User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիների ստորագրությունները որ շատ են աչքիս ընկնում, էնպիսի թունդ նստվածք են տալիս հաճախ, որ հետո ինչ-ինչ ապրումների ժամանակ որ ուզում եմ մտքերս ձևակերպել, մեկ էլ հայտնաբերում եմ, որ էդ պատրաստի արտահայտություններն են պտտվում գլխումս

    Մի ահագին ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս Ապե ջանի «Գրկեմ, տաքացնեմ, պաչիկ անեմ, սիրեմ»-ը , հիմա էլ Նիկեայի ստորագրությունն է արմատներ գցում՝ «Սիրում եմ, սիրում եմ, հիմա ավելի շատ եմ սիրում »։

    Շատ եմ սիրում, հո զոռով չի՞
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.08.2013), boooooooom (09.08.2013), E-la Via (07.08.2013), Freeman (09.08.2013), Meme (08.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (10.08.2013), Smokie (14.08.2013), StrangeLittleGirl (07.08.2013), Այբ (07.08.2013), Անջրպետ (09.08.2013), Վոլտերա (07.08.2013)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ի՞նչ իրավունք ունեմ մտնել նրանց մատի ու մատանու արանքը

    Չէէէ, էս էն դեպքը չի, թե՝ արի ու տես, որ ունեմ։

    öldüreceğim kendimi
    yazan yazmış kaderimi
    ou nana ~~~

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.08.2013), Moonwalker (08.08.2013), Rammstein (10.08.2013), Վոլտերա (08.08.2013)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց սիրուն են ամպերը պատուհանից դուրս, գունափոխվող երկինքը...


    Ուզեցի դառնալ դեպի մեր գյուղի էն շնչահեղձ անող գիշերներն ու արևածագները, որ տեսնելու համար դուրս էի գալիս պատուհանից, որ տնեցիք չիմանան։ Հա, գիշերը տարբեր ժամերի դուրս էի գալիս երկնքին նայելու։


    Երկու օրից գյուղ եմ գնում։ Երազում եմ, որ քսանչորս ժամ գիշեր ու լուսաբաց լինի։ Մարդկանց չեմ կարոտել, իսկ ցերեկն առանց նրանց հնարավոր չի։


    Էլի դուրս կգամ պատուհանից, կպառկեմ ցողոտ գետնին, մաշկիս բաց հատվածները կխոնավանան, ամբողջ մարմնովս լուսադեմի սարսուռ կանցնի, որն ուրիշ ժամերի սարսուռներին նման չի։


    Աստղերը կհաշվեմ, հետո կմտածեմ, թե եթե նորմալ տեսողություն ունենայի՝ ինքա՜ն ավելի շատ աստղ կտեսնեի։ Կհիշեմ մանկությանս ցնդած երազներն աստղագիտության մասին, կդեպրեսվեմ, աչքիս ծայրից մի կաթիլ կգլորվի մազերիս մեջ, ու նրա թաց հետքը կսարսռա լուսաբացի քամուց։


    Կուրծքս օդով կլցվի, ու ինձ կթվա՝ էնքան թեթև եմ, որ կարող եմ վեր բարձրանալ՝ դեպի Օրիոնը փակող ամպերը։ Բայց հենց արևելքը կսկսի ոսկեզօծվել, էլի սուս-փուս կիջնեմ գոմի կտուրից, կամաց կսահեմ պատուհանից ներս ու կկծկվեմ վերմակիս տակ, իբր էդ գիշեր իսկի էլ հեքիաթ չեմ ապրել։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 08.08.2013, 06:02:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2013), CactuSoul (08.08.2013), keyboard (09.08.2013), Meme (08.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (10.08.2013), Ruby Rue (08.08.2013), Smokie (14.08.2013), StrangeLittleGirl (08.08.2013), Այբ (08.08.2013), Անջրպետ (09.08.2013), Արևհատիկ (12.08.2013), Ուլուանա (09.08.2013), Վոլտերա (08.08.2013)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեշտ չի, բայց ո՞վ է ասում, թե հեշտ պիտի լիներ։ Ո՞ւմ համար է հեշտ որ։ Կամ ինձ համար ե՞րբ է հեշտ եղել։

    Կարևորը վերջում սպասվող երջանկությունն է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.08.2013), keyboard (09.08.2013), Meme (09.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (10.08.2013), Այբ (09.08.2013), Անջրպետ (09.08.2013), Վոլտերա (09.08.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ անքուն գիշերը։ Հիմա մտածում եմ՝ արժի՞ երկուսուկես ժամվա համար քնաբեր խմել։ Երեք ժամից գնում եմ գյուղ։ Հա, գրանտ կամ ծրագիր չկպավ՝ Ծաղկաձոր կամ Աղվերան գնայի, փառք Աստծո, գյուղ եմ գնում։

    Սենց հակասական ապրումներով գերբեռնված օրեր մեկ էլ երևի մի երկու-երեք տարի առաջ էին եղել։

    Գիժ եմ ես։ Որ գլուխս մի բան է մտնում, պիտի անեմ։ Հիշում եմ՝ մի անգամ մամաս չթողեց՝ ընկերներիս հետ իրենց գյուղ գնամ (չորս օրով ընդամենը), ես էլ որոշեցի, որ մինչև իրենք Երևան չհասնեն՝ բան չեմ ուտելու, ու հինգ օր ոչ մի բան չկերա։ Հենց նենց։ Ուղղակի։

    Հիմա էլ որոշել եմ՝ չեմ քնելու։ Անժամկետ քնադուլ եմ հայտարարել։ Գյուղում գիշերներն էսպես թե էնպես համարյա չեմ քնում. մնում է տեսնել՝ քանի օր կձգեմ։

    Ցը, չնայած կարող է մինչև լուսաբաց մի երկու գրառում էլ անեմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (11.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (10.08.2013), Smokie (14.08.2013), Այբ (10.08.2013), Անջրպետ (10.08.2013), մարիօ (10.08.2013), Նարե91 (10.08.2013), Նիկեա (11.08.2013), Վոլտերա (10.08.2013)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անաստղ գիշեր է ու էնպիսի լռություն, որ նեթբուքիս աշխատանքն ինձ չափազանց աղմկոտ է թվում։ Քիչ առաջ լույսը դեռ անջատած չէր, ու գրքի էջը շրջելու ձայնի հետ կատարյալ լռությունը խախտում էր ինչ-որ անհասկանալի թրթռոց։ Երբ ուզեցի պատուհանից նայել, որ դուրս գալուս երթուղին նախապես մշակեմ, հայտնաբերեցի, որ ապակիները դրսի կողմից ծածկված են միջատների պարսերով։ Մոռացել էի, հիշեցի

    Խենթանում եմ գյուղի գիշերվա համար։ Սենց ժամանակ քիչ է մնում հավատամ, որ Աստված գոյություն ունի։

    Էսքան մաքուր, կատարյալ, աստվածային բան մեկ էլ գյուղի ձմռան գիշերն է։

    ***

    Էսօր մայր մտնող արևն աչքով էր անում ու կանչում դուրս, ասում էր՝ արի պաչիկ անեմ, արի մի քիչ խաղանք, վաղուց չես երևացել։ Համոզեց։ Բարձրացա տանիք, պառկեցի դեռ տաք թիթեղներին, ու սկսեցինք խաղալ անցած տարիների նման։ Խուտուտ տվեց կիսափակ աչքերս, փակեցի, սկսեց սահել կոպերիս վրայով ու պատկերներ գծել։ Արմունկներով ծածկեցի դեմքս։ Հիմա էլ սկսեց բաց մնացած մրսած քիթս ծակծկել։ Քամին էլ մյուս կողմից էր խուտուտ տալիս, բայց ես իրենից նեղացա, որովհետև մոռացել էր, որ ես էդ անտեր քաղաքում մրսկան եմ դարձել, ու ինքն ինձ հետ գոնե մի օր քնքուշ պիտի վարվի։ Իսկ ինքը սրիկայաբար սողոսկեց հագուստիս տակ, ես էլ մրսեցի ու շուտ ներս եկա։
    Սրիկայի´ մեկը. չթողեց՝ արևիս հետ ջրիկանանք մի քիչ։

    ***

    Առավոտը դուրս կգամ բոբիկ ոտքերս սառը ցողով օծելու ու շարունակելու արևի հետ ընդհատված խաղը. ցողի կաթիլներից անդրադարձող ճառագայթներն ավելի չարաճճի են, ջրիկ, իսկը իմ խելքի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.08.2013), CactuSoul (11.08.2013), E-la Via (14.08.2013), keyboard (11.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (11.08.2013), Skeptic (11.08.2013), Smokie (14.08.2013), Այբ (11.08.2013), Գալաթեա (18.08.2013), Նարե91 (12.08.2013), Նիկեա (16.08.2013), Ուլուանա (11.08.2013), Վոլտերա (11.08.2013)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերդաստանը։ Պատմական լուսանկար՝ հեռախոսի 3.2 ՄՊ տեսախցիկով։



    Հ. Գ. Էս քարերին մեռնեմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.08.2013), Freeman (11.08.2013), keyboard (16.08.2013), Moonwalker (11.08.2013), murmushka (11.08.2013), Smokie (14.08.2013), Yeghoyan (22.08.2013), Այբ (11.08.2013), Գալաթեա (13.08.2013), Նիկեա (11.08.2013), Վոլտերա (11.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •