Անսովոր ու անպատկերացնելի զգացողություն էր։
Զգալ, որ միաժամանակ երկու մարդու հավասարապես սիրում ես։ Ավելի ճիշտ՝ մեկին սիրել ես ու սիրում ես, մյուսին սիրում ես ու սիրելու ես։ Ու մեջդ ոչ մի կաթիլ ցավ, դառնություն, անգամ թախիծ չունենալ։ Ապրեցի դա։ Իսկ ինձ անհնար էր թվում...
Պիտի պահեմ միշտ երեկվա օրը, մինչև կյանքիս վերջը պիտի հիշեմ։
Խառը ապրումների օր էր, որ խոստանում էր լինել վատագույններիցս մեկը, բայց վերջում երջանկագույնը դարձավ։
Վերածնվել եմ, հասկանո՞ւմ եք, նոր մարդ եմ էսօր արդեն...![]()
Էջանիշներ