User Tag List

Էջ 7 28-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #91
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, որ միշտ հպարտացել եմ բոլորին բաց ճակատով նայելու հնարավորությամբս, էսօր չգիտեի՝ ուր թաքնվեմ կամ ոնց խոսեմ, որ կարմրած դեմքս ու շփոթվելս աչքի չընկնեն։ Էս ո՞ւր եմ հասել։ Հա, կարծես թե մեղավոր չեմ, բայց վատ զգալու հիմք կա։ Ո՞նց եմ նայում էդ մարդու աչքերին, բա հետո, երբ ամեն ինչ իմանա, ո՞նց եմ նայելու։
    Գրո´ղը տանի...
    Ես սովոր չեմ, ահավոր նեղվում եմ։ Մարդը հավատով նայում է ինձ, անգամ զգուշացնում է, որ իմանամ՝ ինչ անեմ, փորձում է պաշտպանել, իսկ ես ակամա խաբում եմ նրան։ Չեմ ստում, բայց լռում եմ։ Իսկ էս ամենի ամենամեծ մեղավորն իր համար եսիմ որտեղ հանգիստ քնած է հիմա, ու չեմ կարող գոնե իրավիճակը քննարկել հետը։
    Ի՞նչ անեմ, որ ճիշտ լինի։ Որ բոլորիս համար էլ լավ լինի։ Մինչև հիմա ամեն ինչ ինձ անտեսելով եմ արել, հիմա փորձում եմ մի քիչ էլ իմ մասին մտածել, իսկ արդյունքում միայն խղճի խայթ է առաջանում։ Սարսափում եմ էն մտքից, որ կարող եմ մեկի հանդեպ անարդար բան անել։ Ախր ինքն էլ մեղավոր չի, որ էս իրավիճակում ենք հայտնվել։ Ու ինչ-որ տեղ ոչ մեկս էլ մեղավոր չենք։ Բայց իրավիճակը կա, ու եթե անգամ մեզնից մեկը տեղյակ չէ դրա մասին, դա պիտի լուծվի։
    Ուֆֆֆֆ... Հոգնեցի։ Ետ եմ վարժվել մտածելուց. գլուխս պայթում է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (21.04.2011), E-la Via (21.04.2011), Lusinamara (21.04.2011), Mark Pauler (21.04.2011), Nare-M (22.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Smokie (16.05.2011), Tig (21.04.2011), VisTolog (21.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

  3. #92
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչինչ չեմ ուզում հիմա, Աստված իմ, մենակ թե չսխալվեմ… Մենակ թե ճիշտ որոշում կայացնեմ ու կարողանամ կատարել դա:
    Մենակ թե ինձ վստահությամբ նայող աչքերի արտահայտությունը չփոխվի, ու իր հերթին իմ մեջ էլ վստահությունը չկոտրվի էն աչքերի հանդեպ, որ էնքան թանկ են ինձ:
    Եթե դա է ճիշտ ելքը, թող որ կարողանանք էնպիսի ընկերներ լինել, որ ոչ մեկս մյուսի հանդեպ որևէ կասկած չունենա... Աստված, քեզնից ուրիշ բան չեմ ուզում...
    Թույլ մի տուր, որ անմեղ մարդու ցավ պատճառեմ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.04.2011, 21:19:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.04.2011), Inna (22.04.2011), Mark Pauler (28.04.2011), Nare-M (22.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (22.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

  5. #93
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ օրն անհանգիստ էի, որովհետև «Կարինը» Ստամբուլից մեկնելու էր Իսպանիա՝ մասնակցելու Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին։ Գինոսյանն ուխտ էր արել, որ Ստամբուլի օդանավակայանում մինչև թռիչքը յարխուշտա են պարելու։ Մտածում էի՝ կանե՞ն, կկարողանա՞ն, ու եթե անեն, հետո ի՞նչ կլինի։ Նեոնյուզում արդեն գրել են, որ «Կարինն» ուխտը կատարել է, ափսոս դեռ տեսանյութ չկա, բայց չեմ համբերում։ Ուզում եմ տեսնել էդ յարխուշտան...

    ***

    Գնալով սրտի հիվանդության է վերածվում սերս արևմտահայերենի ու գրաբարի հանդեպ։ Մեկ էլ ուզում եմ «Նարեկն» ու Աստվածաշունչը գրաբարով (էլի) կարդալ։ Վաղուց չեմ մաքրվել...

    Ու էստեղ էլ դնեմ Մաեստրոյի ստորագրությունը, որովհետև սա պատճառ դարձավ, որ գիշերվա կեսին ինքնամաքրումի անհաղթահարելի ցանկություն ունենամ...

    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 25.04.2011, 02:07:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2011), E-la Via (25.04.2011), Mark Pauler (28.04.2011), Nare-M (25.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (25.04.2011), Արևածագ (25.04.2011), Դատարկություն (28.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

  7. #94
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենում էի... Ու վախենում էի լիքը հիմար բաներից։ Իսկ հիմա երջանիկ եմ...
    Դու ես իմ ժպիտը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.05.2011), E-la Via (28.04.2011), erexa (28.04.2011), Inna (09.05.2011), Nare-M (28.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (28.04.2011), Դատարկություն (28.04.2011), Ինչուիկ (10.05.2011), Լուսաբեր (28.04.2011)

  9. #95
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ինձ վրա մի բան շատ ուժեղ հուզական ազդեցություն է գործում, ողջ գիտակցությունս անջատվում է. արդեն անընդունակ եմ դառնում գիտակցելու ու ինչ-որ բանի մասին մտածելու։
    Էսօր էլ նման մի բան եղավ։ Ապագա սփյուռքագետներով գնացել էինք դիտելու «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը։ Ես էլ չհասկացա՝ ինչ կատարվեց հետս։ Կորցրել էի տեղի ու ժամանակի զգացողությունը. մի պահ ուշքի եկա՝ զգալով, որ աչքերիս առաջ ամեն ինչ մշուշվել է, շունչս կտրվում է։ Հազիվ հասցրի ձեռքերովս փակել բերանս, թե չէ լացիս ձայնի վրա ամբողջ դահլիճը մեր կողմն էր շրջվելու։ Որ հարցնեն՝ ինչպիսի՞ ֆիլմ էր, պատասխանել չեմ կարողանա, որովհետև իրոք ՉԳԻՏԵՄ։ Ու չեմ էլ ուզում իմանալ։ Թող աշխարհի ամենաանհաջող ու հիմար կինոնկարը լինի, միևնույն է՝ միշտ հիշելու եմ, որ նայելուց հետո մի ամբողջ օր ուշքի չեմ եկել։

    Չէ, ավելի հավանական է, որ ոչ մի առանձնահատուկ բան էլ չկար, ուղղակի ես եմ աննորմալ հուզական աշխարհով։ Այ հիմա էլ կոկորդս սեղմվում է. ի՞նչ անեմ, ո՞նց պայքարեմ գերլարված նյարդերիս դեմ, որ կարողանամ էս հարցերի շուրջ էլ սառը գլխով դատել։ Հա, մեկ-մեկ ինքս էլ եմ ապշում իմ զարհուրելի անտարբերությունից, երբ նկատում եմ, թե ինչ սառնասրտորեն եմ խոսում թեկուզ հենց էս նույն բաների մասին, բայց հո՞ ինքս ինձ գոնե խոստովանում եմ, որ էդ սառցե կեղևն էլ իրականում շաաատ տաք ու անհանգիստ ընդերքի վկայությունն է ու այն բոլորից, նաև ինքս ինձնից թաքցնելու գերագույն ճիգի արդյունք։

    Ես միայն մի բան գիտեմ՝ ինձ համար վաղո՜ւց ի´մ Նաիրին դարձել է անբուժելի երազ, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.05.2011), CactuSoul (03.05.2011), E-la Via (03.05.2011), Freeman (09.05.2011), Mark Pauler (12.05.2011), murmushka (03.05.2011), Nare-M (03.05.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (03.05.2011), Արէա (23.05.2011), Գեա (03.05.2011), Դեկադա (03.05.2011), Ինչուիկ (10.05.2011), Լուսաբեր (03.05.2011), Ուլուանա (06.05.2011)

  11. #96
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ինձ համար մի հրաշք հայի եմ բացահայտել։ Հենց հնարավոր լինի Ակումբում էլ կդնեմ երգերը։ Բայց ի՜նչ տիպ էր... Արտոյին հայտնաբերելուց հետո դեռ ոչ մի հայ կատարող էդքան ուժեղ տպավորություն չէր թողել վրաս։ Հետաքրքիր է՝ հիմա էդ մարդը կա՞...

    ***
    Առանց քեզ լիարժեք երջանիկ լինել չեմ կարող։ Ինչո՞ւ ես էսքան հեռու։ 367 օր է՝ քեզ չեմ տեսել...
    Ե՞րբ կգաս։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (12.05.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (09.05.2011)

  13. #97
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ակումբում խոհափիլիսոփայական տրամադրություններ են...

    ***

    Հիմա համարյա ամեն ինչ ունեմ լիակատար երջանկության համար։ Բայց էդ երջանկությունը չունեմ։
    Օրվա ընթացքում, երբ վազքի մեջ եմ, դա չեմ գիտակցում, ավելի ճիշտ՝ իսկի չեմ էլ մտածում էդ մասին։ Իսկ երբ մի պահ կանգ եմ առնում շունչ քաշելու ու սկսում եմ մտածել, հասկանում եմ, որ իրականում միայն մի ցանկություն ունեմ. ոչինչ չզգալ։ Հոգնել եմ ապրելուց։ Իրոք հոգնել եմ։ Չէ, ինքնասպանության կամ նման հիմարությունների մասին չեմ մտածում։ Բայց չեմ ուզում ապրել։ Ոչինչ չեմ ուզում։
    Կամ էլ մի երանելի իրավիճակի մասին եմ երազում. ոչ ոք չկա կողքիս՝ ոչ մի ընկեր, ոչ մի հարազատ... Միայն համալսարանը կա, դասերս, որ լրիվ աչքաթող եմ արել, բայց սիրտս ահավոր ցավում է, որովհետև համալսարանական 5 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ես ինձ լրիվ իմ տեղում եմ զգում, որ ոչ մի վայրկյանը չեմ ուզում կորցնել, բայց կորցնում եմ։ Սիրում եմ մասնագիտությունս, կուրսս, դասախոսներիս, գրադարանս, ու ուրիշ էլ ոչ մի բան չեմ ուզում՝ կյանքումս լինի։ Մագիստրատուրան էլ չեմ ուզում, որ ավարտվի։ Ուզում եմ, որ դասախոսներիցս մի քանիսն ամբողջ կյանքում ինձ դասավանդեն։ Լրիվ գժված վիճակ...

    ***

    Սկսում եմ մտածել, որ ես ուղղակի ստեղծված չեմ երջակության համար, որ ես էդ զգացումն ապրելու ունակությունը չունեմ։ Ինձ մշտապես տառապանքի աղբյուր է պետք. չեղած տեղն էլ ինքս եմ ստեղծում։
    Ուզում եմ՝ իմանաս, որ քեզ աշխարհի չափ կարոտել եմ։ Թեև դու էլ ես օտարացել մի տեսակ։ Էլ իմը չես, բայց երկվորյակ հոգիները միշտ էլ մնում են կապված, չէ՞... Ե՞րբ ես գալու։ Ի՞նչ է լինելու մեր վերջը, հարազատս
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.05.2011), E-la Via (12.05.2011), Mark Pauler (12.05.2011), Nare-M (13.05.2011), RADIOmanyachka (26.05.2011), Ինչուիկ (12.05.2011)

  15. #98
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ մի լավ բանի ես սպասում, բայց շատ է ձգձգվում, արդեն զզվում ես սպասելուց էլ, էդ լավ բանից էլ։ Երբ մի սխալ բան ես արել, ներողություն ես խնդրում, քեզ ասում են, որ քո ներողությունը չէին ուզում, բայց զգում ես, որ մեկ է՝ արդեն մի բան էն չի ձեր հարաբերություններում, դա սարսափելի կոտրում է։ Ու երբ ճեղքվածքը փակելու համար ևս մի քանի անգամ ես ներողություն խնդրում ու այդպես էլ չես ստանում այդ ներումը (կամ քո պատկերացրած ներումը չես ստանում), վերջում սկսում ես ատել և´ քեզ, որ մի չնչին սխալիդ համար էդքան մարդու հետևից ընկար ու խնդրեցիր, որ չնեղանա, և էն մարդուն, ով ստիպում է, որ իր մի պահի վիրավորվածության դիմաց քեզ անընդհատ ստորացված զգաս։

    Լավ բանի հույս ունեի, այսինքն՝ հույս ունեի, որ արդեն ինքդ մի օր էդ ճեղքը կփակես։ Ու դրա համար շատ քիչ բան էր պետք անել. ընդամենը վերադարձնել ինձ այն, ինչը քեզ համար հաստատ արժեք չունի, բայց ինձ համար շատ թանկ է։ Գուցե դեռ էլի ես մտադիր վերադարձնելու, բայց ինձ համար արդեն դա հասել է կտրվելուն։ Հիմա ինձ համար մեկ է՝ ճեղքվածքը կփակվի՞, թե՞ չէ, դրա համար էլ արդեն քո քայլին չեմ սպասում, ինքս եմ ասում։ Կարծում եմ՝ հինգուկես ամիսը լրիվ բավական էր։ Ես էլ չեմ դիմանում առանց իմ փոքրիկ ընկերոջ...

    Եթե դեռ կարդում ես օրագիրս, հաստատ հասկացար, որ քեզ եմ ասում։ Տունտունիկ խաղալու այլևս ոչ ցանկություն կա, ոչ էլ առավել ևս տրամադրություն։ Գիտեմ, որ այն քեզ մոտ է, էն օրը չես շպրտել։ Ու ես կյանքումս ոչ մեկից էդքան ներողություն չեմ խնդրել ու էդքան անկեղծորեն չեմ խնդրել, ինչքան քեզնից։ Եթե մեջդ իմ հանդեպ դեռ մի քիչ մարդկություն կա, խնդրում եմ, վերադարձրու ընկերոջս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (13.05.2011), Tig (13.05.2011), Ինչուիկ (18.05.2011)

  17. #99
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու մարդ, ում հանդիպելու բախտին արժանանալու համար ամբողջ սրտով շնորհակալ եմ ճակատագրիս...

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիփանի հետ հաճախ թևանցուկ քայլում ենք միջանցքով կամ քիթ քթի նստում լսարանում։ Կես խոսքից հասկանում ենք իրար, ժամերով կարող ենք զրուցել աշխարհի բարուց ու չարից, հազար ու մի ուրիշ բաներից ու ոչ մի պահ չձանձրանալ։


    Ես ու Սիփանը Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ՝ Թբիլիսիի ս. Գևորգ եկեղեցու բակում։
    Հրաշք օր էր...

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հինգշաբթի օրվանից մտքիցս դուրս չի գալիս դասախոսս։
    Ես գիտեի, որ նա մյուսներին նման չի։ Ինձ հետ կռիվ տվեց, որ գրեմ։ Լսարանը թողած՝ 10 րոպե միայն ինձ վրա կենտրոնացավ։ Ու հասավ նրան, որ մոռացա մրմռացող աչքերս, անքնությունից առաջացած գլխացավս, կարողացա իրար գլխի հավաքել սատանան գիտի՝ որ հեռուներում թրև եկող մտքերս ու գրեցի...
    Ընկեր Դրո, շնորհակալ եմ...
    Ամեն դասի շունչս պահած սպասում եմ, թե գուցե զրույցն էնպիսի հունով կգնա, որ ընկեր Դրոն կերգի։ Մի քանի անգամ եղել է։ Առավելագույնը երկու-երեք տող է երգում, բայց էդ մի քանի վայրկյանի ընթացքում հասցնում եմ էնքան հուզվել, որ եթե հանկարծ մի տող էլ երգի, էլ արցունքներս զսպել չեմ կարողանա։ Էնքան մաքրող, ազնվացնող ձայն ունի...
    Էս մեկը հաջողվել է ձայնագրել։ Մինչ այդ պատմում էր, որ Սամվել Կարապետյանը Այնթափում հուշարձանները նկարելիս հանդիպել է Առաքել անունով մի ծեր հայի, ով մեն-մենակ ապրում էր թուրքերի մեջ։ Երբ նրան հարցրել է, թե ինչպե՞ս է էդտեղ միայնակ ապրել ու հայ մնացել, ծերունին էս երգն է երգել...



    Հույս ունեմ, որ մի օր, երբ այլևս իմ դասախոսը չի լինի, կհամարձակվեմ խնդրել, որ մի երգ մինչև վերջ երգի...
    Ու մեկ էլ կկարողանամ շնորհակալություն հայտնել նրան իր գոյության համար...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (18.05.2011), Ariadna (21.05.2011), CactuSoul (18.05.2011), E-la Via (18.05.2011), murmushka (18.05.2011), Nare-M (18.05.2011), Tig (18.05.2011), Դատարկություն (18.05.2011), Ինչուիկ (18.05.2011), Մանուլ (18.05.2011)

  19. #100
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեի, որ հնարավոր է մարդուն էնպես կարոտել, որ չկարողանաս անգամ հետը հեռախոսով խոսել։
    Հա, էնքան եմ կարոտել, որ հեռախոսն արդեն չի կարողանում մխիթարել. ինձ առնվազն պետք է ամուր-ամուր-ամուր գրկել քեզ, էնքան ամուր, որ շունչդ կտրվի... Խիղճ ունեցիր, տնաշեն, տարուց ավել եղավ քեզ չտեսնելս...
    Հ. գ. Փաստորեն օրագրիս 100-րդ գրառումը քո մասին եղավ... ։Ճ
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 18.05.2011, 20:01:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (18.05.2011), Claudia Mori (21.05.2011), E-la Via (18.05.2011), Lem (23.05.2011), murmushka (19.05.2011), Nare-M (18.05.2011), Smokie (19.05.2011), Tig (18.05.2011), Արևածագ (18.05.2011), Արևհատիկ (19.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Լուսաբեր (18.05.2011)

  21. #101
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր անհեթեթ անմիաբանությունից ու անառիթ թշնամանքից սարսափելի նյարդայնանում եմ։ Դաս չենք քաղում էն ամենից, ինչի միջով անցել ենք էսքան ժամանակ։

    Հա, հասկանում ու ընդունում եմ, որ կարող են և պետք է լինեն մեկից ավել կուսակցություններ։ Ու որ էդ կուսակցությունները կարող են և պետք է ունենան տարաձայնություններ, տարբերվող սկզբունքներ ու հայացքներ։ Ու որ պետք է պայքար լինի էդ կուսակցությունների մեջ, որ չճահճանանք, որ զարգանանք, որ կարողանաք թեկուզ մեկս մյուսի հետ մրցակցելով համազգային խնդիրներին լուծում գտնել։ Բայց ինչի՞ համար են էդ հայացքների տարբերություններն էսպիսի խուլ թշնամանքի պատճառ դառնում։
    Ընդունիմ և խոստովանիմ, որ ես էլ եմ անհանդուրժող. քանի քաղաքականությունից խոսք չկա՝ կարող եմ բոլորի հետ էլ լավ լինել, բայց հենց սկսում են էդ թեմաները շոշափել, ու տարածքում հիմնականում ինձ հակադիր հայացքների տեր մարդիկ են լինում, քաշվում եմ կողքի, որ չլսեմ ու չվիճեմ։ Թշնամանք չեմ ուզում, ատելություն չեմ ուզում։ Մտածում եմ՝ թող ամեն մեկն իր ճիշտ համարած ձևով պայքարի, քանի դեռ վերջնական նպատակը ազգիս մի օգուտ կտա։
    Ամբողջ կյանքումս իմացած հայհոյանքների կրկնապատիկն իմացա միայն Յութուբում մի քանի տասնյակ մեկնաբանություն կարդալով։ Հա բայց ինչի՞...
    Ես իմ քաղաքական հայացքները երբևէ չեմ թաքցրել, չեմ ամաչել ու չեմ զղջացել դրանց համար, բայց դա ինձ չի խանգարում, որ անկուսակցական, լևոնական, հանրապետական, հնչակյան ... ընկերներ ունենամ։
    Էս պահին հնչակների երգերից մեկն եմ լսում։ Իրենք էլ պակասը չեն. որ մի երգի մեջ իրենց ՍեԴաՀոԿեն-ը չշեշտեն՝ կմեռնեն։ Հետո՞ ինչ։ Դուրս գալիս է։ Ոգին նույնն է, նպատակակետը նույնն է, շատ էլ որ ճանապարհները տարբեր են։
    Ինչի՞ ենք հայհոյում իրար, ինչի՞ ենք մեկս մյուսի տակը փորում, ինչի՞ ենք ներսից քայքայում ու մասնատում էս ազգը, որն ամենաշատը համախմբվածության կարիք ունի էսօր։

    Անկապ, բարոյախրատական, ծեծված գրառում ստացվեց։ Երևի կյանքումս էս մասին գրած չկայի...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 21.05.2011, 01:52:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.05.2011), Claudia Mori (21.05.2011), E-la Via (21.05.2011), Freeman (21.05.2011), Nare-M (21.05.2011), Smokie (21.05.2011), Tig (21.05.2011), Դատարկություն (21.05.2011), Ինչուիկ (23.05.2011)

  23. #102
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ խելառ ախպոր ծնունդն է։ Էսօր իմ պուճուր ախպերը 20 տարեկան է դառնում։ Իմ ախպերը մի ամսից զորացրվելու էր։
    Բայց իմ ախպերը բանտում է հիմա ու դատին է սպասում...

    Գիժս, շնորհավոր ծնունդդ։ Ցավդ տանեմ... Դու գիտես՝ եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ քեզնից երես թեքի, ես ու Արմանն սպասում ու սիրում ենք քեզ...

    Լավ է լինելու, Վարոս... Դու էլ, Դավս էլ շուտով տուն եք գալու։ Ես արդարությանը հավատում եմ...
    Սիրում եմ ձեզ... Կարոտել եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.05.2011), E-la Via (23.05.2011), Inna (26.05.2011), Lem (23.05.2011), Nare-M (25.05.2011), Smokie (23.05.2011), Tig (23.05.2011), Անտիգոնե (25.05.2011), Արէա (23.05.2011), Արևհատիկ (25.05.2011), Լուսաբեր (23.05.2011)

  25. #103
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր փնթփնթում էի մեկի վրա, թե մենակ ապրելու դեպքում պիտի ամեն ինչ իր տեղում դնի, որ տունը քաոսի չվերածվի, պիտի էսինչն էսպես անի, պիտի էնինչն էնպես անի... ու հանկարծ գլխի ընկա, որ էդ նույն բաները մամաս ինձ ամեն օր է ասում...

    Հ. Գ. Բայց չէի պատկերացնի, որ երբևէ տան գործ անելը կարող է էսքան հաճելի լինել։ Որ ինձ կհամոզեն, որ չանեմ, իսկ ես իմ էշը կքշեմ...
    Եսիմ, է՜...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (25.05.2011), Tig (25.05.2011), Արէա (25.05.2011)

  27. #104
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր իմ խելառ ախպոր ծնունդն է։ Էսօր իմ պուճուր ախպերը 20 տարեկան է դառնում։ Իմ ախպերը մի ամսից զորացրվելու էր։
    Բայց իմ ախպերը բանտում է հիմա ու դատին է սպասում...

    Գիժս, շնորհավոր ծնունդդ։ Ցավդ տանեմ... Դու գիտես՝ եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ քեզնից երես թեքի, ես ու Արմանն սպասում ու սիրում ենք քեզ...

    Լավ է լինելու, Վարոս... Դու էլ, Դավս էլ շուտով տուն եք գալու։ Ես արդարությանը հավատում եմ...
    Սիրում եմ ձեզ... Կարոտել եմ...
    Էս պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ... Կյանքում առաջին անգամ էս իշխանության մի քայլից ինձ օգուտ եղավ...
    Վարոյիս դատն էսօր է եղել... Եվս տասը օր, ու ախպերս ազատ կլինի...
    Մնաց մի քանի ամիս ծառայությունը, ու Վարոս տուն կգա... Էդ հեչ, ախպերս, չմտածես, ցավդ տանեմ, եղած-չեղածը ծառայություն է, էլի, դու դրանից երբեք էլ չես խուսափել։
    Էս ի՜նչ երջանիկ եմ... Մնաց Դավիս գործն էլ էսպես լավ փակվի, ու վերջ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.05.2011), CactuSoul (26.05.2011), Chuk (25.05.2011), Inna (26.05.2011), Nare-M (25.05.2011), Smokie (26.05.2011), Tig (26.05.2011), Արէա (25.05.2011), Արևհատիկ (26.05.2011), Ինչուիկ (07.06.2011), Լուսաբեր (26.05.2011)

  29. #105
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են՝ երբ չկա այն, ինչ սիրում ես, ստիպված սիրում ես այն, ինչ կա։

    Հա, բայց ոչ ոք չի ասել, որ երբ սիրում ես այն, ինչ կա, դադարում ես սիրել այն, ինչ սիրում էիր, բայց չկա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.05.2011), Tig (27.05.2011), VisTolog (27.05.2011), Արէա (27.05.2011), Արևհատիկ (27.05.2011), Լուսաբեր (27.05.2011), Հայուհի (27.05.2011)

Էջ 7 28-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •