User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարսանիքը մեր գյուղում.
    Հարսանիքի նախորդ օրը կատարում են մսացու մորթելու արարողությունը։ Ներկա են լինում հիմնականում տղամարդիկ և երեխաները։ Եթե մորթվող կենդանին շատ մեծ կամ շատ ուժեղ չէ կամ փեսացուն վստահ է իր ուժերի վրա, կենդանուն բաց են թողնում, իսկ փեսան պետք է կարողանա «հաղթել» նրան և պահել, մինչև մորթողները մոտենան ու կապկպեն։
    Հարսանիքի օրը մեր գյուղում հարսին հիմնականում ոչ թե հայրական տնից են հանում, այլ մոտ ազգականներից մեկի։ Դրանից առաջ (հիմնականում նախորդ օրը) այդ տանը տեղի է ունենում գլուխլվայի արարողությունը։ Հարսանիքի օրը այդ տանը գտնվող աղջիկները (հարսի ազգականուհիներն ու ընկերուհիները) ծաղկըվոր (ծաղկավոր) են կոչվում։
    Հարսի հետևից գնալիս փեսայի կողմի ջահելները նաև մի զարդարված աքլոր են տանում։ Հետո այն ազգականը, որի տնից հանում են հարսին, մի հավ է տալիս երիտասարդներին, սակայն շատ ավելի խրախուսելի է, եթե ազապներին հաջողվում է այդ հավը նախապես «գողանալ»։ Հետո ևծ հավը, և´ աքլորը մնում են երիտասարդներին։
    Ի դեպ՝ հարսանեկան թափորը աշխատում է փեսայի տուն վերադառնալ ոչ այն ճանապարհով, որով գնացել էին հարսի հետևից։
    Մեր գյուղում մի ավանդույթ էլ կար (չգիտեմ՝ այլ տեղերում ինչքանով է տարածված), որը շատ եմ սիրում, բայց արդեն կամաց-կամաց վերանում է։ Հարսանիքի հաջորդ օրը ևս մեկ՝ ավելի փոքրաթիվ մարդկանցով քեֆ է, որին խրախուսվում է հիմնականում երիտասարդների և իրենց երիտասարդ զգացողների ներկայությունը։ Կենտրոնական դերում «բոխչան» է, որի մեջ ինչ ասես լինում է՝ ամենաանհավանական համադրություններով բրդուճներ (օրինակ՝ լավաշ ու նարնջի կեղև), հետաքրքիր ու զվարճալի զգեստներ, միսը վրայից հանված ոսկոր... Մեկ այլ տոպրակի մեջ թղթի վրա «փորձություններ» են գրված. ով ինչ թուղթ հանի, պարտավոր է առաջադրանքը կատարել, ասենք՝ բոխչային հանել ձեռքն ընկած առաջին բրդուճը և ուտելով պարել... Կան նաև հատուկ առաջադրանքներ հարսի ու փեսայի համար՝ միմյանց նմանակել, հարսը փեսայի, փեսան՝ հարսի նման պարել և այլն։

    Ես մի բանում համոզված եմ. հարցը ամենևին ավանդույթները չեն, այլ մեր հարաբերությունները այն մարդկաց հետ, ովքեր, ըստ այդ ավանդույթների, պիտի մաս կազմեն հարսանեկան արարողությանը։ Եթե, օրինակ, ազգականներիդ մեծ մասին տանել չես կարողանում, բնականաբար չես էլ ուզենա, որ նրանք քո հարսանիքին ներկա գտնվեն...
    Լիքը բան է փոխվել էս գրառումիցս հետո, երևի նույնիսկ գրելուս ժամանակ արդեն շատ բան էդպես չէր
    Հազար տարվա ընդմիջումից հետո գյուղում հարսանիքի էի։ Հիմա հարսանիքը մեզ մոտ էլ են ռեստորանում անում, որ տնեցիք շատ չչարչարվեն (իբր պակասում է չարչարանքն, էլի)։ Հարսի հետևից գնում են մեքենաներով, մեքենաներով էլ գալիս են։ Հարսին էլ իրենց տնից են հանում արդեն։

    Էս անգամ, ի երջանկություն ինձ, մի քիչ կոտրվեց էս մոդեռնացվածությունը։
    Քանի որ հարսնացուի տատը մի քանի ամիս առաջ էր մահացել, հայրը խնդրել էր, որ իր տանը երաժիշտները չնվագեն, դրա փոխարեն դեմ չէր եղել, որ հենց փողոց դուրս գանք, նվագն էլ լինի, պարելն էլ։

    Հարսանիքի «մաղարի» (հարսին բերողները) դիմաց մի քանի տեղ երեխաները շղթաներով, լարերով կամ մեքենաներով փակել էին, իսկ գյուղի նեղ փողոցը փակելու համար լայնակի կանգնեցված մի մեքենան լրիվ բավական է։ Մեքենաների վրա հիմնականում օղի է լինում, բաժակներ, երբեմն՝ նաև ուրիշ ուտելիք, և մինչև քավորը մի բաժակ չխմի՝ ճանապարհը չեն բացում

    Էդպես առանց մեքենաները նստելու, պարելով հասանք մինչև կենտրոնական փողոցը, էդտեղ մեծերից մեկը սադրեց, թե՝ կդիմանա՞ք ոտքով մինչև տուն։ Բնականաբար դիմացանք։ Իսկական, գյուղավարի, պարելով գնացել եմ հարսանեկան թափորի դիմացի փեսայի հարազատ քույրերի՝ մորաքրոջս աղջիկների հետ, գյուղավարի ձայնս գլուխս եմ գցել, որպես «մաղըրվոր» նվեր ստացածս գաթան պարեցնելով՝ հասել եմ գյուղի մի ծայրից մյուսը

    Հաստատ կյանքիս ամենահավես, ամենահիշվող օրերից մեկն է լինելո մորաքրոջս տղայի հարսանիքը

    Ի դեպ, էդ զարդարված ու փաթեթավորված գաթաների տակ թղթերի վրա գրություններ են լինում, որոնք, իբր, գուշակություն են այն նվեր ստաած չամուսնացած երիտասարդների համար։ Պարզունակ, շաբլոն բաներ են, բայց էնքան հուզիչ բան կա ինձ համար էդ սովորույթի մեջ։

    Իմ գաթան քիչ առաջ բացեցի. յուղոտված, թափանցիկ դարձած թղթիս վրա գրված էր.
    «Սերը նման է կարմրուկի, որքան ուշ է գալիս, այնքան վտանգավոր է»։

    Քանի որ չամուսնացածների մեջ ամենամեծերի եռյակում էի, իսկ գաթաները բաժանվում են պատահականության սկզբունքով, ապա պարզապես հրաժարվում եմ հավատալ, որ սա ուղղակի համընկնում էր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.01.2014), boooooooom (21.01.2014), CactuSoul (20.01.2014), Smokie (21.01.2014), Vardik! (21.01.2014), Արևհատիկ (20.01.2014), Հայկօ (21.01.2014), Նարե91 (20.01.2014), Շինարար (20.01.2014), Ուլուանա (20.01.2014), Ռուֆուս (20.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •