Յա´խք, Արա´մ![]()
Յա´խք, Արա´մ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (05.12.2013), boooooooom (05.12.2013), Արամ (05.12.2013), Ռուֆուս (05.12.2013)
Եսիմ որտեղից եսիմ ինչի կյանքումս հայտնված գրեթե անծանոթ մեկին նենց եմ ուզում մի բառ ասել, որ ոչ մի կենդանի մարդու չեմ ասել։
Շատ նման է, է՜, ախր։ Բայց համ էլ վախենում եմ, չեմ կարողանում հաղթահարել էդ բառն օգտագործելու տաբուն, որ ինքս եմ իմ առաջ դրել, որովհետև մտածել եմ՝ միայն մեկին եմ դա ասելու։ Ո՞նց անեմ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Արդեն սովորել եմ, որ հենց սկսում եմ ոտքերիս տակ ամուր հող զգալ, անպայման ամեն ինչ էլի տակնուվրա է լինում։ Արդեն ձանձրալի է դառնում էս ամենը. կետ առ կետ գիտեմ՝ հետո ինչ է լինելու, ու ամենասարսափելին էն է, որ գիտեմ նաև՝ ես ինչ եմ ապրելու ամեն փուլում։
Ասում է՝ «Էլի ռուբիլնիկդ գցե՞ց»։ Հա, ախպեր, ես ուրիշ ձև չեմ կարողանում։ Պահի տակ անջատվում եմ, մշտական լարվածության կամ աշխատանքի չեմ դիմանում։
Կներես, բայց ես էլ հավես ու ուժ չունեմ որևէ նոր բանի։ Ինձ պետք չի, որ հազիվ դարակներում դասավորած խախուտ աշխարհս փուլ գա ամենաթեթև ցնցումից. նորից ամեն ինչ իր տեղը գցելու համար տիտանական ջանքեր են պետք, իսկ ես հոգնած եմ...
Թողեք՝ մարդ իր դարդերով տապակվի։
***
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 07.12.2013, 19:51:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ո՞նց են մարդիկ էսքան արագ հարազատանում։ Ես էդպես էլ չկարողացա բացատրել ինքս ինձ, թե ինչու եմ էսքան արագ թողնում մարդկանց իմ աշխարհը մտնել։
Ինչքան վախենում եմ, էդքան համարձակ եմ դառնում թուլություններս բարձրաձայնելիս։ Թողնում եմ, որ ինձ ինձնից պաշտպանեն։
Բաներ կան, որ անգամ ինքս ինձ չեմ խոստովանել, որ տարիներով ինքս ինձ համար կառուցած կերպարը չփլվի, որովհետև անկյունաքարային բաներ կան, որոնք հորինովի են։ Դրանց վրա ամուր պատեր են արդեն, բայց եթե էդ մի-երկու քարը հանեմ՝ 15-16 տարվա աշխատանքս ի չիք կդառնա։
Ու մեկ էլ ես սեփական կամքով բռնում եմ մեկի ձեռքն ու հատ-հատ մատը դնում էն կետերի վրա, որոնց գոյության մասին ինքս ջանում էի մոռանալ։
Բայց էս բոլոր ինչուների պատասխանը սերն է, որ ստանում եմ։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Էնքան ես մեջս ցավոտ ապրումների հետ ասոցացվել, որ մինչեւ հիմա երբ ինչ-որ պատճառով վատ եմ զգում, ակամայից հիշում եմ քեզ:
Շնորհակալ եմ. գոնե սենց ես օգտակար լինում, որ էլ ուրիշների կարիքը չզգամ թուլության պահերիս
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլս, ընգեր, ինքնախաբեությամբ մի զբաղվի, հա՞։
էդ նուրբ սահմաններն էնպես են խախտվում, որ իսկի գլխի չես ընկնի ու մեկ էլ ուշքի կգաս, երբ թույլատրելին անցած կլինես։ Ինքդ քեզ պատմության մեջ մի գցիր, հավատա ինձ, ախր ես քեզ լավ եմ ճանաչում՝ արդեն 25 տարի։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
CactuSoul (12.12.2013), Smokie (12.12.2013), Գալաթեա (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.12.2013)
Ձմեռը տաք ծածկոցով ու թեյով տանը փակվելու համար չէ։
Ձմեռը նրա համար է, որ մեկին ունենաս, ով ունենա չսահող կոշիկներ, ու իր հետ թրև գաս ձյան տակ, գերադասելի է՝ ոչ մարդաշատ վայրերում կամ գիշերով։ Որ ձյունը նստի թարթիչներիդ ու մազերիդ, մեկիդ թարթիչներին ու մազերին, ու տենց երկու ձնեմարդու նման նայեք իրար ու ծիծաղեք իրար վրա։
Ու որ ուշ լինի, մրսած լինեք ու մի կերպ խցկվեք տաք ու անթափանց ծխով լի մի փաբ, գետնին մի անկյուն գտնեք ու համարեք, որ բախտավոր եք։ Որ տաքանաք, դուրս գաք ու քայլեք, քայլեք, քայլեք... Մարդ չլինի շուրջը, տաքսի էլ չլինի, որ տուն գնաք, ու տենց գիշերվա մեջ էլի քայլեք, քայլեք, քայլեք՝ երջանիկ ուղղակի մեկին կողքին ունենալու զգացումով։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (12.12.2013), CactuSoul (12.12.2013), John (12.12.2013), Lílium (13.12.2013), Meme (12.12.2013), Mephistopheles (14.12.2013), Ruby Rue (13.12.2013), Smokie (12.12.2013), Աթեիստ (13.12.2013), Այբ (12.12.2013), Անջրպետ (12.12.2013), Արամ (12.12.2013), Արևհատիկ (12.12.2013), Գալաթեա (13.12.2013), Ուլուանա (13.12.2013), Ռուֆուս (12.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ