User Tag List

Էջ 6 28-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #76
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հնարավոր է՝ վաղը մի նոր էջ ավելանա կյանքումս։
    Գարունն արդեն շոշափելիորեն ազդում է. գործելու ցանկությունը եռում է մեջս, նոր ապրումների ծարավը շնչահեղձ է անում։ Երեկ էլ ֆուտբոլի տոմսս եմ վերցրել...

    Երկար ժամանակ կաղապարված լինելուց, նույն մարդկանցով ներսիդ դատարկությունը լցնելուն վարժվելուց հետո մի ուրիշ երջանկություն ու թեթևություն է, երբ հոգիդ բացում ես, նոր մարդկանց համար տեղ ես ազատում...

    Չեմ սիրում, որ ասում են՝ լավ կլինի... Սաղ սուտ է։ Դատարկ մխիթարություն, ևս մի քանի ժամ, մի օր, մի տարի, ամբողջ կյանքդ անիմաստ սպասելով վատնելու գայթակղություն ու ծուղակ։ Ու մինչև դրանից չես ազատվում, չես հասկանում, որ մինչև կոկորդդ ճահճի մեջ էիր։ Ուղղակի պետք է ասել՝ արդեն իսկ լավ է...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.03.2011, 12:38:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), einnA (23.03.2011), Lion (28.03.2011), Mark Pauler (22.03.2011), My World My Space (22.03.2011), Nadine (07.04.2011), Nare-M (22.03.2011), RADIOmanyachka (24.03.2011), Tig (22.03.2011), Արևածագ (22.03.2011), Արևհատիկ (22.03.2011), Դատարկություն (22.03.2011), Լուսաբեր (22.03.2011)

  3. #77
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միտքը,
    Որ քեզ կորցրի ընդմիշտ,
    Քեզ ավելի թանկ դարձրեց.
    Շատ բան հասկացա…

    ***
    Իմ վերջին փարոս,
    Որ կանչում էիր փոթորկից այն կողմ
    Իմ թեթև մակույկն ուղեմոլար,
    Ու հավատում էի քո միրաժին։

    Հիմա կորել է անանց միգում
    Դեպի քո ափը տանող ուղին,
    Մոլորվել էլի ծովում խավար
    Ու նոր ափեր եմ փնտրում տենդով՝
    Գտնելու անդորրն իմ երազած։

    Հեռվում ճամփաներ ինձ սպասող,
    Նոր հորիզոններ, որ ժպտում են
    Գալիքի արևոտ խոստումներով…

    Ու ես ուղղում եմ նավակս խեղճ
    Ա´յլ սիրենների երգին թովիչ,
    Միտքս ասում է, որ իմ ուղին
    Ես այնտե´ղ պիտի փորձեմ գտնել,
    Ու հլու եմ ես մտքիս կամքին։

    Բայց դեռ ապրում է կարոտդ լույս,
    Ու դեպ քո ափն է նավս ձգտում…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (28.03.2011), E-la Via (21.04.2011), Nare-M (25.03.2011), RADIOmanyachka (23.03.2011), Tig (23.03.2011)

  5. #78
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր է՝ նույն ժամին եմ տուն գալիս ու նույն երթուղայինով: Քանի օր է՝ էդ երթուղայինով երկու աղջիկ էլ են գալիս, ովքեր միշտ Մյասնիկյանի մեջտեղներում իջնում են: Միշտ մի տեսակ անհանգստանում էի, թե ինչի՞ են էս երեխեքը էս ամայի չոլում իջնում էս մթին, բնակելի տներին ավելի մոտիկ տեղ իջնելու հնարավորություն չկա՞։
    Էսօր էլ նույնը։ Աղջիկներից մեկը 200 դրամ է տալիս վարորդին, բայց «էստեղ/կանգառում/ճանապարհի մոտ կպահեք»-ը չի ասում։ Իմ բախտից էսօրվա վարորդն էն մարդկանցից էր, ովքեր ամբողջ օրը մի գործով են զբաղված, որն ակնհայտորեն իրենց բթացնում է, ու իրենք դա չեն ուզում։ Ամեն առիթով հետաքրքրացնում էր իր աշխատանքը։ Տեսնելու բան էր, թե ինչ թատերական շարժումով էր վերցրած թղթադրամը տեղավորում կամ վերադարձնում մանրը
    Ուրեմնս, էս արտիստ վարորդս շրջվեց ու.
    -Օբէկտի մո՞տ, քուր ջան
    -Այո ,-խունջիկ-մունջիկ եկավ «քուրը»։

    Ասա՝ ա´յ միամիտ, բա որ էդքան անհանգստացող էիր, ինչի՞ մի հատ էլ դուրս չէիր նայում, թե «երեխեքը» որտեղ են իջնում ։
    Իսկ վարորդի սրամտության պաշարը չէր սպառվել.
    -Քանի օր է՝ ես եմ բերում գործի։ Մի օր կաստյում-շալվար եմ հագնելու՝ գամ ստեղ ու իրա տված փողերը հետ տամ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (24.03.2011), Gayl (24.03.2011), Kita (24.03.2011), Lion (28.03.2011), Mark Pauler (25.03.2011), Moonwalker (15.04.2011), Nare-M (25.03.2011), Smokie (28.08.2014), Tig (25.03.2011), Արևածագ (25.03.2011), Լուսաբեր (25.03.2011), Ուլուանա (25.03.2011), Ռուֆուս (24.03.2011)

  7. #79
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգրեմ՝ կպայթեմ։

    Դեբիլ, դեբիլ, դեբիլ... Ինչի՞ համար ախր, այ գիժ։ Մեկը չկա՞ր կողքիդ, որ լսեր քեզ, գրկեր, մի թեթև ականջներդ ձգեր ու բացատրեր, որ էդպես չի կարելի... Ի՞նչ արեցիր...
    Հեչ քեզ առանձնապես ճանաչել պետք չէր։ Լույսը, ժպիտը, կյանքը կաթում էր վրայիցդ։ Էն կյանքը, որը որոշեցիր սխալմունք համարել։ Ախր ինչի՞, է՜...
    Որ իմացա՝ էլ չկաս, առաջին պահին ուղղակի ափսոսանք էր. չգիտեի էլ՝ ինչ է եղել։ Իմացա, որովհետև նույն դպրոցում էինք սովորել։
    Ախր ի՞նչ ասեմ քեզ. ոչ իրավունք ունեմ, արդեն ոչ էլ հնարավորություն...

    Գոնե հիմա նայո՞ւմ ես ներքև, տեսնո՞ւմ ես՝ սիրելիներիդ հետ ինչպես ես վարվել...
    Նոր ընկերոջդ գրածն էի կարդում... Նկարներդ... Հեչ չէիր փոխվել. էլի նույն չարաճճի աչքերով աղջիկն էիր... Գի՜ժ...
    Գոնե էդտեղ գտիր էն, ինչն էստեղ չգտար...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), Mark Pauler (25.03.2011), Nare-M (25.03.2011), Smokie (28.08.2014), Tig (25.03.2011), tvsevak (08.06.2011), Ինչուիկ (28.03.2011)

  9. #80
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինից իջա ու միանգամից զգացի, որ արդեն կենտրոնում չեմ։ Քամին սահեց բլուզիս օձիքի բացվածքից ներս, փաթաթվեց ինձ, ու մեջքովս սարսուռ բարձրացավ։
    Մի ձեռքով ամուր սեղմած թեյի կարմիր բաժակը, մյուս ձեռքիս բթամատը պայուսակիս կանթի մետաղե օղակի մեջ, մազերիս ու մտքերիս մեջ քամի՝ քայլում էի երեկոյան չլուսավորված փողոցով։

    «Դու դմբո ես»...

    Հը, հաց չառնե՞մ։ Շոթի եմ ուզում։ Վրացական հացի կրպակը գայթակղում է. լուսավոր է, ու հացի հոտ կա էնտեղ...

    «Մենակ չասես՝ մինչև հիմա չես հասկացել՝ ինչու կորա»...

    Չէ, հաց չեմ առնի։ Դըզզզ... Գլուխս թափահարում եմ՝ փորձելով քշել ականջներումս բզզացող մեղուներին։

    «Ավելի լավ էր քեզ հեռանալովս ցավ պատճառեի, քան մնալովս։ Ես ինձ չէի ների»...

    Կոշիկիս մեջ ինչ-որ փոքրիկ, կոշտ բան կա. ոտքս ցավեցնում է։ Կանգնում եմ, հանում կոշիկս ու թափ տալիս։

    «Մեր ընկերությունը ոչինչ չի փոխի։ Ես մենակ էն ժամանակ կգնամ, երբ զգամ, որ կարող եմ նեղացնել քեզ»...

    Չէ´, ոչինչ չի օգնում։ Կոշտ բանն էլի ոտքիս տակ է։ Մեղուները բզզում են։

    «Դմբո ես դու։ Չե՞ս հասկանում՝ ինչի եմ ասում։ Շատ սիրելուց է»...

    Դմբոն դու ես (էս էլ է շատ սիրելուց)... Էս անտեր քամին չլիներ՝ մեղուներն էլ չէին սկսի բզզալ։ Էս սարսուռն էլ չէր լինի...
    Մուտքի լո՞ւյսն ինչի չի վառվում։ Դո՞ւ երբ կգաս։
    Զանգը չեմ տալիս. դուռը բաց է։ Ներսում հացի հոգեպարար հոտ կա։

    Հարազա՜տս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), Mark Pauler (28.03.2011), Nare-M (31.03.2011), Smokie (28.08.2014), Tig (28.03.2011), Անտիգոնե (29.03.2011), Արևածագ (28.03.2011), Ինչուիկ (28.03.2011), Ուլուանա (28.03.2011)

  11. #81
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էս էն պահն է, որ համ կուզենայի՝ կարդայիր, համ չէ... :)))

    Արածս ոչ մի հիմարության, ապրածս ոչ մի պահի համար չեմ ափսոսում: Էդ ամենն արդեն իմ մեջ է, իմ մի մասն է, ու ես դրանց հանրագումարն եմ: Կյանքիս փակված էջերի, կիսատ մնացած կամ կիսատ թողած սերերի ոչ մի ապրումը չեմ ուզում ջնջել: Չէ, վատ բաները միշտ չեմ հիշում. անցյալիս ու անցյալումս իմ հանդեպ ատելությամբ չլցվելու համար հաճախակի դարակներս եմ քանդում, հանում մոռացված լավ բաներն ու հասկանում, որ ամեն ցավիս կամ կորուստիս հետ լիքը երանություններ էլ եմ ունեցել։ Ու թքած, թե հիմա ինձ համար ցավոտ է փաստը, որ իմ կյանքում եղել է էդ կորուստը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2011, 03:37: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), Mark Pauler (01.04.2011), Nadine (07.04.2011), Nare-M (31.03.2011), Smokie (28.08.2014), Tig (30.03.2011), Արամ (06.12.2013), Արևհատիկ (30.03.2011), Դեկադա (30.03.2011), Ինչուիկ (30.03.2011), Լուսաբեր (30.03.2011)

  13. #82
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գյուղում ամենամեծ երանությունս գիրքը ձեռքիս պատուհանագոգին նստելն էր։ Փոքրուց թուլություն ունեի պատուհանների հանդեպ։
    Երևանում ճեմարանի ավտոբուսից ուսումնասիրում էի շենքերի պատուհանները։ Էն ժամանակ եվրոլուսամուտները քիչ էին. 5-րդ մասիվից մինչև 15-րդ թաղամաս բոլոր եվրոլուսամուտներն անգիր գիտեի, ամեն ավելացողը նկատում էի։ Պատմություններ ունեի ամեն մի լուսամուտի հետևում ապրող մարդկանց մասին։

    Մի կարճ շրջան ուշադրությունս շեղեցի ուրիշ բաների վրա, ու երբ մի օր էլի վերադարձա իմ սիրելի լուսամուտներն ուսումնասիրելուն, սարսափով նկատեցի, որ հիմա փայտե շրջանակները պիտի հաշվեմ ու օրեցօր նկատեմ նրանց անհետանալը...
    Սիրում եմ փայտե շրջանակով լուսամուտները։ Հատկապես երբ հին շենքերի էն մե՜ծ պատուհաններից են լինում, ոչ թե խորհրդային միջին շրջանի՝ բանտի վանդակաճաղեր հիշեցնող հատվածների բաժանվածնրը։
    ...Երկու տարի առաջ կուրսեցուս հետ իրենց գյուղ էինք գնում, ու ես ճանապարհին խոսում էի էն մասին, թե ինչքան եմ նյարդայնանում գյուղական տների համատարած փոխված եվրոլուսամուտներից ու արևմտաոճ մոդայիկ աստիճաններից։ Ամբողջ ճանապարհին ընկերուհիս բառ անգամ չասաց, իսկ երբ տեղ հասանք, պարզվեց, որ նրանց տունն էլ է այդպիսին...
    Սպիտակ ներկված փայտե պատուհաններով վերջին հանգրվանս պապիս տունն էր. անցած ամառ դրանից էլ զրկվեցի։ Մնաց միայն էն տունը, ուր անցել է կյանքիս առաջին 9 տարին, բայց էդ տանն ինձ հարազատ ոչինչ չի մնացել. դատարկությո՜ւն...

    Էսօր Չարենցի փողոցով իջնելիս էլի աչքս ընկավ հին-հին տների հին-հին լուսամուտներին...

    Փայտի, հողի, քարի, խոտի կարոտ կա մեջս... Գյուղի, կյանքի ու մաքրության կարոտ կա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.04.2011), E-la Via (21.04.2011), Lusinamara (31.03.2011), Mark Pauler (01.04.2011), My World My Space (31.03.2011), Nare-M (31.03.2011), Progart (04.05.2019), Smokie (28.08.2014), Tig (01.04.2011), Անտիգոնե (31.03.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (31.03.2011), Արևհատիկ (02.04.2011), Գեա (31.03.2011), Դեկադա (31.03.2011), Ինչուիկ (01.04.2011), Լուսաբեր (31.03.2011), Ուլուանա (01.04.2011)

  15. #83
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես հայ եմ կամ ոչ ապրիլմեկյան գրառում

    Էնպիսի իրավիճակում եմ, որ երկու ճանապարհ ունեմ՝ վարվել էնպես, ինչպես տասնամյակներ/դարեր առաջ վարվում էին մերոնք, կամ էնպես, ինչպես վարվում է հիմա ՀՀ-ն։

    Ինձ (չեմ կարծում, թե դիտավորյալ կամ իմ վատն ուզենալով) խաբել են, ժողովո՜ւրդ, ապակողմնորոշել են, ու դրա հետևանքով մանր ու մեծ սխալներ եմ գործել։

    Հիմա ո՞նց վարվեմ։ Ընկնեմ մարդկանց (եվրոպական գերտերությունների) դռները ծեծեմ ու պահանջեմ, որ ինձ օգնեն ու իրենց խոսքի տե՞րը լինեն, թե՞ «հպարտ արժանապատվությամբ» «չցածրանամ» (տե´ս՝ ՀՀ ներկա արտաքին քաղաքականություն) ու ինձ արդարացնեմ, թե՝ «Թքած՝ իմ մասին ինչ են մտածում կամ ինչ են ասում ուրիշները, կարևորը՝ ես գիտեմ, որ ես ճիշտ եմ»...

    Ի՞նչ անեմ, ժողովուրդ...

    (չնայած ես ոնց որ թե ավելի շատ ՀՀ հարազատ զավակն եմ (( )
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (03.04.2011), Tig (04.04.2011), Արամ (06.12.2013)

  17. #84
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ինչ-որ բանից/մեկից հիասթափվում ես, կոտրվում, ուրեմն դա քեզ համար թանկ է։ Ու եթե թանկ է, ուրեմն մի հիասթափությանը չպիտի թույլ տաս ոչնչացնել եղած լավը։
    Երեկ վերջապես համարձակությունս ներեց վճռական քայլի գնալու։ Էլ թույլ չեմ տալու, որ ինչ-որ հիմար կոտրվածություններ խլեն ինձ համար արժեք ներկայացնող հարազատ բաները։
    Վերականգնում եմ իմ աշխարհներից մեկը, որի մասնիկն էի և եմ, բայց արդեն էդ մասնիկը լինելը միայն դե յուրե չի լինի։ Չեմ ուզում խաչ քաշել կյանքիս մի հատվածի վրա. գրեթե չորս տարի... Չե´մ հրաժարվելու։
    Երեկ երեխեքից մեկն ասաց, թե էդտեղ առանց հիասթափությունների չի լինում։ Գիտեմ, դրա համար էլ վերադառնում եմ։

    Միակ անբուժելին իր հետևից զզվանք ու կյանքիդ էդ շրջանի հանդեպ զղջումի ու ամոթի զգացում թողնող հիասթափությունն է։ Ու երբ հիասթափությանդ պատճառի հանդեպ մեջդ վատ նստվածք ու ատելություն է մնում։ Էդ մեկից էլ ունեմ, բայց դա ջհանդամը։ Դրանց մասին չենք էլ մտածում...

    ***

    Հինգշաբթի օրվանից մտքիցս դուրս չի գալիս դասախոսս։
    Երևի չի եղել կիսամյակ, որ գոնե մեկ-երկու միջանկյալ չտապալեմ։ Չեմ տրամադրվում ու վերջ։ Տետրս դատարկ հանձնում եմ ու դուրս գալիս։ Ոչ մի անգամ որևէ դասախոսի պետքն էլ չի եղել. հա ի՞նչ անենք, չես գրում, ուրեմն չես ստանա...
    Ես գիտեի, որ նա մյուսներին նման չի։ Ինձ հետ կռիվ տվեց, որ գրեմ։ Լսարանը թողած՝ 10 րոպե միայն ինձ վրա կենտրոնացավ։ Ու հասավ նրան, որ մոռացա մրմռացող աչքերս, անքնությունից առաջացած գլխացավս, կարողացա իրար գլխի հավաքել սատանան գիտի՝ որ հեռուներում թրև եկող մտքերս ու գրեցի...

    Ընկեր Դրո, շնորհակալ եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2011), E-la Via (21.04.2011), Inna (05.04.2011), Mark Pauler (03.04.2011), Moonwalker (15.04.2011), Nare-M (05.04.2011), Progart (04.05.2019), Tig (04.04.2011), VisTolog (03.04.2011), Դատարկություն (05.04.2011), Լուսաբեր (03.04.2011)

  19. #85
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի լավ էր, որ էսօր չզանգեցիր, ընկերս։ Չնայած անչափ աջակցությանդ կարիքն ունեի, բայց կարող է մի պահի ջղայնությունիցս քեզ էլ բաժին հասներ...

    ***

    Մեզ քսանքանի հոգու ներկայությամբ վիրավորում են, մենք լռում ենք, որ սկանդալ չսարքենք, իսկ իրենք մեր հետևից աՆՆասուն պիտակում են կպցնում մեզ։ Ու էն կարգի աղմուկ են բարձրացնում, որ նույնիսկ էդ խմբի հետ կապ չունեցող մարդիկ են գրում. «Լիլիթ ջան, էս ի՞նչ կռիվների մեջ ես»։ Նույն կերպ էլ հազար տարի կորած ծանոթներն ընկերուհուս են գրում։
    Արի ու մի սկսի կասկածել։ Տո մեկը հարցնի՝ եթե էդքան մաքուր եք, ինչի՞ եք էդ մի կատակից էս կարգի խառնվել իրար ու դիվերսանտներ եք ման գալիս։ Թե՞ ուժներդ երկու աղջկա վրա է պատում։ Մտածում եք՝ մենք էնքան հնարավորություն չունե՞նք, որ պատիվ պահանջենք զրպարտելու ու վարկաբեկելու համար։
    «Կենտրոն» եք համարվում։ Ուրեմն էնքան մաքուր բռնեք ձեր գործերը, որ ամեն կատակի տակ սադրանք ու լրտես չփնտրեք ու մարդկանց վրա ցեխ չշպրտեք։
    Էնպես չի, որ եթե դուք շատվոր եք, կարողանալու եք ձեր պրովոկացիան առաջ տանել։ Էդ շրջանակներում ինձ էլ են մի քիչ ճանաչում. երեխեքի ուղեղ լվանալով ու իրենց մոտ իրենց ընկերներին սևացնելով չի։
    Ուղղակի հիմա պետք է միիի քիչ հավաքվել, վիրավորանքն ու կատաղությունը դնել մի կողմ ու լուրջ պատրաստվել հակահարվածի։ Ու որ պատասխան լինելու է, թող ոչ ոք չկասկածի։ Մենակ էդ էր մնում, որ ինչ-որ կասկածելի մարդիկ իրենց թերությունները/մեղքերը մեզ վրա բարդեն։ Եթե մեկը բացատրություններ ունի տալու, էդ հաստատ մենք չենք։
    Էնպես որ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.04.2011, 00:51:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (05.04.2011), Mark Pauler (12.04.2011)

  21. #86
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկություն է, երբ մի մեծ «մենք»-ի մի մասնիկն ես... Ես իմ բազմաթիվ «մենք»-երից ամենաիմ «մենք»-ին եմ վերադառնում, ու հոգիս թրթռում է էդ երջանկությունից։ Իմ աշխա՜րհը, որով ապրել եմ գիտակից կյանքիս մի զգալի հատվածը, ոգեշնչվել եմ, ուժեղ զգացել ինձ, ամուր կանգնել հողիս...
    Բոլոր անկյուններս լեցուն են լույսով, որովհետև հասկացել եմ՝ ինչ եմ ուզում։ Գրողի ծոցը թող գնան բոլոր կասկածները։ Ու թող սխալ լինի էս ուղին։ Կարևորը՝ ուզում եմ է´ս ճանապարհով գնալ, եթե անգամ վերջում կուպրով կաթսան է հանգրվանս լինելու
    Ես գտել եմ ինձ էստեղ, հասկացել եմ, որ իր բոլոր թերություններով հանդերձ էս «մենքս» ամենահարազատն է։ Մի լավ ընկերը հազար հակառակորդի կարող է հակակշռել, իսկ ես քանի՜ էդպիսի ընկեր ունեմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (05.04.2011), Mark Pauler (12.04.2011), Nare-M (05.04.2011), Shah (05.04.2011), Smokie (06.05.2013), Tig (05.04.2011), VisTolog (05.04.2011), Արամ (12.12.2013), Ուլուանա (06.04.2011)

  23. #87
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշո՞ւմ եք Մամփրե արքային։ Որ հայհոյում էր նրանց, ովքեր անփույթ էին վարվում գրի հետ։ «Սուրբ Մաշտոցի զինվորներուն սխալ հրաման մի´ տուր».-կարծեմ էսպես կամ մոտավորապես էսպես էր ասում։
    Իմ մեջ էնքան շատ կա նրանից։ Նախ՝ անհաղթահարելի հարգանքը գրված ամեն ինչի հանդեպ։ Էնքան վատ եմ զգում, երբ վատ գիրք է ընկնում ձեռքս. կարծես սրբապղծության ականատես եղած լինեմ։ Նույն կերպ էլ գրելիս։ Կարող եմ խելքիս փչած բառերով ու ձևով խոսել, բայց գրելիս կանոններից շեղվող ամեն արտահայտության/քերականական ձևի վրա մատներս մի պահ հրաժարվում են շարունակել։ Ասելիքս խոսակցականին մոտ արտահայտելու համար էլ առավելագույնը, որ ինձ թույլ եմ տալիս, այս-ով ձևերի փոխարեն էս-ով ձևերը գործածելն է (Թումանյան, ականջդ կանչի)...

    Մասնագիտությունս ինձ ավելի անտանելի է դարձրել։ Ոչ մի բան կարդալիս չեմ կարողանում առաջինը բուն իմաստի վրա կենտրոնանալ. վա՜յ ինձ, եթե հանկարծ գրողը մի բութ սխալ դրած կամ մի տառ բաց թողած լինի։ Պրծա՜վ։ Էլ մինչև կարդալ-պրծնելս հանգիստ չեմ ունենա։
    Դրա համար սկսել եմ դիտմամբ մեկ-մեկ անփույթ վրիպակներ անել, կետադրական նշաններ բաց թողնել։ Իբր ինքս ինձ սովորեցնում եմ, որ դա կարևոր է, բայց առաջնայինը չի...
    Հա´, մեկ էլ վերջերս մի տարօրինակ ընդվզում է ծնվել մեջս. առաջին անգամ լրջորեն ուզում եմ հայոց լեզվում կանոն փոխել
    Ուզում եմ, որ իմ-ի հետ ս հոդի գործածությունը սխալ չհամարվի։ Ախր մեկ-մեկ զգացածդ արտահայտելու համար մեկնումեկի գործածումն էնքա՜ն քիչ է թվում։
    Երկար մտածում էի՝ էս ցանկությանս մասին բարձրաձայնե՞մ, թե՞ ոչ։ Էս երգը լսեցի (շնորհակալություն Վարպետին ու Amaru-ին ) ու վերջնականապես որոշեցի գրել։

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.04.2011), E-la Via (21.04.2011), Mark Pauler (12.04.2011), Smokie (06.05.2013), Tig (07.04.2011), Արևածագ (07.04.2011), Հայկօ (07.04.2011), Ուլուանա (08.04.2011)

  25. #88
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ երազել եմ կինոներում ու գրքերում տեսածս անկապ սիրային եռանկյուն/քառանկյուն/բազմանկյունների կենդանի օրինակներ տեսնել։ Մինչև հիմա միայն մի քանի եռանկյան էի ականատես եսել, բաաաայց... (Էստեղ հաճույքից շփում ենք ձեռքերը)...
    Մի քանի ամսից ի՜նչ գերլարված թատրոն է սպասվում... Մի րոպե՝ հաշվեմ... Մեեեկ, երկուուու, երեեեեք, չոոոորս, հի՜նգ... Ամենաիսկական հնգանկյուն (հանդիսատեսը չհաշված)։

    Երկրաչափության/ինտերակտիվ թատրոնի ծրագրում՝ հիմարիկներ, չար մարդիկ (c արմենչիկ), սեփականատերեր, խանդի ու մենամարտի տեսարաններ, հնգանկյան ներսում գտնվող ջոգողներ ու չջոգողներ, կողքից էլ մի 70 գերակտիվ հանդիսատես...

    Արդեն իսկականից ձեռքերս քոր են գալիս... Վա՜խխխ... Ուրախ ամիսներ են սպասվում գործող անձանցից մի քանիսին ու բոլոր հանդիսատեսներիս...

    հ.գ. մայ ֆրենդ, չնեղվես, ինչ էլ լինի՝ կողքիդ եմ...
    հ.հ.գ. «անբարոյական» գրառում ստացվեց, բայց դե չկարողացա մեջս պահել... ։ՃՃՃ Ամո´թ ինձ... ։(
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.07.2011, 20:56: Պատճառ: հ.հ.գ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (12.04.2011), Mark Pauler (12.04.2011), Smokie (28.08.2014), Tig (12.04.2011), Արևածագ (12.04.2011)

  27. #89
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասախոսս անակնկալի եկավ, բայց շատ գովեց որոշումս։ Ասաց, որ ինձ դեռ երկրորդ կուրսից է հավանել (թեև ընդամենը երկու անգամ է տեսել), որ հավատում է ինձ, որ ես հաստատ կկարողանամ դրան հասնել, մանավանդ որ էնքան էլ անիրատեսական չի։ Ու ասաց, որ էս մի տարվա ընթացքում ամեն կերպ կօգնի ինձ, որ պատրաստ լինեմ...
    Չգիտեմ էլ՝ ոնց նկարագրեմ ուրախությունս։ Հասկանում եմ, որ կյանքիս ամբողջ ընթացքը կփոխվի, եթե այդ քայլին գնամ։ Ծանր տրված որոշում է, բայց կայացրել եմ արդեն։
    Հիմա իսկական հավատացյալի նման քիչ է մնում ծնկի գամ ու աղոթեմ Աստծուն, որ ինձ որոշումիցս հետ չկանգնելու ուժ ու դրա իրականացման համար պայքարելու համառություն տա, մեկ էլ չթողնի ծուլանամ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.04.2011), E-la Via (21.04.2011), einnA (12.04.2011), erexa (15.04.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (12.04.2011), Nare-M (13.04.2011), Progart (04.05.2019), Tig (13.04.2011), Արևհատիկ (21.04.2011), Լուսաբեր (12.04.2011)

  29. #90
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու շաբաթ է՝ գլուխ եմ կոտրում, թե ինչն է ինձ խանգարում լիարժեք երջանիկ լինել։ Նոր գտա։ Խիղճս ծակծկում է...
    Ամենաանտանելի զգացողությունն է, որ գիտեմ՝ ինչ-որ մեկին նեղացրել եմ։ Թեկուզ չուզենալով, թեկուզ հակառակվելու համար։ Ակումբից էլ մեկին նեղացրել եմ։ Չգիտեմ՝ դեռ կարդո՞ւմ է օրագիրս, կիմանա՞, որ իր մասին եմ խոսում, բայց ուզում եմ գրել։

    Անկախ մինչ այդ եղած բոլոր խնդիրներից, տարաձայնություններից, իմ նեղացած լինելուց, քո «դաստիարակչական մեթոդների» հետ անհամաձայնությունից՝ ես շատ հարգում ու գնահատում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ (երևի անկեղծորեն) փորձեցիր օգնել ինձ։ Գոնե քո պատկերացրած ձևով։
    Ես նման բան պիտի չանեի։ Ու դու իրավունք ունեիր ասելու, որ էլ ինձ հետ գործ չունես։ Ես նեղացած չեմ, ավելին՝ ներողություն եմ խնդրում հիմար չարաճճիությանս համար։ Կարծում եմ՝ հասկացար, որ քո մասին եմ խոսում։ Կներես։ Ես չեմ ուզում, որ ինձնից նեղացած ու ինձ վրա ջղայնացած մնաս, որովհետև (ասել եմ ու էլի եմ ասում) ես քեզ հարգում եմ, քո տեսակն ինձ համար անչափ կարևոր ու անհրաժեշտ է, ու դու ինձ համար հարազատ ես։ Ու ուզում եմ, որ լավ լինես... Որ գտնես քո փարոսը, դեպի ուր պիտի թիավարես, որովհետև ես կարծես թե իմը գտել եմ, ու դու էլ շատ օգնեցիր ինձ էդ հարցում։
    Շնորհակալ եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (21.04.2011), erexa (15.04.2011), Mark Pauler (15.04.2011), Nare-M (22.04.2011), Smokie (28.08.2014), Tig (15.04.2011), Արևածագ (15.04.2011), Լուսաբեր (15.04.2011), Ուլուանա (15.04.2011)

Էջ 6 28-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •