User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ սիրուն էր, նույնիսկ էս օրով, երբ Հայաստանի Հանրապետությունը պրծնում է։

    ***

    Ամեն ինչ բաժանված է արդեն,
    և աստղերը, և արևը, և լուսինը:
    Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
    ես ամաչում եմ սարսափելի,
    որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու.
    որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
    Եվ այս բառերը` օտար արևներ,
    և մերկ ծառերը, և քո կարոտը
    անչափ տխուր են, անչափ հուսահատ,
    որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
    որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
    որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
    գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
    որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
    որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
    որովհետև
    ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

    Հովհաննես Գրիգորյան
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.12.2013), CactuSoul (21.12.2013), Chilly (20.12.2013), Meme (20.12.2013)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց լիքը օր վաղուց չէի ունեցել։ Ամեն ինչ հասցնել՝ երկու ցույցի միջև աշխատանք, հարազատ մարդիկ, հրաշալի երեկո, թեթև ձյուն, բարդերը...
    Չորս ամիս սպասել էի էսօրվան, էս երեկոյին, Արմինեիս ձայնը վայելելուն...

    Հ. Գ. Շնորհակալ եմ

    ափերիցս քեզ եմ շնչում...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 21.12.2013, 01:05:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.12.2013), Արամ (21.12.2013)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ ինձ անալիզ արեցի ու հասկացա. ես խաղի կանոններն ընդունող տեսակից եմ: Չգիտեմ էդ լավ ա թե վատ, բայց ես միշտ թուլություն ունեմ ընդունելու խաղի՝ ինձ առաջարկված կանոնները: Որոնք հետո առաջարկողը հիմնականում խախտելու ա, բայց ես մինչև եսիմ որ խազ ախմախավարի պահելու եմ
    հավես չկա նոր ձևակերպում փնտրելու մի մտքի համար, որն արդեն իսկ լավագույնս ձևակերպված է ու լրիվ բնութագրում է քեզ

    ***

    Ամենաշատը հստակությունն եմ սիրում։ Անհետաքրքիր խաղացող եմ, ընդունում եմ։ Շիտակ եղեք ինձ հետ. ես զզվում եմ գուշակություններ անելուց։

    Ասենք ինձ՝ ինչ եք զգում, ինչ եք մտածում իմ մասին։ Քանի որ ես խաղի կանոններն առաջարկող տեսակից չեմ, ուրեմն կսպասեմ, որ ինձ առաջարկեն, հետո կընդունեմ կամ չեմ ընդունի։ Մենակ թե ինձ հետ առանց ենթատեքստերի եղեք. նախօրոք իմացեք, որ եթե ինտրիգներ ու հետաքրքիր պահմտոցիներ եք սիրում, ապա ես ձեզ հարմար խաղընկեր չեմ։

    Ուղիղ, չորուցամաք մարդ եմ, էն կարգի, որ նույնիսկ եթե վիրավորվեմ դեմքիս կոպիտ ձևով ձեր կարծիքն ասելուց, ամեն դեպքում ներսումս շնորհակալ կլինեմ, որ առանց ակնարկների, բարդ հանելուկներ առաջարկելու եք արտահայտվում։

    Իմ բոլոր հարաբերություններում ես ամենաշատն անորոշությունից եմ զզվում։ Էդ որ վերջերս շատ եմ օգտագործում «ոչ ադեկվատ» արտահայտությունը, նրանից է, որ հասկացել եմ՝ ինձ էդ վիճակին հասցնում են անորոշ իրադրությունները։

    Ես չեմ կարող մարդու հետ հանգիստ, առանց ներքին արգելակների ու անհարմարության շփվել, եթե հստակ չգիտեմ, վստահ չեմ դիմացինիս՝ իմ հանդեպ ունեցած վերաբերմունքի հարցում։ Եթե զգում եք, որ «ոչ ադեկվատ» բաներ եմ անում, մի հատ ձեզ հարց տվեք՝ պատահաբար էնպիսի բան չե՞ք արել, որ ինձ ստիպեր ինչ-որ կասկածների մեջ ընկնել։

    Քիչ մը դեբիլոտ եմ, ժող, ինձ պետք չի հասկացնել, ինձ ասել է պետք։

    Ու մի բան էլ. եթե նախապես պայմանավորված խաղի կանոնները փոխում եք, ինձ էլ ասեք, էլի. էսքանը սրա համար էի գրում։

    Հ.Գ. Մեկ էլ եթե ձեզ թվում է, որ ես էդ կանոնները սխալ եմ ընկալել, էդ ժամանակ էլ ասեք, ախպոր պես։ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկիս պետք չի։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 21.12.2013, 02:21:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.12.2013), boooooooom (22.12.2013), CactuSoul (21.12.2013), Chilly (22.12.2013), E-la Via (21.12.2013), Ruby Rue (21.12.2013), Smokie (26.12.2013), Աթեիստ (21.12.2013), Արամ (21.12.2013), Արևհատիկ (22.12.2013), Ուլուանա (21.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (21.12.2013)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, եթե վախենում ես կտրվել իրականությունից ու հետո ավելի ցավոտ անկում ապրել, ես դրանից խուսափելու հեշտ ձև գիտեմ, արի ականջիդ ասեմ։

    Մի մոռացիր ժամանակ առ ժամանակ ՖԲ-ի էն պրոֆիլը փորփրել


    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (26.12.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու շաբաթ առաջ մամաս էր պատմում, որ գրականության դասին աշակերտներից մեկը ուշացած է եկել ու ասել, որ իրենց բակի բոմժը գիշերը սառել է դրսում։ Պատմել է, որ շատ կիրթ մարդ է եղել, երաժիշտ։
    -Ընկեր Իգիթյան, նենց մաքուր ու սիրուն էր խոսում, որ ամաչում էի հետը խոսել։ Գիշերը կարտոնից տուփի մեջ սառել-մահացել էր։
    Մամաս ասաց.
    -Էնքան անիմաստ ու դատարկ թվացին դպրոցն էլ, դասն էլ, կենցաղային ու աշխատանքային խնդիրներն էլ...

    Մամայիս հանգստացրի, բայց էդ օրվանից հետո անընդհատ, հատկապես երբ ուշոտ մենակ տուն եմ գալիս ձյունին նայելով, մտքումս էդ մեռած անօթևանն է պտտվում ու էն տասնյակներն ու հարյուրները, ում մասին չենք իմանում։
    Իսկ ես ինձ համար նոր գլխարկ ու ձեռնոցներ եմ գնում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.12.2013), CactuSoul (24.12.2013), Chuk (23.12.2013), enna (04.01.2014), erexa (24.12.2013), Lílium (24.12.2013), Meme (23.12.2013), Rammstein (29.12.2013), Rhayader (24.12.2013), Ruby Rue (23.12.2013), Smokie (26.12.2013), Vardik! (30.12.2013), Արամ (23.12.2013), Գալաթեա (24.12.2013), Նարե91 (05.01.2014), Շինարար (23.12.2013), Ուլուանա (23.12.2013), Ռուֆուս (24.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.12.2013)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞նց է տենց ստացվում, որ մարդը որոշում է, որ եթե ձեռքի տակ կնիք կա, ուրեմն կարող է պահանջել, որ դու իրեն խնդրես։ Գրո´ղը տանի, ես խնդրելուց վատ չեմ զգում, բայց մենակ էն մարդկանցից, ովքեր, իմանալով, որ կարող են ազդել ապագայիդ վրա, չեն որոշում հնարավորինս թանկ ծախել մարդկայնությունը։ Մարդիկ սիրում են անհաղթահարելի խոչընդոտներ մոգոնել։

    Շուտ հիասթափվող մարդ եմ. քիչ էր մնում՝ որոշեի ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել։ Մի քանի օր մեռած վիճակից հետո հազիվ կարողացա ինձ ստիպել մեկ ուրիշի մոտ բախտս փորձելու, էն էլ որ տեսա՝ էդ պաշտոնում արդեն մեկն է, ով, մեղմ ասած, չէր համակրում ինձ, սկսեցի մտածել, որ վերջ, անօգուտ է անգամ փորձելը։ Մինչդեռ մարդը ինքն սկսեց հարցուփորձ անել, թե ինչի կարիք ունեմ, ու մի հատ էլ առանց խնդրել ստիպելու ասաց, որ ինքն իր ուժերի ներած առավելագույնը կանի ինձ օգնելու համար։

    Սենց անկայուն ալիքի վրա եմ՝ վերելքների ու անկումների միջև, բայց էսօր Ձեր շնորհիվ ինձ էնքան վստահ ու ուժեղ եմ զգում, որ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, ամեն ինչ ստացվելու է։
    Շնորհակալ եմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.12.2013), CactuSoul (26.12.2013), E-la Via (26.12.2013), enna (04.01.2014), John (28.12.2013), Ruby Rue (26.12.2013), Smokie (26.12.2013), Vardik! (30.12.2013), Արամ (26.12.2013), Շինարար (26.12.2013)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի շուտ կկարողանամ սեփական ճակատս համբուրել, քան դրա առիթը կունենամ՝ քեզ վերջնականապես ռադ անելով։

    Թույլ տեղս գիտես, էլի. ո՞նց մերժեմ, երբ քեզ օգնություն է պետք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.12.2013), CactuSoul (26.12.2013), Smokie (26.12.2013), Vardik! (30.12.2013), VisTolog (23.01.2014), Անտիգոնե (23.01.2014), Վոլտերա (30.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (26.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •