User Tag List

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #31
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում գոնե մի դեպք, որ մայրիկս ինչ-որ բան գնելիս կշեռքն նայեր։ Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ չի նայում, ասում էր, որ եթե վաճառողն զգա իր վստահությունը, այնքան անազնիվ չի լինի, որ խաբի։

    Մա´մ ջան, կյանքի սխալ դասեր ես տվել ինձ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.11.2010), Ariadna (19.11.2010), E-la Via (23.11.2010), Freeman (24.10.2010), My World My Space (24.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Tig (01.11.2010), VisTolog (01.11.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (24.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Դատարկություն (24.10.2010)

  3. #32
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜ւֆ, ինչ տխուր վիճակ է...
    Մինչև առավոտ պիտի հասցնեմ մի ռեֆերատ գրել Կիլիկիո կաթողիկոսության մասին, հետն էլ մի քանի տասնյակ էջ հայկական հին գաղթավայրերի պատմություն անգիր անել, որ վաղը միջանկյալ գրեմ։
    Իսկ ես ո՜նց եմ ուզում գրողի ծոցն ուղարկել էս ամենն ու մի կարգին գիրք կարդալ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.11.2010), My World My Space (03.11.2010), Tig (01.11.2010)

  5. #33
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահագին ժամանակ է՝ ուզում եմ գրել մի մարդու մասին, ում հիշելիս մեջս տարօրինակ մտքերի/զգացումների ալիք է բարձրանում։ Բայց չի ստացվում։ Երևի մեղքի չհաղթահարված զգացումն է պատճառը, որ մտքերն ամբողջ օրը պտտվում են գլխումս, բայց հենց նստում եմ համակարգչի առաջ, ոչ մի բառ չի գրվում։
    1999-ի դեկտեմբերն էր: Մայրիկիս ավարտական դասարանի ամանորյա միջոցառման փորձից նոր էինք դուրս եկել, երբ մի քանի տղա մոտեցան այդ դասարանի տղաներին: Խոսակցությունը վերածվեց վեճի, սկսեցին քաշքշել իրար, ապա թողին-գնացին:
    Ճանապարհի կեսը հազիվ էինք անցել, երբ երկու մեքենա հասան մեր հետևից ու կանգնեցին: Դուրս թռած երիտասարդները հարձակվեցին տղաների վրա ու սկսեցին խփել ինչպես պատահի: Տղաներից մեկը՝ Սուրենը, երեսնիվայր ընկավ ձյուների մեջ, և այդ պահին մեկը ոտքով հարվածեց նրա գլխին…
    Աղմուկի վրա հավաքված տղամարդիկ բաժանեցին կռվողներին:
    Այդպես տեղի ունեցավ իմ առաջին հանդիպումը գյուղի թիվ մեկ անդաստիարակ ու կրակուպատիժ Գոքորի հետ…

    ***
    Ես չմոռացա այն սարսափը, որն զգացի, երբ Գոքորի կոշիկն իջավ Սուրենի գլխին: Ու թեև Սուրենն ընդամենը մի քանի շաբաթից դարձավ Գոքորի «պոչը», նրա դասընկերները չներեցին Գոքորին այդ հարվածը: Ես էլ չներեցի: Գոքորն իմ մանկական ուղեղում դարձավ հրեշի մարմնավորում:

    ***

    Քանի՜ անգամ եմ տեսել նրան դպրոցի մոտ ընկերների հետ կանգնած կամ աննպատակ թրև գալիս: Երբ նա այդ կողմերում էր լինում, ես ճանապարհս փոխում էի, որ նրանից ինչքան հնարավոր է հեռու մնամ:
    Մայրիկս էլ էր խիստ զայրացած Գոքորի վրա. նա այդ ծեծկռտուքը նաև որպես իր հասցեին վիրավորանք էր ընդունել: Գոքորն էլ նրանից էր խուսափում:

    ***

    Մի օր եղբայրս տուն եկավ կոնֆետով լիքը գրպաններով: Մայրիկիս զարմանքին ի պատասխան ասաց, որ կամուրջի վրա մի տղա է մոտեցել իրեն, կոնֆետ լցրել գրպաններն ու ասել.
    -Կերթաս մամայիդ կըսես, օր Գոքորը տվեց:

    ***

    Գոքորը մեկնեց Երևան, ապա՝ Ռուսաստան: Նրա «արկածների» ու հեղինակության մասին գյուղում լեգենդներ էին շրջում: Իմ աչքում դրանք միայն ավելի էին ամրապնդում Գոքորի հրեշավոր կերպարը:

    ***

    2005-ի մարտի մշուշոտ, խոնավ օր էր: Ես ու մայրիկս մտանք մանկավարժական: Միջանցքում լիքը տղաներ էին կանգնած՝ հիմնականում հաղթանդամ. նրանք շրջապատել էին աչքի չընկնող արտաքինով ցածրահասակ ու ամրակազմ մի տղայի՝ ակներևաբար ցանկանալով հաճոյանալ նրան:
    -Գոքորն է,-ասաց մայրիկս:
    Ապշած էի. մի՞թե սա էր բոլորի ահուսարսափը: Լսածս պատմությունների ազդեցությամբ Գոքորին հիշում էի մոտավորապես Տերմինատորի արտաքինով:
    Մեզ նկատելով՝ մոտեցավ: Դուրս եկանք, քայլեցինք: Գոքորը ձեռքը պահում էր սպորտային վերնազգեստի տակ: Մայրիկիս հարցական հայացքը նկատելով ասաց.
    -Է՜, Իգիթյան ջան, ջահել-ջահել հաշմանդամ դարձա:
    Մի քանի ամիս առաջ ստացած դանակի հարվածն անհետևանք չէր անցել. խոնավ եղանակին վերքը ցավում էր: Մեր կողքից քայլելիս խեղճացած էր Գոքորը, ավելի փոքրացած. դեմքի քիչ առաջվա ամբարտավան արտահայտության հետքն էլ չէր մնացել: Մի տեսակ ջերմություն զգացի նրա հանդեպ:

    ***
    20006-ի մայիսն էր (կարծեմ): Գոքորը մի երեկո մեր տուն եկավ: Մեզ համար անակնկալ էր այդ այցելությունը: Աղոտ եմ հիշում այդ երեկոն. ես մի գիրք ձեռքիս կծկվել էի բազկաթոռի մեջ, ձևացնում էի, թե կարդում եմ, բայց ուշադրությունս Գոքորի կողմն էր, որ խոսում էր, խոսում, պատմում… Ցածր էր խոսում, ու ձայնի մեջ ցավ կար:
    Գոքորը հասկացել էր, որ սեփական ձեռքերով կործանել էր իր կյանքը: Նա պատմում էր, թե ինչու որոշեց հանցագործ աշխարհում հայտնվել: Ամերիկյան ֆիլմերից էր ոգեշնչվել, ուզեցել էր կինոյի տղաների նման լինել, ու դրան հասնելու ամենաճիշտ ուղին «գող» դառնալն էր. կինոյի գողերի նման իրեն պատկերացրել էր հարուստներին պատժող արդարության մարտիկ, մինչդեռ դարձել էր հանցագործ: Երբ հասկացել էր, որ այդ աշխարհն իր պատկերացրածը չէ, արդեն ուշ էր. չափից շատ էր խրվել:
    Գոքորը հոգնել էր: Անձնական երջանկության հույսեր չէր փայփայում. դեռ դպրոցական տարիներից միակ սերը՝ իր նախկին ընկերոջ քույրը, վաղուց ամուսնացել էր, իսկ ուրիշ աղջկա մասին նա լսել չէր ուզում, թեև ծնողները բազմաթիվ տարբերակներ էին առաջարկել տղային իրենց կողքին պահելու հուսահատ ճիգով:
    -Շատ վատ բաներ եմ էրել, Իգիթյան, բայց կուզես հավատա, կուզես՝ չէ, կյանքումս մարդ չեմ սպանել...
    Կեսգիշերն անց էր, երբ գնաց: Ամբողջ գիշեր չկարողացա քնել. ես գտել էի նոր Գոքորի, որի քույրը լինելն ինձ համար արդեն ամոթալի չէր: Ես սկսում էի սիրել նրան:
    Հաջորդ օրը Գոքորը պիտի գնար Ռուսաստան: Ես որոշեցի, որ երբ վերադառնա, ինքս կգտնեմ նրան, կզրուցեմ հետը, կասեմ, որ էլ չեմ ատում իրեն, որ ուզում եմ՝ ինքն իմ երազած մեծ եղբայրը լինի. ի վերջո ազգականներ էինք…

    ***

    Մի քանի ամիս էր անցել: Վերջին ընդունելության քննությունս հանձնելու հաջորդ օրն էր. իրերս էի հավաքում, որ գյուղ գնանք: Մայրիկս այլայլված մտավ սենյակ: Վախեցած հարցրի, թե ինչ է եղել:
    -Լիլ, Գոքորն է մահացել…
    Չգիտեմ ինչ կատարվեց հետս. քարացած կանգնել էի: Գոքորը չկա... Գոքորն ինքնասպան է եղել... Գոքորը, իմ նոր հայտնված եղբայր Գոքորը...

    ***

    Թաղման օրը գյուղում էի: Չգնացի: Չկարողացա:
    Գյուղում իրապատում ու հրաշապատում լեգենդներ հյուսեցին Գոքորի ինքնասպանության/սպանության շուրջ: Մի բան էր հաստատ՝ ցած էր նետվել Թբիլիսիի հիվանդանոցի պատուհանից, ուր հայտնվել էր ինքնասպանության առաջին փորձից հետո:
    Մայրն ասում էր, որ մահից առաջ իրեն ասել է, թե զզվել է այդ կյանքից, ուզում է դուրս գալ, բայց չի կարող. սպառնացել են ընտանիքին վնասել:

    ***

    Ամեն անգամ գյուղ գնալիս այցելում եմ Գոքորին: Նստում եմ կողքին ու զրուցում հետը: Ամեն անգամ ասում եմ, որ իրեն շատ եմ սիրում, որ ինքն իմ եղբայրն է, որ շատ եմ ցավում իրեն ավելի շուտ ճանաչած չլինելուս համար: Պատմում եմ այն ամենը, ինչ կպատմեի, եթե կենդանի լիներ:
    Գերեզմանոցից դադարել եմ վախենալ, որովհետև նա այնտեղ է: Այնտեղ ինձ պաշտպանված եմ զգում. գիտեմ, որ Գոքորն իմ կողքին է, գիտեմ, որ եթե մեր զրույցը տեղի ունենար, ամեն ինչ իմ երազածի նման կլիներ. ուրեմն նա այն աշխարհից էլ կպաշտպանի ինձ…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.11.2010), Alphaone (31.08.2013), Ariadna (19.11.2010), CactuSoul (03.11.2010), Chilly (03.11.2010), E-la Via (23.11.2010), einnA (03.11.2010), Freeman (13.11.2010), Gayl (13.11.2010), Kita (23.11.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (22.11.2010), Tig (04.11.2010), VisTolog (03.11.2010), Yeghoyan (03.11.2010), Ալիք (07.12.2010), Արևածագ (10.11.2010), Հայկօ (03.11.2010), Հարդ (03.11.2010), Ուլուանա (03.11.2010)

  7. #34
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ գյուղացի հոգու համար անտանելիորեն ցավոտ պատկեր՝

    Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի
    Հարսանյաց հացի խմորն են հունցել
    Եվ հոգեհացի խմորը նաև,
    Հիմա գրտնակի դագաղն է դարձել...
    ***
    Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ
    Բոցից էր ճաքում,
    Հիմա ճաքել է բոցի կարոտից...

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2010), einnA (10.11.2010), My World My Space (10.11.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Tig (10.11.2010), Yeghoyan (11.11.2010), Արևածագ (10.11.2010), Հայկօ (10.11.2010)

  9. #35
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան...

    Թբիլիսիի ս. Երրորդություն եկեղեցի



    Մեծ է, սիրուն է, շքեղ է, հաստատ ավելի հաճելի է նայվում, քան մեր Լուսավորիչը, բայց որ պատկերացնում եմ՝ էս ամբողջը հայերի քանդված շիրիմների վրա է սարքված, լացս գալիս է...
    Խոջիվանքի հսկայական գերեզմանոցից մի բուռ պանթեոն են թողել:


    ***

    Առաջին անգամ էի այցելում և´ Րաֆֆիին, և´ Թումանյանին, և´ Սունդուկյանին ու մեր մյուս մեծերին, բայց դու մի այլ կերպ հուզեցիր ինձ...



    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.11.2010), Ariadna (19.11.2010), E-la Via (23.11.2010), einnA (13.11.2010), Freeman (13.11.2010), Kita (13.11.2010), My World My Space (13.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (13.11.2010), Yeghoyan (13.11.2010), Անտիգոնե (13.12.2010), Արևածագ (13.11.2010), Արևհատիկ (13.11.2010), Հայուհի (13.11.2010), Հարդ (13.11.2010), Մանուլ (14.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  11. #36
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Մարդը, որ ծննդյան օր չուներ

    Չորս երեխա էին, ծնողներն էլ հետը՝ վեց։ Ու ոչ մի անգամ նրանց տանը ծննդյան տոն չէր նշվել։ Աղջկա մտքով էլ չէր անցել, որ նման բան կա։
    Տասնվեց տարեկան էր, երբ ընդունվեց համալսարան և երկու ընկերուհիների հետ սենյակ վարձեց։ Տանտիրուհին՝ Շուշվա գիմնազիան ավարտած ազնվական շարուձևով մի տարեց կին, հենց առաջին օրը հարցրեց իր կենվորների ծննդյան օրերը։ Աղջիկը շփոթվեց. իր ծննդյան օրը չգիտեր։ Ասաց առաջինը մտքին եկած ամսաթիվը։ Ասաց ու մոռացավ։
    Մի օր դասից վերադառնալիս տանտիրուհին նրան դիմավորեց թխվածքով, որի վրա մոմեր էին վառվում։ Աղջիկն անակնկալի եկավ, ապա դժվարությամբ հիշեց, որ այդ օրն իր «ծննդյան օրն» է։
    Ձմեռային արձակուրդներին գնաց գյուղ ու առաջին հարցը, որն ուղղեց մորը, այն էր, թե ե՞րբ է ինքը ծնվել։ Մայրն ասաց.
    -Մենակ հիշում եմ, որ մեր հարևան Արևիկից 10-15 օր փոքր ես։
    Պատասխանը չգոհացրեց. վիրավորական էր, որ չորս երեխաներից միայն իր ծննդյան օրը մայրը չի հիշում։ Ու որոշեց այդուհետև իր ծնունդը նշել իր իսկ հորինած օրը։

    Ավելի քան քսանհինգ տարի այդպես արեց։ Բազմաթիվ աշակերտներն ու ընկերները, որ պարտաճանաչ շնորհավորում էին նրան, այդպես էլ չիմացան, որ այդ օրը հորինված է։ Բայց ցավը մնաց։ Հաճախ էր կրկնում. «Կյանքս էլ ծննդյանս օրվա պես անորոշ եղավ»։
    Մի օր նորից հարցրեց մորը.
    -Էդ ինչո՞ւ հենց իմ ծնվելու օրը մոռացար։ Երրորդ աղջիկդ էլ չէի, որ ասես, թե ծնվելս էնքան ես անիծել, որ չես էլ ուզել հիշել այդ օրը։
    Մայրը վիրավորվեց.
    -Ես քո ծնունդը լավ էլ հիշում եմ, հոկտեմբերի 4-ին է։ Ո՞նց կարող եմ մոռանալ, թե իմ երեխան երբ է ծնվել…

    Ու կարծես կորցրած տարիները ետ բերելու, կյանքի չստացված մասերը շտկելու, իր աշխարհը գտնելու հուսահատ ճիգով նա սկսեց համառորեն ծննդյան տոնը հոկտեմբերի 4-ին նշել։
    Բայց ինչպե՞ս կհամոզես հարյուրավոր մարդկանց, ովքեր տարիներով իրենց Իգիթյանին նոյեմբերի տասնիննին են շնորհավորել…
    Ու ստացվեց այնպես, որ ծննդյան օր չունեցող մարդը մեկի տեղ երեքն ունեցավ (մեկն էլ անձնագրում)...

    Մամ ջան, շնորհավոր ծնունդդ…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.11.2010), AniwaR (19.11.2010), Ariadna (19.11.2010), CactuSoul (19.11.2010), Chilly (19.11.2010), E-la Via (23.11.2010), einnA (19.11.2010), Kita (23.11.2010), My World My Space (19.11.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (22.11.2010), Tig (19.11.2010), Անտիգոնե (22.11.2010), Արևածագ (19.11.2010), Դեկադա (19.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  13. #37
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասնհինգ տարեկանում ես ինձ աշխարհի քաղաքացի էի համարում:
    Տասնութում հասկացա, որ աշխարհն ինձ վրա թքած ունի:
    Քսանում հասկացա, որ ես էլ աշխարհի վրա թքած ունեմ:
    Իմաստնանում եմ…
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), Chilly (22.11.2010), Kita (23.11.2010), My World My Space (22.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (22.11.2010), Ungrateful (22.11.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (22.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Դեկադա (22.11.2010), Հարդ (22.11.2010), Ջուզեպե Բալզամո (04.12.2010)

  15. #38
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենցաղային


    կենցաղային

    …Ուրեմն արի ապրենք սերն իմ կենցաղային…
    Արի լվանանք ափսեները, մաքրենք փոշիները բոլոր… փլավ սարքենք ու ուտենք մածունով անգամ եթե մի քիչ անալի է…
    Արի երգենք բոլոր հին երգերը գուսանների ` առանց «գլամուռի», առանց զարդերի…
    Երգենք բաղաձայն, անռիթմ, անհավասար, որ հավաքվեն ագռավները քաղաքիս ու ձայնակցեն մեզ…
    Արի, որ լիարժեք լինի սերն իմ կենցաղային` առանց զարդարված հեքիաթների, առանց մեկօրյա ապրումների, որոնք իբր հավերժական հուշ են դառնում…
    Ապրենք սերն իմ` թարմ լվացած սպիտակեղենի, վառված էլեկտրական լամպերի, մահճակալի կոտրված ոտքի փոխարեն շարված անպետք գրքերի, մրոտ սրճեփի ու մաշված վարագույրների մեջ…
    … որ երեկոները խմենք կենացն ագռավների… հենց նրանց հետ խմենք… մեկ-մեկ թռչենք տանիք, որ ալեհավաքն ուղղենք…
    Գիշերները նայենք ֆիլմեր սիրո մասին և ծիծաղենք հերոսների վրա… նրանց տառապանքը դարձնենք հումորի նյութ, ուրախանանք նաև, որ ուրիշ է մերը, որ տխուր ռոմանտիզմ չկա մեր կյանքի մեջ… մարդու կյանք է մերը, ոչ թե հերոսների…
    …Արի ապրենք սերն իմ կենցաղային… թող զավակներ ծնվեն և մեր ծնողների անուններն ունենան… Տանենք նրանց այգի, թողնենք, որ վազվզեն, հետո քնեն հոգնած…
    Արի ապրենք սերն իմ առանց ծաղկած բառերի… ապրենք առանց ցիտատների…մերը ապրենք միայն…
    Ուրեմն արի հավերժացնենք մեր մեջ այն, ինչը չի գովերգվել ոչ մի գրքում երբեք, արի հավերժացնենք սերն իմ կենցաղային…
    …Չբաժանվենք երբեք միայն նրա համար, որ չստացված սիրո երազանքը պահենք հուշի տեսքով տափակ ու մտածենք միայն, թե չհասանք իրար` ինչ ափսոս էր, վայ… վայ…
    Արի հասնենք իրար տարիների միջից, արի սիրենք իրար, գժվենք խանդից, ցնդենք…
    Ծեծենք իրար ամիսը մեկ ու ագռավները գան հաշտեցնեն մեզ կրկին…
    Իմ կենցաղը դարձնենք սեր…
    Քո կենցաղը դարձնենք սեր…
    Ու ապրենք սերը մեր կենցաղային…
    Մի օր դառնանք հարուստ` ճաշենք ռեստորանում, մի օր էլ բավարարվենք անալի փլավով ու գոհ լինենք, որ մածուն կա հետը…
    Արի ծաղրենք նրանց, ովքեր ժամանկին չհասան մեզ ու չապրեցին ողջը, ինչ ասում եմ վերը…
    Արի գժվենք էլի ու մոռանանք միշտ նոր լամպ գնել և նոր վարագույրների փող էլ չունենանք…
    Դու ինձ չվստահես սուրճ եփելու գործը ու ես ինադու չլվանամ սրճեփը…
    Ու էսպես երջանիկ` առանց զարդարանքի` արի պարզապես վայելենք սերն իմ կենցաղային…

    Անի Մաղաքյան
    Դուրս եկավ մի տեսակ, ասի՝ էստեղ դնեմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.11.2010), E-la Via (23.11.2010), Kita (23.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (24.11.2010), Tig (23.11.2010), Yeghoyan (23.11.2010), Արևածագ (23.11.2010)

  17. #39
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Կյանքով լի

    Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
    Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
    Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
    Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:

    ***

    Գերեզմանոցներում ավելի շատ կյանք կա։ Գերեզմանոցներն իմ թուլությունն են, փախչելու, առանձնանալու, երազելու, հանգստանալու ամենահարմար տեղը։ Գերեզմանոցում ոչ ոք չի հարցի, թե ինչու ես անտրամադիր. միակ տեղն է երևի, որ հանգիստ կարող ես տխրել։
    Մանկությանս տարիներին շատ էի սիրում գյուղի գերեզմանոցում թափառել. ինչ-որ սրբազան երկյուղածությամբ, արյունս երակներումս սառած, ոտքիս տակ ամեն անհարթություն զգալիս մտածելով, որ ինչ-որ մեկի՝ առանց շիրմաքարի գերեզմանին եմ կանգնել, շունչս պահած քայլում էի, նայում փոքրիկ տնակների պատուհաններից ներս, կարդում տապանագրերը, ուսումնասիրում նկարները, մտովի պատմություններ հյուսում ամեն մահացածի մասին։
    Ու էնտեղի բոլոր մարդկանց շատ էի սիրում։ Հատկապես փոքրիկներին։ Բոլորի մահվան պատմությունները գիտեի, չիմացածս էլ երևակայությամբ էի լրացնում։
    Հետո որոշ ժամանակ գերեզմանոցի հետ կապս խզվեց, ու սկսեցի պարզապես սարսափել. սպանեին՝ մենակ ներս չէի մտնի։
    Նորից սիրեցի գերեզմանոցները, երբ այնտեղ մշտական բնակության սկսեցին տեղափոխվել մարդիկ, ում սիրում էի՝ Գոքորը, հորեղբայրս, ամենահարազատ ընկերս, պապս...
    Էլ չեմ վախենում։ Բայց գերեզմանոցը սիրելու համար մի կարևոր պայման կա. այնտեղ գոնե մեկը պիտի լինի, ում ես սիրում եմ։
    Երևանում առանձնահատուկ սիրելի տեղեր ունեմ, ուր գրեթե միշտ մենակ եմ գնում՝ Ծիծեռնակաբերդը, Պանթեոնը, Եռաբլուրը...
    Մեկ էլ միայնակ շիրիմներն եմ սիրում՝ ճանապարհների կողքերին, ծառերի մեջ, դաշտի մեջտեղում...
    Բայց գիտե՞ք՝ ամենազարմանալին ինչն է. գերեզմանոցում ոչ մի անգամ մեռնելու մասին չեմ մտածել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), Alphaone (31.08.2013), E-la Via (24.11.2010), RADIOmanyachka (17.01.2011)

  19. #40
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինվոր ախպե՜րս է եկել...
    Իմ խելառ, ուժեղ, ջիգյարով, շարքային գնացած, սերժանտ վերադարձած ախպերը... Որտեղ բռնեմ ուտելու եմ
    Արա՜մ ջան, բարի վերադարձ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.11.2010), Alphaone (31.08.2013), Ariadna (25.11.2010), Chilly (25.11.2010), Chuk (25.11.2010), einnA (25.11.2010), Freeman (04.12.2010), My World My Space (24.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (24.11.2010), Tig (24.11.2010), VisTolog (24.11.2010), Yeghoyan (26.11.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (24.11.2010), Արևհատիկ (24.11.2010), Ժունդիայի (24.11.2010), Հայկօ (24.11.2010), Հարդ (25.11.2010), Ուլուանա (02.12.2010), Ռուֆուս (24.11.2010)

  21. #41
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրելակերպս փոխել է պետք. ձանձրույթից սատկում եմ, բան անելու հավես էլ չկա։ Դարձել եմ լրիվ էն «Երկուշաբթի օրվանից թողնում եմ ծխելը» կամ «Վերջ, վաղվանից շուտ եմ զարթնելու, որ գործից չուշանամ» ասողները, ուղղակի էդ մարդիկ գոնե գիտեն, թե ինչը հաստատ չեն անելու երկուշաբթի կամ վաղվանից, իսկ ես հա´ ասում եմ՝ «Երկուշաբթի օրվանից սկսում եմ կյանքս փոխել», ու հա´ չեմ անում, որովհետև չգիտեմ՝ ինչ եմ ուզում անել, մենակ գիտեմ, որ էսպես էլ չի կարելի

    ***

    ГОСТЬ


    Вечер, я сижу дома.
    Это зима, это декабрь.
    Ночь будет холодной.
    Если верить часам, она уже рядом.

    Эй, кто будет моим гостем ?

    Пить чай, курить папиросы,
    Думать о том, что будет завтра.
    Завидовать тем, кто знает, что хочет.
    Завидовать тем, кто что-нибудь сделал.


    Эй. кто будет моим гостем ?

    Расскажите мне, что происходит.
    Удивите меня, расскажите мне новость,
    Убейте меня, рассмешите меня.
    Кто придёт ко мне, подай голос.

    Эй. кто будет моим гостем ?



    Հ. Գ. Ոնց տեսնում եմ՝ Ցոյի ֆանատն եմ դառնում. ցանկացած իրավիճակ բնութագրելիս առաջինը նրա բառերն են միտքս գալիս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.11.2010), Kita (25.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (25.11.2010), VisTolog (25.11.2010), Yeghoyan (26.11.2010), Արևածագ (25.11.2010), Արևհատիկ (27.11.2010), Դատարկություն (04.12.2010)

  23. #42
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ հավես է, որ կյանքիդ հետաքրքրություն է ավելանում...
    Էս մի քանի օրվա մեջ միանգամից ահագին ուրախ բաներ եղան՝ անակնկալ նորություններ, եսիմ որտեղից հայտնված վճռականություն, ամբիոնի վարիչի մոտ կանչվելու անուրախ հեռանկար, հին սիրո վերածնում Ազգային գրադարանի հանդեպ... Ինտերնետից սկսում եմ զզվել...
    Կյանքս փոխում եմ, ժո՜ղ...

    ***
    Չարե՜նցս


    Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝
    Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
    Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
    Որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ։
    Այն անգո առավոտից, երբ լեգենդական
    Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
    Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
    Արարատյան դաշտում,-որպես զրույց անծայր մի
    Տարածվել է ուղին մեր անպատմելի,
    Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
    Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
    Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (04.12.2010), Yeghoyan (05.12.2010), Արևածագ (04.12.2010), Դատարկություն (04.12.2010)

  25. #43
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որոնց հայտնվելը մեր կյանքում արդեն իսկ նվեր է։ Ու իմ կյանքի նվերներից մեկն ինձ էնպիսի մի նվեր է արել, որ այն իրավամբ երբևէ ստացածներիս մեջ ամենաարժեքավորն է։
    Մի քանի հարյուր երգ, այդ թվում՝ Կոմիտասի ու Աննա Մայիլյանի հրաշք ձայներով...
    Սիփան ջան, քեզ նման մարդիկ էնքան հազվադեպ են աշխարհ գալիս, որ ես ուղղակի երջանիկ եմ քեզ ճանաչելուս համար...
    Ո՜նց է զգացվում, թե ինչ սիրով ես հավաքել էս CD-ն... Շնորհակալ եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2010), Chilly (05.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (04.12.2010), Tig (04.12.2010), VisTolog (04.12.2010), Yeghoyan (05.12.2010), Արևածագ (04.12.2010), Դատարկություն (04.12.2010), Հարդ (04.12.2010)

  27. #44
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ինձ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ասեին, որ էս իրավիճակում կլինեմ ու էս վիճակում կլինեմ, կծիծաղեի։
    Իսկ հիմա... Գիտեմ, որ էս ամենն ինձ համար շատ կարևոր է, որ շուրջս անտեսանելի բաներ են կատարվում, ու դրանից վախենում եմ, ահավոր շատ եմ վախենում...

    Էս ե՞ս եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (09.12.2010), My World My Space (06.12.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (07.12.2010), VisTolog (06.12.2010), Հարդ (06.12.2010)

  29. #45
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս տարօրինակորեն երջանիկ եմ: Վատ կանխազգացում ունեմ. տեսնես հետս ի՞նչ ահավոր բան է լինելու...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Kita (09.12.2010)

Էջ 3 28-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •