User Tag List

Էջ 10 28-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #136
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ պատուհանից այն կողմ գեղեցկագույն ձմեռ է իջնում, մե՜ծ-մեծ փաթիլներով ձմեռ; Բազմոցի վրա կծկված մռռում է Բոքոնիկս, ես պատուհանագոգին նստած «Сплин» եմ լսում ու վայելում փաթիլների փափկության զգացողությունը։ Մտածում եմ, որ Ջոնի՝ հարցազրույցի ժամանակ ասած մտքերից մեկին էդպես էլ չկարողացա վարկանիշ տալ, իսկ Ակումբի բոլոր օրագրերի մեջ միշտ հիշում եմ Ավետի օրագրի անվանումը՝ «Ես քեզ ցավ եմ պատճառւմ»։

    Մեր գյուղի ձմեռն եմ ուզում...

    Գերանկապ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2011), Lusinamara (12.11.2011), murmushka (12.11.2011), Nare-M (12.11.2011), Rammstein (01.07.2013), Դատարկություն (20.11.2011), Նուշություն (13.12.2011)

  3. #137
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի զանգի, էլի։
    Ահավոր դժվար է ամեն անգամ դիմանալ պատասխանելու գայթակղությանը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.11.2011), E-la Via (20.11.2011), einnA (25.11.2011), erexa (20.11.2011), Freeman (20.11.2011), Inna (20.11.2011), Lusinamara (20.11.2011), Nare-M (20.11.2011), Ripsim (20.11.2011), Smokie (21.11.2011)

  5. #138
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ուզում էսքան կախված լինել քեզնից, ծարավ լինել մի լավ խոսքիդ։
    Բայց երեկ մի արտահայտությամբդ երջանկացա։ Երբեք ինձ շնորհակալություն չէիր հայտնել լավ մարդ լինելուս համար։ Իրոք ուզեցի լաց լինել, թեև կարողացա թաքցնել։
    Ինչ ափսոս, որ նույն բանը չեմ կարող ասել քեզ։

    ***
    Նույնիսկ ամենաչարացածս պահին չէի ուզենա, որ կարողանայիր բացել հոգիս ու տեսնել՝ ներսումս ինչ է կատարվում։ Չէի ուզենա, որ թեկուզ մի պահ կարողանայիր քեզ նայել իմ աչքերով։ Որովհետև այնքան կատեիր քեզ, որ ինքնասպան կլինեիր։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.11.2011), E-la Via (03.12.2011), einnA (25.11.2011), erexa (25.11.2011), Freeman (25.11.2011), Kita (25.11.2011), Lusinamara (25.11.2011), Nare-M (13.12.2011), Smokie (25.11.2011), Ժունդիայի (25.11.2011)

  7. #139
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցի վերջին երկու սերերս։ Իրական կյանքում սերերս, էլի։
    Հիմա մտածում եմ՝ ինչքան տարբեր են եղել էդ երկուսն իրենց բնույթով։ Մարդիկ չէ, իմ զգացմունքները։
    Մեկին, ինչպես պարզվեց, իր համար էի սիրում։ Զգացմունքիցս շատ հեշտ հրաժարվեցի, որովհետև հասկացա՝ ես չեմ նրա երջանկությունը, իսկ ինձ պետք էր, որ նա երջանիկ լիներ։ Ու էնքան էլ շուտ անցավ սերս։ Հասկացա, որ ուղղակի մարդկային ջերմությունն էր մի փոքր կերպարանափոխվել, իսկ ես սիրո տեղ էի դրել։
    Մի քանի օր առաջ իմացա՝ վերջապես գտել է իր արքայադստերը։ Էնքան ուրախ եմ։ Շատ են սազում իրար, էնքան, որ ես իմ «մայրական» օրհնությունն արդեն մտովի փոխանցել եմ նրանց։ «Երեխեք» ջան, ուզում եմ, որ միշտ էնքան երջանիկ լինեք ու էնպես իրար նայեք, ինչպես էն օրը, երբ առաջին անգամ ձեզ իրար կողքի տեսա՝ արդեն որպես զույգ։ Իդեալական եք իրար հետ...

    ***
    Իսկ այ դու ինձ սարսափելի չարացրել ես։ Առաջին անգամ ես իմ զգացմունքը կյանքիս մեծագույն սխալն եմ համարում։ Քեզ ինձ նման ու ինձ համար էի սիրում, դրա համար էլ հիվանդության վերածվեց ի վերջո։ Զարմանալի բան. աղոթում եմ, որ մի վատ, սարսափելի վատ բան պատահի հետդ՝ ծանր վթար, հաշմանդամություն, հոգեկան լուրջ հիվանդություն, մահ... Կյանքումս ոչ մեկին նման բաներ չեմ ցանկացել, թեև էնքա՜ն վատ մարդկանց եմ տեսել։ Բայց դու մի ուրիշ սրիկան ես՝ երկու տարվա ցեց, հիվանդագին ու հիմարության գագաթնակետ մտքեր, դեռահաս աղջնակի նման լաց լինելով լուսացրած գիշերներ... Ու լրիվ անտեղի։
    Հիմա մեջս սիրո կաթիլ անգամ չկա, բայց անտարբերության չի վերածվում։ Տեսնես ե՞րբ հետդ մի լուրջ դժբախտույթւոն կպատահի, որ մի քիչ սիրտս տեղն ընկնի...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2011), murmushka (02.12.2011), Smokie (02.12.2011), unknown (12.12.2011)

  9. #140
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զոհրապը մի նովել ունի՝ «Դիմակը»։

    ***
    -Քեզ ի՞նչ է թվում, ես էս վերջին շրջանի իրավիճակին ո՞նց եմ վերաբերվում, ի՞նչ եմ զգում։
    -Ասեմ։ Եթե մի բան ուղղակիորեն սեփական կաշվիդ չի առնչվում, դու դրա հանդեպ անտարբեր ես։ Ես էլ եմ էդ շարքից։ Մեր հարաբերությունները հայտնի չեն էն շրջանակներին, որոնց հետ անցնում է քո կյանքը։ Հետևաբար պետքդ էլ չի։
    -Մի հարց տամ, էլի։ Երբևէ երազե՞լ ես սեփական կղզի ունենալու մասին։
    -Հա, բայց անմարդաբնակ
    -Լավ, մի բան էլ ասեմ։ Քրիստոնեությունն ուղղված էր Հռոմեական կայսրության դեմ։ Ու ինքն իր հավատը երկնքում ստեղծեց։
    Call ended.

    ***
    Հիմա խոստովանությո՞ւն մը, թե՞ հերքում մը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.12.2011), Smokie (07.12.2011), unknown (12.12.2011)

  11. #141
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբևէ հայտնված չլինեի ճամփիդ, իդեալիդ գտած լինելու պատրանքն ու դրա փշրվելու ցավը պատճառած չլինեի...

    Երբևէ հայտնված չլինեիր ճամփիս, իդեալիս գտած լինելու պատրանքն ու նրա պատրանքը փշրելու ցավն զգացած չլինեի...
    Կամ գոնե կյանքիս էդ անիծյալ երեք օրը եղած չլիներ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2011), Freeman (09.12.2011), John (09.12.2011), Nare-M (13.12.2011), Smokie (09.12.2011), unknown (12.12.2011)

  13. #142
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ինչի՞ց է, որ երբ «+»-ը երկուսիդ մասին էլ զզվելի բաներ է ասում, ուզում եմ, որ նրա մասին ասածները ճիշտ լինեն, իսկ քո մասին ասածները՝ ուղղակի չարակամություն
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.12.2011), Freeman (13.12.2011), John (13.12.2011), Smokie (13.12.2011), unknown (13.12.2011)

  15. #143
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում ուզում էի «Անկապում» դնել, հետո եսասիրությունս հաղթեց։ Որոշեցի, որ ի´մ օրագրում է մնալու։

    Ես մանրբուրժուական գրող եմ, և իմ տեսակետը միշտ եղել է մանրբուրժուական: Դա իմ մակարդակն է: Իմ ռակուրսը: Եթե ես չդառնայի գրող, ապա կցանկանայի դաշնակահար լինել որևէ գիշերային ակումբում: Այնտեղ ես կօգնեի սիրահարներին, որ նրանք էլ ավելի ամուր սիրեին միմյանց:
    Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ գոյություն ունի ինչ-որ մեկը, ով ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ նա սկսի սիրել ինձ այս խոսքերի համար:
    Ես միշտ երազել եմ հորինել «օճառային» օպերաներ: Ինձ նման մարդկանց համար, ովքեր մի բան են ցանկանում՝ որ իրենց սիրեն կատարած գործի համար, «օճառային» օպերան վեպից ավելի արդյունավետ է: Ես փորձել եմ հեքիաթներ գրել, բայց բան դուրս չեկավ: Դրանցից մեկը ես տվեցի իմ որդուն, երբ դեռ փոքր էր: Նա հեքիաթն ինձ վերադարձրեց այս խոսքերով. «Հայրիկ, դու մտածում ես, որ երեխաները լրի՞վ բութ են»: Պետք է ականջալուր լինել երեխայի ձայնին, որը դու էլ եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռ գոյություն ունի քո ներսում ինչ-որ տեղ: Եթե մենք ականջ դնենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կվերագտնեն իրենց փայլը: Եթե մենք կորստյան չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի խաթարվի նաև մեր կապը կյանքի հետ…

    Գաբրիել Գարսիա Մարկես
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.12.2011), CactuSoul (17.12.2011), E-la Via (13.12.2011), erexa (13.12.2011), murmushka (13.12.2011), Nare-M (13.12.2011), Progart (04.05.2019), Smokie (13.12.2011), unknown (13.12.2011), Valentina (13.12.2011), Ամպ (26.12.2011), Լուսաբեր (13.12.2011), Ուլուանա (14.12.2011)

  17. #144
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ինձ հետ քայլում էր և իմ ընկերն էր մեկը, ում հազիվ եմ ճանաչում։ Բայց նրա մի ջերմ խոսքը քո հազար տարվա գոյության հետ չեմ փոխի, որովհետև ինչքան խորը ճանաչեցիր ինձ, էնքան բարձրից թքեցիր հոգուս մեջ։
    Իսկ էն մարդուն, ով քայլեց հետս երեկ, վստահում եմ շատ ավելի, քան քեզ։ Համենայն դեպս՝ քանի ինձ շատ չի ճանաչել
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.12.2011), E-la Via (14.12.2011), einnA (24.12.2011), John (14.12.2011), Meme (14.12.2011), Smokie (14.12.2011), unknown (14.12.2011), VisTolog (14.12.2011)

  19. #145
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևուկս...

    Գիտեի, որ դժվար է լինելու առանց քեզ, բայց որ էսքա՞ն...
    Կարծես մի մասս կտրած լինեն ինձնից։ Դատարկություն է շուրջս ու ներսումս։
    Աչուկներդ, թաթիկներդ, ջերմությունդ, չարաճճիություններդ... Ձագուկս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.12.2011), Smokie (17.12.2011), unknown (17.12.2011)

  21. #146
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխուր է, երբ կերածդ ընկույզի քանակի մասին կճեպներով են դատում։ Հատկապես որ դրանց կեսից ավելին փուչ է եղել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.12.2011), CactuSoul (23.12.2011), E-la Via (26.12.2011), einnA (24.12.2011), John (23.12.2011), Nare-M (23.12.2011), Smokie (23.12.2011), Նուշություն (24.12.2011)

  23. #147
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, մամուկիս ապագա փեսան եզրափակչում է արդեն
    Նոր տարուն ինձ նվեր կանե՞ս, Օլեհ ։լօվէ



    Հա ի՞նչ։ Չխնդաք վրաս. լուրջ սիրահարվել եմ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.12.2011), CactuSoul (25.12.2011), John (25.12.2011), murmushka (26.12.2011), Smokie (25.12.2011)

  25. #148
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող էսօրը մնա։ Կեսգիշերային Երևանի տեսարանը Կասկադի վերևի աստիճաններից, կողքիս գոյությանդ ու ջերմությանդ առկայության զգացողությունը, Հաղթանակի այգու սառած ծառուղիներն ու քո կիսատ համբույրը...
    Ավել բան չեմ ուզում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.12.2011), E-la Via (28.12.2011), John (28.12.2011), Lusinamara (29.12.2011), murmushka (28.12.2011), Nare-M (28.12.2011), Progart (04.05.2019), Smokie (28.12.2011), unknown (28.12.2011)

  27. #149
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ շատ վատ էի։ Իսկապես վատ էի։ Ու հետն էլ նեղացրի շատ հարազատ մարդու, ու մինչև հիմա լիարժեք բարիշել չի ստացվում։
    Պատճա՞ռը։ Պատճառը չանկեղծանալու ցանկությունն էր։
    Երևի չի հասկանում ինձ կամ չի հավատում։ Որովհետև էնքան եմ անկեղծացել հետը, որ ավելին դժվար է անգամ պատկերացնել։ Ինձ համար դժվար չի խոսել էն բաների մասին, որոնք աղջիկները սովորաբար նախընտրում են գաղտնի պահել։ Որովհետև իրականում սրտային խնդիրները, համենայն դեպս դրանց էն մասը, որոնց մասին խոսում եմ, ինձ գրեթե չեն հուզում։ Դա հաստատ ողբերգություն չի։
    Իսկական խնդիրներն ու ողբերգությունները նրանք են, որոնց մասին չեմ խոսում։ Ինչքան էլ մտերիմ մարդ լինի։ Դրանց մի քանի տոկոսը միայն մամուկս է իմանում, մնացածն իմն են, ու չեմ խոսում դրանց մասին։
    Թող ոչ ոք չնեղանա։ Մարդկանց հիմնականում անձնական-սրտային ապրումներն են հետաքրքիր, չէ՞։ Դե դրանց մասին կարող եմ խոսել ինչքան ուզեք։ Երկուսս էլ գոհ կլինենք։ Բայց ոչ մեկդ մի պահանջեք, որ խոսեմ էն բաներից, որոնք ինձ իրականում են ցավ պատճառում, որոնց համար իրոք վատ եմ զգում կամ ամաչում, որոնց պատճառով գրեթե հնարավոր չի լինում տրամադրությունս բարձրացնել։
    Որովհետև էդ իրական, ներքին խնդիրների մեջ ոչ մի ռոմանտիկ, սիրուն, էսթետիկական հաճույք պատճառող բան չկա։ Ու պետք չէ փորձել իմանալ մարդու իսկական խնդիրների մասին, եթե իհարկե չես ուզում մերկ հոգի տեսնել իր ողջ զզվելիությամբ։
    Ու չհամոզեք ինձ, որ ինչ-որ հոգի էդ մերկ վիճակում սիրուն է։ Միշտ էլ կիսամերկն ավելի հաճելի է նայվում։ Նույնիսկ ամենաանմիջական մարդու անկեղծությունն առնվազն ճիշտ ընտրված ներքնազգեստ է՝ որոշակի թերություններ թաքցնող ու բարեմասնություններն ընդգծող։
    Նորմալ է։ Ես ձեր մերկությունը չեմ ուզում տեսնել ձեր ցանկացածից ավելի, դուք էլ ինձնից մի նեղացեք։ Դա լավ կամ մտերիմ ընկեր լինելու հետ ոչ մի կապ չունի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), CactuSoul (29.12.2011), E-la Via (29.12.2011), John (29.12.2011), Lusinamara (29.12.2011), murmushka (29.12.2011), Progart (04.05.2019), Smokie (29.12.2011), unknown (29.12.2011), Դեկադա (29.12.2011)

  29. #150
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եռաբլուրում առաջին խոնարհումս միշտ Մոնթեինն է։ Այսօր երկուսիս փոխարեն էր՝ իմ ու հեռվում գտնվող եղբորս։ Ամեն տարի տեսածս առաջին ձնծաղիկները մայրիկիս եմ նվիրում։ Էս տարի բացառություն էր. առաջին փունջը հերոսներին տարա։ Աղոթեցի ու շնորհակալություն հայտնեցի երկուսիս փոխարեն ու գնացի մյուս տղերքին բարևելու։
    Մութ էր արդեն։ Համարձակ աղջիկ եմ, բայց դե վախենում էի մի քիչ, որովհետև մենակ էի, որովհետև մութ էր շիրիմների միջև, իսկ ես էսօր ուզում էի անպայման հենց մեկին գտնել հազարավորների մեջ։ Հիշում էի տեղը, շիրմաքարը, բայց մութ էր, հեռվում տղամարդկանց ձայներ էին լսվում, քամի էր ու ցուրտ, ծաղիկներ էին բերել տղերքին, ու քամուց խշխշում էին ցելոֆանները, որոնցով ծաղիկները փաթաթված էին։ Ես առանց ակնոցի կարողանում էի միայն անորոշ ուրվագծեր նշմարել, ու մի քիչ վերև էի փնտրում նրան, ում ուզում էի գտնել։ Չէի համարձակվում հեռախոսովս լուսավորել տղերքի դեմքերը՝ նրան գտնելու համար. ամաչում էի, թվում էր՝ կվիրավորեմ նրանց։
    Զանգեցի ընկերներիցս մեկին, հասկացա, որ ճիշտ եմ հիշում, մի քիչ էլ իջա ցած ու մեքենայորեն քայլերս ուղղեցի դեպի անկյունի շիրմաքարը։ Լույսի կարիք չկար տաք հայացքը ճանաչելու և հասկանալու համար, որ գտել եմ...Քարից ժպտում էին երբևէ տեսածս ամենասիրուն աչքերը։ Անունը, անվան տակ՝ հարազատ զինանշանը... Էսօր հատուկ մոտդ էի եկել, Մհեր, օրհնանքդ էր պետք երևի։
    Նստեցի քարին ու միանգամից զգացի, թե ինչպես է երակներովս ջերմություն տարածվում, ինչպես է մինչև ոսկորներս սողոսկած դողը չքվում, ինչպես են անհետանում վախն ու անհանգստությունը։
    Երևի ժամերով կմնայի ու չէի էլ զգա, որ ցուրտ է, որովհետև հարազատիս կողքին գտնվելու ապահովության զգացողությունն ունեի...
    Հանգստացած, պաշտպանված ու ուժեղ դուրս եկա անմահերի աշխարհից ու իջա հասարակ մահկանացուների մոտ՝ հետս մի բուռ լույս վերցրած։ Մոնթեի, Արթուրի, Պետոյի, Թաթուլի, Վարդանի, մյուս հազարավոր տղերքի ու հատկապես Մհեր Ջուլհաջյանի տաք հայացքի լույսը...

    Աշխարհի ամենատաք աչքերը-Մհեր Ջուլհաջյան

    ***
    Դու, միակ մարդ, ում հետ կուզեի էսօր գնալ Եռաբլուր, միակ մարդ, ում հետ կուզեի ծնունդիս օրը գնալ Ծիծեռնակաբերդ, ում հետ կուզեի ապրել էն ամենը, որ մենակ եմ սիրում ապրել, բայց էնքան հարազատ ես դարձել, որ ուզում եմ կիսել հետդ, միակ մարդ, ում ես երբեք չէի զանգի և առաջարկի գալ հետս, որովհետև ինքդ պիտի գայիր՝ առանց իմ ասելու, ՄԻԱԿՍ, ինչքա՞ն ես կողքիս լինելու, ինչքա՞ն ես կիսելու հետս էն ամենը, ինչ սիրում եմ, որ ինձ էսքան մենակ թողնելուդ մեղքը քավես...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (29.01.2012), erexa (29.01.2012), murmushka (30.01.2012), Smokie (30.01.2012), StrangeLittleGirl (05.02.2012), unknown (29.01.2012), Varzor (21.02.2012), Արևհատիկ (29.01.2012)

Էջ 10 28-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •