Իմ պատուհանից այն կողմ գեղեցկագույն ձմեռ է իջնում, մե՜ծ-մեծ փաթիլներով ձմեռ; Բազմոցի վրա կծկված մռռում է Բոքոնիկս, ես պատուհանագոգին նստած «Сплин» եմ լսում ու վայելում փաթիլների փափկության զգացողությունը։ Մտածում եմ, որ Ջոնի՝ հարցազրույցի ժամանակ ասած մտքերից մեկին էդպես էլ չկարողացա վարկանիշ տալ, իսկ Ակումբի բոլոր օրագրերի մեջ միշտ հիշում եմ Ավետի օրագրի անվանումը՝ «Ես քեզ ցավ եմ պատճառւմ»։
Մեր գյուղի ձմեռն եմ ուզում...
Գերանկապ![]()



Մեջբերել
Էնքան ուրախ եմ։ Շատ են սազում իրար, էնքան, որ ես իմ «մայրական» օրհնությունն արդեն մտովի փոխանցել եմ նրանց։ «Երեխեք» ջան, ուզում եմ, որ միշտ էնքան երջանիկ լինեք ու էնպես իրար նայեք, ինչպես էն օրը, երբ առաջին անգամ ձեզ իրար կողքի տեսա՝ արդեն որպես զույգ։ Իդեալական եք իրար հետ... 



Էջանիշներ