Երջանկություն ասելիս ես ո՛չ ծովափ եմ պատկերացնում, ո՛չ արմավենիներ, ո՛չ էլ վարդի թերթիկներով ու մոմերով ռոմանտիկ երեկո: Երջանկության իմ սահմանումը շատ ավելի պարզ է ու մի քիչ էլ տարօրինակ երևի: Ես երջանիկ եմ, երբ երազելու հնարավորություն ունեմ ու դրա համար իդեալական պայմաններ: Իսկ էդ իդեալական պայմաններն ընդամենը ձմռան գիշերն է ու երաժշտությունը: Հատկապես աշնան վերջին է սրվում երազելու կարոտս, ու էս շրջանում ինձ համար երգը բնութագրելու միարտահայտություն կա՝ ձմռան գիշերվա տրամադրություն առաջացնող…
Կատարողներ կան, որ ինձ համար հենց ձմռան գիշերներին լսելու համար են ստեղծված: Էս օրերին նույնիսկ առավոտյան էս մարդուն լսելիս ինձ ձմռան երեկոյի մեջ եմ զգում, ու թվում է, թե պատուհանից այն կողմ մեծ-մեծ փաթիլներով ձյուն է գալիս…
Էջանիշներ