User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Իմ մանկության բարի հսկան

    Ոչ մի տարի գյուղն էսքան մոտ ու հեռու չէր եղել: Ամեն ինչից աչքերս լցվում էին՝ ամպերից, հանդից եկող անասուններից, էն գիտակցումից, որ իմ սիրած աղբյուրը ծննդիցս ավելի քան տասնհինգ տարի առաջ խողովակի մեջ են բանտել, մատուռի երկաթե հին դուռը փոխված տեսնելուց... Մամայիս հարցական հայացքին պատասխանում էի.
    -Չիտեմ, մա՛մ, սիրտս բարկցել (բարակել) է...

    Գյուղն ինձ համար առաջվա պես սիրուն է, բայց իրականում առաջվանը չի: Բնությունը բարկացել է, անմշակ հողը՝ վիրավորվել. մեր սարերը մինչեւ հոկտեմբեր կանա՜չ-կանաչ էին լինում, իսկ էս տարի օգոստոսին ոնց որ նոյեմբեր լիներ:
    Արտ ցանող չկա, հողը վարող չկա, դրա համար էլ նախկին մարդաբոյ խոտը հիմա քսան սանտիմետրից չի բարձրանում: Չհամոզեք, որ դա կապ չունի. ես գիտեմ, որ հողն զգում է իր հանդեպ վերաբերմունքը: Մենք հաճախ ենք զրուցում:

    Հիշում եմ՝ երբ գյուղում էինք ապրում, հայրս սեպտեմբերին ավարտում էր հունձն էն շրջաններում, ուր հացահատիկը շուտ էր հասնում, ու վերադառնում գյուղ: Ու ամեն օր մի քանի արտ էր հնձում: Մեր տան մոտ միշտ իրար հետ կռվող գյուղացիների հերթ էր, որովհետեւ գյուղը չորս հազար բնակիչ ուներ ու ընդամենը երեք կոմբայնավար: Էն ամենադժվար տարիներին ամենամեծ հերթերն էին, հետո քիչ-քիչ շարքերը նոսրացան, բայց դեռ տասը տարի առաջ էլ ամբողջ սեպտեմբերը հայրս մինչեւ գիշեր աշխատում էր:

    Դեռ քիթս խուտուտ է տալիս ծղոտի ու փոշու խառը հոտը, որ շնչում էի կոմբայնի հետնամասի թեքությամբ վեր մագլցելիս, մատներիս արանքում զգում եմ ցորենի հոսքը, ինչպես տասը տարի առաջ կիսով չափ լցված բունկերում հատիկների հետ խաղալիս: Ուշ գիշերին, երբ մեր թաղում որեւէ մեկի տնամերձում հայրս կալսում էր հնձած ցորենը, կոմբայնի լուսարձակների լույսի մեջ պարում էին հարդի մասնիկները, խոտը մեքենայի բերանը տվող մարդկանց աշխույժ ձայներն արձագանքում էին գիշերվա լռության մեջ, կոմբայնը հռնդում էր ու իր լույսերի մեջ մի տեսակ միստիկ խորհրդավորությամբ պարուրված՝ իր բարձունքից հպարտորեն նայում մարդկանց, ում հաց էր տալու այդ ձմեռ: Ու ես հպարտ էի, որ իր կարեւոր առաքելությունն անելուց հետո այդ բարի հսկան գալու է մեր տուն, ու ես ինչքան ուզեմ՝ խաղալու եմ հետը, փաթաթվելու ու շնչելու եմ նավթի հոտին խառնված ցորնահոտը:

    Իսկ հիմա իմ մանկության հերոսը գյուղ վերադառնալուց հետո հազիվ մի երեք-չորս օր աշխատի: Անասելի տխուր բան է տեսնելը, թե ոնց է պարապության մեջ ծերանում ողջ կյանքում աշխատելուն սովորած բարի հսկան:

    Իմը սրանից տարբերվում է միայն նրանով, որ «Նիվա»-յի վերեւը 1 է գրված




    Այ էս հետեւի՝ հարդը պահող մասում էի ամենաշատը սիրում խաղալ

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.08.2013), CactuSoul (15.08.2013), E-la Via (15.08.2013), keyboard (16.08.2013), My World My Space (15.08.2013), RADIOmanyachka (20.08.2013), Smokie (15.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Valentina (15.08.2013), Yeghoyan (22.08.2013), Աթեիստ (22.08.2013), Արևածագ (15.08.2013), Գալաթեա (18.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (17.08.2013), Վոլտերա (15.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •