զգում եմ, որ եթե ցանկանայի՝ կստացվեր, բայց չարեցի, իսկ հիմա չափազանց ուշ է։

    Ու մեկ է՝ մի տեսակ ուրախ եմ, որ էսօր ընկերուհուս համակարգչի խորքերում պահպանվել էին այդ միջոառման օրվա բոլոր լուսանկարները։

    Ջավախքի հողը դեռ ամբողջովին չի ամլացել։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.01.2014), boooooooom (21.01.2014), CactuSoul (21.01.2014), Chuk (21.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.01.2014), Արամ (21.01.2014), Գալաթեա (21.01.2014), Հայկօ (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Ուլուանա (21.01.2014), Ռուֆուս (21.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (21.01.2014)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տհաճ է հարազատ ընկալած մարդուց նենց ցաված լինելը, որ իր գրած ամեն բառին կամ ամեն անգամ իր գոյության մասին հիշեցնող ցանկացած բանի ի պատասխան ուզենաս մենակ մի բան գրել՝ ռադ եղիր։
    Ու մի կերպ զսպում ես քեզ, որ մեջդ կուտակվածը քեզ ու կողքիններիդ չխեղդի։

    Ո՞նց անեմ, որ ընդհանրապես մոռանամ իրեն ճանաչած լինելս։ Հաշվեմ, որ ինքը երբևէ չի եղել, ես իրեն ինձ էդքան մոտ չեմ թողել, ևս մեկ անգամ ամենազզվելի կերպով չեմ սխալվել մարդուն մարդ համարելով։

    Տհաճը ոչ թե էն է, որ մի անգամ էլ երեխայի նման ոգևորվեցի գտածովս, որն իրականում գոյություն չուներ, այլ էն, որ էլի հիշեցի, որ տենց մեկը եղել է կյանքումս։ Յախք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.01.2014), boooooooom (21.01.2014), CactuSoul (21.01.2014), Vardik! (22.01.2014), VisTolog (23.01.2014), Արամ (21.01.2014), Արևհատիկ (21.01.2014), Նարե91 (21.01.2014), Ռուֆուս (21.01.2014), Վոլտերա (21.01.2014)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին երկար ժամանակ ոչ մի ծանրոտ, հոգեբանության վրա ազդող ֆիլմ չեմ նայել, քանի որ տպավորվող բնավորությունս լավ գիտեմ. առնվազն մի ամիս ամեն մեկի ազդեցության տակ էի մնալու։ Անզգայության ալիքի տակ մի շաբաթում արդեն երկու տենց ֆիլմ եմ նայել, ու ոչ մի էմոցիա, ոչ մի տպավորվածություն, թեև երկուսն էլ IMDB-ի լավագույն 100 ֆիլմերի ցանկում էին։

    Հարց. օգտվե՞լ առիթից, որ չեմ տպավորվում, ու արագ-արագ նայել էսքան ժամանակ հետաձգածս ֆիլմերը, թե՞ էլի անցնել պոզիտիվ ու թեթև կինոներին, որովհետև մեկ է՝ հիմա էս լրջերը նայում եմ ու չեմ հասկանում՝ սրանց ի՞նչն է էդքան լավը, որ տենց բարձր վարկանիշ ունեն
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.01.2014, 16:53:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (22.01.2014), Vardik! (22.01.2014), VisTolog (23.01.2014), Մինա (06.02.2014), Նարե91 (23.01.2014), Նիկեա (14.04.2014), Ուլուանա (23.01.2014), Վոլտերա (22.01.2014)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե դու էս էլ քանի օր է՝ զանգում ես, որ հանդիպենք, բայց ինձ տնից դուրս բերել չես կարողանում, եթե զանգերիդ չեմ պատասխանում, հետո էլ մոռանում եմ հետ զանգել, եթե արդեն առնվազն 72 ժամ տնից քիթս չեմ հանել, եթե գրառում չեմ անում Ակումբում, տնեցիների հետ չեմ խոսում, գործից առաջ ու հետո չեմ կտրվում էկրանից, եթե քնելուս ժամերը կիսվել են, աչքերս կարմրած են, ու ընդհանրապես գժի տեսք ունեմ, ապա խնդրում եմ դրա հետ կապված բոլոր բողոքներով դիմել Իրեն ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.02.2014, 02:36:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերն իմացա, որ վերջին գրառմանս հղումը սխալ էր Պատկերացնում եմ՝ բացողները ոնց են ինձ գժի տեղ դրել։

    Ինչ որ է, արդեն աշխարհ եմ վերադարձել։ Դեռ չեմ հարմարվում, հավես էր էդ հորինովի աշխարհում ապրելը, բայց էլ տենց բան չեմ անի։ Շատ շոկային է օրվա մեջ ինը-տասը ժամ Մայամիում լինելուց հետո (չհաշված քնած ժամանակս, քանի որ բոլոր երազներս էդ նույն թեմայով էին) Հայաստան վերադառնալը

    Գիրք եմ նվեր ստացել երեկ՝ «Տղամարդու սերը»։ Վախենում եմ սկսել. հուսամ՝ նույն պատմությունն էլ սրա հետ չի կրկնվի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Lílium (02.04.2014), Այբ (06.02.2014), Մինա (06.02.2014), Ուլուանա (06.02.2014), Վոլտերա (06.02.2014)

  12. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ էն, որ գրելու բան չունեմ, ասելու բան չունեմ, խոսելու զրուցակից չունեմ։ Սիրում եմ առավոտը զարթնել ու նստել գործ անելու, ընթացքում հեռուստացույցով որևէ մրցման հետևել կամ յութուբով հարյուր քսանմեկ անգամ լսել նույն «անճաշակ» երգը, սրտատրոփ սպասել բիաթլոնի հերթական մրցաձևին, Ջեյսոնի ու մի քանի հին սերերիս ելույթներին, գիրք կարդալ, Ակումբ մտնել ու միշտ մոռանալ մեյլս ստուգել, որովհետև ոչ մի հետաքրքիր բան չկա էնտեղ։

    Սիրում եմ ստից երազել ու ոչինչ չանել դրանք իրականացնելու համար։ Սիրում եմ մենակությունս ու ամեն պահը վայելել եմ ուզում, որովհետև սա ճոխություն է, որ չեմ կարող երկար թույլ տալ ինձ։ Սիրում եմ ինձ հիմա։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.02.2014), CactuSoul (12.02.2014), E-la Via (26.02.2014), einnA (05.03.2014), Lílium (02.04.2014), Ruby Rue (12.02.2014), Smokie (12.02.2014), Արևհատիկ (15.02.2014), Նարե91 (12.02.2014), Նիկեա (14.04.2014), Շինարար (12.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •