User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի շաբաթ ապրել՝ կանխավայելելով էն ուրախությունը, որ զգալու է քեզ համար գրեթե անծանոթ մեկը քո խենթության շնորհիվ։ Անպատմելի զգացողություն է
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.06.2013), Freeman (29.07.2013), Meme (09.08.2013), Rammstein (01.07.2013), Smokie (21.06.2013), Stranger_Friend (21.06.2013), Այբ (20.06.2013), Անջրպետ (27.06.2013), Արևհատիկ (21.06.2013), Մինա (11.07.2013), Նիկեա (02.08.2013), Ուլուանա (20.06.2013), Վոլտերա (21.06.2013)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիքն եմ, էնքան լիքը, որ վերջին շաբաթվա սմայլիկադուլից (Րաֆֆին ո՜նց ժողովրդի աչքից գցեց էս արմատը) դուրս եմ գալիս, որովհետև բառերը չեն կարող արտահայտել երեկվա ապրումներս։


    Ի՜նչ լավն ես դու...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.07.2013), boooooooom (01.07.2013), CactuSoul (01.07.2013), Freeman (29.07.2013), Rammstein (10.08.2013), Smokie (01.07.2013), Մինա (11.07.2013), Վոլտերա (01.07.2013)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ժայռի կատարից նայում եմ անդունդին, հեռվում ծագող արևին, ուսումնասիրում եմ ափիս մեջ վերցրած փոքրիկ միջատին կամ զննում անգամ ամենաաննշան թվացող ծաղիկը, մեջս քնքշանքի ալիք է բարձրանում դրանց կատարելության գիտակցումից։ Էդ գեղեցկությունից շունչս կտրվում է, բառ անգամ արտաբերել չեմ կարողանում, ու միայն արցունքներն են օգնում չխենթանալ։ Լաց եմ լինում, ու դրանից քիչ-քիչ մեղմվում է սեփական անկատարությունս, ձուլվում եմ բնությանն ու սկսում ինձ էլ արժանի համարել այդ հրաշքը վայելելու։

    Մեկ-մեկ էդպիսի մարդիկ էլ են լինում, ում ներկայությունից, գոյության գիտակցումից, գեղեցկությունից շունչդ կտրվում է, բառ անգամ արտասանել չես կարողանում, ու էդ ժամանակ էլ մենակ արցունքներն են օգնում չխենթանալ։

    Ու մենակ էդպիսի մարդու բացահայտելն է ստիպում գիտակցել, որ բնությունն իրոք կատարյալ է։ Ես դա գիտակցում եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.07.2013), erexa (03.07.2013), Rammstein (10.08.2013), Smokie (03.07.2013), StrangeLittleGirl (02.07.2013), Այբ (06.07.2013), Արևհատիկ (06.07.2013), Մինա (11.07.2013), Նիկեա (02.08.2013), Ուլուանա (03.07.2013)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անզգա դառնալն էլ ո՞նց է լինում։ Փորձարկումներ եմ անում ինքս ինձ վրա. մի կաթիլ տարբերություն չկա՝ ինչ է կատարվում հետս, ով է կողքովս քայլում, հետս ինչ է խոսում, ոնց է նայում կամ դիպչում ինձ։
    Ոնց որ կողքից ուրիշներին նայեմ. այ էդքան պետքս չի։ Ու պետքս չլինելն էլ պետքս չի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2013), Stranger_Friend (08.07.2013), Այբ (06.07.2013), Մինա (11.07.2013), Նիկեա (02.08.2013), Վոլտերա (06.07.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր էսօրը։ Երրորդ հեծանվարշավս, էս ամառվա երրորդ արևային կիրակիս, հրաշալի մարդիկ ու հրաշալի ակումբցիները, մեջս ծովացող քնքշանքը, որ ամեն ինչից ավելի մի կոնկրետ բանով է պայմանավորված։

    Ազնիվ խոսք, ինձ ընդամենը երկու բան է պակասում կատարյալ երջանկության համար, երկու բան, որ այս պահին ի զորու չեմ ինքնուրույն ձեռք բերել, մնացածի համար ուժերս ու ժամանակս լրիվ հերիք են։

    Էսօրվան մի հատ էլ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.07.2013), CactuSoul (09.07.2013), Rammstein (10.08.2013), Smokie (18.07.2013), StrangeLittleGirl (08.07.2013), Մինա (11.07.2013), Ներսես_AM (08.07.2013), Նիկեա (02.08.2013), Ուլուանա (07.07.2013)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հղումը պահեմ օրագրումս՝ չկորչի
    Հենց վիճակս էն չլինի, բացեմ, նայեմ, նորից ապրեմ բնության կատարելությունը, գժվե՜մ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (04.08.2013), Smokie (18.07.2013), Valentina (11.07.2013), Մինա (11.07.2013), Նիկեա (02.08.2013), Վոլտերա (02.08.2013)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իդեալիցս հինգ պակաս մարդու հետ...

    ... հաճույքով կսիրեի էն ամենն, ինչ ինքը սիրում է։

    Կուզեի՝ հետս գար ցույցերի, հեծանվարշավի։ Իրար հետ իմ սիրած երաժշտությունը լսեինք։ Նոր հայտնաբերած կամ վաղուց իմացած բանաստեղծությունների սիրուն պատկերներ ցույց տայինք իրար։ Ինձ լիքը բաներ սովորեցներ՝ առանց բարոյապես ճնշելու։ Պառկեինք խոտերին ու աստղերը հաշվեինք, հետևեինք՝ ոնց են ձևափոխվում ամպերը։ Թրև գայինք մինչև լուսաբաց։ Հետս անցներ Թարթառի մի ափից մյուսը, Իստի-Սուի ավերակներում ինձ նման կյանք գտներ, ու իրեն էլ թվար, որ երկրի վրա դրախտն էդ փոքրիկ անկյունն է։ Ինձ նման սիրեր, զգար հողը։ Թողներ, որ մրջյունները վազվզեն վրայով։ Մի քիչ խոսել սովորեր, մինչև ես լռել սովորեի։

    Բայց ես իրեն սիրահարված չեմ, իսկի ինքն էլ ինձ սիրահարված չի։
    Ու փաստորեն էսքան տխուր բան է իդեալիցդ հինգ պակաս մարդուն հանդիպելը, եթե էդ ամենը գիտակցում, մտածում ես, ոչ թե զգում։

    Բայց ամեն դեպքում հավես զգացողություն է մի քանի տարվա ամենահեռավոր ծանոթիդ մեջ քեզ համար համարյա կատարյալ տղամարդուն բացահայտելը։ Մենակ նրա գոյության հնարավորությունն իրականացած տեսնելն արդեն ինչ ասես արժի։

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 21.07.2013, 02:44:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.07.2013), einnA (03.08.2013), erexa (21.07.2013), Freeman (29.07.2013), keyboard (21.07.2013), RADIOmanyachka (04.08.2013), Rammstein (10.08.2013), Ruby Rue (05.08.2013), Smokie (21.07.2013), StrangeLittleGirl (21.07.2013), Valentina (21.07.2013), Արևհատիկ (22.07.2013), Նիկեա (02.08.2013), Ուլուանա (21.07.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.07.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •