Ամեն անգամ տանը հիմնավոր մաքրություն անելիս էնքան թղթեր եմ գտնում՝ ով գիտե՝ որ ժամանակից մնացած։ Վատ սովորություն ունեմ՝ ոչ մի բան դեն չեմ գցում, քանի դեռ պահելու էլ ոչ մի հնարավորություն չի մնացել։
Էսօր մի քանի թղթի կտոր գտա՝ մի քանի տող խզբզած, առանց ամսաթվի, առանց որևէ հուշող բանի։ Խնդալու է. սիրային խզբզանքներ են, բայց չեմ հիշում՝ որն ում մասին է![]()
Հա, էդպես էլ բանաստեղծություն չեն դարձել ու էլ չեն էլ դառնա, քանի որ իսկի չեմ հիշում՝ ում մասին էի գրում կամ երբ ։Դ
***
Եվ արևի մահվան վերջին ժպիտի մեջ
Քո ժպիտն էր
Միայն մի օր
Դու... արևը... ճանապարհը...
Դու կորար։ Թե՞ կորցրեցի քեզ։
Եվ հիմա դու ի՞մն ես, թե՞ դեռ (ընդմիշտ) կորած ինձ համար։
Հա, երևի... չէ...
Միայն մի բան գիտեմ. ինձ պետք է, որ դու լինես,
Որ լսեմ քեզ,
***
Հա լավ, վերջն ո՞վ էր. արևի ու ճանապարհի հետ կապված մի հիշողություն կա, բայց էդ էնքան վաղուց էր, ու բացի էդ էլ դժվար էդ մեկի մասին սա գրած լինեի, որովհետև սովորաբար զգացածս նույն պահին եմ գրում, իսկ էդ ժամանակ հաստատ թուղթ ու գրիչ չունեի։
Էջանիշներ