Էնքան ուրախացա, երբ էսօր հայտնաբերեցի, որ դեռ ամենափոքր բաներից անգամ ուրախանալու ունակությունս չեմ կորցրել...
***
Ո՜նց չեմ սիրում սահմանումներ տալ, կյանքի ինչ-ինչ իրականություններ/երևույթներ քննել ու վերամբարձ ոճով ձևակերպել դրանք։ Մի ժամանակ սիրում ու անում էի, հետո կարող է էլի սիրեմ. կյանք է, կպատահի։Կամ էլ էդ ամենը մտքում՝ միայն ինձ համար եմ անում։
Ու լիքը բաներ ուղղակի չեմ ուզում գրել. հա ի՞նչ կարիք կա։ Ես զգում եմ, մտածում, ապրում էդ ամենով, բայց ի՞նչ պարտադիր է, որ մարդիկ դա իմանան։ Կամ թեկուզ սովորական թուղթը։ Հա´մ անկարևոր եմ համարում, հա´մ չեմ վստահում, հա´մ մտածում եմ, որ եթե մի անգամ դա գրեմ, էլ իմը չի լինի։ Ու մի քիչ էլ նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարողանում են մտքով անցած կամ զգացած ամեն ինչի մասին գրել
Էնքան քիչ բան կա, որ ուզում եմ՝ ուրիշներն էլ իմանան։ Այ օրինակ սա ուզում էի, որ իմանան, դրա համար էլ գրեցի։![]()
Էջանիշներ