User Tag List

Էջ 2 28-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 414 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #16
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկան օրեր ու անցան, ու ինձ ոչինչ չմնաց,
    Հուրե՜ր, հուրե՜ր-ծիածան, ու ինձ ոչինչ չմնաց։

    Գարնան անուշ ծաղկանց պես, վարդերի պես հրահրուն
    Հողմով տարված հեռացան, ու ինձ ոչինչ չմնաց։

    Ու նոքա, որ սիրեցին-սիրտս նրանց չտվի,
    Գնացին ու չդարձան, ու ինձ ոչինչ չմնաց։

    Եվ նոքա, ում սիրեցի իմ ցավով ու խենթությամբ,
    Արբեցին ու մոռացան, ու ինձ ոչինչ չմնաց։

    Ձմեռ իջավ իմ գլխին և ցուրտ, և խոր, և անդորր
    Աղբյուրներս չորացան, ոչի՜նչ, ոչի՜նչ չմնաց...

    Ի՜նչ էի ուզում գրել, ի՜նչ գրեցի...
    Էլ չեմ ուզում, որ մարդիկ ինձ հարազատ դառնան, եթե ես էլ իրենց համար այդպիսին չեմ լինելու... Կարծես քամված լինեմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (04.05.2019), Tig (07.10.2010), Արևածագ (06.10.2010)

  3. #17
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն հերթական քաշքշոցից հաղթանակած դուրս գալիս էսօրվա նման ուժասպառ եղած եմ լինում, քամված, հոգնած. նույնիսկ արդյունքի համար ուրախանալու էներգիա չի մնում։ Թվում է՝ պիտի ամպերում լինեի, բայց ամուր կանգնած եմ անդունդի հատակին. գոնե վաղը էսքան դեպրեսիոն չլինեմ։ Վերջիվերջո նոր խումբ եմ գնում...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    RADIOmanyachka (17.01.2011), Tig (07.10.2010), Արևածագ (07.10.2010)

  5. #18
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան ուրախացա, երբ էսօր հայտնաբերեցի, որ դեռ ամենափոքր բաներից անգամ ուրախանալու ունակությունս չեմ կորցրել...

    ***

    Ո՜նց չեմ սիրում սահմանումներ տալ, կյանքի ինչ-ինչ իրականություններ/երևույթներ քննել ու վերամբարձ ոճով ձևակերպել դրանք։ Մի ժամանակ սիրում ու անում էի, հետո կարող է էլի սիրեմ. կյանք է, կպատահի։ Կամ էլ էդ ամենը մտքում՝ միայն ինձ համար եմ անում։
    Ու լիքը բաներ ուղղակի չեմ ուզում գրել. հա ի՞նչ կարիք կա։ Ես զգում եմ, մտածում, ապրում էդ ամենով, բայց ի՞նչ պարտադիր է, որ մարդիկ դա իմանան։ Կամ թեկուզ սովորական թուղթը։ Հա´մ անկարևոր եմ համարում, հա´մ չեմ վստահում, հա´մ մտածում եմ, որ եթե մի անգամ դա գրեմ, էլ իմը չի լինի։ Ու մի քիչ էլ նախանձում եմ էն մարդկանց, ովքեր կարողանում են մտքով անցած կամ զգացած ամեն ինչի մասին գրել
    Էնքան քիչ բան կա, որ ուզում եմ՝ ուրիշներն էլ իմանան։ Այ օրինակ սա ուզում էի, որ իմանան, դրա համար էլ գրեցի։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.10.2010), Alphaone (31.08.2013), My World My Space (07.10.2010), Tig (09.10.2010), Անտիգոնե (16.10.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (08.10.2010), Արևհատիկ (13.10.2010), Հարդ (08.10.2010), Մանուլ (11.10.2010), Շինարար (10.10.2010)

  7. #19
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասա՝ դե խմել չգիտես՝ մի´ խմի, էլի...
    Ինչ զզվելի բան է էս գլխացավը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Maverick (10.10.2010), Արևածագ (10.10.2010)

  9. #20
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգնած եմ, ուզում էի գնալ քնելու, էն էլ պատահաբար փոխցի ATV-ն ու տեսա, որ իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է սկսվում։ Քնել չկա´, նայելու եմ մինչև վերջ։
    Հ. Գ. Օրվա երկրորդ կեսը հավես անցավ, հատկապես՝ մոտավորապես 21.30-22.30 հատվածը...
    Հա՜, մեկ էլ՝ Ռայ, ուրախ էի քեզ տեսնել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (11.10.2010)

  11. #21
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օլե՜-օլե՜-օլե՜-օլե՜
    Ոտքս խերով էր... Երկրորդ անգամն էի մարզադաշտում ֆուտբոլ նայում. հրա՜շք Միակ թերությունն այն էր, որ կրկնապատկեր չկար
    Հլը պատկերացրեք՝ հենց դաշտում տեղում կազմակերպեին խաղային դրվագի կրկնապատկերը։ Ինչ հավես կլիներ
    Հա՜, ի՞նչ էի ասում։ Վաղուց էսքան ուրախացած չկայի։ Ձա՞յն... Էդ ի՞նչ բան է։ Ես հիմա դրանից չունեմ։ Կտրվել-ընկել է արևելյան տրիբունայում։
    Հա՜-յե´ր, հա՜-յե´ր
    Վնասվածք էլ եմ ստացել, բա՜... Երկրորդ գոլից հետո թռվռալիս ոտքս խփեցի դիմացի շարքի նստարանին։ Ցավից սատկում էի, բայց շան տեղ էլ չդրեցի։ Գիտեր՝ պիտի կարողանա ուրախությունս խափանել
    Բա ալիքնե՜րը... Ես մեր ոչ մի խաղի ժամանակ նման բան չէի տեսել։ Մի քանի անգամ ալիքը 3-4 շրջան կատարեց...
    Ա՜յ սա խաղ էր, ա՜յ սա հաղթանակ էր...
    Էնքան անսովոր էր նման առավելությամբ խաղալը, որ 4-0-ի ժամանակ հետևումս մի տղա ընկերոջն ասաց.
    -Բայց լոքշ ա, չէ՞, էս հաշվով կրելը
    Ու հետո՝ էդ համահայկական ուրախությունը։ Էդ ի՜նչ էր կատարվում փողոցներում... Էն անձրևի օրվա նման էր. փաստորեն մարդկանց նաև մեծ ուրախությունն է բարիացնում ու մտերմացնում...
    Հա՜-յա՜ս-տա՜ն, Հա՜-յա՜ս-տա՜ն...

    ---------- Ավելացվել է՝ 02:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:36 ----------

    Էլի մի օլե՜-ի առիթ. Հայաստանում առաջին ձյունն է եկել, ժո՜ղ...
    Վա՜խ, ե՞րբ է ձմեռս գալու... Ձյուն եմ ուզում...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.10.2010), Alphaone (31.08.2013), einnA (13.10.2010), Nadine (13.10.2010), Progart (04.05.2019), Tig (13.10.2010), Ամմէ (27.09.2012), Արևածագ (13.10.2010), Արևհատիկ (13.10.2010), Հարդ (13.10.2010)

  13. #22
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձմռան գիշեր, կիսամութ (միայն մի մոմով կամ նավթի լամպով լուսավորվող) սենյակ, տաք վառարան (անպայման վառարան), որը գվվալով վառվում է, վառարանի դռնակի անցքերից հատակին ու դիմացի պատին՝ բոցի թրթիռ, ծխնելույզի մեջ սուլող քամի, դրսում ոռնացող բուք, ներսում՝ լռություն, քնած տնեցիներ, «դուխովկայում» խորոված կիսայրված կարտոֆիլ, ափսեով պանիր, մանկական անհաղթահարելի սարսափ «Հովազաձորի գերիները» կարդալիս, սարսափ, որը չի թողնում հետ նայել կամ ոտքն իջեցնել մահճակալից...

    ***

    Ձմռան պարզ գիշեր՝ կապո՜ւյտ-կապույտ, անհամար աստղեր (ձմեռվա երկնքում աստղերի անհամար-ը առնվազն երկու անգամ ավելի է մյուս եղանակների անհամար-ից), թեթև փետուրե ամպեր, քայլերի տակ ճռճռացող կապույտ ձյուն, կապտարծաթ աստղալույս, ցերեկվա պես լուսավոր, մանկան քնի պես անդորր գիշեր, շան հեռավոր հաչոց, Տիեզերքի հետ ձուլված, աշխարհի հետ հաշտված հոգի, չմրսեցնող ցուրտ, հարևանի տնից մինչև մեր տուն ձգվող հիսուն մետր ճանապարհի անվերջանալիության թաքուն ու անհաղթահարելի ցանկություն...

    ***

    Ու միշտ ձմեռ, միշտ գիշեր ու միշտ մեր գյուղը...

    Ինչքա՜ն շատ բան է պետք ինձ երջանիկ լինելու համար...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (18.10.2010), CactuSoul (14.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (14.10.2010), Smokie (14.08.2013), Tig (15.10.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (13.10.2010), Դատարկություն (13.10.2010), Հայկօ (14.10.2010), Հարդ (13.10.2010)

  15. #23
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա մի անգամ էլ լսենք մաքրվելու համար ու սկսենք....

    Դատարկության զարհուրելի զգացում, որը միշտ առաջանում է, երբ մեջդ մարդիկ են մեռնում, հետևաբար՝ նաև քո մի մասը:
    Բայց մեկ-մեկ նույն պատճառով մեջդ նաև ծնվում են մարդիկ, ու էլի լցվում ես…
    Զարմանալի հավասարություն՝ մեկ օրում երկու մահ, երկու վերածնունդ… Վաղուց աշխարհումս նման բան չէր եղել…
    Դիմակահանդե՞ս... Հա, գրողը տանի, էս աշխարհն արդեն ես էլ հենց միայն էդ բառով կարող եմ բնութագրել… Բոլորը դիմակներով են ու էնքան են վարժվել իրենց դիմակներին, որ մոռացել են՝ մարդկային դեմքն ինչ տեսք ունի իրականում, ավելի ճիշտ՝ մոռացել են դիմակի գոյությունը: Ու երբ պատահաբար այդ դիմակահանդեսում հայտնվում է բանից անտեղյակ մեկը, նրա մարդկային դեմքը զարմացնում, վախեցնում, վանում է մյուսներին… Միայն այն քչերը, ովքեր հիշում են իրենց իսկական դեմքը դիմակի տակ, հասկանում են, որ իրենց դիմաց մարդն է՝ իր նախաստեղծ վիճակի մեջ, չաղտոտված թատերական-կյանքային օրենքներով: Մարդը, որը գուցե անսովոր է, տվյալ դեպքում՝ խենթ, միամիտ, ներկայացումից բան չհասկացող... Մարդը՝ երեխան...
    Ես երջանիկ եմ… Կարող է ձեզ տարօրինակ թվա, բայց ես իրոք երջանիկ եմ… Ու էլի լիքը նման մահերի եմ պատրաստ, հոգիս էլի՛ դատարկելու եմ պատրաստ այսօրվա ծնունդների նման լցվելու առիթների համար...
    Նրանցից մեկը գուցե կկարդա սա ու կհասկանա, որ իր մասին եմ գրում, մյուսը գուցե երբեք էլ չի իմանա, որ այսօր ինքը նորից ծնվեց իմ մեջ, բայց ես ուզում եմ գոռալ, որ երջանիկ եմ:
    Գիտակցումը, որ մենակ չես, որ քո մասին մտածողներ կան, պաշտպանվածության, ապահովության զգացում է ծնում. մի բան, ինչի պակասն զգացել եմ դեռ վաղ մանկությունից: Ու թքած, թե այդ զգացման բացը լրացնելու իմ միջոցը ոմանց աչքին կարող է բոլորովին այլ բան երևալ:
    Ես կամ այն քչերի համար, որոնք հոգուս ծնունդներ են պարգևում, ոչ թե մահեր: Մյուսների համար, ինչպես Չիլին կասեր, չկամ...
    Փնտրեք ու գտեք էն մարդկանց, ովքեր ձեր դիմականահանդեսում ձեզ հետ վալս պարելու հարմար պարազույգ կլինեն: Իմ լեռնային քոչարու հետ գործ չունեք...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 14.10.2010, 02:52:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), CactuSoul (14.10.2010), Chilly (14.10.2010), Maverick (14.10.2010), RADIOmanyachka (17.01.2011), Tig (15.10.2010), Արևածագ (15.10.2010), Արևհատիկ (14.10.2010), Հարդ (14.10.2010), Ուլուանա (14.10.2010)

  17. #24
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ գլուխգործոց չի, ավելին՝ հե´չ գլուխգործոց չի, բայց մի տեսակ դուրս եկել է: Համոզված եմ, որ հիմա գրեթե ոչ ոք չգիտի՝ սա ով է գրել, Ակումբում էլ դժվար թե իմացող լինի։ Էդ մտքից ինձ լավ եմ զգում

    ***

    Ուր երկինքը լույս է սիպ կարապթևի պես,
    Ուր որ ծովը բիլ է, բիլ քո աչքերի պես,
    Բիլ ծովից հարավ գաս՝ գորշավազ մի ափ կա,
    Հենց մի փոքր անցնում ես՝ շեկ կիտրոն անտառ է.
    Բաց պուրակների մեջ հին խրճիթ ունեմ ես։
    Վարժ-մենակ որսորդ եմ, մեն-մենակ որսորդ եմ։
    Բիլ աչքով աղջիկս, քաղաքում թողել եմ՝
    Քեզ մենակ թողել եմ ու ելել փախել եմ.
    Մեն-մենակ որսորդ եմ շեկ անտառների մեջ։
    Բիլ աչքով աղջիկս, փո՜ւխր, նուրբ աղջիկս,
    Իմ ճկուն աղջիկս, քեզ նորից հիշել եմ
    Շեկ անտառների մեջ։ Շեկ անտառների մեջ
    Քեզ նորից հիշել եմ. ե´կ այցի խրճիթս։
    Վերադարձ չկա ինձ. խորթ է ինձ քաղաքը.
    Շեկ կիտրոն անտա՜ռը... ծո՜վը... սիպ երկի՜նքը...
    Օ՜, որքա՜ն խորհուրդ կա շուրջս՝ մեծության մեջ։
    Վերադարձ չկա ինձ. խե՜ղճ եմ-զղջացել եմ.
    Բիլ աչքով աղջիկս, որսորդիս այցի´ եկ
    Իր հսկա անտառը, իր անշուք խրճիթը,
    Ուր կիտրոնն է իջնում դռներիս առաջ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (23.10.2018), Tig (15.10.2010), Արևածագ (15.10.2010)

  19. #25
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հե՜յ, ո՞վ կա

    Աղջիկ- Կարծում ես՝ որ ես քո կողքին լինեմ, բախտդ կբերի՞։
    Տղա- Իհարկե կբերի: Ի՞նչ մի լավ բան է թրև գալ փողոցներում ու անընդհատ փնտրել մեկին՝ առանց իմանալու՝ կգտնե՞ս, թե՞ չէ: Միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ. թե´ ձմռան ցրտին, թե´ գարնան ծաղկունքին, թե´ ամռան շոգին, երբ լողանալն է սրտիդ ուզածը. տարվա բոլոր եղանակներին՝ անձրևին, ձյանը, ուզածդ ժամանակ, միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ, որ քայլի քեզ հետ մինչև մահվան դուռը։ Լավ մարդ պիտի լինի, մեկը, որ վաղուց ճանաչում է քեզ։ Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի՝ դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ։ Ես վատն եմ, ի՞նչ արած: Եթե գաս ինձ հետ, կդառնամ ամենալավ մարդը: Էլ վատը չեմ լինի
    Այ որ տեղերով փոխվենք, իդեալական բան կստացվի...

    Հե՜յ, ո՞վ կա

    Տղա- Կարծում ես՝ որ ես քո կողքին լինեմ, բախտդ կբերի՞։
    Աղջիկ- Իհարկե կբերի: Ի՞նչ մի լավ բան է թրև գալ փողոցներում ու անընդհատ փնտրել մեկին՝ առանց իմանալու՝ կգտնե՞ս, թե՞ չէ: Միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ. թե´ ձմռան ցրտին, թե´ գարնան ծաղկունքին, թե´ ամռան շոգին, երբ լողանալն է սրտիդ ուզածը. տարվա բոլոր եղանակներին՝ անձրևին, ձյանը, ուզածդ ժամանակ, միշտ մեկնումեկը պիտի լինի կողքիդ, որ քայլի քեզ հետ մինչև մահվան դուռը։ Լավ մարդ պիտի լինի, մեկը, որ վաղուց ճանաչում է քեզ։ Միշտ էլ մեկը պիտի լինի կողքիդ, որ թեկուզ գիտի՝ դու վատն ես, լավը չես, բայց սիրում է քեզ։ Ես վատն եմ, ի՞նչ արած: Եթե գաս ինձ հետ, կդառնամ ամենալավ մարդը: Էլ վատը չեմ լինի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (15.10.2010), Անտիգոնե (16.10.2010), Արևածագ (15.10.2010)

  21. #26
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապերս, հավատա՝ ամեն ինչ լավ կլինի։ Ես վստահում եմ քեզ, գիտեմ, որ դու կհաղթահարես սա։ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց աշխարհը հո չոփով չի՞ ծածկած։ Դու մաքուր մարդ ես. դու կհաղթես, արդարությունը կհաղթի։ Միայն չհուսահատվես, խնդրում եմ, թույլ չտաս՝ քեզ կոտրեն։
    Ես քեզ շատ եմ սիրում, Դավս...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.10.2010), Progart (04.05.2019), Tig (16.10.2010), Արևածագ (15.10.2010), Արևհատիկ (15.10.2010), Դատարկություն (15.10.2010)

  23. #27
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրագիրս կարծես ամենամոտ ընկերս է դարձել։ Օրը մի քանի անգամ բացում եմ, մտքիս եկածը գրում, խոսում ինքս ինձ հետ, վերջում առանց գրառում անելու դուրս գալիս
    Էսօր ահավոր ուզում էի մեկի հետ խոսել, մի քիչ դատարկվել, թեթևանալ. չորս պատի մեջ գժվում եմ արդեն... Մի քանի անգամ էջը բացեցի, որ նամակ գրեմ, էդպես էլ առանց գրելու փակեցի։
    Ի՞նչ գրեի, ի՞նչ գրեմ։ Հո մարդիկ պարտավոր չե՞ն ինձ դայակություն անել...

    Ապերս, ես էլ չգիտեմ՝ ինչ անեմ։ Ո՞նց օգնեմ քեզ։ Ինձնից բան չի կախված։ Բայց ես դեռ հավատում եմ, որ մի լույս կբացվի... Դավ ջան, մի կոտրվիր, էլի, խնդրում եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (18.10.2010), Ariadna (22.10.2010), CactuSoul (18.10.2010), Chilly (18.10.2010), Lianik (18.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Tig (18.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Հարդ (18.10.2010)

  25. #28
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկական երազանքներիցս միայն չիրականացածներն եմ հիշում: Դրանցից մեկն առանձնապես ցավոտ է մինչև հիմա: Ո՜նց էի երազում դաշնամուր նվագել իմանալ... Մի տեսակ հիվանդոտ սիրով էի սիրում դաշնամուրը: Ինձ թվում էր՝ նրանից երաժշտություն կորզող մարդիկ կախարդ են, ամենակարող, հասու ինչ-որ վերերկրային գաղտնիքի... Երևի մեծ դաշնակահարների մանկության մասին կարդացած բազում պատմություններն էին այդպես բորբոքել երևակայությունս...
    Ինը տարեկան էի, երբ մայրիկս խոստացավ, որ մի-երկու ամսից ուրիշ տուն կտեղափոխվենք, ու ինքը կխնդրի մեր երգի ուսուցչուհուն, որ ինձ դաշնամուր նվագել սովորեցնի... Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում այդ օրվան:
    Չտեղափոխվեցինք: Մայրիկս երևի մոռացավ խոստումը, ես էլ չհիշեցրի. մտածում էի՝ եթե չի անում, ուրեմն հարմար չէ. ո՞նց նեղություն տայի... Հետո...
    Երևանում էնքա՜ն նոր բան կար. մի պահ մոռացա դաշնամուրի մասին: Մինչև մի օր զարմանքով ու անհաղթահարելի նախանձով հայտնաբերեցի, որ իմ տարիքի գրեթե բոլոր աղջիկները նվագել գիտեն, մինչդեռ ես ոչ միայն դա չգիտեմ, այլև բացարձակ անգրագետ եմ: հարվածը սոսկալի էր. ուշքի գալու ուժ չգտա մեջս ու որոշեցի թաղել դաշնամուրն այնպիսի մի խուլ տեղ, որ հետքն իսկ չերևա: Հիմա մտածում եմ, որ գուցե այն ժամանակ դեռ ուշ չէր. եթե մի քիչ համարձակություն, համառություն ու կամքի ուժ ունենայի, կսովորեի. տասներեք տարեկանն ի՞նչ մի մեծ տարիք էր...
    Չսովորեցի: Հիմա ամեն չնչին առիթով մեջս գլուխ է բարձրացնում տենդը. երևի իմ ներկայությամբ նվագող ընկերներիցս ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե այդպես զմայլանքով իրեն հետևող աչքերիս խորքում անզոր կատաղություն ու նախանձի ինչ ալիքներ են հորձանք տալիս...
    Բայց է՛լ չեմ ուզում սովորել. և՛ տարիքիցս եմ ամաչում, և՛ վախենում եմ՝ երազս անվերադարձ փշրվի. բա որ պարզվի՝ դաշնամուրի մեջ ոչ մի կախարդական բան էլ չկա՞...
    Ամեն երազանք իր իրականացման ժամանակն ունի: Դրանից հետո իրականացած երազանքները կարող են հիասթափություն բերել. ընդամենը սա՞ էր եղածը...
    Այ էստեղ ուզում էի չիրականացած երազանքների մասին ինչ-որ համընդգրկուն ու բարձրագոչ ձևակերպում հորինել. չստացվեց...
    Ուղղակի երևի չիրականացած երազանքները միջոց են, որ մարդն իր անցյալից ու ինքն իրենից չկտրվի: Եսի՞մ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 19.10.2010, 00:56:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.11.2010), Ariadna (22.10.2010), CactuSoul (19.10.2010), einnA (20.10.2010), Farfalla (19.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (19.10.2010), Tig (20.10.2010), Արևածագ (19.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Դատարկություն (19.10.2010), Դեկադա (19.10.2010), Հարդ (22.10.2010), Ուլուանա (19.10.2010)

  27. #29
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ մտածում էի, որ լիքը ընկերներ ունեմ։ Հիմա գիտեմ, որ երբեք էլ էդպես չի եղել։
    Շատ մարդիկ կան, որոնք կկանգնեն կողքիս, երբ օգնության կանչեմ. դա առաջ շատ էր ուրախացնում, իսկ հիմա ընդամենը դժվար պահերին հանգստացնում է։ Ուղղակի չկան էն մեկը կամ մի քանիսը, որոնք չեն սպասի, թե երբ եմ իրենցից ինչ-որ բան խնդրելու, որոնք ուղղակի կողքիս կլինեն, ոչ միայն իրենք իմ աշխարհից կլինեն, այլև ես էլ՝ իրենց։
    Ահավոր է, երբ անգամ ուրախության պահերին մեկը չկա, ում ուզենաս զանգել ու պատմել, թե ինչքան երջանիկ ես, դե տեսնելու մասին չեմ էլ համարձակվում երազել։ Եթե ուզում էլ ես մեկին զանգել, ձեռքդ չի գնում, որովհետև էդ մեկի շատ էլ պետքն է՝ ուրա՞խ ես, թե՞ տխուր։ Մի երկու լավ բառ կասի, հեռախոսը կանջատի ու կմոռանա քեզ էլ, զանգդ էլ, ուրախություն/տխրությունդ էլ...
    Իսկ ինչո՞ւ ես ընկերներ չունեմ։ Միգուցե պատճառն իմ մեջ է, հը՞...

    Կարենը մի լավ բան էր ասում. «Մարդուն մարդ է պետք, ծայրահեղ դեպքում՝ շուն»...
    Հ. Գ. Ի դեպ՝ դու հասկացա՞ր, որ երևի քեզ էլ նկատի ունեի...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 22.10.2010, 12:21:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.11.2010), Ariadna (22.10.2010), CactuSoul (22.10.2010), Chilly (22.10.2010), Mardaker (20.12.2010), My World My Space (22.10.2010), Progart (04.05.2019), RADIOmanyachka (17.01.2011), Tig (22.10.2010), VisTolog (01.11.2010), Yeghoyan (22.10.2010), Արամ (06.12.2013), Արևածագ (22.10.2010), Արևհատիկ (24.10.2010), Դատարկություն (23.10.2010), Լուսաբեր (22.10.2010), Հարդ (22.10.2010), Ուլուանա (26.10.2010)

  29. #30
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    А я смеюсь, хоть мне и не всегда смешно,
    И очень злюсь, когда мне говорят,
    Что жить вот так, как я сейчас, нельзя.
    Но почему? Ведь я живу.
    На это не ответить никому...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.11.2010), RADIOmanyachka (17.01.2011), Rhayader (03.11.2010), VisTolog (01.11.2010)

Էջ 2 28-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •