User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյուղում ամենամեծ երանությունս գիրքը ձեռքիս պատուհանագոգին նստելն էր։ Փոքրուց թուլություն ունեի պատուհանների հանդեպ։
    Երևանում ճեմարանի ավտոբուսից ուսումնասիրում էի շենքերի պատուհանները։ Էն ժամանակ եվրոլուսամուտները քիչ էին. 5-րդ մասիվից մինչև 15-րդ թաղամաս բոլոր եվրոլուսամուտներն անգիր գիտեի, ամեն ավելացողը նկատում էի։ Պատմություններ ունեի ամեն մի լուսամուտի հետևում ապրող մարդկանց մասին։

    Մի կարճ շրջան ուշադրությունս շեղեցի ուրիշ բաների վրա, ու երբ մի օր էլի վերադարձա իմ սիրելի լուսամուտներն ուսումնասիրելուն, սարսափով նկատեցի, որ հիմա փայտե շրջանակները պիտի հաշվեմ ու օրեցօր նկատեմ նրանց անհետանալը...
    Սիրում եմ փայտե շրջանակով լուսամուտները։ Հատկապես երբ հին շենքերի էն մե՜ծ պատուհաններից են լինում, ոչ թե խորհրդային միջին շրջանի՝ բանտի վանդակաճաղեր հիշեցնող հատվածների բաժանվածնրը։
    ...Երկու տարի առաջ կուրսեցուս հետ իրենց գյուղ էինք գնում, ու ես ճանապարհին խոսում էի էն մասին, թե ինչքան եմ նյարդայնանում գյուղական տների համատարած փոխված եվրոլուսամուտներից ու արևմտաոճ մոդայիկ աստիճաններից։ Ամբողջ ճանապարհին ընկերուհիս բառ անգամ չասաց, իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ նրանց տունն էլ է այդպիսին...
    Սպիտակ ներկված փայտե պատուհաններով վերջին հանգրվանս պապիս տունն էր. անցած ամառ դրանից էլ զրկվեցի։ Մնաց միայն էն տունը, ուր անցել է կյանքիս առաջին 9 տարին, բայց էդ տանն ինձ հարազատ ոչինչ չի մնացել. դատարկությո՜ւն...

    Էսօր Չարենցի փողոցով իջնելիս էլի աչքս ընկավ հին-հին տների հին-հին լուսամուտներին...

    Փայտի, հողի, քարի, խոտի կարոտ կա մեջս... Գյուղի, կյանքի ու մաքրության կարոտ կա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.04.2011), E-la Via (21.04.2011), Lusinamara (31.03.2011), Mark Pauler (01.04.2011), My World My Space (31.03.2011), Nare-M (31.03.2011), Progart (04.05.2019), Smokie (28.08.2014), Tig (01.04.2011), Անտիգոնե (31.03.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (31.03.2011), Արևհատիկ (02.04.2011), Գեա (31.03.2011), Դեկադա (31.03.2011), Ինչուիկ (01.04.2011), Լուսաբեր (31.03.2011), Ուլուանա (01.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •