Քանի որ չեմ ուզում ողջ Ակումբին հիասթափեցնել ինձնից, չեմ ասի, թե ինչ եմ հիմա անում: Բայց չեմ կարող գոնե էստեղ չանկեղծանալ, որ հիմա` տասը տարի անց, սիրտս նույն կերպ կամ անգամ ավելի ուժեղ է խփում սպասումից:![]()
Հիմարություն է, բայց ես ոչ միայն չեմ փոխվել, այլև չեմ էլ մեծացել, ու դա հասկանալու համար էսքան փոքր բան էր պետք ընդամենը: Բոլոր զգացողությունները չեն, որ կրկնվում են. հիմա էն ժամանակը չեմ հիշում ամեն օրվա հետ, բայց առաջին անգամվա նման անհամբեր սպասում եմ հաջորդ օրվան, իսկ դա ավելի վատ է երևի, որովհետև իսկապես նշանակում է, որ չեմ փոխվել ու չեմ մեծացել:
Առաջին նոտաներից լացս եկավ
Հա, մեկ էլ ով ինչ ասի` կատարյալ էր, ամեն դետալը կատարյալ էր:![]()
Էջանիշներ