User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ֆեյսբուքում մի միջադեպ եղավ, որ մի տեսակ նստվածք թողեց մեջս։
    Իմ դրած նկարի տակ մեկը Մավր Մկրտչյանին անվանել էր վերածնված Կոմիտաս։
    Մեր ակումբցիներից մեկը դրան ի պատասխան էսպիսի մեկնաբանություն գրեց.
    Ինձ նենց հետաքրքիր ա. մի հատ վիդեո կտա՞ք, որտեղ էս տղան երգում ա կամ էլ եսիմ ինչեր ա անում, ու որը հիմք կտա իրեն Կոմիտասի հետ համեմատելու:
    Ես էս հղումը տվեցի

    Դրան նա այսպես արձագանքեց.
    Հետաքրքիրը գիտե՞ք որն ա. էն, որ շատերն ասում են՝ Կոմիտասը հայկական ֆոլկը «մաքրել ա», բայց լիքը մարդիկ կպած սկսում են էդ ստեղծագործությունները կեղտոտել հենց նրանով, ինչից էն մարդը փորձել ա մաքրել: Մի խոսքով, ըստ իս՝ նվագակցությունը սարսափելի էր, վոկալը՝ նորմալ: Ու ասել «Կոմիտասը վերածնվել ա», նշանակում ա կամ չգիտակցել Կոմիտասն ով էր, կամ էլ էս մրցույթից, էս տղային բալետ անելուց չափազանց շատ ոգևորված լինել
    Հետագա քննարկմանը չեմ անդրադառնում. էնտեղ էլ լիքը բաներ ինձ համար տհաճ էին, բայց դա էստեղ կապ չունի։

    Ես մելոման չեմ։ երբեք չեմ երևակայել, թե ես շատ բան եմ հասկանում երաժշտությունից, շատ եմ ուսումնասիրել, բոլորի կենսագրություններն ու կատարած աշխատանքը մանրակրկիտ գիտեմ։ Հա, եղել է նույնիսկ ժամանակ, երբ Արմենակ Շահմուրադյանի ձայնը շփոթել եմ Կոմիտասի ձայնի հետ։
    Բայց ես սիրտ ունեմ, որը լսում և ընկալում է էն, ինչն իրեն հասնում է։ Ուղեղ էլ ունեմ, չեմ ժխտում, ու լինում են դեպքեր, որ ես ինձ ստիպում եմ լսել բաներ, որոնք սրտիս չեն հասնում, սակայն գիտակցում եմ, որ լավն են։ Հա, չեմ ժխտի, հակառակն էլ է լինում, թեև հազարից մեկ։
    Հիմա սա էն դեպքն է, երբ սիրտս ու ուղեղս ոչ մի տարակարծություն չունեն։ Հիմա ի՞նչ. ես պիտի ընդունեմ, որ երաժշտությունից ՈՉ ՄԻ ԲԱՆ չե՞մ հասկանում, որ, ասենք, «Նաիրի» ռոք խմբի մոտեցումը Կոմիտասին ընդունելի է, մաքուր է, իրոք նրա չսիրած տարրերից մաքրված են ներկայացնում, իսկ մյուսները՝ չէ՞։ Իսկ ինչի՞։ Մի հատ կբացատրե՞ք, բայց էնքան պարզունակ ու մատչելի, որ իմ կարճ խելքով հասկանամ։

    Հ. Գ. Գրածս չի նշանակում, թե ես «Նաիրիին» չեմ հավանում։ նույնիսկ րափից շատ եմ հավանում, թեև իինձ երբեք չեք տեսնի նրանց համերգներին պարզ պատճառով. աղմուկից վատանում եմ, ինչքան էլ բարձրաճաշակ երաժշտություն լինի դա։ Կյանքումս երրորդ անգամ ռոք համերգի չեմ գնա։

    Հ. Հ. Գ. Կոմիտասի ծննդյան օրվա հետ համընկավ բողոքավոր գրառումս... Վարդապետ, կներես, եթե ես էդքան անհասկացող եմ, ու դու իրոք համարում էիր, որ ժողովրդական երգը պիտի միայն դասականի սկզբունքներով կատարվի, բառերն էլ հազիվ հասկացվեն, իսկ ժողգործիքների փոխարեն պիտի լինի միայն ջութակի, թավջութակի և ալտի նվագակցություն։ Ուղղակի վատն էն է, որ այդ դեպքում ես մի քիչ հեռանում եմ քեզնից, որովհետև մինչև հիմա մտածել եմ, թե քո մշակումները դասական երաժշտության ու երգի վերածածներն են քեզնից հեռացել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.09.2012), murmushka (26.09.2012), Nadine (20.10.2012), Smokie (26.09.2012), Արամ (10.12.2013), Արէա (26.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •