User Tag List

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #46
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ սեփական սեռիս դեմ ընդվզումներ եմ ունենում, փորձում եմ հաղթահարել կանացի թուլություններս, կյանքս կառուցել այնպես, կարծես անսեռ արարած եմ։ Սովորաբար հաջողվում է։ Ես էդպես երջանիկ եմ, ոչ ոքի կարիքը չունեմ, անկախ եմ, ազատ, ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ։
    Բայց երբեմն բնազդներս ինձնից ուժեղ են դուրս գալիս։
    ...Էսօր ժամանակի զգացողությունը կորցրած կանգնել էի խանութի մանկական բաժնում, նայում էի շորերին, խաղալիքներին, խնամքի պարագաներին ու գիտակցում, որ մեծագույն երազանքս երբևէ իմ փոքրիկին գրկելն է, ու բոլոր գործած ու գործելիք մեղքերիս համար միակ հատուցումը, որից սարսափում եմ, երեխա չունենալը կլինի…
    Էդպիսի պահերին բոլոր ապուշ սկզբունքներս ու մտքերս դնում եմ մի կողմ ու խոստովանում, որ ես պարզապես կին եմ…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (11.12.2010), Alphaone (31.08.2013), CactuSoul (10.12.2010), E-la Via (19.12.2010), Lusinamara (02.07.2011), Mark Pauler (20.02.2011), murmushka (12.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (11.12.2010), Yeghoyan (11.12.2010), Անտիգոնե (13.12.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (11.12.2010), Դեկադա (11.12.2010), Ինչուիկ (12.02.2011), Հարդ (10.12.2010), Մանուլ (10.12.2010)

  3. #47
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ եմ միշտ մտածում, թե իմ բոլոր սիրելիների փոխարեն ես եմ պատասխանատու, ինչո՞ւ ինձ հետ կապ չունեցող, ինձնից անկախ, նույնիսկ ծնվելուցս առաջ կատարված շատ բաներ շտկելու, դրանց համար մտահոգվելու բեռը կամովի վերցնում եմ ուսերիս, մտածում, որ չգիտես ում առաջ եսիմ որ չգրված օրենքով ես եմ հատուցելու էդ ամենի համար...
    Ինչո՞ւ եմ որոշ մարդկանց ավելին համարում, քան նրանք կան, եթե նույնիսկ կան էլ, ինչո՞ւ եմ դրանից բարդույթավորվում, ինչո՞ւ եմ մտածում, որ եթե ես չունեմ այսինչ ու այնինչ հատկանիշը կամ շնորհը, որն ունի տվայլ մարդը, ուրեմն ես նրանից վատն եմ. էդ էլ հո ե՞ս չեմ որոշել. էն վերևներից չեն տվել, ես ի՞նչ մեղավոր եմ...
    Մի խելոք, համբերատար մարդ լիներ, ականջներս մի թեթև ձգեր ու նստեր խելք սովորեցներ ինձ... :erazkot_xndumik
    Էլի պատյանիս մեջ եմ մտնում, կտրվում եմ աշխարհից ու մարդկանցից, էլի սկսում եմ մենակ ավելի երջանիկ լինել, քան նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ։ Ամեն ինչ էլի դառնում է մի տեսակ հեռո՜ւ, անիրական, անշոշափելի, անգո. էնպիսի մի բան, որի մասին տարիներ առաջ մի թեթև լսել ես, լավ էլ չես հիշում... Իսկ ես ուզում եմ տեսնել, շոշափել, զգալ, համոզվել, հավատալ...

    ***

    Բարդույթներս սկսում են կյանքի հետ անհամատեղելի դառնալ...

    ***

    էս երգն էլ շատ եմ սիրում...

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 13.12.2010, 03:51:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.12.2010), Mark Pauler (20.02.2011), My World My Space (17.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (13.12.2010), Անտիգոնե (13.12.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (13.12.2010), Դեկադա (13.12.2010)

  5. #48
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքա՜ն հաճախ է պատահում, որ ասում ենք. «Վերջ, սա էլ չեմ հաղթահարի...»։ Բայց պարզվում է՝ մարդն անսահմանորեն առաձգական է. ինչքան էլ ցավը ձգում է մեզ, չենք կտրվում, ավելին՝ հարմարվում ենք էդ նոր վիճակին, մինչև մի նոր բան հայտնվի։
    Քանի՜ անգամ եմ մտածել, որ էլ չեմ դիմանա, բայց դիմացել եմ։ Էն դատարկությունը, որ մնացել է ամեն հեռացողից հետո, էն ցավը, որ ամեն կորստի համար ապրել եմ, մի տեսակ ավելի հարստացրել են ինձ։ Ու հիմա ինչքան էլ ասեմ, թե վախենում եմ, թե նոր փորձություն չեմ ուզում, պատրաստ չեմ, չեմ դիմանա, ես ինձ գիտեմ. ես շատ ավելի ուժեղ եմ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Ինձ համար անհաղթահարելի դժվարություն ու փորձություն չկա։
    -Պատրա´ստ եմ ահա, դե կրակեցե´ք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), CactuSoul (15.12.2010), E-la Via (19.12.2010), Farfalla (15.12.2010), Kita (15.12.2010), Mark Pauler (20.02.2011), My World My Space (17.12.2010), Nare-M (07.01.2011), RADIOmanyachka (17.01.2011), Tig (15.12.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (15.12.2010), Արևհատիկ (15.12.2010), Ուլուանա (16.12.2010)

  7. #49
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկական ընկերը նա է, ով գիտի քո մասին ամեն ինչ, բայց այնուամենայնիվ սիրում է քեզ...

    Չգիտեմ՝ ով է ասել, բայց քեզ համար է ասել, Անս... Ինչքան ժամանակին դժգոհել եմ կյանքից ու ճակատագրից, էնքան հիմա գոհ եմ, որովհետև կողքիս էնպիսի մարդիկ կան, ում հետ ոչինչ սարսափելի չի թվում։
    Ու էդ մարդկանց մեջ քո պայծառությամբ ու տեսակով դու ես առանձնանում, Անս, էն եզակի մարդը, ով կարողանում է ամեն պարագայում դիմանալ ինձ ու կողքիս մնալ...

    Անս, շնորհավոր քսանամյակդ։
    Քեզ երկար-բարակ մաղթանքներ գրելու կարիք չկա, որովհետև մենք առանց բառերի էլ գիտենք՝ ով ենք իրար համար ու ինչ ենք մաղթում իրար։ Անս, միայն մի բան կասեմ, ու սա լավագույն ձևակերպումը կլինի էն ամենի, ինչ ուզում եմ ասել. թող Աստված քեզ քո սրտով տա։
    Հա, մի մաղթանք էլ Ակումբի հետ կապված. էնքան ակտիվ լինես ու դու լինես, որ մյուս տարի ծնունդիդ ես չէ, է՜, ուրիշ ակումբցի շնորհավորական թեմա բացի...
    Սիրում եմ քեզ, Անուլս...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 19.12.2010, 00:27:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (19.12.2010), Արևածագ (19.12.2010)

  9. #50
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ անբարո երևույթ եմ համարում մարդուն զուր տեղը հույս տալը, լավատեսորեն տրամադրելը, երբ ինքդ շատ լավ գիտես, որ այդպես չի լինելու, որ լավ ելքի հավանականությունն ամենափոքրն է... Ախր դրականորեն տրամադրված մարդն ամեն անհաջողություն կրկնակի ծանր է տանում, քան եթե մտածեր, որ ձախողումը նույնքան հավանական է, ինչքան հաջողությունը։
    Ամբողջ կյանքում էդ կարգախոսով եմ առաջնորդվել, ավելին՝ մի բան էլ հակառակն եմ արել. մարդկանց տրամադրել եմ, որ անհաջողությունն ավելի իրատեսական է։ Իհարկե, ոչ այնպես, որ մարդիկ կոտրվեն, այլ որ պարզապես նախապես ցանկացած վերջաբանի պատրաստ լինեն, ու անհաջողությունը ճակատագրական չդառնա։ Բացասաբար տրամադրված լինելու դեպքում հաջող ավարտն էլ կրկնակի ուրախություն է դառնում...
    Բայց էս վերջերս հասկացա, որ ոչ բոլորից է կարելի նույնը պահանջել...
    Ինչ լավ է, որ բժիշկները հիմնականում թաքցնում են ողբերգական ճշմարտությունը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (28.12.2010), Lianik (20.12.2010), Mark Pauler (20.02.2011), Nare-M (07.01.2011), RADIOmanyachka (17.01.2011), Tig (20.12.2010), Արևածագ (20.12.2010), Հայուհի (20.12.2010)

  11. #51
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոնածառս զարդարելու եմ… Հենց նոր հասկացա, որ զարդարելու եմ: Անկախ ամեն ինչից: Հետո՞ ինչ, որ էստեղ չեմ լինելու: Մեր տնից էլ պիտի այդ լույսերը շողշողան, մեր պատուհանին նայելիս էլ պիտի գոնե մեկը երազելու ցանկություն ունենա... Մեր տունն էլ պիտի ջերմություն ճառագի, թեկուզ մենք էնտեղ չենք լինելու...

    ***

    Վերջապե՜ս... Գյուղ եմ գնում… Վաղը…
    Գնում եմ վերագտնելու ամանորի հեքիաթը, որ կորցրել եմ էս անհոգի շենքերի լաբիրինթոսում: Գնում եմ քանի՜ տարի չապրած հրաշքներն ապրելու:
    Ուզում եմ՝ իմանաք, որ ձեզ սիրում եմ: Որ ափսոսալու եմ, որ դուք իմ հեքիաթի մեջ չեք: Որ հենց տարեմուտի գիշերը հիշելու ու կարոտելու եմ ձեզ...
    Ուզում եմ, որ դուք էլ ինձ հիշեք ու գոնե մի պահ կարոտեք ինձ...
    Ուզում եմ, որ անմոռաց պահեր ապրեք, որ Նոր տարվա գիշերը բոլորիդ համար հրաշքների գիշեր դառնա, ուզում եմ, որ երջանիկ լինեք…
    Շնորհավո՜ր բոլորիդ Նոր տարին...

    ***

    Ուզում եմ, որ դո՛ւ հիշես ինձ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Ariadna (28.12.2010), CactuSoul (28.12.2010), E-la Via (27.12.2010), Farfalla (27.12.2010), Inna (09.01.2011), Kita (27.12.2010), Nare-M (07.01.2011), Philosopher (28.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (28.12.2010), Yeghoyan (05.01.2011), Անտիգոնե (27.12.2010), Արշակ (07.01.2011), Արևածագ (27.12.2010), Արևհատիկ (07.01.2011), Դատարկություն (07.01.2011), Մանուլ (09.01.2011), Ուլուանա (27.12.2010)

  13. #52
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անզորությունից լացս գալիս է: Միտքը, որ իմ սիրելի մարդկանց ոչնչով օգնել չեմ կարողանում, ուղղակի սպանում է:
    Ո՞նց կարող եմ ուրախ լինել…
    ***
    Երկնքում անկյուն չկա Աստծո համար...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), My World My Space (07.01.2011), Nare-M (07.01.2011), RADIOmanyachka (17.01.2011), Tig (09.01.2011), Yeghoyan (09.01.2011)

  15. #53
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար ավելի սարսափելի պատիժ հնարել հնարավոր չէր. հերիք չի՝ Սիամանթո, Վարուժան, Համաստեղ ու էդ բնույթի ուրիշ հեղինակներ եմ կարդում, դեռ «Արարատով» էլ «Գիքորի» վերջին կադրերն են...
    Աչքիս հեղեղը մեր տունը քշել-տանելու է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (09.01.2011), Mark Pauler (20.02.2011), Tig (09.01.2011)

  17. #54
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու կյանք

    Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
    Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
    Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ։ Կրակը մեզ պահեց
    տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
    մեր մարմիներում:


    Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
    Կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
    Ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
    Մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկերի:

    Մեր կյանքը-երկու կենսագրություն,
    Գրված նույն թղթի տարբեր էջերում:

    Ինչքան հեռու է այն կետը, (որին մենք չմոտեցանք),
    Որ նրա ուժգին ճառագայթումը հասնում է այժմ
    Տասնյակ տարների հեռավորությունից, իսկ նա
    Հանգել է և դարձել մի աստղափոշի:

    Ես կյանքիս մի մասը տվել եմ քեզ և այժմ փնտրում եմ
    Մի տարածություն, ուր կարող եմ նստել և նայել
    Մոտեցող մայրամուտներին, որ սառն են թվում, բայց
    Մոտենում են սարսուռով, հույսով: Ուսերիս իջնում են
    Նոր աղավնիներ: Անցած օրերի ղողանջն եմ լսում:

    Հենրիկ Էդոյան
    Էս էլ անցավ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (11.01.2011), Nare-M (11.01.2011), RADIOmanyachka (17.01.2011), Tig (11.01.2011), Yeghoyan (11.01.2011)

  19. #55
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, որ մեջս էսպիսի դատարկություն ու ցուրտ է լինում։ Բայց գիտեմ, որ սա չարյաց փոքրագույնն է, թեև ինձ համար մեծագույն կորստի արդյունքում է առաջացել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nare-M (11.01.2011), Progart (04.05.2019)

  21. #56
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան մարդիկ, որոնց հայտնվելը մեր կյանքում արդեն իսկ նվեր է։
    Սիփան ջան, քեզ նման մարդիկ էնքան հազվադեպ են աշխարհ գալիս, որ ես ուղղակի երջանիկ եմ քեզ ճանաչելուս համար...
    Սիփանի հետ հաճախ թևանցուկ քայլում ենք միջանցքով կամ քիթ քթի նստում լսարանում։ Կես խոսքից հասկանում ենք իրար, ժամերով կարող ենք զրուցել աշխարհի բարուց ու չարից, հազար ու մի ուրիշ բաներից ու ոչ մի պահ չձանձրանալ։

    ***

    Ասում եմ.
    -Մարդ գոնե մի 1.7 մետր բոյ պիտի ունենա, էլի։
    Զարմացած շրջվում է իմ կողմը.
    -Դժգո՞հ ես. շատ էլ նորմալ բոյ ունես։
    -Հա, դժգոհ եմ, Աստծուց ի՞նչ էր գնում, մի 4 սմ էլ տար, էլի…
    -Իսկ ես Աստծուց շնորհակալ եմ. ես ոչնչից չեմ դժգոհում, ամեն ինչ ունեմ ու ապրում եմ էնպես, ինչպես ուզում եմ…
    Չիմացա՝ ինչ ասեմ։ Ամաչեցի։

    ...Սիփանը չորս տարեկանում կորցրել է տեսողությունը։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Alphaone (31.08.2013), CactuSoul (17.01.2011), Chilly (13.01.2011), Chuk (13.01.2011), einnA (13.01.2011), Freeman (13.01.2011), Kita (19.01.2011), Mark Pauler (20.02.2011), murmushka (13.01.2011), My World My Space (13.01.2011), Nare-M (13.01.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rammstein (19.01.2011), Tig (13.01.2011), Yeghoyan (13.01.2011), Անտիգոնե (13.01.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (13.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Դեկադա (16.01.2011), Ինչուիկ (12.02.2011), Հարդ (13.01.2011), Շինարար (13.01.2011), Ուլուանա (15.01.2011)

  23. #57
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքա՜ն բան է կորչում, որովհետև մենք մոռանում ենք։ Երբ փոքր էի, թաղի ծեր կանայք շատ էին սիրում ինձ, որովհետև լսող ականջի կարիք ունեին, իսկ աշխատանքի մեջ խրված հարազատները ժամանակ չէին ունենում նրանց համար։ Ու ինձ էին պատմում։ Պատերազմի տարիներից, գնացած ու չվերադարձած ամուսիններից, սովից, դժվարություններից...
    Պատմում էին ժամերով, ու ես ծարաված լսում էի, մինչև մեկնումեկն ինձ տուն էր կանչում։
    Հիմա լացս գալիս է, որ գրեթե ոչինչ չեմ հիշում, իսկ նրանք արդեն չկան, որ նորից պատմել տամ։ Ինչքա՜ն պատմություններ կորան, որովհետև ես մոռացա։ Ու ինչքա՜ն ծերեր կային, որոնց չէի ճանաչում ու չհասցրի լսել...

    ***

    Ես Երո մամին չեմ տեսել, բայց մայրիկս շատ պատկերավոր է պատմել նրա պատմությունը։

    Չորս երեխա էին, երեք քույր ու մի եղբայր։ Որբ էին։ Դժվար ժամանակներ էին. գյուղացիք նրանց տարան Գյումրիի ամերիկյան որբանոցը։
    -Մեզի Կիմրի տարան, ըմիրքըցիներուն քով։ Ճերմակ հաց կուտեինք, ճերմակ շորեր կհագնեինք...
    Երեխաներին խմբերի էին բաժանում ու պահում էին առանձին շենքերում։ Մի խմբում ամենափոքրերն ու ամենագեղեցիկներն էին։ Այդ խմբում էր նաև Երո մամի փոքր քույրը, որը վեց տարեկան էլ չկար։
    Մի օր այդ խումբը մեկնեց որբանոցից։ Ասում էին, որ նրանց տանում են Բաթում, որ այնտեղից նավով Ամերիկա տանեն։
    Երո մամն այլևս չտեսավ կրտսեր քրոջը։
    Որբանոցում ապրող երեխաների ականջին շշուկներ էին հասնում, որ իրենց էլ են տանելու Ամերիկա, որպեսզի աշխատեցնեն։ Աղջիկներին հատուկ ներարկում էին անում իբր հիվանդություններից պաշտպանելու նպատակով։
    Երո մամն ու միջնեկ քույրն այդպես էլ չտեսան Ամերիկան. հարազատները տուն տարան նրանց։
    Բայց հիվանդություններից պաշտպանող հրեշագործ ներարկումն իրենն արեց։ Ոչ նա, ոչ էլ քույրն ամբողջ կյանքում երեխա չունեցան...

    ***

    Բարի ամերիկացիները... :dazhan_qmtsitsagh
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.01.2011), Freeman (17.01.2011), Mark Pauler (20.02.2011), murmushka (17.01.2011), My World My Space (17.01.2011), Nare-M (17.01.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rammstein (19.01.2011), Tig (17.01.2011), Ամպ (17.01.2011), Արևածագ (17.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Դատարկություն (17.01.2011), Ինչուիկ (12.02.2011), ՆանՍ (17.01.2011)

  25. #58
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որոնք մեզ համար առանձնահատուկ են: Մարդ, որին նվիրած ժամանակիդ ոչ մի վայրկյանը չես ափսոսում, որի հետ կռվելուց անգամ քեզ մի բան մնում է, որը հասկանում է անգամ էն հումորներդ, որ կյանքում ուրիշի հետ չէիր անի, ու էդ ուրիշն էլ չէր հասկանա, մարդ, ում հետ կարող ես թեկուզ ամիսներով չխոսել, բայց հանգիստ ու երջանիկ ես նրա գոյության գիտակցությամբ ու չես պատկերացնում, թե ինչ ահավոր կլիներ, եթե հանդիպած չլինեիք…
    Իմ աշխարհում կա՛ էդ մարդը: Ու էսօր 23 տարեկան է դառնում: Շնորհավո՜ր ծնունդդ… Թող եգիպտական փարավոնների անեծքը չդիպչի քեզ... Կենա՜ցդ:
    Երկվորյակ հոգիների գոյության տեսությունն ապացուցվում է քո գոյությամբ, ընկերս…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.01.2011), Nare-M (19.01.2011), RADIOmanyachka (19.01.2011), Tig (19.01.2011), Yeghoyan (20.01.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (19.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Դատարկություն (19.01.2011)

  27. #59
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մատները խրել էր սառն ավազի մեջ ու դանդաղ շարժում էր՝ նայելով պղտորվող ջրին, որի մեջ թրթռում էին բոցի լեզվակները։ Այդ պահին աշխարհի ամենահեթանոսն էր։ Ինքնամոռացության մեջ խառնում էր ավազը՝ փորձելով մեջը փոքրիկ քարեր գտնել։ Ջուրն ու ավազը սահում էին մատների արանքով. ջուրը ոսկեգույն էր, ավազը՝սև։
    Աչքը բոցի թրթիռին էր. մտովի զոհ էր մատուցում իր պապերի գահընկեց աստվածներին ու զարմանալիորեն չէր խնդրում ոչինչ։ Կար կրակը, կար ավազը, կար ջուրջ, որ ալիքվում էր մատների միջև,կային իր գաղտնի աստվածները, ու նրան էլ ոչինչ պետք չէր։ Աշխարհն իրենն էր, ինքն՝ աստվածներինը, ու վերացումի մեջ շարժում էր սառը ջրի մեջ ընկղմված մատները։ Աստվածները կային, ու կյանքը սիրուն էր։
    Ջրի մեջ թրթռում էին բոցի լեզվակները, մատները փորում էին ավազը, հանում փոքրիկ դեղին գլաններն ու թողնում, որ դրանք լողան ջրի երեսին։ Ու ջուրն արդեն ոսկեգույն չէր, գլանիկները դեղին չէին, ու աչքերի առաջ գետ էր՝ երեսին լողացող դիակներով։ Զարհուրած փակեց ու բացեց աչքերը. չէ´, սովորական ջուր էր ու կիսայրված մոմի մնացորդներ։
    Դուրս քաշեց ձեռքը, փչեց-հանցրեց իր վառած մոմերն ու սարսափած փախավ եկեղեցուց...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.01.2011), E-la Via (28.01.2011), My World My Space (28.01.2011), Nare-M (20.01.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (20.01.2011), Tig (21.01.2011), Արևածագ (20.01.2011), Ժունդիայի (20.01.2011), Ինչուիկ (12.02.2011)

  29. #60
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռվից էի նկատել: Ընկերոջ հետ էր: Կողքովս անցնելիս դանդաղեցրեց քայլերը, ժպիտով բարևեց, հարցրեց՝ ոնց եմ: Եթե ոտքի կանգնեի, կկանգներ, կխոսեր հետս...

    ***

    Ընդամենը երկուսուկես տարի առաջ հաճախ հանդիպելու առիթ ունեինք: Ես թաքուն հիանում ու հպարտանում էի նրանով, իմ մեջ սովորությանս համաձայն պատվանդան էի սարքել ու նրան կանգնեցրել այնտեղ: Ես փոքր էի, նա շատ բարձր էր երևում, դրա համար քաշվում էի նրանից, ամաչում, վախենում ազատ խոսել հետը...
    Նկատել էր: Սկսել էր ինքն էլ իրեն պատվանդանի վրա զգալ: Կարող է նույնիսկ չնկատեր, որ բարևում եմ իրեն: Ու ես հեռացա նրանից: Հոգով հեռացա: Նա դարձավ ամենասովորական, ուրիշներից ոչնչով չտարբերվող մեկը…

    ***

    Հիմա միշտ ինքն է առաջինը բարևում ինձ: Ժպտում է: Ժպտում եմ, ու զգում է, որ էլ չեմ հիանում իրենով: Զգում է, որ ինձ էլ իր ժպիտն ու բարևելը պետք չեն: Ու, միևնույն է, ամեն անգամ էլի ժպտում է ու բարևում…

    ***

    Եթե գնահատվելու միակ ելքը մարդուն հոգումս գահընկեց անելն է, չկասկածեք՝ էդպես էլ կանեմ: Ուղղակի իմացեք, որ դրանից հետո ինձ ոչ մեկիդ ջերմությունն ու մարդկայնությունը պետք չի...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 28.01.2011, 16:54:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2011), E-la Via (28.01.2011), Kita (28.01.2011), My World My Space (28.01.2011), Nare-M (12.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (29.01.2011), Tig (29.01.2011), Yeghoyan (28.01.2011), Անտիգոնե (28.01.2011), Արևհատիկ (29.01.2011), Ինչուիկ (12.02.2011), Հարդ (28.01.2011)

Էջ 4 28-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •