User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշո՞ւմ եք Մամփրե արքային։ Որ հայհոյում էր նրանց, ովքեր անփույթ էին վարվում գրի հետ։ «Սուրբ Մաշտոցի զինվորներուն սխալ հրաման մի´ տուր».-կարծեմ էսպես կամ մոտավորապես էսպես էր ասում։
    Իմ մեջ էնքան շատ կա նրանից։ Նախ՝ անհաղթահարելի հարգանքը գրված ամեն ինչի հանդեպ։ Էնքան վատ եմ զգում, երբ վատ գիրք է ընկնում ձեռքս. կարծես սրբապղծության ականատես եղած լինեմ։ Նույն կերպ էլ գրելիս։ Կարող եմ խելքիս փչած բառերով ու ձևով խոսել, բայց գրելիս կանոններից շեղվող ամեն արտահայտության/քերականական ձևի վրա մատներս մի պահ հրաժարվում են շարունակել։ Ասելիքս խոսակցականին մոտ արտահայտելու համար էլ առավելագույնը, որ ինձ թույլ եմ տալիս, այս-ով ձևերի փոխարեն էս-ով ձևերը գործածելն է (Թումանյան, ականջդ կանչի)...

    Մասնագիտությունս ինձ ավելի անտանելի է դարձրել։ Ոչ մի բան կարդալիս չեմ կարողանում առաջինը բուն իմաստի վրա կենտրոնանալ. վա՜յ ինձ, եթե հանկարծ գրողը մի բութ սխալ դրած կամ մի տառ բաց թողած լինի։ Պրծա՜վ։ Էլ մինչև կարդալ-պրծնելս հանգիստ չեմ ունենա։
    Դրա համար սկսել եմ դիտմամբ մեկ-մեկ անփույթ վրիպակներ անել, կետադրական նշաններ բաց թողնել։ Իբր ինքս ինձ սովորեցնում եմ, որ դա կարևոր է, բայց առաջնայինը չի...
    Հա´, մեկ էլ վերջերս մի տարօրինակ ընդվզում է ծնվել մեջս. առաջին անգամ լրջորեն ուզում եմ հայոց լեզվում կանոն փոխել
    Ուզում եմ, որ իմ-ի հետ ս հոդի գործածությունը սխալ չհամարվի։ Ախր մեկ-մեկ զգացածդ արտահայտելու համար մեկնումեկի գործածումն էնքա՜ն քիչ է թվում։
    Երկար մտածում էի՝ էս ցանկությանս մասին բարձրաձայնե՞մ, թե՞ ոչ։ Էս երգը լսեցի (շնորհակալություն Վարպետին ու Amaru-ին ) ու վերջնականապես որոշեցի գրել։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.04.2011), E-la Via (21.04.2011), Mark Pauler (12.04.2011), Smokie (06.05.2013), Tig (07.04.2011), Արևածագ (07.04.2011), Հայկօ (07.04.2011), Ուլուանա (08.04.2011)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ երազել եմ կինոներում ու գրքերում տեսածս անկապ սիրային եռանկյուն/քառանկյուն/բազմանկյունների կենդանի օրինակներ տեսնել։ Մինչև հիմա միայն մի քանի եռանկյան էի ականատես եսել, բաաաայց... (Էստեղ հաճույքից շփում ենք ձեռքերը)...
    Մի քանի ամսից ի՜նչ գերլարված թատրոն է սպասվում... Մի րոպե՝ հաշվեմ... Մեեեկ, երկուուու, երեեեեք, չոոոորս, հի՜նգ... Ամենաիսկական հնգանկյուն (հանդիսատեսը չհաշված)։

    Երկրաչափության/ինտերակտիվ թատրոնի ծրագրում՝ հիմարիկներ, չար մարդիկ (c արմենչիկ), սեփականատերեր, խանդի ու մենամարտի տեսարաններ, հնգանկյան ներսում գտնվող ջոգողներ ու չջոգողներ, կողքից էլ մի 70 գերակտիվ հանդիսատես...

    Արդեն իսկականից ձեռքերս քոր են գալիս... Վա՜խխխ... Ուրախ ամիսներ են սպասվում գործող անձանցից մի քանիսին ու բոլոր հանդիսատեսներիս...

    հ.գ. մայ ֆրենդ, չնեղվես, ինչ էլ լինի՝ կողքիդ եմ...
    հ.հ.գ. «անբարոյական» գրառում ստացվեց, բայց դե չկարողացա մեջս պահել... ։ՃՃՃ Ամո´թ ինձ... ։(
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.07.2011, 20:56: Պատճառ: հ.հ.գ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (12.04.2011), Mark Pauler (12.04.2011), Smokie (28.08.2014), Tig (12.04.2011), Արևածագ (12.04.2011)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասախոսս անակնկալի եկավ, բայց շատ գովեց որոշումս։ Ասաց, որ ինձ դեռ երկրորդ կուրսից է հավանել (թեև ընդամենը երկու անգամ է տեսել), որ հավատում է ինձ, որ ես հաստատ կկարողանամ դրան հասնել, մանավանդ որ էնքան էլ անիրատեսական չի։ Ու ասաց, որ էս մի տարվա ընթացքում ամեն կերպ կօգնի ինձ, որ պատրաստ լինեմ...
    Չգիտեմ էլ՝ ոնց նկարագրեմ ուրախությունս։ Հասկանում եմ, որ կյանքիս ամբողջ ընթացքը կփոխվի, եթե այդ քայլին գնամ։ Ծանր տրված որոշում է, բայց կայացրել եմ արդեն։
    Հիմա իսկական հավատացյալի նման քիչ է մնում ծնկի գամ ու աղոթեմ Աստծուն, որ ինձ որոշումիցս հետ չկանգնելու ուժ ու դրա իրականացման համար պայքարելու համառություն տա, մեկ էլ չթողնի ծուլանամ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.04.2011), E-la Via (21.04.2011), einnA (12.04.2011), erexa (15.04.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (12.04.2011), Nare-M (13.04.2011), Progart (04.05.2019), Tig (13.04.2011), Արևհատիկ (21.04.2011), Լուսաբեր (12.04.2011)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ է՝ գլուխ եմ կոտրում, թե ինչն է ինձ խանգարում լիարժեք երջանիկ լինել։ Նոր գտա։ Խիղճս ծակծկում է...
    Ամենաանտանելի զգացողությունն է, որ գիտեմ՝ ինչ-որ մեկին նեղացրել եմ։ Թեկուզ չուզենալով, թեկուզ հակառակվելու համար։ Ակումբից էլ մեկին նեղացրել եմ։ Չգիտեմ՝ դեռ կարդո՞ւմ է օրագիրս, կիմանա՞, որ իր մասին եմ խոսում, բայց ուզում եմ գրել։

    Անկախ մինչ այդ եղած բոլոր խնդիրներից, տարաձայնություններից, իմ նեղացած լինելուց, քո «դաստիարակչական մեթոդների» հետ անհամաձայնությունից՝ ես շատ հարգում ու գնահատում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ (երևի անկեղծորեն) փորձեցիր օգնել ինձ։ Գոնե քո պատկերացրած ձևով։
    Ես նման բան պիտի չանեի։ Ու դու իրավունք ունեիր ասելու, որ էլ ինձ հետ գործ չունես։ Ես նեղացած չեմ, ավելին՝ ներողություն եմ խնդրում հիմար չարաճճիությանս համար։ Կարծում եմ՝ հասկացար, որ քո մասին եմ խոսում։ Կներես։ Ես չեմ ուզում, որ ինձնից նեղացած ու ինձ վրա ջղայնացած մնաս, որովհետև (ասել եմ ու էլի եմ ասում) ես քեզ հարգում եմ, քո տեսակն ինձ համար անչափ կարևոր ու անհրաժեշտ է, ու դու ինձ համար հարազատ ես։ Ու ուզում եմ, որ լավ լինես... Որ գտնես քո փարոսը, դեպի ուր պիտի թիավարես, որովհետև ես կարծես թե իմը գտել եմ, ու դու էլ շատ օգնեցիր ինձ էդ հարցում։
    Շնորհակալ եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), erexa (15.04.2011), Mark Pauler (15.04.2011), Nare-M (22.04.2011), Smokie (28.08.2014), Tig (15.04.2011), Արևածագ (15.04.2011), Լուսաբեր (15.04.2011), Ուլուանա (15.04.2011)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, որ միշտ հպարտացել եմ բոլորին բաց ճակատով նայելու հնարավորությամբս, էսօր չգիտեի՝ ուր թաքնվեմ կամ ոնց խոսեմ, որ կարմրած դեմքս ու շփոթվելս աչքի չընկնեն։ Էս ո՞ւր եմ հասել։ Հա, կարծես թե մեղավոր չեմ, բայց վատ զգալու հիմք կա։ Ո՞նց եմ նայում էդ մարդու աչքերին, բա հետո, երբ ամեն ինչ իմանա, ո՞նց եմ նայելու։
    Գրո´ղը տանի...
    Ես սովոր չեմ, ահավոր նեղվում եմ։ Մարդը հավատով նայում է ինձ, անգամ զգուշացնում է, որ իմանամ՝ ինչ անեմ, փորձում է պաշտպանել, իսկ ես ակամա խաբում եմ նրան։ Չեմ ստում, բայց լռում եմ։ Իսկ էս ամենի ամենամեծ մեղավորն իր համար եսիմ որտեղ հանգիստ քնած է հիմա, ու չեմ կարող գոնե իրավիճակը քննարկել հետը։
    Ի՞նչ անեմ, որ ճիշտ լինի։ Որ բոլորիս համար էլ լավ լինի։ Մինչև հիմա ամեն ինչ ինձ անտեսելով եմ արել, հիմա փորձում եմ մի քիչ էլ իմ մասին մտածել, իսկ արդյունքում միայն խղճի խայթ է առաջանում։ Սարսափում եմ էն մտքից, որ կարող եմ մեկի հանդեպ անարդար բան անել։ Ախր ինքն էլ մեղավոր չի, որ էս իրավիճակում ենք հայտնվել։ Ու ինչ-որ տեղ ոչ մեկս էլ մեղավոր չենք։ Բայց իրավիճակը կա, ու եթե անգամ մեզնից մեկը տեղյակ չէ դրա մասին, դա պիտի լուծվի։
    Ուֆֆֆֆ... Հոգնեցի։ Ետ եմ վարժվել մտածելուց. գլուխս պայթում է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (21.04.2011), E-la Via (21.04.2011), Lusinamara (21.04.2011), Mark Pauler (21.04.2011), Nare-M (22.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Smokie (16.05.2011), Tig (21.04.2011), VisTolog (21.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչինչ չեմ ուզում հիմա, Աստված իմ, մենակ թե չսխալվեմ… Մենակ թե ճիշտ որոշում կայացնեմ ու կարողանամ կատարել դա:
    Մենակ թե ինձ վստահությամբ նայող աչքերի արտահայտությունը չփոխվի, ու իր հերթին իմ մեջ էլ վստահությունը չկոտրվի էն աչքերի հանդեպ, որ էնքան թանկ են ինձ:
    Եթե դա է ճիշտ ելքը, թող որ կարողանանք էնպիսի ընկերներ լինել, որ ոչ մեկս մյուսի հանդեպ որևէ կասկած չունենա... Աստված, քեզնից ուրիշ բան չեմ ուզում...
    Թույլ մի տուր, որ անմեղ մարդու ցավ պատճառեմ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.04.2011, 21:19:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.04.2011), Inna (22.04.2011), Mark Pauler (28.04.2011), Nare-M (22.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (22.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ օրն անհանգիստ էի, որովհետև «Կարինը» Ստամբուլից մեկնելու էր Իսպանիա՝ մասնակցելու Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին։ Գինոսյանն ուխտ էր արել, որ Ստամբուլի օդանավակայանում մինչև թռիչքը յարխուշտա են պարելու։ Մտածում էի՝ կանե՞ն, կկարողանա՞ն, ու եթե անեն, հետո ի՞նչ կլինի։ Նեոնյուզում արդեն գրել են, որ «Կարինն» ուխտը կատարել է, ափսոս դեռ տեսանյութ չկա, բայց չեմ համբերում։ Ուզում եմ տեսնել էդ յարխուշտան...

    ***

    Գնալով սրտի հիվանդության է վերածվում սերս արևմտահայերենի ու գրաբարի հանդեպ։ Մեկ էլ ուզում եմ «Նարեկն» ու Աստվածաշունչը գրաբարով (էլի) կարդալ։ Վաղուց չեմ մաքրվել...

    Ու էստեղ էլ դնեմ Մաեստրոյի ստորագրությունը, որովհետև սա պատճառ դարձավ, որ գիշերվա կեսին ինքնամաքրումի անհաղթահարելի ցանկություն ունենամ...

    Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
    Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի քո...
    Վասնզի հզոր է իբրև զմահ սէր...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 25.04.2011, 02:07:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.04.2011), E-la Via (25.04.2011), Mark Pauler (28.04.2011), Nare-M (25.04.2011), RADIOmanyachka (26.05.2011), Tig (25.04.2011), Արևածագ (25.04.2011), Դատարկություն (28.04.2011), Ինչուիկ (10.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •