Երջանիկ, բայց անհայտ ապրելը երազանքս չի, բայց հասկացել եմ, որ հերոսի կոչում էլ չեմ ուզում։ Էն էլ հետմահու։
Խելքի եկած Աքիլլես
Երջանիկ, բայց անհայտ ապրելը երազանքս չի, բայց հասկացել եմ, որ հերոսի կոչում էլ չեմ ուզում։ Էն էլ հետմահու։
Խելքի եկած Աքիլլես
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Կարդում եմ սեփական օրագիրս ուրիշի աչքերով ու ասում՝ էս հիստերիկ ռոմանտիկն ո՞վ է, սրա սիրտը հանրագիտարա՞ն է, ի՞նչ է:
Լրիվ լուրջ. երեկ նկատեցի, որ չիմացողին կարող է թվալ, որ ես ամիսը մեկ սիրահարվում եմՈւ դրա մեղավորը ես եմ, մտքումս մեկի հետ խոսելու ու դա էստեղ գրելու սովորությունս: Իրականում էդ բոլոր «դու»-երից երեւի առավելագույնը երեքն են զգացմունքի «օբյեկտ» եղել, մնացածները՝ կորցրած ընկերներ, հեռացած հարազատներ, մի մեծ մաս էլ մենախոսություն է
Ես էդպիսին չեմ, ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք, ճիշտ եմ ասումՀա, շուտ եմ տպավորվում, մարդկանց մինչեւ վերջ նվիրվել ու սիրել գիտեմ, բայց նենց չի, էլի, որ սիրահարվում եմ: Կամ էլ մարդուն որպես մարդ եմ սիրահարվում՝ անկախ սեռից:
Օֆ-օֆֆֆ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
CactuSoul (13.08.2013), E-la Via (14.08.2013), Freeman (14.08.2013), keyboard (18.08.2013), Rammstein (14.08.2013), Ruby Rue (13.08.2013), Smokie (14.08.2013), StrangeLittleGirl (13.08.2013), Աթեիստ (22.08.2013), Այբ (13.08.2013), Արևհատիկ (18.08.2013), Գալաթեա (13.08.2013), Ներսես_AM (13.08.2013), Նիկեա (14.08.2013), Ուլուանա (17.08.2013), Վոլտերա (13.08.2013)
Էդպես էլ ոչ մեկի համար միակը չկարողացա լինել, բայց դրա փոխարեն երկուսից մեկը լինելը շատ լավ ստացվում է: Պետք է ամեն ինչի դրական կողմը գտնել:![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (14.08.2013), E-la Via (14.08.2013), keyboard (18.08.2013), Smokie (14.08.2013), StrangeLittleGirl (14.08.2013), Այբ (14.08.2013), Գալաթեա (18.08.2013), Նարե91 (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Վոլտերա (14.08.2013)
Ոչ մի տարի գյուղն էսքան մոտ ու հեռու չէր եղել: Ամեն ինչից աչքերս լցվում էին՝ ամպերից, հանդից եկող անասուններից, էն գիտակցումից, որ իմ սիրած աղբյուրը ծննդիցս ավելի քան տասնհինգ տարի առաջ խողովակի մեջ են բանտել, մատուռի երկաթե հին դուռը փոխված տեսնելուց... Մամայիս հարցական հայացքին պատասխանում էի.
-Չիտեմ, մա՛մ, սիրտս բարկցել (բարակել) է...
Գյուղն ինձ համար առաջվա պես սիրուն է, բայց իրականում առաջվանը չի: Բնությունը բարկացել է, անմշակ հողը՝ վիրավորվել. մեր սարերը մինչեւ հոկտեմբեր կանա՜չ-կանաչ էին լինում, իսկ էս տարի օգոստոսին ոնց որ նոյեմբեր լիներ:
Արտ ցանող չկա, հողը վարող չկա, դրա համար էլ նախկին մարդաբոյ խոտը հիմա քսան սանտիմետրից չի բարձրանում: Չհամոզեք, որ դա կապ չունի. ես գիտեմ, որ հողն զգում է իր հանդեպ վերաբերմունքը: Մենք հաճախ ենք զրուցում:
Հիշում եմ՝ երբ գյուղում էինք ապրում, հայրս սեպտեմբերին ավարտում էր հունձն էն շրջաններում, ուր հացահատիկը շուտ էր հասնում, ու վերադառնում գյուղ: Ու ամեն օր մի քանի արտ էր հնձում: Մեր տան մոտ միշտ իրար հետ կռվող գյուղացիների հերթ էր, որովհետեւ գյուղը չորս հազար բնակիչ ուներ ու ընդամենը երեք կոմբայնավար: Էն ամենադժվար տարիներին ամենամեծ հերթերն էին, հետո քիչ-քիչ շարքերը նոսրացան, բայց դեռ տասը տարի առաջ էլ ամբողջ սեպտեմբերը հայրս մինչեւ գիշեր աշխատում էր:
Դեռ քիթս խուտուտ է տալիս ծղոտի ու փոշու խառը հոտը, որ շնչում էի կոմբայնի հետնամասի թեքությամբ վեր մագլցելիս, մատներիս արանքում զգում եմ ցորենի հոսքը, ինչպես տասը տարի առաջ կիսով չափ լցված բունկերում հատիկների հետ խաղալիս: Ուշ գիշերին, երբ մեր թաղում որեւէ մեկի տնամերձում հայրս կալսում էր հնձած ցորենը, կոմբայնի լուսարձակների լույսի մեջ պարում էին հարդի մասնիկները, խոտը մեքենայի բերանը տվող մարդկանց աշխույժ ձայներն արձագանքում էին գիշերվա լռության մեջ, կոմբայնը հռնդում էր ու իր լույսերի մեջ մի տեսակ միստիկ խորհրդավորությամբ պարուրված՝ իր բարձունքից հպարտորեն նայում մարդկանց, ում հաց էր տալու այդ ձմեռ: Ու ես հպարտ էի, որ իր կարեւոր առաքելությունն անելուց հետո այդ բարի հսկան գալու է մեր տուն, ու ես ինչքան ուզեմ՝ խաղալու եմ հետը, փաթաթվելու ու շնչելու եմ նավթի հոտին խառնված ցորնահոտը:
Իսկ հիմա իմ մանկության հերոսը գյուղ վերադառնալուց հետո հազիվ մի երեք-չորս օր աշխատի: Անասելի տխուր բան է տեսնելը, թե ոնց է պարապության մեջ ծերանում ողջ կյանքում աշխատելուն սովորած բարի հսկան:
Իմը սրանից տարբերվում է միայն նրանով, որ «Նիվա»-յի վերեւը 1 է գրված
Այ էս հետեւի՝ հարդը պահող մասում էի ամենաշատը սիրում խաղալ
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (21.08.2013), CactuSoul (15.08.2013), E-la Via (15.08.2013), keyboard (16.08.2013), My World My Space (15.08.2013), RADIOmanyachka (20.08.2013), Smokie (15.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Valentina (15.08.2013), Yeghoyan (22.08.2013), Աթեիստ (22.08.2013), Արևածագ (15.08.2013), Գալաթեա (18.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (17.08.2013), Վոլտերա (15.08.2013)
Էն որ ասում էի՝ պատուհանից դուրս գալ, բան, այ էս պատուհանն է
այ էս տանիքներին եմ պառկում, ընտրությունը կախված է եղանակից ու տրամադրությունից
Էս սանդուղքով եմ բարձրանում կտուր
սենց երանության մեջ փռվում եմ տանիքին: Մեկ-մեկ քնում եմ
իսկ հիմնականում վայելում եմ էս տեսարանները.
գյուղի՝ էս ծայրից վերջին տունը՝
ու մեր գժվելու երկինքը
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (21.08.2013), CactuSoul (16.08.2013), E-la Via (16.08.2013), erexa (18.08.2013), Freeman (16.08.2013), keyboard (16.08.2013), My World My Space (16.08.2013), RADIOmanyachka (20.08.2013), Ruby Rue (16.08.2013), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Yeghoyan (22.08.2013), Աթեիստ (22.08.2013), Այբ (16.08.2013), Արէա (16.08.2013), Արևհատիկ (18.08.2013), Գալաթեա (18.08.2013), Նարե91 (16.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (17.08.2013), Վոլտերա (18.08.2013)
Հողմաղացների դեմ կռվել է մրցելը մեկի հետ, ով քեզնից մի քանի քայլ առաջ է, որոնցից առնվազն մեկն անհաղթահարելի է:
Պարտության մեջ եմ կամովի:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Չէ, թեման չեմ խառնել:
Ռուբենի հետ նկար ունենալը էն քիչ բաներից է, որ դեռ երազում եմ: Ու թեեւ ամեն գրեթե ուրբաթ կարող եմ իրականացնել դա, ես դեռ հետաձգում եմ. հավես չկա անիրականանալի երազանքների հետ մենակ մնալու:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ