User Tag List

Էջ 14 28-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #196
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փողով կամ ծանոթով կարող ես ունենալ քո ուզած կազմվածքը, սանրվածքն ու մազերի երանգը, ատամնաշարը, դեմքը, աչքերի գույնը, հագուստը։ Բայց ինչպե՞ս գտնել այն փոքրիկ շողը, որ ներսից է լուսավորում մարդուն ու ժպիտին կենդանություն է հաղորդում։
    Էդ շողից եմ ուզում, մարդի՜կ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2013), einnA (28.04.2013), Smokie (17.04.2013), StrangeLittleGirl (20.04.2013), Անջրպետ (10.05.2013), Գալաթեա (20.04.2013), Մինա (01.05.2013), Վոլտերա (17.04.2013)

  3. #197
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ուզում, որ չարորակ քաղցկեղն անբուժելի լինի... Չեմ ուզում տեսնել, թե ինչպես է մահն անտեսանելի, բայց հաստատուն քայլերով մոտենում... Զզվել եմ մահերից։ Դե հերի´ք է, էլի...
    Հասավ
    Էդքան տառապանքից հետո հանգստություն քեզ, իմ բարի՜, հրաշալի հորքուր...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #198
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցնդում եմ երևի, բայց ոնց որ քարացած լինեմ։ Մի կաթիլ արցունք չկա. աչքերիս դեմ իմ լուսավոր, մինչև վերջին օրերը կենսախինդ, աննկարագրելի բարի հորքուրի անշունչ մարմինն է, ու ես ոչ մի կերպ դա չեմ ընկալում։ Հավատս չի գալիս ուղղակի, որ ինքն է, որ մի շաբաթ առաջ կար ու էլ չի լինելու։

    Ու էս չհավատալուցս չեմ էլ հասկանում՝ շուրջս ինչ է կատարվում։ Էդ բոլոր եկող-գնացողները, լացողները, ողբ ասողներն ու անկյուններում հազար տարվա ծանոթին հանդիպած բամբասողներն ուղղակի ուսումնասիրության առարկա են ինձ համար։ Ոնց որ ինձ հետ կապ չունեցող ներկայացման նայեմ կողքից։

    Քուրիկիս լացն է մենակ ականջներումս։ Բայց ինքն էլ էնպես է խոսում մամայի հետ, որ չեմ զգում հորքուրիս չլինելը։ Ամեն պահն աչքիս առաջ է գալիս, ու ինքը կենդանի է, խոսում է, ժպտում, համոզում... Հրաշք հորքուրս...

    Գիտեմ, սարսափելին հետո է սկսվելու, երբ էս բոլոր մարդիկ ցրվեն իրենց գործերով, ու ամեն մեկս սկսենք արդեն առօրյայում փնտրել իրեն։ Այ էդ ժամանակ է գալու դատարկությունը, որ ինքդ քեզ համոզելով չես լցնի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.04.2013), einnA (28.04.2013), murmushka (07.06.2013), Smokie (27.04.2013), Stranger_Friend (22.04.2013), Մինա (01.05.2013), Ուլուանա (22.04.2013)

  6. #199
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող էի մտածել, թե մեկը քեզ խլեց ինձնից, ու սկսել տառապել։ Կարող էի մտածել, թե դու հեռացար ինձնից կամ ուրիշին գերադասեցիր, ու սկսել տառապել։ Բայց ես գիտեմ, որ դու իմն ես ավելի, քան երբևէ, ավելի, քան նրանը, ավելի, քան որևէ մեկինն ընդհանրապես։ Ու գիտեմ, որ ինձ սիրում ես ավելի, քան առաջ, այլ կերպ, բայց ավելի խորը, ավելի մաքուր ու մի քիչ էլ զարմացած։
    Բայց քանի որ ես չեմ կարող դառնալ մի փոքրիկ ու անտեսանելի արարած, որ ամեն վայրկյան կողքիդ լինեմ, հսկեմ քեզ, վստահ լինեմ, որ ոչնչի կարիք չունես, սոված չես, ժամանակին քնում ես, չես մրսում, չես տանջվում դավաճանություններից ու չգնահատվելուց, ու քանի որ դժվար է մասնատել ու չափավորել էս հսկայական սերը, ես տառապում եմ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2013), einnA (28.04.2013), erexa (27.04.2013), Peace (27.04.2013), Smokie (27.04.2013), Անջրպետ (10.05.2013), Գալաթեա (27.04.2013), Մինա (01.05.2013), Ուլուանա (27.04.2013)

  8. #200
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայում ոնց որ թե առաջին անգամ եմ գրառում անում։ Ոտքս խերով լինի ։

    Նաիրուհու մասին եմ ուզում խոսել։ Իրականում շատ վաղուց է եղել էս ցանկությունը, բայց, չգիտեմ ինչու, էսպիսի թեմաներում գրառումներ անելուց մի տեսակ հուշտ եմ լինում։

    Չնայած նրան, որ երբեք անձնական շփում առանձնապես չեմ ունեցել հետը՝ ոչ վիրտուալում, ոչ էլ իրականում, իր գրառումները, հատկապես օրագրային, էնքան անմիջական ու խոսուն են, որ կարդալիս ոնց որ մոտիկից ճանաչեմ իրեն արդեն, էն աստիճանի, որ ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մտերիմ ընկերուհիս է, ու էն բոլոր հույզերն ու իրադարձությունները, որոնց մասին ինքն էնտեղ գրել է, մենք իրար հետ քննարկել ենք ։ Էսպես հեռվից–հեռու էնքան ուժեղ հարազատություն ու ջերմություն եմ զգում Նաիրուհու նկատմամբ , որ հաճախ ցանկություն է առաջանում իր նման սրտաբուխ արձագանքել իր էս կամ էն գրառմանը, էնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջս դեպքում կանեի, մեկ էլ ինքս ինձ հիշեցնում եմ, որ մենք ախր մտերիմ չենք ու միաժամանակ մի տեսակ զարմանում եմ էդ «տարօրինակ» հանգամանքից։ Ու ստիպված եմ լինում կուլ տալ էդ պոռթկումը, չնայած մեկ–մեկ էլ պատահում է, որ չեմ դիմանում ու արձագանքում եմ։

    Նաիրուհու մեջ էնքան սեր ու ջերմություն կա, որ երբեմն էնպիսի տպավորություն է, որ ինքը խեղդվում է մեջը, կարծես իր սիրո ու ջերմության մեջ մի տեսակ կորչում–անէանում է երբեմն։ Ու ես պատկերացնում եմ, թե ինչ լավ մամա ու կին է լինելու ինքը, երբ մեջը եղած էդ անսպառ սիրո հոսքն ուղղի իր նորաստեղծ ընտանիքին։ Կարծում եմ, որ իր համար սեր զգալն ու տալը էնքան բնական, լիարժեք ու ինքնաբավ վիճակ է, որ նույնիսկ փոխադարձությունն էն աստիճանի էական չէ, ինչքան մարդկանց երևի մեծ մասի համար, թեև, ինչ խոսք, պարզ է, որ բոլորն էլ սիրում են սիրված ու գնահատված լինել։

    Մի խոսքով՝ Նաիրուհին ոտքից գլուխ սիրտ է ։

    Հա, մեկ էլ շատ եմ գնահատում գրական հայերենի հանդեպ ունեցած իր հարգանքը ։
    Անուկն էլ ինձ է սիրում, մարդի՜կ... Ես երջանիկ եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.04.2013), murmushka (28.04.2013), Smokie (28.04.2013), Արևհատիկ (29.04.2013), Գալաթեա (28.04.2013), Մինա (01.05.2013), Շինարար (28.04.2013), Ուլուանա (28.04.2013)

  10. #201
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսել եմ մտերիմներիս հետ հարաբերություններիս ու նրանց հանդեպ զգացմունքներիս փոփոխություններն ստուգել լուսանկարներով։ Լուսանկարում դիրքս, հայացքս, ժպիտս ինձ ավելի շատ բան են պատմում իրական զգացումներիս մասին, քան հենց էդ զգացումներս։ Դրանք խաբում են, իսկ պահը չի խաբում։ Նույնիսկ հին նկարներս նայելիս հստակ որոշում եմ դիրքիս անկեղծության աստիճանը
    Ու նկատել եմ, որ հատկապես խմբակային նկարներում ավելի հանգիստ թեքված եմ լինում այն մարդու կողմը, ում հանդեպ հարազատությունն էդ պահին ամենամեծն է։
    Օֆ, օֆ, աշխարհն աշխարհով, ես իմ պստիկ գյուտերով
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.05.2013), einnA (12.05.2013), Smokie (01.05.2013), StrangeLittleGirl (12.05.2013), Անջրպետ (10.05.2013), Ինչուիկ (01.05.2013), Մինա (01.05.2013), Ուլուանա (01.05.2013), Վոլտերա (01.05.2013)

  12. #202
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Էսօր։ Զանգ հեռախոսիս։
    -Լյոլ ջան, ինչքա՞ն կմնաս քաղաք։
    -Դե հլը կմնամ, ինչի՞, ախպարիկ ջան։
    -Քեզի հըլուն ծաղիկ տի փերեմ...

    Մտածեցի՝ վաղը գյուղ է գնում, երևի էնտեղից է բերելու։ Պարզվեց՝ էսօր Սևան է գնացել։

    Էս էլ վերադարձած գարունս. վերջին տասնմեկ տարում առաջին անգամ ստացա իմ ամենասիրելի ծաղիկները։ Էսօրը մոռանալ չի լինի

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.06.2013), CactuSoul (04.05.2013), Smokie (06.05.2013), StrangeLittleGirl (12.05.2013), Stranger_Friend (04.05.2013), Valentina (04.05.2013), Անջրպետ (10.05.2013), Արևհատիկ (10.05.2013), Գալաթեա (10.05.2013), Մինա (11.07.2013), Ուլուանա (04.05.2013)

  14. #203
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ հենց էնպես փորփրում եմ հին նամակներս ու ո՜նց եմ ուրախանում, երբ հայտնաբերում եմ, որ էն ժամանակ լատինատառ գրող մարդը հիմա ինձ հայատառ է գրում։ Իբր իմ շնորհքն է, էլի, որ հիմա էդպես չի
    Մեկ էլ գետինն եմ մտնում, երբ հայտնաբերում եմ մի հինգ-վեց տարի առաջվա լատինատառ գրածներս
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.05.2013), Ruby Rue (10.05.2013), Smokie (10.05.2013), Հայկօ (10.05.2013), Մինա (11.07.2013), Ուլուանա (10.05.2013)

  16. #204
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է՝ ամեն ինչդ էլ տեղն է, բայց քեզ չես գտնում, որովհետև մի բան չունես՝ արժանապատվություն։
    Ու ահավորն էն է, որ ճիշտ է ասում։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 14.05.2013, 21:44:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.05.2013), Smokie (14.05.2013), Մինա (14.05.2013)

  18. #205
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մեծ աշխարհ, ուր վաղուց չէի եղել։ Դե քանի մտել էի էդ շենք, ասի՝ երրորդ հարկ էլ բարձրանամ, չնայած նույնիսկ չէի էլ ակնկալում, որ դուռը բաց կլինի։
    Լքվածության շունչն զգացվում էր դեռ աստիճաններից. երրորդ հարկ թեքվող հատվածից արդեն երեսպատումը չկար։ Բետոնե աստիճաններով բարձրացա. դուռը կրնկի վրա բաց էր, դեմն էլ քար էր դրած, որ չփակվի։ Ներսում ավերածություն էր, փոշի, ջարդված կահույք ու լիքը հիշողություններ։
    Թափառեցի պարկետը պոկած միջացքով ու անդուռ մնացած սենյակներով՝ ամեն անկյունում գտնելով անցած տարիներիցս ինչ-որ բան։ Այ էստեղ ժողովներն էինք անում, էս մի սենյակում գործավարուհին ու միության «էլիտան» էին լինում, էս մյուսն ավելի շատ մասնակիցներով հանդիպումների համար էր։ Էս ջարդոտված դաշնամուրն անկյունում էր, ոչ թե սենյակի մեջտեղում, շուռ տված հին աթոռներն էլ պատերի տակ էին։ Էստեղ ջահերով երթի մոմերի շշերն էինք կտրում, էս մի հատվածում ուսանողականն էր, որի տարածքի մեծ մասն անմատչելի էր ինձ համար։ Մտա, ծակուծուկերը նայեցի, մեր միության բոլոր սենյակները, որ էն ժամանակ բոլորի համար բաց չէին, ուսումնասիրեցի։
    Ամենուր մեր հետքերն էին. հատակի, ջարդված կահույքի, պատուհանագոգերի վրա մեր թղթերն ու պլակատներն էին, երգարանները, օրացույցները, հազար ու մի ուրիշ զռթուզիբիլ, որ տեղափոխվելիս, չգիտես ինչու, նպատակահարմար չէին գտել տանել։
    Խեղդվում էի փոշու ու հիշողությունների առատությունից։
    Ես էդ հարկի մուտքի դուռն ամեն անգամ սրտի թրթիռով էի բացում, գրասենյակը պատմություն ուներ ու ինձ համար երբեք սովորական մի բան չդարձավ, ու հիմա սոսկալի էր տեսնել էդ անտերությունն ու ավերածությունը. ոնց որ շատ թանկ մի բան պղծված լիներ...
    Էս նոր ու ամեն ինչով ապահովված շենքում երբևէ էն շունչը չզգացի, որ կար ու դեռ երեկ էլ զգացվում էր մեր հին ու կիսավեր Կենկենում
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.05.2013, 10:42:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.05.2013), Smokie (15.05.2013), Stranger_Friend (16.05.2013), Այբ (15.05.2013), Մինա (16.05.2013)

  20. #206
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպանել է պետք էն թիթեռներին, որ, պարզվում է, դեռ կենդանի են։
    Սպանել էն հույսը, որի գոյությունն ինքս ինձ էլ չեմ ուզում խոստովանել, բայց ամենախորքերիցս մեկ էլ գլուխ է բարձրացնում՝ անտեսելով ուղեղիս ամիսների աշխատանքը։
    Երազանք չկա։
    Մտքերս, ներքին երկխոսություններս, գիշերվա ու ցերեկվա երազներս դեռ նույն կենտրոնի շուրջն են պտտվում։ Փախուստը կյանքի չի վերածվում դեռ

    Հիմա սխալ բան եմ անում ոնց որ, կամ էլ միշտ ինքս ինձ երկրորդ պլանում թողնելուց հետո անսովոր է ինձ համար ինչ-որ բան անելը։ Մենակ թե բանը ցավեցնելուն չհասնի, մենակ թե կարողանամ կանգ առնել, երբ դրա կարիքը լինի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.05.2013), einnA (17.05.2013), Skeptic (16.05.2013), Անջրպետ (16.05.2013), Մինա (16.05.2013)

  22. #207
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    0-ից էլ ցածր ինքնագնահատականը բարձրացնելու անփոխարինելի միջոց՝ տափակ կոշիկները ժամանակավորապես փոխարինել բարձրակրունկներով։
    100%-անոց արդյունք է ապահովում։ Ո՜նց էի մոռացել
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.05.2013), erexa (22.05.2013), Smokie (22.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Լեդի Վարդ (20.05.2013), Լուսաբեր (26.05.2013), Մինա (20.05.2013)

  24. #208
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտը կանգնում է կոկորդիդ, բայց գիտես, որ չպիտի զանգես գոնե հարցնելու համար՝ ո՞նց ես։ Ու անզոր կատաղությունից քիչ է մնում խեղդես էդ մարդուն իրեն քեզնից խլելու համար։

    Ո՞նց ես, իմս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.05.2013), einnA (29.05.2013), erexa (24.05.2013), Ruby Rue (24.05.2013), Smokie (24.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Այբ (26.05.2013), Անջրպետ (24.05.2013), Մինա (24.05.2013), Ուլուանա (24.05.2013)

  26. #209
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրահարվելուց հետ է պահում մենակ (դե լավ, առաջին հերթին) երաժշտական նախասիրությունների տարբերությունն ու հատկապես էն վախը, որ ինքն էս երաժշտությունի չի սիրի ու չի հասկանա
    Թե չէ էնքան լավն է, որ արդեն սիրահարված կլինեի ՜՜՜

    Հ. Գ. Համ էլ նենց հանգիստ եմ, որ ինքն էս գրառումը դժվար կարդա ոչ ՖԲ-ում, ոչ էլ առավել ևս էստեղ

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 26.05.2013, 15:56:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Մինա (26.05.2013)

  28. #210
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես սնահավատ եմ։ Կամ էլ ճակատագրապաշտ։ Կամ էլ անուղղելի լավատես։ Իսկ ավելի հավանական է, որ բոլորը միաժամանակ։
    Գալաթեան մկանների ցավից խոսեց՝ հիշեցի։
    Ես դեռ հավատում եմ, որ 24 տարեկանում կյանքը նոր է սկսվում, ու դեռահասի պես թռչկոտում եմ ծաղկից ծաղիկ. հեծանիվ, ժայռամագլցում, լող, նոր օտար լեզու, ու մի գրամ չեմ մեծանում։
    Հետ եմ բերելու դեռահասության տարիներին կորցրածս ժամանակը, հետո՝ էս տարիներին կորցրածս, հետո՝ էդ հետոյի կորցրածս, ու ամբողջ կյանքս երևի բացերը լրացնելով ու ժամանակի հետևից չհասնելով է անցնելու, բայց շա՜տ հավես բան է կյանքը, շա՜տ...
    Էսօր ժայռամագլցման առաջին փորձս էր , ու ասացին՝ շատ լավ է ստացվում, առանց ասելու լիքը բաներ ճիշտ եմ անում, ու ոնց որ առաջին անգամը չլինի։
    Հեծանվարշավի առաջին փորձս էլ լավ գնահատվեց։ Ու տենց քիչ-քիչ վերագտնում եմ մի քսան տարի առաջ կորցրած ինքնավստահությունս։
    Մենակ մնում է մի կարևոր բան՝ չկոմպլեքսավորվել երաժշտական նախասիրություններիս ու քիչ ինֆորմացված լինելուս պատճառով, ու ինձնից երջանիկ մարդ չեք գտնի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  29. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.06.2013), CactuSoul (06.06.2013), Smokie (11.06.2013), Արևհատիկ (19.06.2013), Մինա (11.07.2013), Շինարար (06.06.2013), Ուլուանա (06.06.2013), Ռուֆուս (06.06.2013), Վոլտերա (06.06.2013)

Էջ 14 28-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •