User Tag List

Էջ 9 28-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #121
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամռանը գյուղում մի քանի անգամ ուղղակի երազում էի, որ ձեռքիս տակ ինտերնետ լինի։ Էնքա՜ն բան կար գրելու։ Բայց հիմա ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ եմ, թեև էդ ամենն էդպես էլ կորավ. ոչ մի տեղ էլ գրի չառա։

    Բայց քանի որ էս բանաստեղծությունը շատ սիրեցի, ուզում եմ, որ մնա օրագրումս։

    ***

    Սիրոյ ու մահուան երգը

    Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ,
    Եղերական ու միամիտ, սե´ւ ողբերգ,
    Իմ սիրտըս թող անհունին մէջ վէ´րք մ´ըլլայ,
    Հըսկայական ու ու տխրօրէն քաղցըր վէ՜րք,
    Իմ կեանքս թող աղաչաւոր երգ մ´ըլլայ...

    Ես կը սիրեմ իմ տխրութիւնըս դիւթական,
    Իմ տըրտմութիւնըս Աստուածներո՜ւ ցաւին պէս,
    Քո՜յր, սըրտիս մէջ ի՜նչ խաւարներ, վիհեր կան,
    Զոր նայուածքովդ կ´ոսկեզօծես ու կ´օրհնես,
    Ես կը սիրեմ իմ տրտմութիւնըս դիւթական...

    Եկո՜ւր ինծի, լուսնակին պէս գեղեցիկ.
    Եկո՜ւր ինծի, լո՜յս ու ցընծում հեւալով,
    Քու արծաթի շողերուդ մէջ սըլացիկ
    Լուսաւորէ' աւերակներս լալով.
    Ես Մահն եմ. ե'կ ինձ Կեանքին պէս գեղեցիկ...

    Իմ կեանքս թող առուին երգին պէս ըլլայ.
    Ու երգս անուանդ կըրկնումն ըլլայ թող յաւե՜րժ,
    Իմ կեանքս թող մութ ջըրվէժին պէս ըլլայ,
    Ու դէպի քեզ անկում մ´ըլլայ գահավ՜ժ.
    Իմ կեանքս թող առուի երգին պէս ըլլայ...

    Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս,
    Ուր խաւարներ կը փոթորկին մոլեգի՜ն,
    Երկու աչերդ՝ Աստուածներու սկիհի´ն պէս,
    Տո՜ւր ինձ անոնց մէջ սըրբացնել իմ հոգին.
    Ես կւ սիրեմ երկու աչերդ վիհի՜ պէս...

    Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր.
    Եկո´ւր, ես մո՜ւթ բաներ պիտի քեզ ըսեմ,
    Սիրոյ պէս քաղցր ու Մահուան պէս հըզօր.
    Գերեզմանիս լացող սիւքին պէս նըսեմ
    Եկո´ւր ինծի, քեզ կ´ընձայ շունչըս անզօր....

    Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ,
    Շունչդ ուռեցնէ ծեր առագաստը անա՜հ.
    Մի´, մի´ լսեր յոգնած հոգիս որ կուլայ,
    Տա´ր զիս Սիրոյ կղզիներէն դէպի Մա՜հ,
    Իմ կեանքս թող կորած նաւուն պէս ըլլայ...

    Ռուբէն Սեւակ

    ***

    Ակո´ւմբ, քեզ կարոտել եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2011), E-la Via (02.09.2011), Արէա (02.09.2011), Լուսաբեր (02.09.2011)

  3. #122
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի Երևանում եմ, ու ընդամենը մի քանի ժամ առաջվա ամեն ինչը երազ է թվում։ Կարծես երբեք էլ չի եղել հրաշք Կողբը, ԿԳԴ-ն, կիսավեր բերդի պարիսպներին պարած Կարնո քոչարին, հեքիաթային Զիկատարը, խարույկն ու կողբեցիների անմիջական ջերմությունը։ Ու Կողբի թանգարանը
    Էս քաղաքը կարծես ճահիճ լինի. անհոգի ու մեռած է մի տեսակ։ Ու կեղտոտ է։ Ոչ միայն փողոցները, այլև ամբողջ քաղաքը՝ մարդիկ, օդը, մտքերը։ Ես էլ եմ կեղտոտ էստեղ։

    Սաթ ջան, կյանքումս չեմ մոռանա էս օրերը։ Ինչքան մարդ եք դուք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (13.09.2011), CactuSoul (13.09.2011), E-la Via (14.09.2011), Freeman (13.09.2011), Meme (23.09.2011), murmushka (13.09.2011), Nare-M (13.09.2011), Tig (13.09.2011), Արէա (13.09.2011), Ուլուանա (25.09.2011)

  5. #123
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էլի սպանում էի ժամանակս՝ երազելով բաներ, որ չեն կարող լինել։ Ու մի ամբողջ ֆիլմ նկարեցի մտովի։ Իմ ու քո մասին։ Ու էն երեխայի, որ կուզենայի մի օր ունենալ, որը մերը կլիներ ու քո չարաճճի, լուսավոր կանաչ աչքերը կունենար։ Ես երբեք էդ մասին չեմ խոսել։ Ու եթե նույնիսկ երբևէ կարդաս սա, չես գուշակի, որ մի ժամանակ մեջս զարթնած մայրական բնազդը քեզնով էր ուզում դրսևորվել։
    Գնում եմ քնելու. գուցե էսօրվա երազածս երազի՞ս գա...

    ***
    Տեսնես ինչի՞ց է, որ Ցոյն էսքան քնքշանք է արթնացնում մեջս։ Ուզում եմ գրկել ամբողջ աշխարհն ու լաց լինել։ Բայց հո գիտե՞մ, որ ամբողջ աշխարհն ուզում եմ գրկել, որ քեզ էլ հետը գրկեմ

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.09.2011), E-la Via (14.09.2011), Freeman (15.09.2011), Lusinamara (14.09.2011), Meme (23.09.2011), murmushka (14.09.2011), Nare-M (14.09.2011), Progart (04.05.2019), Smokie (06.05.2013), Tig (14.09.2011), Արէա (14.09.2011), Արևհատիկ (14.09.2011), Լուսաբեր (14.09.2011), Կարնո Սոսե (30.09.2011), Ուլուանա (25.09.2011), Վոլտերա (08.08.2013)

  7. #124
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տե՜ր Աստված, ի՜նչ երջանիկ եմ։ Ինչպե՜ս եմ քեզ սիրում... Մինչև էս պահը դեռ չէի զգում, թե իրականում ինչ թանկ ես ինձ համար։ Երկի՜րս, Հո՜ղս, Աստվա՜ծս, միակ պաշտամո՜ւնքս...

    Ուրիշ բան չեմ ուզում, միայն թե քե´զ համար ապրելու, քո ամենահասարակ քաղաքացին, քո սովորական զինվորը լինելու երջանկությունն ունենամ։ Միայն ամեն օր կարողանամ քեզ զգալ մեջս ու շուրջս, տեսնեմ՝ ինչպես ես ծաղկում։

    Ուզում եմ քեզ գրկել, սեղմել սրտիս այնպես ամուր, որ ոչ մի քամի չդիպչի քեզ, որ սեփական մարմնովս պաշտպանեմ բոլոր գոյություն ունեցող ու չունեցող փորձանքներից։ Ուզում եմ քեզ արժանի լինել, արժանի լինել էն կապույտ անձնագրին, որն իմ հպարտությունն է ու միշտ հետս է...

    Հայաստա՜նս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.09.2011), Freeman (21.09.2011), Meme (23.09.2011), Nare-M (21.09.2011), Smokie (06.05.2013), Կարնո Սոսե (30.09.2011), Ուլուանա (25.09.2011)

  9. #125
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց եսպես կարգին հիվանդանալու կարիք ունեի։ Էն որ ամբողջ օրը համարյա ի վիճակի չես լինում անկողնուց վեր կենալու, հազիվ երկու անգամ հասնում ես մինչև համակարգիչը։ Կարդում ես հանգիստ պառկած, գիրքը գրկած քնում ես, արթնանում ես՝ չհասկանալով, թե որտեղ ես, գլխացավ, գլխապտույտ, ջերմություն ունես, բայց ներքուստ ամենևին էլ վատ չես։

    Վաղուց չէր եղել, որ առավոտից երեկո տանը մնայի ու էսքան հանգիստ լինեի. մտքովս էլ չանցներ, որ լիքը բան կարող էի անել էս ընթացքում։

    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում...


    Չգիտեմ՝ վաղը կկարողանա՞մ տնից դուրս գալ, գոնե ջերմությունս կիջնի՞, բայց հեչ էլ չեմ մտածում։ Միայն մի բան է վատ. հիմա սեխ եմ ուզում, էն էլ տանը չկա...
    Գնամ թեյս խմեմ ու պառկեմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.09.2011), E-la Via (24.09.2011), einnA (30.09.2011), Freeman (24.09.2011), Meme (27.09.2011), Nare-M (24.09.2011), Renata (24.09.2011), Արէա (24.09.2011)

  11. #126
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կինո նայել սիրում եմ։ Բայց չեմ կարողանում նայել։ Գիրք կարդալ էլ եմ սիրում։ Բայց չեմ կարողանում կարդալ։ Պարել եմ սիրում։ Բայց էլի չեմ պարում ոնց պետք է Մշակութային քաղց
    Տարօրինակ արարած եմ, չէ՞։
    Երեկ մտա Ակումբի «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեման, ինքս ինձ համար ընտրեցի առաջիկա շաբաթվա համար 7 ֆիլմ։ Հիմա սկսում եմ նայել El secreto de sus ojos-ը, վաղվա համար առանձնացրել եմ The Dreamers-ը։ Շաբաթվա ցանկիս մեջ են նաև WALL-E-ն, The Elephant Man-ն ու էլի 3 ֆիլմ։ Հաստա´տ նայելու եմ։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.09.2011), E-la Via (27.09.2011), Meme (27.09.2011), Nare-M (28.09.2011), Smokie (06.05.2013), Ամպ (28.09.2011), Ժունդիայի (27.09.2011), Հայկօ (27.09.2011)

  13. #127
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան գիտեմ՝ էսօր հետս որևէ արտառոց բան չի եղել։ Էդ դեպքում որտեղի՞ց մեջս էս անսովոր լույսը։

    ***
    Էս խումբը քչերից է, որ ռուսական է, բայց ես լսում եմ ոչ թե մանկությանս հուշերի ազդեցությամբ, այլ իրոք հաճույքով։ Ու հա´, անունը կարևոր է։ Ո՞վ գիտե՝ իր հմայքի քանի տոկոսը կկորցներ խումբը, եթե անունն էսքան հարազատ չլիներ։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.09.2011), Freeman (29.09.2011), Nare-M (30.09.2011)

  15. #128
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունն ընդգրկող սկավառակի շնորհանդեսն էր։ Նախագծի վրա աշխատած թիմի ղեկավարը ներկայացնում էր կատարված աշխատանքը. այնքան տպավորիչ էր, որ կլորացած աչքերով ու լսողությւոնս լարած հետևում էի։ Ու ոչ միայն ես էի այդքան տարված։
    Հասկացա, որ ցանկացած գնով ես այդ սկավառակն ունենալու եմ։ Բարեբախտաբար մոտս կար այդ 10.000 դրամը, ու հիմա այն իմ դիմաց է

    Եկա տուն ու սկսեցի պատմել շնորհանդեսի մասին։ Երևի էնքան էի ոգևորվել, որ մամուկս ասաց.
    -Հենց վաճառքում հայտնվեց՝ կառնեմ քեզ համար։-Ու տխուր ժպիտով ավելացրեց.-Ինչքան ժամանակ է՝ քեզ ոչ մի բան չեմ կարողացել նվիրել։

    Մամ ջա՜ն...
    ***

    Ինչ լավ է, որ մամուկս Ակումբ չի մտնում։ Անակնկալս կստացվի։
    Ախր ես դա գնեցի, որ ծնունդին իրեն նվիրեմ
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 30.09.2011, 01:35:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.10.2011), ars83 (30.09.2011), CactuSoul (30.09.2011), E-la Via (30.09.2011), einnA (30.09.2011), Freeman (30.09.2011), Meme (30.09.2011), murmushka (30.09.2011), Nare-M (30.09.2011), Progart (04.05.2019), Smokie (06.05.2013), Արէա (30.09.2011), Դեկադա (30.09.2011), Ժունդիայի (30.09.2011), Ուլուանա (01.10.2011)

  17. #129
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգացմունքներն անցնում են, իսկ զգացողությունները՝ ոչ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (02.10.2011), Freeman (02.10.2011), Lusinamara (02.10.2011), Meme (02.10.2011), murmushka (03.10.2011), Nadine (17.10.2011), Nare-M (02.10.2011), Progart (04.05.2019)

  19. #130
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ, որ այս օրը մնա։
    Ուրեմն իմ անունն աշխարհում ամենասիրունն է, երբ դու ես արտասանում։ Վերջին երկուսուկես տարվա մեջ առաջին անգամ...
    Աչքիս դեռ չի անցել...

    ***

    Երազիս մեջ ես ինձ տեսա քո աչքերով,
    Քո աչքերով, քո աչքերով ճանաչեցի։
    Երազիս մեջ ես մեռա ինձ անիծելով,
    Երազիս մեջ ես ինձանից ամաչեցի։

    Երազիս մեջ քեզ խղճացի հազար անգամ,
    Հազար անգամ քեզ ներեցի երազիս մեջ,
    Եվ զարմացա, ավելորդ է ասելն անգամ,
    Թե ես ինչպե՞ս համբերեցի երազիս մեջ։


    Երազիս մեջ համբերեցի։ Բայց արթնացա
    Եվ հասկացա, որ վաղուց ես ինձ սպանել…
    Ես մեկն էի, ինչպե՞ս է, որ երկու դարձա.

    Միտք եմ անում… ու չեմ կարող լուսաբանել։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.10.2011), Freeman (16.10.2011), Meme (16.10.2011), Nare-M (16.10.2011), Արէա (17.10.2011), Գեա (16.10.2011), Ուլուանա (17.10.2011)

  21. #131
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում։ Ախր քանի անգամ ինքս իմ մեջ որոշում ու հրաժեշտ եմ տալիս քեզ, հանդարտվում, գրեթե մոռանում։ Մի հիշեցրու ինձ քո մասին, էլի։ Տունտունիկ հո չի՞։ Մկան մահն է լինելու վերջը։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.10.2011), Freeman (27.10.2011), Meme (22.10.2011), Nare-M (22.10.2011), Արևհատիկ (22.10.2011), Ժունդիայի (21.10.2011)

  23. #132
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համարյա հոբելյանական

    Ճահճում թպրտալով՝
    Հուսահատ
    Քեզ էի պարզել ձեռքս։

    Քո ձեռքն էն վերջին կիսափտած ճյուղն էր,
    Որ եթե հասնեի՝ կհաներ ինձ ափ։
    Դու չորանում էիր. արմատներդ մեռնում էին,
    Փրկեիր ինձ՝ կյանք կտայի քեզ։

    Մի քանի անգամ մատներս շոշափեցին քեզ.
    Համարյա բռնել էի,
    Բայց ես ցեխոտ էի,
    Ու դու նողկանքով ետ քաշվեցիր։

    Հիմա դու շարունակում ես չորանալ,
    Իսկ ճահճի երեսին պղպջակներ են։

    Չեմ ուզում, որ չորանաս։ Ազնիվ խոսք, չեմ ուզում։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.10.2011, 22:18:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.10.2011), Lusinamara (22.10.2011), Nare-M (26.10.2011), Progart (04.05.2019), Smokie (10.11.2011), Ուլուանա (22.10.2011)

  25. #133
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էդպես էլ չկարողացա ռուսերենը սիրել, թեև մեկ-մեկ՝ որոշ բաներ կարդալիս կամ լսելիս, բավական հաճելի է։ Չէի կարծում, որ ընդամենը մի քանի անգամ լսելով կսիրահարվեմ ուկրաիներենին։ Ինչ-որ հարազատ ու գրավիչ բան կա էդ լեզվի մեջ։ Չբռնե՞մ սովորեմ, հը՞։ Ուկրաիներենի դասընթացներ, օնլայն ուսուցման կայքեր կլինեն երևի, չէ՞։
    Մեկ էլ երեք-չորս օր է՝ էս երգը մտքիցս դուրս չի գալիս։ Ոչ թե Պոնոմարյովի, այլ հենց էս կատարումով

    http://www.tubechop.com/watch/220959

    Варто чи ні
    Жити без тебе?
    Я б полетів
    З тобою в небо.
    Я повернув би час назад
    І сказав би так:

    Я люблю тільки тебе,
    Богом дану мені.
    Моє серце палає
    У вогні, що ти дала мені,
    Богом дана одна,
    Моя лебідко кохана.
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 26.10.2011, 01:16:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (26.10.2011)

  27. #134
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի երազանքներով
    Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
    Բայց դու երկնքի կարիք չունեիր,
    Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
    Իմ կապույտ–կապույտ
    Արտասուքները սրբելու համար։


    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ վերհուշերի անհուն պաշարով
    Գնել աշխարհի ծովերը բոլոր
    Ու տալ քեզ նվեր,
    Բայց դա ծովերի կարիք չունեիր,
    Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
    Մազերիդ վրա
    Մատներիս մեղքը տեսնելու համար։


    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Անվերջանալի իմ կորուստներով
    Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
    Դու Հարդագողի կարիք չունեիր,
    Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
    Վրան քանդակված
    Իմ ոտնահետքը տեսնելու համար։


    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի տառապանքներով
    Գնել յոթ աշխարհ,
    Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
    Ու տալ քեզ նվեր։
    Դու մայրցամաքի կարիք չունեիր,
    Քեզ մի ածու էր հարկավոր միայն
    Իմ ցանած հերկը տեսնելու համար։


    Ես հարուստ էի։ Ես կարող էի
    Իմ անհատնելի հղացումներով
    Գնել յոթ հազար հավիտենություն
    Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
    Հավիտենության կարիք չունեիր,
    Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
    Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
    Քո բախտի վրա և ուսիդ վրա
    Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։


    Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
    Ինձանից հարուստն աշխարհում չկա
    Ու չի լինելու։
    Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,

    Դու, անհատնելի իմ հարստություն:
    Սիրո՜ւն, սիրո՜ւն... Մաքրության ու սիրո պակասն ամենալավը Սահյանն է լցնում։
    Մի անգամ դասախոսներիցս մեկը խոսում էր պարզի ու պարզունակի մասին, ասաց, որ Սահյանն էնքան պարզ է, որ որոշներն անգամ պարզունակ են համարում։
    -Բայց մեծ բանաստեղծ է, չէ՞,-ճարտասանական հարց ուղղեց ու անակնկալ պատասխան ստացավ.
    -Չէ։
    Պարզվեց՝ մեր կուրսում մարդ կա, որ Սահյանին իսկի բանաստեղծ էլ չի համարում։ Էն ժամանակ լռեցի, հիմա փոշմանել եմ։ Ամեն անգամ Սահյան կարդալիս այդ դասն եմ հիշում...
    Սահյան կարդալիս մի տեսակ ապրելս գալիս է։
    Ես Սահյան սիրում եմ։

    ***
    Էս վերջերս անընդհատ Սահյանի, Ռուբեն Սևակի, Տերյանի ու «Ստալկերի» ֆիզիկական պահանջ ունեմ։ Ո՞նց անենք...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 03.11.2011, 04:41:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.11.2011), E-la Via (03.11.2011), Freeman (03.11.2011), murmushka (03.11.2011), Nadine (03.11.2011), Valentina (03.11.2011), Արէա (03.11.2011), Դատարկություն (03.11.2011), Ուլուանա (03.11.2011)

  29. #135
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան ահավոր ու անսովոր է, երբ մարմինդ դժվար կառավարելի է դառնում մեկի մոտիկությունից...

    Իսկ ես կհաղթահարեմ։

    ***

    Էս վերջերս անհաղթահարելի է դառնում կարոտս։ Ո՞նց եմ ապրում առանց քեզ գրեթե երեք տարի։ Առանց քո ծիծաղի, առանց քո ձայնի, առանց քո լույսի...
    Դու միշտ արդարացումներ էիր գտնում գոյությանս համար, իսկ ես հիմա չլինելուդ արդարացումները չեմ գտնում. հրեշտակներին ընկերանալը համոզիչ չէ։ Դու ավելի կատարյալ դառնալու համար դրա կարիքը չունեիր, դու երկրի վրա էլ էիր այդպիսին...
    Էն, ինչ դու էիր սիրում, ինձ էլ սիրելի դարձավ։ Հիմա ցավում է, որովհետև գրեթե բոլոր մեծ սերերս քեզ են հիշեցնում։
    Մի օր, միայն մի օր կարողանայի գլուխս նորից դնել ծնկներիդ ու լսել, թե ինչպես ես խոսում մինչև լույս, ինչ կախարդական աշխարհներ ես բացում։ Ու էլի զգայի, թե ինչքան ես սիրում ինձ։ Հարազատիդ պես...

    Հարազա՜տս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.11.2011), CactuSoul (10.11.2011), E-la Via (10.11.2011), Freeman (10.11.2011), Katka (10.11.2011), Kita (10.11.2011), Lusinamara (10.11.2011), Progart (04.05.2019), Ripsim (10.11.2011), Smokie (10.11.2011), Արևհատիկ (10.11.2011), Լուսաբեր (10.11.2011)

Էջ 9 28-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •